ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հերթական տարեմուտին մենք նորից կարճատև հրաժեշտ ենք տալիս քեզ, սիրելի Ընթեցող: Կարճատև, բայց մեր հաջորդ հանդիպումն արդեն կթվագրվի 2012:
Հերթական տարեմուտին մենք նորից կարճատև հրաժեշտ ենք տալիս քեզ, սիրելի Ընթեցող: Կարճատև, բայց մեր հաջորդ հանդիպումն արդեն կթվագրվի 2012:
ՏԱՐՎԱ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԸ Իշխանության վերնախավում լայնածավալ կադրային փոփոխությունների «հեղեղի» մեջ, մի պահ կարող էր թվալ, որ դժվար է գտնել, թե նորանշանակ պաշտոնյաների մեջ ո՞վ է առավել ունակ` արմատական կերպով բեկելու իրեն վստահված ոլորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակը:
Արդեն համոզվել ենք` հայկական գնաճը տոների ու հատկապես Ամանորի կողքով անտարբեր չի կարողանում անցնել:
Գազի անորակ լինելու և ցածր կալորիականություն ունենալու մասին վերջին շրջանում հաճախակիացած պնդումները «Հայռուսգազարդին» վերջնականապես են հունից հանել:
Նոր տարվա ամենահոգսաշատ և տխուր Ձմեռ Պապը ՊԵԿ նախարարն է լինելու: Քանզի նա ոչ մի կերպ չի պատկերացնում, թե իր ուսին դրվելիք հսկայածավալ բյուջետային «պարկը» ինչպես է լցնելու:
Ըստ կանխատեսումների` Ամանորի նախաշեմին անցյալ տարվա պես ձվի դեֆիցիտ չի լինելու, քանզի մեր հավերին օգնության ձեռք են մեկնել եվրոհավերը` «հավեր բոլոր երկրների, միացե´ք» կարգախոսով: :
Մինչև համաշխարհային ճգնաժամը 2 «միավոր» ունեինք, ճգնաժամի ժամանակ` 0, ճգնաժամից հետո` 1, գալիք տարում` կրկին 2, այսինքն վերադարձ մինչճգնաժամային վիճակին: :
Նոր տարուն ցանկանում ենք ձեզ այնպիսի գարուն, ինչպիսին նվիրեցիք մեզ: Այսինքն ոչ թե ծաղիկ ու զարթոնք, այլ վառոդի «բույր», պատերազմի քաոս, խառնաշփոթ:
Աշխատանքիդ մեջ, թե անձնական կյանքում Քեզ «մաղթում» եմ հավերժ «արաբական գարուն»: :
Այնքան հարստանաս, որ խանութներում ԱՉՔԻԴ ՍՈՎՈՐ լինեն բոլոր գնա-ճախրանքները: :
Թող 2012¬ի վիշապը խժռի 2011¬ի ճագարին, որ ամոքում չբերեց մեր ցավ ու տառապանքին: :
Նոր տարվա վիշապը թող անսահման բարիք բերի, իսկ եթե ժողովրդի կեղեքիչները նրա մեկ գլուխը կտրեն ու դրա փոխարեն յոթը գլուխ աճի` մարդիկ հրճվեն ու փառք տան Աստծուն: :
Մաֆիոզ ստվերայինների խոստովանությունը Ամեն տարի Ամանորին մեր բանդայի ընկերներով, ավանդույթի համաձայն գնում ենք բաղնիք լողանալու: Բայց նոր տարին սկսվելուն պես` կրկին խրվում ենք աղտերի և «ստվերների» ճահիճը:
Չարենցաբար Հոգ չէ, որ այս տարին անցավ տենդի պես, Կյանքը դարձավ անմխիթար, զառանցանք, Մենք կժպտանք, գոհ կժպտանք Նոր տարուն Ու կգնանք հրաշքներին ընդառաջ: :
ՀԱՅՐԸ ¬ Որդիս, Նոր տարուն քեզ ի՞նչ նվեր բերեմ: ՈՐԴԻՆ ¬ Վիշապ:
ԿԻՆԸ ¬ Թանկագինս, կարո՞ղ ես Ամանորին ինձ այնպիսի նվեր բերել, որ բարեփոխի մեր ամուսնական կյանքը: ԱՄՈՒՍԻՆԸ (զայրացած) ¬ Իհարկե... Քեզ «Արաբական գարուն» կբերեմ:
Հայաստանում կան իրավախախտվածներ, ովքեր կաղանդն էլ «կծառայեցնեն» աղանդին: :
Եվ որքան էլ տարբեր լինեն հնչող բարեմաղթանքները, բոլոր բարի ու ջերմ ցանկությունների առանցքը, նվիրական երազանքների, հույսերի, սպասումների անհրաժեշտ նախապայմանը խաղաղությունն է: Հատկապես` ազատության արժեքն իսկապես գիտակցող և այն արյան գնով նվաճած մեր ժողովրդի համար:
Կարեն ՄԱՐԳԱՐՅԱՆ Արցախյան պատերազմի վետերան, մարտական շքանշանների ասպետ, գնդապետ Ամանորը հրաշալի առիթ է հետադարձ հայացք ձգելու Հայոց Ազգային Բանակի անցած մարտական ուղու վրա, վերստին հպարտություն ապրելու մեր մեծ ձեռքբերումներով: Այո, ես հպարտ եմ, որ հաղթանակներով պսակված բանակի զինվորն եմ:
Անկախ պատգամավոր Լյովա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ սկզբում հրաժարվեց ձայնագրիչի առկայությամբ խոսել` ասելով, որ ինքը քաղաքականության հետ գլուխ չունի, ինքը միայն ժողովրդի խնդիրներով է զբաղվում: Բայց քիչ հետո մոռացավ ձայնագրիչի մասին ու անկեղծացավ:
Որ Հայաստանը դառնա հայ մարդու տունը Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգևի արժանացած մի շարք քաղաքական գործիչների թվում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
Եվրոպային մեր երկրի ինտեգրման ճանապարհին առաջացող խնդիրները նույնիսկ նախատոնական օրերին ստիպում են Խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ողջ օրը զբաղվել իրենցով: Այնուամենայնիվ, Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հաճույքով զրույցի բռնվեց` առաջարկվող թեման իմանալով:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ. Կուսակցական աշխատանքին լավագույնս ծանոթ այն անհատներից է Արամ Գասպարի Սարգսյանը, ով այդ բոլորի թիվ 1 կարևորությունը հստակ գաղափարախոսությունն է համարում: Ինչպե՞ս է նա գնահատում մերօրյա քաղդաշտը:
ԹՈՂ ԲՈԼՈՐՆ ԻՄ ՏԱՐԻՔԻՆ ՀԱՍՆԵՆ Ես արդեն բոլորել եմ իննսունս ու հաստատակամորեն գնում եմ դեպի հարյուր… Ինքս ինձ խոստացել եմ, որ պիտի հասնեմ եզրագծին: Նույնպիսի տարիք ու խոստում էլ մաղթում եմ բոլոր հայաստանցիներին:
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ ԹՈՂ ԼԻՆԻ Տարեմուտին ես բաժակ եմ բարձրացնում ու մաղթում` արդարություն: Բոլորին, ամենքիս, աշխարհին:
ԺՊԻՏՈՎ ԱՊՐԵՆՔ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ Ես ծիծաղի մասին երգ եմ գրել, որը հնչում է հեռուստատեսությամբ: Շատերին թվում է, թե դա պարզապես երգ է, որն անհրաժեշտ էր հաղորդմանը:
ԻԲՐԵՎ ՄԱՅՐ ՈԻ ԿԻՆ` ԴԻՄՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ Ես մայր եմ ու կին: Արտերկրում ապրող դուստր ունեմ, ում ու թոռներիս համար միշտ անհանգստանում եմ, միշտ անհամբերությամբ վերցնում հեռախոսն ու խոսում նրանց հետ:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՏԵՂՈՒՄ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ Ամեն տարեմուտի, տերողորմյայի հատիկների նման, սկսում եմ համրել հիշողություններս: Դրանք շատ են, հարուստ են, բազմազան են:
ՀԱՍՑՆԵՆՔ ՎԱՅԵԼԵԼ Անցնող տարին ինձ համար հոբելյանական էր` դարձա 75 տարեկան: Շատերը շնորհավորեցին, շատերը բարեմաղթանքի խոսքեր ասացին:
ԷԴՎԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ ՀՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար 2011 թվականը մեզ համար հարուստ և հագեցած տարի էր: Բազմաթիվ համերգներ ունեցանք, ունեցանք փառատոներ և հյուրախաղեր:
Լրագրողական ժանրերն օրավուր պակասում, մոռացության են տրվում մեր մամուլում: Դրանցից մեկն էլ ռեպորտաժն է:
Վերջին շրջանում հաճախ ենք լսում, թե իբր Վանգան գուշակել է, որ 2012¬ը աշխարհի վախճանն է: Բայց պարզվում է, որ դա կլինի 5079 թվականին:
Ավարտվող տարին բավական մեղմ ընթացքով սկսվեց և ընթացավ հայրենի քաղուժերի համար: Նույնը, սակայն, տարեվերջյան ամիսների մասին չի կարելի ասել:
ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ Նոր տարին դիմավորում են տանը: Տոնը սկսելուց առաջ տան ամենափոքրը տոնածառի մոտ ծիսական երգեր է կատարում:
Հարցադրումը կարող է նաև հռետորական թվալ, զի յուրաքանչյուրը դիմավորում է` ինչպես կարող է, որտեղ իրեն ավելի հաճելի է: Ոմանք էլ` ինչպես կստացվի:
Գուցե սնահավատ, բայց երջանկության ակնկալիքով: Ինչպես ասում են` կուզեք հավատացեք, կուզեք` ստուգեք:
Հատկապես նախկինում` տարեմուտի նախապատրաստական աշխատանքներում, առանցքային դեր ունեին մաքրագործման արարողությունները, որոնց մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները: Սակայն առաջին հերթին հոգևոր մաքրություն էր անհրաժեշտ: