ԱՆՑԱՆԿԱԼԻՆ` ԱՎԱՆԴՈՒՅԹ

Երևի թե` իսկապես, Ամանորն այն լավ առիթներից է, երբ անցնող տարվա բոլոր դժվարությունները մոռացվում են£ Բայց հատկապես ա°յս նախատոնական եռուզեռը նվազեցրեց լավատես լինելու հավանականությունը, և մարդիկ գոնե ժամանակավորապես չհասցրեցին շարունակվող ճգնաժամի ներկայությունն անտեսել£ Տարվա գլխավոր անհաջողությունից հերթական հարվածն այս անգամ էլ արտարժույթի շուկային հասցվեց£ Հերիք էր, որ դոլարը կամ եվրոն դրամի վերածելու գործը մի փոքր աշխուժանար, որպեսզի տարադրամի փոխանակման կետերի մոտ փոքրիկ հերթեր գոյանային, իսկ արժույթի գինը հետևողականորեն նվազեր£ Եվ արդյունքում` նախատոնական այս տարեմուտի պարագայում էլ կրկնվեց այն սցենարը, ինչը վերջին տարիներին ամրագրված ավանդույթներից է դարձել£ Փաստորեն, կայացած համարվող բանկային համակարգն իր սպեկուլյատիվ մոտեցումներից ու չարչիական հոգեբանությունից դարձյալ չկարողացավ հրաժարվել… Իրականում եթե ամեն ինչ դրամի արժևորման ցանկալի նպատակը հետապնդեր, տեղի ունեցածին կարելի էր լավատեսորեն վերաբերվել£ Սակայն, ինչպես բոլոր նման դեպքերում, հիմա էլ է բոլորին պարզ, որ ամեն ինչ ժամանակավոր է, և առանձին մարդիկ տարադրամի շուկան արհեստական ցնցումների ենթարկելով` հանրության նախատոնական բյուջեից իրենց պատառն են ցանկանում շորթել£ Ի վերջո, մարտի 3¬ից ընդամենը ամիսներ են անցել, և նույնիսկ հիշողություն թարմացնելու կարիքը չկա` վերհիշելու, թե սև երեքշաբթին ինչ հետևանքներ ունեցավ£ Թեև Ամանորյա գները նույնիսկ դոլարի արժեզրկմանը չէին սպասել, բայց նախորդ ողջ շաբաթվա ընթացքում շարունակված արտարժույթի գնանկումն իր հերթին նվազեցրեց մեր հայրենակիցների նախատոնական բյուջեն£ Բայց, ինչպես բոլոր նման դեպքերում, հիմա էլ ամենքին պարզ է, որ այս մի իրարանցումը ևս խիստ ժամանակա վորներից է£ Մինչդեռ կարելի էր կարծել, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանրագույն փուլերը 2009¬ի հետ պատմության գիրկն են անցնելու£ Ի վերջո, եթե հաջորդ տարվա համար թեև համեստ ցուցանիշների շրջանակներում, բայց արդեն տնտեսական աճ է կանխատեսվում, մեծ համարձակություն չէր պահանջվում կարծելու, թե ֆինանսական և մյուս շուկաներում տարվա ընթացքում արձանագրված ուժգին ցնցումներից հետայսու հնարավոր կլինի խուսափել£ Իսկ քիչ հավանական է, որ նման իրավիճակում գնաճի թափ առած նոր ալիքը նույնիսկ տոներին հաջորդող շրջանում հեշտությամբ մեղմվի£ Առավել ևս` էներգետիկ ռեսուրսների թանկացումը կարևորագույն հիմնավորում է դառնալու լայն սպառման ապրանքների և ծառայությունների գներն իրենց բարձրության վրա պահելու համար£ Ամեն դեպքում, 2009¬ի հերթական դաժան դասը հատկապես տարեմուտից առաջ մի շատ կարևոր իրողություն է կրկին անգամ վերահաստատում. ճգնաժամը շատերի համար դեպքերի ընթացքը սեփական շահերին համապատասխանեցնելու և° առիթ դարձավ, և° պատճառ… Այլապես մեկ տարին բավական էր, որպեսզի անցնող շրջանի գլխավոր անհաջողությունից միայն արտաքին ազդեցությունները մնային£ Հանգամանք, որն անկասկած կմեղմեր ոչ միայն նոր դժվարությունների հետևանքները, այլ, որ պակաս կարևոր չէ, հանրության շրջանում համարժեք վերաբերմունք կձևավորեր£ Թե չէ ստացվում է, որ հիմա էլ դրամադոլարային նոր խաղերով են տարվա գլխավոր տոնը փորձում փչացնել£ Բայց ամեն ինչից անկախ` կարելի է վստահ լինել, որ այս ամենը մարդկանց գրպաններին մի լավ հարվածելով, գոնե տրամադրությունների վրա շատ չի ազդի, և մի քանի օր անց արդեն տոնական տրամադրությունը գերիշխող կդառնա£ 2009¬ի «ֆենոմենն» այն էր... Մեծ գործերում անհրաժեշտ է ոչ այնքան պայմաններ ստեղծելը, որքան կարողանալ օգտագործել այն` ինչ առկա է :

ԼԱՌՈՇՖՈՒԿՈ

Կարծես արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր անցնող տարին բնութագրել շրջադարձային կամ բեկումնային£ Ի դեպ, իշխանությունները և ընդդիմությունը տարբեր դիտանկյուններից են վերլուծում ու ներկայացնում կատարվածը և որպես դրա հետևանք` կատարվելիքը£ Բնականաբար` հակադիր բևեռներից£ Մինչդեռ իրականում, անցյալ տարիներին, խոշոր հաշվով տեղի են ունեցել բնականոն տեղաշարժեր` օրինաչափ զարգացումներով և նույնքան օրինաչափ թերություններով ու բացթողումներով£ Որոշ վերապահում կարելի է անել 2008¬ի վերաբերյալ` պայմանավորված մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով£ Սակայն` սխալվելու աննշան հավանականությամբ` 2009¬ը իրոք կարելի է համարել բեկումնային, պատմական, որոշ առումով` նաև անսովոր տարի£ Ոչ միայն այն պատճառով, որ տարին հագեցած էր բազում, ինչ¬որ չափով անակնկալ իրադարձություններով, այլև դրանցից բխող անմիջական հետևանքներով, որոնց ականատեսն ու վկան ենք լինելու հաջորդ` 2010 թ.¬ին£ Միանգամից նշենք, որ հիշյալ հետևանքները կարող են դառնալ Հայաստանի մոտալուտ ապագան կանխորոշող, կտրուկ և արագ զարգացման ուղեծիր հանող ազդու խթանիչներ, կամ հակառակը` երկիրը կանգնեցնել վտանգավոր մարտահրավերների առջև£ Իսկապես, իշխանությունների նախաձեռնողական քաղաքականության բարձր ռիսկայնությունը դժվար է անտեսել և չնկատել այն բազմաթիվ խութերը, որոնց շրջանցումը վիթխարի ջանքեր, մեծ դիվանագիտական ճկունություն, և ինչու չէ, նորանոր խիզախումներ է պահանջում£ Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանը գնում է վա¬բանկ, այն էլ` գերտերությունների խորամանկ, հեռագնա, խոշոր ու «մութ» խաղերի խճճված լաբիրինթոսում£ Ի դեպ, ոչ միայն արմատական ու կառուցողական ընդդիմությունը, այլ հենց իրենք` իշխանությունները` հանձին ՀՀ նախագահի և արտգործնախարարի, ընդունում են բազմաթիվ մարտահրավերների առջև հայտնվելու վտանգները£ Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ վերջիններս երկու հիմնական սկզբունքներով են առաջնորդվում£ Նախ` դասական. «Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում»£ Եվ երկրորդ. կշեռքի նժարին դնելով հաջողելու և ձախողվելու հավանականությունները` մանրակրկիտ հաշվարկել են, որ շահելու շանսերը շատ ավելի մեծ են, իսկ ձախողվելու դեպքում վնասները էական չեն լինի£ Ինչևէ. այս ընդհանուր¬տեսական նախաբանից հետո առարկայորեն անդրադառնանք և հետադարձ հայացքով փորձենք գնահատել 2009¬ին ՀՀ անցած ուղին` հասարակա կան-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում£ :

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երբ ընդգծում ենք, որ տարին անսովոր էր, առաջին հերթին նկատի ունենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ու դրա նկատելի հետևանքները£ Դեռ տարեսկզբին կառավարությունը հավատացնում էր, որ այն էապես չի ցնցի մեր Հանրապետությունը. դրանից հիմնականում կտուժեն խոշոր զարգացած երկրները£ Այս կանխատեսումը սխալ դուրս եկավ£ Տնտեսության 18 տոկոս անկումը խոսուն փաստ է£ Այնուամենայնիվ, իշխանություններին մեղադրել սխալ հաշվարկների մեջ` այնքան էլ ճիշտ չէ, քանզի ճգնաժամի համաշխարհային բնույթը այնպիսի անակնկալ վայրիվերումներ է ենթադրում, որ ոչ մի պետություն չի կարող ապահովագրված լինել չերևացող «այսբերգ ներին» զարնվելու վտանգից£ Ինչևէ, ճգնաժամի «պիկն» արդեն հաղթահարված է£ Փորձություններին դիմակայելու սովոր մեր ժողովուրդն այս փորձությանն էլ տոկունորեն դիմագրավեց£ Ճգնաժամի հետ կապված հաջորդ մտահոգիչ խնդիրը պետության կողմից հսկայական պարտքերի կուտակումն է, ինչը հետագայում ծանր քարի պես կախվելու է եկող սերնդի պարանոցից£ Ի տարբերություն ընդդիմադիր տնտեսագետների` կառավարությունը պնդում է, որ «հսկայական» մակդիրը բոլորովին էլ տեղին չէ, այլ պետությունների համեմատ միանգամայն «նորմալ» պարտք է, ինչը հնարավոր է ապագայում ոչ այնքան մեծ դժվարությամբ մարել£ Դե ինչ, մեզ մնում է հույսով զինվել£ Այլ ելք չկա£ :

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2009¬ին Հայաստանի ներքին քաղաքական կյանքում անակնկալ գործընթացներ տեղի չունեցան£ Կարծում ենք, սխալվում են այն վերլուծաբանները, ովքեր անակնկալ են համարում արմատական ընդդիմության` մասնավորապես ՀԱԿ¬ի կտրուկ պասիվացումը, կամ ՀՅԴ¬ի կոալիցիայից դուրս գալը և ընդդիմության շարքերը համալրելը£ Ամեն ինչ բնական էր և օրինաչափ£ Անցնող տարում իշխանությունների դիրքերը, հատկապես միջազգային ասպարեզում այնքան ամրացան, որ ՀԱԿ¬ի ակտիվ գործունեության ծավալումն այդ պարագայում, բնականաբար, ոչ միայն անարդյունավետ, այլև անիմաստ կլիներ£ Դա բոլորից շուտ հասկացավ քաղաքականության մեջ թրծված ՀԱԿ¬ի առաջնորդը, ում ինչում էլ մեղադրես, հեռատեսությունն ու պրագմատիզմը չգնահատել չես կարող£ Երկրի համար վճռորոշ իրավիճակում Լ. Տեր¬Պետրոսյանի` իրար հաջորդող «պաուզաները» լիովին իմաստավորված էին, եթե նույնիսկ ընդունենք, որ դրանք բխում էին նաև կուսակցական¬անձնական շահերից£ Որոշ չափով մոլորվեց և իր անելիքի հստակ պատկերացումը կորցրեց «Ժառանգությունը»£ Թերևս դրանով էին պայմանավորված կուսակցությունում տեղի ունեցած խմորումները և Ր. Հովհաննիսյանի հակասական, անհասկանալի վարքագիծը£ Իսկ ահա կոալիցիայից դուրս եկած և ընդդիմադիր կեցվածք ընդունած ՀՅԴ¬ի գործունեությունը բոլորովին էլ անհասկանալի և հակասական չէր. ընդհակառակը` առավել քան օրինաչափ էր և բխում էր այս կուսակցության ավանդական սկզբունքներից£ Հայ¬թուրքական արձանագրությունների նկատմամբ ՀՅԴ¬ի տագնապներն ու մտահոգությունները գոնե կիսով չափ են արդարացված և օբյեկտիվ, գուցեև ինչ¬որ չափով ուռճացված£ Բայց, բախտորոշ իրավիճակներում, թեկուզ ավելորդ զգուշավորությունը բոլորովին էլ վնասակար չէ£ Թերևս այս կարծիքը խիստ սուբյեկտիվ թվա, այնուամենայնիվ լավ կլիներ, որ Դաշնակցությունը խիստ կարևորելով հայ դատի խնդիրները (յուրաքանչյուր հայ դա պե°տք է կարևորի), Հայաստանին վերաբերող բոլոր հրատապ հարցերին էլ նույն նախանձախնդրությամբ մոտենար, և ոչ թե մեկ` այլ մի քանի դիտանկյուններից£ Իշխանական ճամբարի առանցքային ուժ ՀՀԿ¬ն, ինչպես մեկ անգամ ևս փաստվեց նրանց համագումարում` ինքնավստահ է և վճռական£ Բոլորովին էլ մտադիր չէ շեղվել ընդհանուր քաղաքական նորարարությունների ուղուց` թե° ներքին, թե° արտաքին ոլորտներում£ Վերջին համագումարում Ս. Սարգսյանի ամենաառանցքային միտքը երկրի ժողովրդավարության ամրապնդմանն էր վերաբերում£ Այդ խոսքը կարող էր այնքան ուժեղ և պինդ չհնչել, եթե ՀՀԿ նախագահը չշեշտեր, որ իրենց կուսակցությունը չպետք է լինի մեկ լիդերի կուսակցություն£ Այսինքն` ավտորիտարիզմը լիովին պետք է բացառվի թե° ամբողջ երկրում, թե° որևէ կուսակցության ներսում£ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին խոսելիս` անհնար է չանդրադառնալ կոալիցիոն` իր դերակատարությամբ երկրորդ կուսակցությանը` ԲՀԿ¬ին£ Ժամանակն ապացուցեց, որ ԲՀԿ¬ն ոչ թե իշխող կուսակցության` կոնկրետ ՀՀԿ¬ի տեխնիկական կցորդ է, այլ սեփական սկզբունքներին նվիրված և դրանց համար հետևողականորեն պայքարող քաղաքական ուժ£ Եվ ինչպես հարիր է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` միշտ պահպանում է ինքնությունը, որպես կանոն, կառուցողական է, միաժամանակ առողջ բանավեճերի կողմնակից£ Ծառուկյանը մեր քաղաքական կյանքում, վաղուց արդեն խարիզմատիկ լիդերի համբավ ունի, որին ժողովուրդը գնահատում է£ Ի դեպ, ոչ միայն` մեծ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար£ Ճիշտ են նրանք, ովքեր 2009 թ. ՀՀ ներքաղաքական կյանքն այնքան էլ հագեցած չեն համարում£ Իրոք, այն մնաց արտաքին քաղաքականության «ստվերում»£ :

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե 2009¬ը տնտեսական ոլորտում անսովոր էր այն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ արձանագրելով, ճգնաժամային տարում երկնիշ տնտեսական անկում ունեցանք, ապա արտաքին քաղաքական ոլորտում տարին ոչ միայն անսովոր էր` այլև շրջադարձային` ապագայում պատմական որակվելու հեռանկարով£ Եթե նախկինում ոմանք թերահավատորեն էին վերաբերվում այն պնդումին, թե Հայաստանը միջազգային ասպարեզում վաղուց արդեն ոչ միայն «խաղատախտակ» է, այլև «խաղացող», ապա այս տարի շատերը դրանում համոզվեցին£ Պետք չէ շատ հեռատես լինել` նկատելու համար, որ մեր այսօրվա իշխանություններն ունակ են գերտերութ յունների «խաղերն» ու շահերը արդյունավետ ծառայեցնել մեր խաղերին ու շահերին£ Նախաձեռնողական քաղաքականությունը նորույթ էր, ինչն էլ ապահովելու է ՀՀ շրջադարձը միջազգային հարաբերություններում£ Միայն կույրը կարող է չնկատել, որ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում զգալիորեն մեծացել է£ Առանց չափազանցության` կապված հատկապես հայ¬թուրքական հարաբերությունների և դրանց հետ առնչվող (նաև` չառնչվող) այլ գործոնների հետ` մեր Հանրապետությունը հայտնվել է գերտերությունների ու միջազգային կազմակերպությունների ուշադրության կիզակետում£ Իհարկե, դրան նպաստեց աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը` երբ նոր աշխարհակարգի ձևավորման «ճանապար հին» Հարավային Կովկասի դերն ու նշանակությունը զգալիորեն մեծացավ£ Միաբևեռ աշխարհի փլուզումը, ազդեցության ոլորտների համար պայքարում Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության առանցքային տերություններ Ֆրանսիայի և Գերմանիայի ուժեղացումն ու ինքնավստահության կտրուկ բարձրացումը, դրան զուգահեռ` ԱՄՆ¬ի, որպես աշխարհի միակ «հրահանգչի» դերակատարության նվազումը` էական փոփոխություններ արձանագրեցին միջազգային հարաբերությունների գլոբալ խնդիրներում£ Օրինաչա փորեն և անխուսափելիորեն, ռազմաքաղաքական կարևոր խնդիրները ստորադասվեցին ռազմավարական նշանակություն ունեցող վառելիքաէներգետիկ ռեսուրսներին տիրանալու, դրանք սեփական շահերին ծառայեցնելու, կոմունիկացիոն ծրագրերն իրենց ձեռնտու սցենարով իրագործելու համար մղվող պայքարին£ Արևմուտքի համար պարզ դարձավ, որ «կամակոր» Ռուսաստանն իր անսպառ գազի և նավթի պաշարների շնորհիվ ի վիճակի է կամք թելադրել գրեթե ամբողջ Եվրոպային£ Ռուսական հումքային պաշարներից կախվածությունը թուլացնելու միակ ելքը Ադրբեջանի, Իրանի և կենտրոնական Ասիայի գազի և նավթի` Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա հասցնելն է£ Այդքան թմբկահարվող «Նաբոկո» ծրագիրը հենց դրան է միտված£ Բայց, ռուս-վրացական պատերազմից հետո, առանց այդ էլ անկայուն Վրաստանը, է°լ ավելի անկայուն ու անկանխատեսելի դարձավ£ Բացի այդ, Ռուսասանը միշտ էլ հարմար առիթ կգտնի այդ երկիրը հերթական ագրեսիայի թիրախ դարձնելու£ Եթե ընտրվի Ադրբեջան¬Կենտրոնական Ասիա¬Իրան¬Թուրքիա «երթուղին», դա նույնպես անվտանգ չէ£ Արևմուտքի նկատմամբ «քրոնիկական ալերգիա» ունեցող Իրանը կարող է հանկարծ «թարսվել»£ Միակ արդյունավետ լուծումն այն է, որ գազամուղն անցնի Հայաստանով£ Դրա համար անհրաժեշտ է հայ¬թուրքական հարաբերությունների հապշտապ կարգավորումը£ Ահա թե ինչու այդ կարգավորման գործընթացը հայտնվել է Եվրոպայի և ԱՄՆ¬ի ուշադրության կենտրոնում:

«Միայն սևի և սպիտակի խնդիրը չէ...»

Կոռուպցիան չարիք է, որից բխող բացասական հետևանքները վտանգում են այդ ախտով վարակված ոլորտների և համակարգերի աշխատանքը£ Կոռուպցիայի դեմ պայքարել ու պայքարում են բոլոր երկրներում, սակայն ակնհայտ է, որ դրա վերացման դեղատոմսն այդպես էլ չի «հայտնագործվում»£ Ասել է թե` այն կանխելու ամենահնա րամիտ միջոցը չեն կարողանում գտնել£ Պատճա՞ռը… Պատճառները շատ են և հասկանալի£ Բայց, ինչպես ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան ԶԱՔԱՐՅԱՆՆ է նշում` առաջին հերթին պետք է հասկանալ` թե ի՞նչ է կոռուպցիան£ - Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում եմ մինչև 2010 թ. մայիս ամիսը հստակեցնել կոռուպցիայի հետ կապված մոտեցումները£ Ի՞նչ է կոռուպցիան. մեկը դա կարող է համարել դրամաշորթություն, մյուսը` յուրացում կամ կաշառակերություն£ Ես կոռուպցիան համարում եմ կարճ կամ այլևայլ ճանապարհներով արագ հարցեր լուծելու մեխանիզմ£ Մեր համապատասխան վարչություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ£ Մինչև 2010 թ. մայիս ամիսը պետք է աշխատենք և Ազգային ժողով ներկայացնենք մի փաստաթուղթ` թե ողջ համակարգն իրենից ի՞նչ է ներկայացնում£ Առաջարկելու ենք որոշակի մեխանիզմներ` դրանց դեմ պայքարելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար£ Որ Վերահսկիչ պալատը, հատկապես Իշխան Զաքարյանի աշխատելու ընթացքում բավական հաճախ է հիշեցնում իր սկզբունքայնության մասին, կարծում ենք` անվիճարկելի է£ Մեր իրականության մեջ բնավորված անցանկալի բազմաթիվ չարաշահության մասին հանրությանն իրազեկելուց զատ, Վերահսկիչ պալատը նաև իր հետևողականությամբ հույսեր է ներշնչում, որ պետությունը շահախնդիր է չարաշահումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու ուղղությամբ£ ՎՊ¬ն կարևորում է նաև հասարակությանը արհեստական ցնցումներից զերծ պահելու խնդիրը£ Ինչպես օրերս Ազգային ժողովում Իշխան ԶԱՔԱՐՅԱՆԸ նշեց` - Եվ, ընդհանրապես, չի կարելի ամեն ինչ սևով սպիտակի վրա ներկայացնել, և ամեն ինչ սևացնելով` անցնել առաջ:

Հա՞ որ...

ՀՆՉԱԿՆԵՐԻ փոքրանդամ ընտանիքում կռիվ է սկսվել£ Մի մասը մյուսին իշխանության հետ համագործակցելու համար է մեղադրում, մյուս մասը` ընդդիմության£ Կուսակցության որոշ անդամներ կանոնադրության շուրջ են վիճում, մի առանձին խումբ էլ` կնիքի£ Խմբերից առաջինը ՍԴՀԿ սփյուռքյան կառույցի ատենապետին է կռվի գլխավոր մեղավոր համարում, մյուս խումբն էլ հավատացնում է, թե առանց սփյուռքյան կառույցի` հայաստանյան հնչակները ոչինչ են£ Եվ փոխանակ այս ամենը հանգուցալուծելու կարևորության շուրջ միավորվելու, հնչակների տարբեր դարձած թևերն ամեն օր առանձին¬առանձին համագումարներ են հրավիրում ու դրանից է°լ ավելի թևավորվելով, միմյանց հանդեպ բազմապատկված թշնամանքով տրամադրվում£ Այս ամենի մասին լսելով` ստիպված ենք եզրակացնել, որ հալալ էր միակ ու անփոխարինելի մարքսիստին, ով նախորդ շաբաթասկզբին որոշեց ու ՀԱԿ¬ից դուրս եկավ... Ուրիշ մեկը չկար, որ Դավիթ Հակոբյանի կարծիքը կիսեր կամ հակադրվեր£ Եվ հարցերն այսպես արագ լուծելու փոխարեն` հնչակները հանկարծ հայտարարում են, թե արդեն երեք¬չորս կուսակցապետեր ունեն£ Իսկ այս կուսակցությանը եռագլուխ-քառագլուխ տեսնելու անպատեհությունը մի հետաքրքիր եզրահանգման է մղում£ Ավաղ, Հնչակյան կուսակցության ամբողջ հմայքն իր տկարության մեջ էր... Թե չէ այն պահից, երբ մի քանի շրջիկ քաղգործիչներ որոշեցին ՍԴՀԿ¬ում հանգրվանել, ամեն ինչ այստեղ անդառնալիորեն իրար խառնվեց£ «ԱՐՄԵՆՏԵԼՆ» իր ապրանքանիշը փոխեց, բայց, բարեբախտաբար, Արշակ Սադոյանից այդպես էլ չպրծավ£ Թե ինչը ստիպեց հնուց արդարություն որոնողին նորից հին վերքին մատնադնել` դժվար է ասել, բայց նախորդ շաբաթ նա մի քանի հետաքրքիր թիվ հրապարակեց£ Ըստ Ա. Սադոյանի, թեև «Բիլայն»¬ը ինտերնետի համար առաջարկվող սակագինը կիսով չափ իջեցրել է, բայցևայնպես ներկայում գործող գներն ինքնարժեքից դեռ 40 անգամ բարձր են£ Ու ոչ միայն Ա. Սադոյանի վաղեմի թիրախ այս կառույցը, այլև մյուս երկու օպերատորները նույնպես ինտերնետի մանրածախ վաճառքից ուռճացված գերշահույթներ են ստանում£ Ա. Սադոյանն այսօր տեղի ունենալիք Հանրային խորհրդի նիստում նույնանուն ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջելու է, որպեսզի վերջինիս միջամտությամբ առաջիկա երկու ամիսներին ինտերնետի գներն առնվազն երկու անգամ նվազեցվեն£ Իսկ թե ինչով կեզրափակվի նախկին պատգամավորի պահանջը, թերևս առաջիկայում պարզ կդառնա£ Պարզ կդառնա նաև, թե այդ խնդրում իրավասու շրջանակները որքանով են շահագրգիռ` ժողովրդի մատից փուշ հանելու£ ՈՉ պակաս ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել նաև դեղերի շուկայում£ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաստատել է, որ այս ոլորտում չարաշահումները գերազանցել են բոլոր հնարավոր սահմանագծերը£ Թեև մի քանի ներկրող ընկերություններ տուգանվել են, բայց ըստ երևույթին սահմանված միլիոնավոր դրամների տույժերն անցնող ամիսներին ստացված շահույթների մի մասն են միայն կազմել£ Այլապես տուգանվելու հեռանկարը ոլորտի տնտեսվարողներին պետք է ստիպեր խուսափել զանգվածային թանկացումներից£ Հետաքրքիր է նաև, որ նրանք իբրև գնաճի հիմնական պատճառ դոլարի արժևորումն են մատնանշում£ Մնում է կարծել, որ այս օրերին արձանագրվող դրամի արժևորումն էլ իր հերթին կնպաստի դեղերի գների նվազմանը£ :

ՀՈՒՅՍ, ԽԻՂՃ ԵՎ ՊԱՏԻՎ. ասել է թե` Հայրենիք¬Արցախ¬Սփյուռք

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ. ՀՀ Սփյուռքի նախարար - 2009¬ը մարտահրավերներով լեցուն տարի էր մեզ համար£ Մենք անմիջականորեն մեզ վրա զգում ենք նաև աշխարհում կատարվող փոփոխությունները£ Եվ բոլորի համար ամենամեծ հարվածը, բնականաբար, ֆինանսատնտեսական ճգնաժամն էր, որի ազդեցությունը զգալի էր և մեր տնտեսության վրա£ Մեր կառավարությունը, սակայն, կարողացավ դիմակայել£ Քաղաքական առումով նույնպես տարին շատ հագեցած էր£ Նախ, հանրապետության նախագահը փորձեց շուրջ 100 տարվա կնճիռը քննարկելու առիթ ստեղծել, ինչն էլ ալեկոծեց Սփյուռքը£ Սփյուռքը բազմակարծիք է ու շատ զգայուն է` հատկապես այս թեմայի հանդեպ£ եվ դա օրինաչափ է, քանզի մեր Սփյուռքը հենց հետևանք է Հայոց Ցեղասպանության£ Պետք է ասեմ, որ մեծ նշանակություն ունեցավ Սերժ Սարգսյանի ուղերձը` արձանագրությունները ստորագրելուց առաջ£ Այն երկու ամենացավոտ ու ամենակարևոր խնդիրները, որոնցով ապրում է մեր ամբողջ ժողովուրդը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է ու Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, հենց որոնց էլ միանշանակ և շատ հստակ պատասխան տրվեց. այդ երկու հարցերն էլ սակարկման առարկա լինել չեն կարող£ Կարծում եմ` կարևոր խնդիր էր նաև Սփյուռքի նախարարության կայացումը£ Տարին ավարտվում է, և ես կարող եմ հայտարարել, որ իր ստանձնած գործառույթները նախարարությունն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ£ Լուծել ենք սկզբունքային 4 հարցեր` գաղափարական, կազմակերպչական, ֆինանսական և իրավական£ Այսօր փորձում ենք նպաստել օրենսդրության կատարելագործմանը` որպեսզի սփյուռքահայը Մայր հայրենիքում ՀՀ քաղաքացուն հավասար իրավունքներ ունենա£ Մեր կողմից մշակված համահայկական ծրագրերը երկկողմանիորեն ընդունվեցին թե° Սփյուռքում, թե° Հայաստանում£ Մեր նախարարության աշխատանքները տարբերվում են մյուս գերատեսչություններից. աշխատում ենք այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող սփյուռքահայերի հետ, և հասկանալի է, որ մենք նրանց հանձնարարել, ղեկավարել, ցուցումներ տալ չենք կարող£ Ասել է թե` մեր աշխատանքները կազմակերպվում ու ընթանում են երկխոսությունների, համագործության, գործակցելու միջոցով, համակողմանի հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր հայտարարը գտնելով£ Այս առումով Սփյուռքն ընդունում ու ընկալում է նախարարությանը և փորձում է իր բոլոր խնդիրները նրա միջոցով բարձրացնել£ Իսկ այդ խնդիրները մենք պատվիրակում, ներկայացնում ենք այլ գերատեսչություններին` լուծումներ գտնելու£ Ի վերջո` Հայրենիք¬Սփյուռք¬Լեռնային Ղարաբաղ եռամիասնությունը անանջատելի մի ամբողջություն է£ Հայրենիքը ամբողջ հայ ժողովրդի ՀՈՒՅՍՆ է. իսկ հույսի շուրջ պետք է համախմբվել£ Արցախը մեր ԽԻՂՃՆ է. այդ խիղճը պետք է կարողանանք խնամքով պահել¬պահպանել£ Սփյուռքը մեր ՊԱՏԻՎՆ է. այդ պատիվն է մեզ ներկայացնում աշխարհին£ Հետևաբար` Հույսը, Խիղճը և Պատիվը պետք է համատեղ գործեն, լրացնեն իրար և մեկը մյուսին առաջ մղեն£ Հավատում եմ, որ 2010¬ը լավն է լինելու. ավելի լավը` քան 2009¬ը£ Ինչպես ասաց մեր Հանրապետության Նախագահը` ամեն մի հաջորդ օրը ավելի լավը պետք է լինի, քան նախորդ օրը£ Հետևաբար` ամեն տարին էլ պետք է նախորդից լավը լինի£ Կուզենայի` 2009¬ից մեզ հետ 2010 տեղափոխեինք բոլոր լավ, հաջողած ծրագրերը, գործերը, հարաբերությունները և գալիք տարվա ընթացքում խորացնենք, ուժեղացնենք, զարգացնենք դրանք£ Կուզենայի նաև` բոլորս հասկանայինք, որ փողն ու ուժը չեն ամենագլխա վորը, այլ` գիտելիքը, գաղափարը, նորարարությունը£ Ուրեմն մաղթում եմ, որ 2010¬ին խորացնենք մեր գիտելիքները, ավելի նոր գաղափարներ կյանքի կոչենք և մեր մտքի ուժով, մտավոր ներուժով փորձենք աշխարհի հետ մրցության ելնել£ Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայության, Հայաստանի ժողովրդի և մեր սիրելի արցախահայերի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը£ Ի խորոց սրտի` հայ ժողովրդին :

Հաշված օրեր են մնացել մինչև գալիք տարին£ Իսկ ի՞ նչ սպասելիքներ ունեն 2010¬ից մեր օրենսդիրները և ինչպ

Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՀՀԿ փոխնախագահ - Ամեն տարեմուտի մշտապես ցանկանում ենք, որ գալիքն ավելի լավը լինի£ Կարծում եմ` քաղաքական առումով 2010¬ին սպասվում է հայ¬թուրքական արձանագրություն ների վավերացում£ Շարունակվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված գործընթացները£ Ինչպես հայտնի է` տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական բյուջեում աճ չարձանագրվեց. տնտեսագետները պնդում են, որ երկրի տնտեսությունը թեև դանդաղորեն, բայց դեպի կայունացում է գնում£ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունների առումով 2010-ին դրական տեղաշարժեր են լինելու£ Ես նվիրական ցանկություններ ունեմ նոր տարու և ապագայի հետ կապված£ Եվ ոչինչ, որ դրանք մոտ ապագայում հնարավոր չէ իրականացնել, սակայն, ի վերջո, մեր բոլոր նպատակներն իրագործվելու են£ Ամենակարևորը` որ այսօր ունենք անկախություն, պետականություն, և 21¬րդ դարի սերունդները ծնվելու ու ապրելու են անկախ Հայրենիքում£ Ինչպես ամենայն հայոց Բանաստեղծն է ասել. «…ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք…»` ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը, մեր երեխաներն այսուհետ ավելի լավ ապրեին և տեսնեին Հայաստանի տնտեսական, արժեքամշակութային հզորությունը£ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀՀԿ խմբակցության անդամ - 2010¬ը քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների համար մեծ ակնկալիքների տարի է լինելու, այն առումով, որ քաղաքական գործընթացները (հատկապես արտաքին քաղաքականությունը) պայմանավորված են հայ¬թուրքական հարաբերություններով£ Դրանք ռեալ քաղաքական, տնտեսական, մշակութային լայն հնարավորություն ներ են ստեղծում նման գործընթացների համար£ Մենք ցանկանում ենք, որ բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները ստեղծվեին` արտաքին ու ներքին քաղաքական գործընթացները պատշաճորեն իրականացնելու համար£ Ռուզան ԱՌԱՔԵԼՅԱՆ. ՀՅԴ խմբակցության անդամ - Կարծում եմ` 2010 թ. լինելու է 2009¬ի տրամաբանական շարունակությունը` իր բոլոր դժվարություններով և մեր առջև ծառացած մարտահրավերներով:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԲՅՈՒՐԵՂԱՆՈՒՄ Է

Քաղաքական դաշտի հիմնական բնորոշիչներից մեկը վերջին շրջանում «բյուրեղացում» բավական ընդգրկուն և դիպուկ բնորոշիչն է դարձել, ինչն էլ մի փոքր ամբողջաց նելով` կարելի է ամփոփել` ընդգծելով, որ ընթացիկ տարին ներքաղաքական զարգացումների այսօրինակ վերջաբանով է ավարտվում£ Ամենացանկալի հետևությունը, ինչին կարելի է հանգել այս իրավիճակը գնահատելիս, 2008¬ի ընտրություններին հաջորդած խառնակ տրամադրություններից ձերբազատումն է… Փաստորեն, իշխանություն-ընդդի մություն (արբանյակներով հանդերձ) հարթությունում այդպես էլ չկայացած, բայց օրախնդիր երկխոսության խնդիրն անցնող տարվա ընթացքում ինքնըստինքյան լուծվեց` ժամանակի հաշվին, ու, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղն ընկավ£ Մինչդեռ անցնող տարին անվերապահորեն դժվարիններից կարելի է համարել£ Եվ խոսքն այս դեպքում ոչ միայն լրջագույն քաղաքական իրադարձությունների, այլև աննախադեպ սոցիալ¬տնտեսական ցնցումների մասին է£ Ցնցումներ, որոնց քաղաքական հետևանքներն առանց լրջագույն միջամտությունների կարող էին վերջնակետին հասցնել արմատական ընդդիմության նախորդ տարի կիսատ մնացած գործերը… Ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ միայն հնարավոր էր, այլև ուղղակիորեն ամեն պահի քաղաքականի վերափոխվելու պատրաստ սոցիալական բողոքի լրջագույն նախահիմքեր ստեղծեց£ Իսկ նման իրավիճակից ոչ այնքան ընդդիմությունը չցանկացավ օգտվել, որքան հասարակությունը և նույնիսկ արմատականների հավանական ընտրազանգվածը£ Վերջիններս հրաշալի կերպով գիտակցեցին, որ ճգնաժամի պատճառները գերազանցապես արտաքին ազդեցությունների, աշխարհում մոլեգնող նոր աղետի հետևանք են£ Եթե հաշվի առնենք, որ հրապարակները մարդաշատ դարձնելու ժամանակներն անցել են, ապա Երևանի ավագանու ընտրություններն այն հրաշալի առիթն էին, երբ նախորդ ընտրությունների արդյունքների հետ ոչ մի կերպ չհաշտվող Հայ Ազգային Կոնգրեսին հնարավորություն տրվեց կրկին փորձել… Եվ դա դարձավ այն փորձը, որը մինչ այդ գոյություն ունեցող թյուրընկալումները հարթելու բանալին հանդիսացավ£ Իսկ արդյունքում` վերաբորբոքվել պատրաստվող հանրահավաքային կրքերը կատարելապես մարեցին£ Ճիշտ է, ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀԱԿ¬ի ավանդական և կանխատեսելի գնահատականները կրկնվեցին, բայց սա այն դեպքն էր, երբ ոչ այնքան պարտությունն ընդունելու, որքան դրան հանգեցրած ներքին պատճառները մատնանշելու անհրաժեշտությունը առաջնային դարձավ£ Քաղաքական դաշտի մյուս հիմնական դերակատարները ՀԱԿ¬ի լուսանցքային ուժ դառնալու իրողությունից բնականաբար չէին կարող համապատասխան եզրակացութ յունների չհանգել£ Իսկ հայ¬թուրքական հարաբերությունների թարմացումը շատ արագ Դաշնակցության կտրուկ ակտիվացման պատճառ հանդիսացավ£ Այն բացի դիմադրության շարժման տպավորություն ստեղծելուց, որևէ այլ առարկայական արդյունքի իհարկե չէր էլ հանգեցնելու£ Բայց, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ¬ին հենց դա էր պետք£ Հիմա էլ է կասկածից վեր, որ հայ¬թուրքական` առաջիկայում սպասվող զարգացումներին զուգահեռ, Դաշնակցությունն իր ծանոթ ձեռագիրը չի փոխելու£ Անկախ այս վերաբերմունքից` դժվար չէ կանխատեսել, որ ամենասկզբում ակնարկված «բյուրեղացման» շրջանակներում հաջորդ տարի հայաստանյան ներքաղաքական դաշտում համեմատաբար ակտիվ զարգացումներ են սկիզբ առնելու£ Ճիշտ է, հայրենի քաղաքական ուժերը սովորաբար ընտրություններից մի քանի ամիս առաջ են սկսում ակտիվանալ, բայց այս դեպքում ակնհայտ է, որ նախորդ ընտրական գործընթացների դասերը վերջիններիս համոզել են, որ քվեարկությանը նախորդող կարճ ժամանակահատվածը լուրջ արդյունքների ձգտողներին չի բավարարում£ Հետևաբար, 2010¬ին նման գործընթացներն ավելի տեսանելի են դառնալու, և քաղաքական ուժերը փորձելու են հետագա անելիքները համեմատաբար որոշակիացնելով եզրափակել£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Օգնություն` մաֆիայի «բնօրրան» Իտալիային Իտալիայի վարչապետի արյունլվիկ դեմքը տեսնելով` հայ մաֆիոզները, որպես բարեգործություն, Հռոմ են ուղարկել հինգ «պրոֆեսիոնալ» սափրագլուխների` Բեռլուսկոնիի անվտանգությունն ապահովելու համար£ Օգնություն է ցույց տրվելու նաև, արդեն մահամերձ սիցիլիական մաֆիային£ Մեդվեդևը յոթ երգ գիտի, բայց սեփական գանձի մասին Սահակաշվիլին էլ յոթ երգ գիտի, սակայն յոթն էլ ռուսական արջի տանձին չեն£ «Չորս կուսակցություն փոխել եմ, չորսն էլ պիտի փոխեմ» Հմայակի երգը Հմայակ, հա° Հմայակ... Ինձ դարձրել են թաշկինակ, Կուսակցություն փոխելն էլ` Կյանքիս միակ նպատակ£ ...Դեռ էլի եմ «փոխելու»` Լինի դաշնակ, թե` հնչակ£ Ալլահն էլ չի օգնի Միջազգային հանրությունը դեռ կստիպի Էրդողանին` ցերեկները հայ¬թուրքական փակ սահմանի առջև նամազ անել, երեկոյան` եվրամիության փակ դռների£ Ճգնաժամի հետևանքները Ըստ Առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների` 2009 թ. ճգնաժամային տարում չաղերն ավելի են չաղացել, նիհարներին էլ հնարավոր է կշռել միայն դեղագործական կշեռքներով£ Իշխանություններին ՀԱԿառակվելու խաբկանքը Ժողովուրդը պարզել է, որ անցյալում ՀԱԿ¬ը իրենց միայն առակներ է հրամցրել և տեղին է հրատարակել ՀԱԿ¬ԱՌԱԿՆԵՐԻ ժողովածու£ «Մաուզերը» տղամարդկության միակ չափանիշը չէ Երբ Վահան Հովհաննիսյանը հասկացնել տվեց, որ միայն ինքն է ի զորու «տղամարդավարի» պատասխան տալ թուրքերին, վերջինիս հրավիրեցին նկարահանվելու «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմում£ Ոչ առողջանում է, ոչ «մահանում» Ըստ քաղաքագետների` բժշկական «լեզվով» ընդդիմության վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն£ Նոր ասացվածք` մեջլիսի կողմից արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին Թուրքի «վազքը» մինչև 2010¬ի Ապրիլի 24¬ն է£ Գյուլի խոհերը «Տերն ու ծառայի» ոճով ¬ Թե կկարծեք Թուրքիային միայն քրդական գլխացավանքն է տանջում, հիշեք ինձ էլ, հայերին էլ£ Դիտարկում Կվավերացնի՞ Թուրքիան հայ¬թուրքական արձանագրությունները, թե չի վարվերացնի` միևնույն է, այդ երկիրը ոչ ՎԱՎԵՐաԳՐԱԿԱՆ կդառնա, ոչ գեղարվեստական£ ՍԴՀԿ¬ն միշտ էլ ֆալշ է հնչել Հնչակների վերջնական մասնատումից հետո պարզ դարձավ, որ այս կուսակցությունը, եթե նախկինում շատ վատ էր ՀՆՉՈՒՄ արևմտյան ռոքի և ռեփի, ապա այսօր` հայկական ռաբիսի ժանրում£ Ծանր ժառանգություն Հ. Հովհաննիսյանը Վարդան Խաչատրյանին որպես ժառանգություն թողեց ՍԴՀԿ¬ին£ Կտակը վավերացրեց Շիրխանյանը, անվավեր ճանաչեց ՀԱԿ¬ը£ :

Մտորումներ Ամանորի շեմին

Նոր տարվա գալուստը արտասովոր նշանավորելու ջանադրությունը, կարծես ինքնաբուխ, պոռթկում է ամեն տարեմուտին£ Ամանորը սովորականից ավելի ճոխ, ուրախ ու մաքրակենցաղ դիմավորելու համամարդկային դարձած նախանձախնդրությունը մեզանում երբեմն զարմացնում է արտառոց պճնագեղությամբ£ Միաժամանակ` ներողամիտ ու անչար ընկալվում£ Նախապաշարումներից, իբր, ձերբազատված XXI դարի մարդիկ, այնուամենայնիվ, ընդգծված խնամքով պատրաստվում են հյուրընկալել իրենց հարկի տակ նախնիների երևակայության կերտած Ձմեռ պապին իր Ձյունանուշի հետ£ Որքան խավարամած ու պրոզայիկ է համակեցության առօրյա ընթացքը, հուսահատեցնող, այնքան անդիմադրելի է դառնում լուսավոր ակնկալությունների հեքիաթներով գոտեպնդվելու հոգևոր պահանջը, այս կամ այն կերպ գոհացվելու բուռն ցանկություն հարուցում£ Եվ խրախճանքի աննախադեպ հրավառության է վերածվում ամեն նոր տարվա մուտքը£ Գալիք արշալույսների հանդեպ մշտանորոգ հավատով ու աննահանջ հույսով են առլեցուն արդի հայ մշակույթի գրեթե բոլոր գործիչների հանրագումարող մտորումները 2010¬ի շեմին, սիրառատ բարեմաղթանքներով, մեր ժողովրդի ստեղծագործ հզոր ներուժի խորագիտությունից ամրապնդվող անկոտրում լավատեսությամբ£ Կարեն ԱՂԱՄՅԱՆ Հայաստանի նկարիչների միավորման նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նկարչի տան վերանորոգման ավարտից հետո ՀՆՄ գործունեությունը կրկին հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում£ Բարեկարգված 3 ցուցասրահներում իրականացան հիսունից ավելի թեմատիկ և անհատական ցուցահանդեսներ£ Հենրիկ Սիրավյանի, Հակոբ Հակոբյանի, Հովհաննես Զարդարյանի, Անատոլի Ավետյանի, Գաստելլո Գասպարյանի, Բաբկեն Քոլոզյանի, Ռուբեն Ադալյանի, Էդուարդ Արծրունյանի, Արևշատ Ավագյանի և միության 700 անդամներից շատերի արվեստին անմիջականորեն հաղորդակցվելով` մեր հայրենակիցներն ու արտերկրից ժամանած հյուրերը իրենց մշակութային հետաքրքրությունների ոլորտում հաստատապես ներգրավեցին տասնամյակների ավանդույթներ ունեցող մեր հոգևոր օջախը ևս£ Տպավորությունների հուշագրքում այցելուների ջերմ ու անկեղծ գրառումները ստեղծագործական ներշնչանքի նոր ակունք դարձան հրապարակային փոխշփումների կարոտ արվեստագետներիս համար£ Բացառություն չկազմեցի նաև ես` կերպարվեստասերներին ներկայանալով վերջին տարիների 100 ստեղծագործություններովս£ Լայն արձագանք ունեցան «Գրաֆիկա և քանդակ», «Գարնանային մեղեդի» հանրապետական ու Արցախի նկարիչների հավաքական ցուցահան դեսները£ Գեղարվեստական լուսանկարչության ու գեղանկարչության ինքնատիպ վարպետ, բանաստեղծ Սամվել Սևադայի 185 աշխատանքների ցուցադրությամբ 2009¬ի «հրապարակային հանդիպումների» տպավորիչ ավարտն ազդարարվեց£ ՀՆՄ վարչության կառուցողական նիստերով, Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական տանը անցկացվող ավանդական համաժողովով խելամիտ ուղղորդելով առօրյա արարումը` վերահաստատեցինք մեր ստեղծագործական մեծ ընտանիքի բարձր համարումը` «Կերպարվեստ» պարբերականի (գլխավոր խմբագիր` Վրեժ Առաքելյան) վերաբացված էջերում ջանալով զետեղել դրա հիմնական, արժևորված բովանդակությունը£ Ազգային կերպարվեստի ավանդույթների պահպանման ու զարգացման տեսակետից հուսադրող էր նորահայտ բազում արվեստագետների մուտքը նկարչական համքարություն£ Հիանալի ծրագրեր ու անսպառ եռանդ ունենք մեր և հանրության կյանքը մշակութային նոր լիցքերով առավել կենսունակ դարձնելու գալիք տարում£ Հուսով եմ, որ մեր սերտացող համագործակցությունը «Ավանգարդ» շաբաթաթերթի հետ, ինչի համար երախտապարտ եմ, քանզի պատշաճ լուսաբանությամբ է ամրագրվում մեր աշխատանքի պտուղների իրական քաղցրահամը, նորավյուն շարունակություն կունենա հաջորդ տարում ևս£ Թող դեպի մեզ շտապող 2010-ը լինի կայուն խաղաղության, համազգային նորանոր ձեռքբերումների, հոգևոր-մշակութային վերընթացի աննախադեպ տարի£ Ապրեցնող գույների ողջ սպեկտրի փայլատակմամբ£ Ռուբեն ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Տարեմուտին հատուկ լավատեսական տրամադրությամբ` մաղթում և փափագում եմ, որ մեր ժողովուրդը գալիք տարվանից սկսած իր միակ օպերային թատրոնի ստեղծագործական անհերքելի վերելքի փայլատակումներով գոտեպնդվի նաև£ Համոզված եմ` բարձր արվեստի հիմնավոր վերադարձով անհամեմատ կդյուրանա երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական արժանապատիվ կայունությունը£ Ուզում եմ հավատալ, որ եզակի մշակութային այս կառույցի հիմնադրման հոբելյանակատարութ յան հետաձգումը խթան կդառնա անհուսալի ներկան արմատապես բարելավելու£ Պետությունը լրջորեն կմտահոգվի աշխարհի բեմերով ցիրուցան մեր ֆանտաստիկ ձայների մեկտեղմամբ հայրենի հողում£ Հավասարակշռված ստեղծագործական առօրյայի ռիթմը կապահովի հատուկ հոգատարությամբ, խորագետ պահանջկոտությամբ£ Նկատի առնելով պետական գանձարանի պարունակությունը` միջոցներ չի շռայլի թիթեռի կյանք ունեցող մեկօրյա մշակութային բազմաքանակ միջոցառումների վրա£ Հանդիսատեսի հոգում վերազարթնած հետաքրքրությունը օպերային արվեստի նկատմամբ` այլևս չի քնեցվի «Երկրաշարժ»-ի կամ «Դոն Ժուան»-ի կարգի ապարժեք պրեմիերաներով£ Գեթ «Աիդա»-ն արդի հայ օպերային արվեստում նոր վերելքի նախանշան կդառնա£ Ի վերջո, մեր հայրենիքում ստեղծագործական մթնոլորտը կհագենա հոգին մաքրագործող, միտքն ու մարմինը մարդավայել ապրեցնող ազնիվ ու զուլալ երգ-երաժշտությամբ£ Եվ խառնածին քաոսից ազատագրված մատաղ սերնդի համար իսկապես պայծառ հորիզոններ կբացվեն շուտով£ Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Անցնող տարին ինչ-որ առումով կրկին հոբելյանական էր ինձ համար£ Լրացավ թատերաշխատանքիս 60 տարին. Շամիրխանյանի և Ղափլանյանի թեթև ձեռքով` 12 տարեկանում ընդունվեցի Պատանի հանդիսատեսի թատրոն (Սոլոդար, «Խաղաղության աստղը»-Ջոկատավար)£ Տասնյակ դերակատարումներից հետո ուսանեցի Վարդան Աճեմյանի դերասանական, ապա ռեժիսորական արվեստանոցներում£ Հայաստանում և Սփյուռքում դժվար է այսօր գտնել որևէ թատերախումբ, որի հետ ստեղծագործած չլինեմ£ Մի քանի տասնյակ դերակատարումներով և մոտ 150 բեմադրություններով ձևավորված թատերական կենսագրություն ունենալով հանդերձ ինձ իրավունք չեմ վերապահում «իմաստուն» ուղեցույցներ հրամցնել գործընկերներիս, առհասարակ մշակույթի մարդկանց£ Առանց այդ էլ չափից ավելի շատ են խորհուրդ տվողները£ Մի տեսակ` խորհրդատու ազգ ենք դարձել£ Ամենքից լավ գիտենք բացի մեզանից մյուս բոլորի անելիքը` ՀՀ նախագահից սկսած£ Գործ անողներն են, ցավոք, քչացել£ Հեռուստատեսային խայտառակութ յուններով «կերակրելով» ու վիրավորելով մեր ժողովրդին` զգալիորեն նսեմացրել ենք ընդհանուր հոգևոր պահանջարկը£ Ով, ինչ ուզում` անում է, ասում կամ գրում£ Ի վերջո, հասկացող մեկը պիտի՞ սաստի այս ամենաքաոսը£ Ամեն ինչ իրավունք ունի ապրելու, բայց մի պայմանով` գռեհկություն չլինի, անգրագիտություն, անճաշակություն£ Թող սերիալներ էլ լինեն, ամեն տեսակ զվարճություններ, շոուներ, բայց այնպիսի բովանդակությամբ, ճաշակով ու արտահայտչամիջոցներով, որ ես նայելիս ամոթահար չլինեմ, որ երիտասարդությունը դրանցից բարձրարժեք հոգևոր-բարոյական լիցքեր ստանա, լավ մարդ ու քաղաքացի դառնա£ Եթե թատրոնների, առհասարակ մշակույթի նկատմամբ էլ նույն վերաբերմունքը ցուցաբերվի, ինչ սպորտի, շատ շուտով հզոր զարթոնք կունենանք£ Համոզված եմ, որովհետև տաղանդավոր ներուժի պակաս չկա, նյութական ապահովության հիմքերն են երերուն£ Ներկա պայմաններում մեր թատրոնների գործունեությունը հերոսություն եմ համարում£ 30-40 հազար դրամ աշխատավարձով հրաշքներ են գործում մեր դերասանները, նաև` բեմադրիչները, ովքեր իրենց փայլուն մտահղացումները ստիպված են հարմարեցնել հատկացված չնչին միջոցներին` ապավինելով բարերարների աջակցությանը£ Երրորդ տարին է, ինչ դռնեդուռ ընկած գումար ենք մուրում Չուխաջյանի դասական փառահեղ գործը` «Կարինեն» իրականացնելու£ Ովքեր տրտնջում են, թե Կոմեդիայի թատրոնը կորցրել է իր դեմքը, թող գան, փորձեն աղքատիկ ռեսուրսներով շքեղ երաժշտական կատակերգություններ բեմ բարձրացնել£ Շնորհակալ եմ, իհարկե, շենքի բարենորոգման համար, բայց մեր թատերական տնտեսությունը` ձայնալուսային, բեմական տեխնիկան հատկապես, մեղմ ասած, անմխիթար վիճակում են դեռևս£ Այս պարագայում անգամ` խաղացանկի 20 անուն ներկայացումներից (ի դեպ, 14-ը` հրավիրված բեմադրիչներ) վեցը երաժշտական կոմեդիաներ են և տարիներով խաղարկվում են մեծ հաջողությամբ:

Անզուգական «երկքաղաքացի» դերասան, սեփական հեղինակային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդ

Ամենահայաստանաշատ բազմազբաղ ստեղծագործական տարիս լի էր ինձանում փոթորկվող ասելիքի նոր արտահայտչամիջոցների որոնումներով, արդեն փորձարկված հնարքների վերաձևակերպումներով, ինքնաքննադատական գնահատությամբ ու կատարյալին անվերջանալի ձգտումով£ Հյուրախաղային շրջագայություններիս «ճեպընթացը» Վաշինգտոնից Լոս Անջելես, Մինսկից Մոսկվա սուրալով` հասավ Երևան£ Գուցե թե կյանքիս հիսուներորդ գարնան խորհրդով` ինձանում ուժգնացավ` աստվածային հոգևոր լույսը£ Անսպասելիորեն, մոտ 30-ամյա ընդմիջումից հետո, վերադարձա գունապատկերային մտածողությանը£ Եվ «Գարուն», «Գարուն ա, ձուն ա արել» ու «Գողգոթա» գեղանկարչական շարքերով նաև ներկայացա` շշուկով քարոզելով Քրիստոսի ուսմունքը, որին անվերապահորեն հետևելով միայն մարդը կարող է անցնել իր ներքին Գողգոթան, զրկանքները հաղթահարելով` մարդանալ, մխիթարել ու մխիթարվել£ Ի վերջո, սեփական խաչը իմաստությամբ կրելով, անհամեմատ հեշտ դուրս գալ ամեն տեսակ փակուղային իրավիճակ ներից£ Որպեսզի ժողովուրդը քնած չմնա, և մտավորականն էլ ինքնասպան չլինի ներկայիս հասարակական-քաղաքական գորդյան հանգույցները քակելու սեփական անզորութ յունից, ընդլայնեցի 2004-ին 2 տիկնիկներով խաղարկածս «Ցմահ բանտարկյալներ»-ի ասելիքի սահմանները 2 դերակատարների ներառմամբ£ Երբ Ստեփանակերտում, Վանաձորում և Գյումրիում «Վերելք» ներկայացումով հանդես էի գալիս, գյումրեցիների խնդրանքով «Բանտարկյալներ»-ի պիեսը թողեցի նրանց տրամադրության տակ£ Չհասցրեցի ինքս լիարյուն ամբողջացնել, որովհետև հաղթող դուրս եկավ ինձանում զուգահեռ խմորվող թատերափորձարարությանը հնարավորինս ավարտուն բեմական կյանք ապահովելու անդիմադրելի հոգևոր պահանջը£ Վստահ եմ` գյումրեցիները կթարմացնեն մերօրյա թիվ 1 համազգային ասելիքը իրենց ապրածով, զգացածով ու տրամաբանությամբ£ Հայրենակիցներիս բժշկելու առաքելությանը մշտապես հետևած լինելով` հանկարծ ինքս, նրանց հետ մտերմիկ մթնոլորտում առավելագույնս անկեղծանալով, բժշկվելու անհետաձգելի պահանջ զգացի£ Դժվար է անկեղծանալը, բայց տարիքի հետ մարդն ավելի մեծ ցանկություն է ունենում կիսվելու, հոգում անթեղվածը մինչև խորին խորքը բացելու£ Լինելով խիստ ներանձնական ու զգացմունքային` մալյանաոճ բեմադրամտահղացումս կին բեմադրիչի կարիք ուներ£ Ուրեմն` նրա տաղանդավոր դստեր£ (Փառք Աստծո, ես եմ իմ ներկայացումների պրոդյուսերը և հնարավորություն ունեմ ժամանակ առ ժամանակ փոխել բեմադրիչներին)£ Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա»-ի իր խորունկ թատերաըն թերցմամբ ինձ հմայած Նարինե Մալյանի հետ 3 փուլով կայացրեցինք այն. «Սեղանի շուրջ» (ընթերցում` Նարեկացի արվեստի միություն), «Օրեր… Գույներ… Ճակատագիր» (ցուցահանդես-ներկայացում` Գեղագիտության ազգային կենտրոն) և «Խոստովանություն թատրոնում» (թատերական ներկայացում` Կամերային թատրոն)£ Կատարսիսի նոր հնարքը իրեն միանգամայն արդարացրեց մտերմիկ ընտանեկան մթնոլորտում£ Զուգահեռ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Սուպեր սթար» նախագծին` կարողացա ժյուրիում նոր մոտեցում ներմուծել` սիրող, ծնող-մանկավարժի£ Պտտվեցի Հայաստանով, խոսեցի շնորհալիների ծնողների հետ և համոզվեցի, որ մեր ժողովրդի արգանդը զարմանալիորեն բեղուն է£ Չորրորդ «Սթարը» դրա փայլուն հավաստիքն է£ Ամանորյա հեռուստակատակներով, հանպատրաստից ծնված իմ Բարի հրեշտակի չարաճճի կերպարով, աննկատ կմասնակցեմ ձեր ուրախ խնջույքներին£ Արարչագործ Սիրո բարի մաղթանքներով ու կենսախինդ տրամադրությամբ հնարավորինս կզվարթացնեմ 2010-ի մուտքը յուրաքանչյուր հայկական օջախ` իրականում գուցե Կանադայում հյուրախաղերի լինելով£ Անվերջ վերադարձի խաչս կրելով` ակունքներումս կհայտնվեմ կրկին` տղամարդու և կնոջ փոխհարաբերություններին առնչվող նոր ներկայացմամբ£ Սիրով ու կարոտով£ :

ԱՅՍ նշանի տարում ծնվածները համարձակ են, ուժեղ ու խելացի£

Հատկապես գալիք տարվա ընթացքում չարժե նրանց ճանապարհին կանգնել. չէ՞ որ վագրը հովանավորում է իր տարում ծնվածներին£ Գալիքը Սպիտակ վագրի տարին է. որոշ հորոսկոպներում այն համարվում է մետաղյա, արծաթե ու նույնիսկ դեղին վագրի տարի£ Այն չինական հորոսկոպի 3¬րդ նշանն է, որի գլխավոր տարրերից է փայտը, հիմնական մետաղն է արծաթը, իսկ գույնը` կանաչը. սպիտակ և դեղին գույները նույնպես կարելի է 2010¬ի հովանավորյալները համարել£ Արևելյան ժողովուրդներն այս նշանը հաջողակ են համարում, քանզի վագրը խորհրդանշում է արիություն, ուժ և վեհանձնություն£ Վագրի հետ ամենից ավելի համատեղելի են Ձին, Վիշապն ու Շունը£ Բայց ահա խորամանկ Օձի, ճարպիկ Կապիկի, խելացի Առնետի, հարձակողական Ցուլի ու ինքնասեր Կատվի հետ 2010¬ի տերը դժվար թե ընդհանուր լեզու գտնի£ Վագրի բարեհոգությանն արժանանալու համար ջանքեր են հարկավոր£ Վագրի տարում ծնվածներին բնորոշ են տոկունությունը` կենսական դժվարությունները հաղթահարելու պայքարում և լավատեսությունը£ Ոչ թե անմիտ լավատեսությունը, այլ իրատեսական համոզվածությունն առ այն, որ ինչ արվում է` հաջողությամբ է պսակվելու£ Վագրը ձեռնթափ չի լինում անհաջողություններից, իսկ բարեհաջողություններից էլ ինքնամոռաց գլխապտույտ չի ունենում£ Նա հարձակողական է համարվում, բայց հազվադեպ է նախահարձակ լինում` եթե դրան չեն մղում£ Խորամանկությունը, երկդիմի խաղերն ու բանսարկություններն առանձնապես բնորոշ չեն նրան£ Այս նշանին հատուկ է ճակատագրապաշտությունը. չէ՞ որ Վագրն ընդունակ չէ նախապես ամեն ինչ հաշվարկել և գործում է ներքին մղումներով, ու այդ պատճառով այս նշանի տակ ծնվածների արարքները հասկանալը հաճախ շատ դժվար է£ Նա երազող է, հազվադեպ է հետաքրքրվում կենցաղային խնդիրներով, բայց նաև գեղասեր է և չի գոհանում ամեն ինչով£ Նրանից պետք չէ շատ անկեղծություն ու սրտաբանություն սպասել, սակայն տիրապետում է գայթակղելու արվեստին և հեշտորեն կարող է տիրել իրավիճակին£ Տղամարդ¬վագրերին բնորոշ է կամքը, կանանց` վերլուծական միտքը, տրամաբանությունն ու նպատասլացությունը£ Այս նշանի տակ են ծնվել Ալեքսանդր 2¬րդը, Շառլ դը Գոլը, Լյուդվիգ Վան Բեթհովենը, Դուայթ Էյզենհաուերը, Ագաթա Քրիստին, Օսկար Ուայլդը, Մերիլին Մոնրոն, Ադրիանո Չելենտանոն£ Չնայած Վագրն առանձնապես չի սիրում առնչվել ԱՌՆԵՏԻ հետ, այնուամենայնիվ բարեհաջող տարի է խոստանում այդ նշանի տակ ծնվածներին. 2010¬ը նրանց համար կարող է դառնալ լավ նախագծերի իրականացման մեկնարկի և ֆինանսական վիճակի բարվոքման տարի£ Տարվա տիրոջ հարաբերություններն ավելի բարդ են ՑՈՒԼԻ հետ, ուստի զարմանալի չէ, որ Վագրը ձգտելու է հաղթել ու փորձության ենթարկել համառությամբ իր վաղեմի մրցակցին£ Այնպես որ Ցուլի տարում ծնվածներն ստիպված են լինելու կամք և համբերություն դրսևորել, բայց ոչ մի պայմանով չի կարելի հաշտվել պարտության հետ և նահանջել այդ գոտեմարտում£ Աստղագուշակը ԿԱՏՈՒՆԵՐԻՆ հաճելի անակնկալներ է խոստանում, բայց ավելի լավ է` նրանք շատ ուշադրություն հատկացնեն ընտանիքին և խոշոր ծրագրեր ու բիզնես չնախաձեռնեն£ Կատուն կարող է փոքր¬ինչ թեթեևացած շունչ քաշել. չէ՞ որ ինքը Վագրի ցեղակիցն է, և նրանք իրար դեմ դավեր չեն նյութի£ ՎԻՇԱՊՆԵՐԻ համար 2010¬ն ակտիվ աշխատանքի ու մեծ գործեր կատարելու ժամանակ է£ Նրանք կամրապնդեն իրենց դիրքերը բիզնեսում և հասարակության մեջ£ Բայց ահա ՕՁԵՐԸ գուցե նաև հիասթափության առիթներ ունենան, որովհետև Վագրը չի հանդուրժում նրա ճկունությունն ու խորաթափանցությունը£ ՁԻՈՒ տարում ծնվածներին մեծ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում, և հաջողություններ` բիզնեսում£ Այո, Վագրը գնահատում է Ձիու աշխատասիրությունն ու ազնվությունը£ Գալիք տարին շատ չի ուրախացնի ԱՅԾԵՐԻՆ ու ԿԱՊԻԿՆԵՐԻՆ. ճիշտ կլինի, որ նրանք ստվերում մնան և սպասողական դիրքեր գրավեն£ ԱՔԼՈՐՆԵՐԻՆ և ՇՆԵՐԻՆ աստղերը հաջողություններ են կանխատեսում` բոլոր հարաբերություններում, չնայած Աքլորի մեծամտությունը կարող է հանկարծ ափերից հանել Վագրին£ 2010¬ը համեմատաբար խաղաղ է լինելու ԽՈԶԵՐԻ համար, քանի որ տարվա հովանավորը բարեհոգաբար է վերաբերվում այդ կենդանուն£ Եվ, բնականաբար, եկող տարին ամենից ավելի պայծառ ու անմոռանալի է լինելու հատկապես ՎԱԳՐԵՐԻ համար£ Ըստ կենդանակերպերի ամիսների ՋՐՀՈՍՆԵՐԻՆ աստղագուշակը նախազգուշացնում է, որ տարվա առաջին կեսին հնարավոր է ֆինանսական անկայունություն£ Բայց պետք չէ բոլոր ուժերը մսխել` իրավիճակը շտկելու համար. ավելի լավ է` մտահոգվեն սեփական առողջությամբ£ ՁԿՆԵՐՆ իրենց սովորության համաձայն հիմնականում հոսանքի ուղղությամբ են լողում, և այդ հատկությունը գալիք տարի նրանց վերջապես երկար սպասված արդյունքի կհասցնի£ Կարիք չկա, որ նրանք կտրուկ փոփոխությունների ձգտեն և նոր «ջրեր» որոնեն£ ԽՈՅԵՐԻՆ աննկարագրելի հաջողություններ են սպասվում` թե° անձնական կյանքում, թե° գործերում£ Միայն թե նրանք չկորցնեն առողջ բանականությունը, այլապես ամեն ինչ կորած է£ ՑՈՒԼԵՐԻՆ 2010¬ը կուրախացնի, թեև հարկ կլինի կրճատել ծախսերը և խնայող դառնալ£ Նրանց, ինչպես և ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ, կարող են տանջել անհիմն կասկածներն ու անվստահությունը£ Երկվորյակներն ավելի հաճախ պետք է ժամանակն անցկացնեն ընտանիքի ու հին ընկերների հետ, որովհետև հոգատարության և ուշադրության կարիք ունեն£ Վագրն առանձնապես բարեհաճ չի ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԻ հանդեպ, բայց լուրջ տհաճություններ սպասել էլ պետք չէ£ Խեցգետինն ինքն իրեն տրամադրելու է, թե ստիպված է սեփական ուժերով լուծել իր բոլոր խնդիրները£ ԱՌՅՈՒԾԻ հետ Վագրն ընդհանուր լեզու կգտնի, ու չնայած մրցակցության ոգին չի նիրհի, բայց տարվա հովանավորն Առյուծի հետ չի խախտի խաղի կանոնները£ Բնավորությամբ, ոգու ուժով ու խիզախությամբ Առյուծը ոչնչով չի զիջում Վագրին, որն անպայման կգնահատի այդ հատկանիշները£ Թախծոտ և ամեն մանրուք հաշվի առնող ԿՈՒՅՍԵՐՆ, իհարկե, կարող են ափերից հանել եռանդուն Վագրին, սակայն 2010¬ին նա խոչընդոտներ չի ստեղծում Կույսերի նպատակների իրականացման ճանապարհին£ Միանշանակ չէ կանխատեսումը` ԿՇԵՌՔՆԵՐԻ համար. մի կողմից` գործերի հաջողություն, մյուս կողմից` անձնական հարաբերությունների անկայունություն£ Իսկ ԿԱՐԻՃՆԵՐԻ համար գալիք տարին սիրո և ռոմանտիկ նոր ծանոթությունների ժամանակ է, բայց` չնախատեսված ծախսերով հագեցած, ինչը կարող է ֆինանսապես քայքայել Կարիճին£ Վագրի հետ չհակամատելու դեպքում ԱՂԵՂՆԱՎՈՐԸ կարող է թիրախին հարվածել և մեծ գումարի տիրանալ£ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԸ, սակայն, ճիշտ կանի` լսի իր ներքին ձայնը և չվստահի բիզնեսի իր գործընկերներին£ Մի խոսքով, 2010¬ն ընդհանուր առմամբ պայծառ, հակասական, ոչ դյուրին է խոստանում լինել£ Այսուհանդերձ, ՎԱԳՐԸ միշտ կօգնի նրանց, ովքեր կպահպանեն ոգին և հույս կդնեն միայն իրենց վրա£ :

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեռ երեկ նա ոգևորված պատմում էր, որ նախնական զինպատրաստության կադրերի ուսուցման կենտրոն ստեղծելու իր ծրագիրը հավանության է արժանացել ու շուտով կսկսվեն դասերը:

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան միջն. դպրոց

Երևանի Կ.Դեմիրճյանի անվան միջն. դպրոց ՄԵՏԱՔՍ ԵԵրկիր Արատտա Երբ շումերների և աքադական Քարտեզը զննես, Դու ինքդ կզգաս, որ Տիգրիս, Եփրատ Գետերի կապույտ ալիքների շուրջ, «Սուրբ օրենքների» և «Անմահների երկիր» Արատտան, Աշխարհում իրավ միակ առաջին Այն պետությունն է, որ ծնվել է այդ Գետերի կանաչ ակունքների մոտ, Լեռնային ծաղկուն, Հայկական հզոր բարձրավանդակում, Եվ հաստատելով ինքնությունն իր մեջ, Ունեցել է միշտ և° փառք, և° համբավ, Հարևանների մշակույթի մեջ... Արատտա, իմ տուն, Հայոց պետության դու հին օրորոց Ու լույս մանկություն, Քո նվիրական սովորույթ ու ծես, Եվ մեծ տոների մի շարան ամբողջ, Կտակվել է մեզ... Ճերմակությունը հարսնազգեստի Որպես ավանդույթ, Մեզ է փոխանցվել մեջքով դարերի, Հարսներն աչքերը ներկում են այն մութ, Սև ծարիրայի երանգով ներհուն, Հայաստանում էլ դավաճաններին Արհամարհում են ու չեն բարևում, Ինչպես եղել է դարերից անդին Հայա աստծո քո չքնաղ երկրում... Արատտա, իմ տուն, Մարդիկ քո երկրում անշուք ու համեստ Տներ են շինել ծոցում լեռների, Ծիածանել են տաղանդ ու արվեստ, Գաղտնիքների մեջ քարանձավների... Այն ժամանակվա մարդիկ բանիմաց Ապրել են խաղաղ, ցածր տներում, Ոչ թե բարձրահարկ տնետուփերում, Երկնաքերներում` ահից սարսափած... Այսօր ապրում ենք մենք քաղաքակիրթ Կյանքով, անընտել, Քանզի էլիտար շենքեր են հսկա Լույս աշխարհ ընկել, Որոնց մոտ կանգնած մարդիկ ակամա, Հեռվից թվում են մրջյուններ դարի, Եբր մեր լեռնային խանձող արևի Ճառագայթները շիկացած ու ձիգ, Հմայիչ, գունեղ քարերով Հայոց, Թեժացնում են օդը մինչ երկինք Ու մինչ տիեզերք... Երբ ամառները, թեկուզ կիսամերկ, Լինես այդ շիկնած շենքերի գրկում, Կհիշես իսկույն, Լոռեցի այն խեղճ թշվառ Նեսոյի Քարաբաղնիսը, որ հասցրին մինչ Ողորմաթասի... - - - - - - - - - - - - - - - - Ամեն առավոտ արևն անսասան, Լեռների գահից լույսով բերկրալի, Գրկում է սիրով աշխարհն Հայաստան, Որպես ժառանգորդ Արատտա Երկրի... Չլերի շուկա Քարուքանդ, լքված տների բակում, Հողաբլուրների կավախեղդ, անտեր Տարածքի վրա, Որբ ու անտարբեր, Ուշաթափվել է չլերի շուկան Ու շոգ կեսօրին իրերով էժան` Ծախում է, կարծես հոգեվարք ու մահ... Դեռ շուկայի շեմին ներխուժում է հոգիդ Մի սահմռկող սարսուռ, բութ փշաքաղում, Ու հայացքդ կամաց, Երբ գրկում է դեմիդ ցաքուցրիվ շուկան, Տեսնում ես գետնին, թմբերին թափած Հին ու մին շորեր, երեխայի կոպիտ, Ինքնաշեն սեղան, Խաղալիքներ նախշուն, Դանակներ ու մկրատ, մանգաղ ու հուլունք, Կերակրի կաթսա, վարագույր, թեյնիկ, Հազար ու մի մանրուք... Եվ այդ ամենի շուրջ պտտվում են մարդիկ, Գործազուրկ այրեր, տարեցներ, կանայք, Ջահելներ պարապ. Նայում եմ նրանց աչքերին թախծոտ, Դեմքերին գունատ, Ու թվում է ինձ, թե` քաղցածների Համագումար է... Հավաքվել լքված Այս բաց տարածքում, Շատերն են բոմժեր դառնալուց առաջ, Վաճառում իրենց իրերը վերջին, Ամենավերջին երազներն անդարձ... Զգուշացում Խառնվել է աշխարհն իրար, Շունը տերը չի ճանաչում, Մարդիկ կյանքում գե°ր թե նիհա°ր, Նույն խաչով են դառնում աճյուն£ Փախեփախ է աշխարհի մեջ, Խլխլում են իրար ձեռքից, Իմաստուն խոսք ու դատարկ վեճ Մի առվով է հոսում մեկից£ Հաստ ու բարակ մեկ է դառել, Գլուխ ունես, ինքդ քորիր, Սրտում հուր ես թե անթեղել Ազգիդ ցավին բալասան դիր£ Մեծ ու փոքր չկա վերում, Շնչավոր են մրջյուն ու մարդ, Գոյատևման սուրբ պայքարում, Հավասար են հողեղեն, հարդ:

2010¬ի թվագուշակություն. եռանդի եռապատկում

Որ վագրի տարին անսովոր պայծառ ու հագեցած է լինելու` աստղագետներն հիմնավորում են թվագուշակների փաստարկներով, 2010¬ը 3 թվի տարի է (2+0+1+0=3), իսկ 3¬ը` ակտիվության, գործնականության, հաստատակամության, հեղափոխական փոփոխությունների թիվն է£ Իսկ թե տարին ինչպիսին կլինի յուրաքանչյուրի համար` կարելի է հաշվել ծննդյան տարե¬ամսաթվերի միավորները գումարելով£ Դիցուք, դուք ծնվել եք 1990 թ. նոյեմբերի 11¬ին (11.11.1990)£ Գումարում եք այդ թվերը` 1+1+1+1+1+9+9+0=23=2+3=5£ Ուրեմն` ձեր անձնական թիվը 5¬ն է£ Իսկ թե ինչ են խոստանում այդ և մյուս թվերը 2010¬ին` ծանոթացեք թվագուշակների կազմած աղյուսակում£ 1. Վագրի տարում հաջողության գրավականը համառ աշխատանքն է և հավատն` ինքդ քո հանդեպ£ Հիմա փոփոխությունների, պառակտումների ու գժտությունների ժամանակը չէ. հաջողությունների առավելագույն պաշարը դու կհավաքես ծանոթ արտում£ Իսկ եռանդ ու կորով քեզ կներարկեն շփումները ճշմարիտ բարեկամների հետ£ 2. Եթե էությամբ ակտիվ մարդ ես` պատրաստվիր չափազանց հետաքրքիր կյանքի£ Բիզնեսն ընդարձակելու, նոր հեռանկարներ բացելու, աշխատանքը փոխելու, խիզախելու ամենալավ ժամանակն է£ Անձնական կյանքում հնարավորություն ունես հաշտվել քեզ հետ գժտված մտերիմի հետ կամ թարմացնել սառած հարաբերություններն ու նոր մտերմություն ստեղծել£ 3. Անցնող 2009¬ը քեզ համար շատ լարված էր ու հագեցած. այնպես որ` գալիք տարում չի խանգարի հանգստանալը£ Հիմա հանգիստ աշխատելու ժամանակն է` առանց ավելորդ լարումների և հոգեկան ճնշվածության£ Մրցակիցներիդ հետ գզվռտոցներից ազատ ժամանակդ նվիրիր մտերիմներիդ, բարեկամներիդ ու սիրելիներիդ. այդպես ամուր հենարան կստեղծես` առաջիկա տարիների համար£ 4. Զբաղվեք ձեր ֆիզիկական առողջության ամրապնդմամբ, հոգևոր զարգացմամբ, ինքնակրթությամբ£ Արդյունքը շշմեցուցիչ կլինի. հնարավորություն կունենաք բարելավել ձեր կազմվածքը, վերականգնել առողջությունը, մասնագիտական նոր մակարդակի հասնել£ Ձեզ նաև նոր գաղափարներ, ծրագրեր կպաշարեն. գրի առեք այդ բոլորը, որպեսզի իրագործեք 2011¬ին£ 5. Հասել է նախկինում թափած ջանքերի պտուղները հավաքելու ժամանակը£ 2010¬ը ձեզ նյութական բարելավում, առաջընթաց է խոստանում, ինչպես նաև` հաշտեցում նախկին չարակամների հետ£ Մի նվազեցրեք տեմպերը. ավելի բարձր թռչելու և շատ ավելին վաստակելու հնարավորություն ունեք£ Եվ պլանավորեք ծախսերը, որովհետև հնարավոր են վատնումները£ 6. Ձեզ համար 2010¬ը թվագուշակության 9¬ամյա բոլորաշրջանի եզրափակիչ տարին է£ Ճիշտ ժամանակն է ձերբազատվել անցյալի «պոչերից», վերադարձնել պարտքերը, ավարտել վաղուց սկսած գործերը£ Պատրաստվեք խոշոր նոր ծրագրերի£ Հիմա ձեր հիմնական խնդիրն անցյալ տարիների արդյունքներն ամփոփելն ու դրանցից դասեր քաղելն է` մաքուր էջից նոր ու լավագույն կյանք սկսելու համար£ 7. Ձեզ համար սկսվում է հերթական 9-ամյա բոլորաշրջանը£ Հստակեցրեք նպատակները, սկսեք իրականացնել ինչ¬որ ժամանակ կազմած ծրագրերը, փոխեք աշխատանքը և նոր ծանոթություններ հաստատեք, նոր հետաքրքրություն որոնեք£ Ակտիվ եղեք և հիշեք` ինչ ցանեք 2010¬ին, կհնձեք մինչև 2018 թվականը£ Ի դեպ` ամուսնանալու դեպքում էլ կշահեք. զգացմունքներն ու ջերմությունը նույն թարմությամբ կպահպանվեն առնվազն 9 տարի£ 8. Անցնող տարվա լարվածությունից հետո մի փոքր դադար առեք և թույլ տվեք, որ գործերն ինքնուրույն առաջ շարժվեն£ Դե, իսկ եթե եռանդդ հորդում է, այն օգտագործեք` ընտանեկան օջախը շենացնելու. նորոգում, շինարարություն, կենցաղային իրերի ձեռքբերում… Եվ ձեր տունը հեշտորեն կվերածվի հարմարավետ ու հուսալի «ամրոցի»£ 9. Ձեզ շատ ակտիվ տարի է սպասվում. առաջ մղեք գործերը, զարգացրեք բիզնեսը, չքացրեք մրցակիցներին£ Առավելագույն օգուտ կստանաք այն գործից, որը հաճույք ու բավականություն է պատճառում£ Ձեզ հաջողություններ են սպասվում նաև անձնական «ճակատում». կարող եք գտնել ձեր «2¬րդ կեսին» կամ հոգեմոտ նոր բարեկամություն հաստատել£ :

ԱՄԱՆՈՐՅԱ

Լոնդոն: Մառախուղ: