«ՄԵՆՔ ԴԱՆԴԱՂ ԵՆՔ ՇՏԱՊՈՒՄ »

Ասում է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ - Ի՞նչ տպավորություն ստացաք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից. այն կարելի՞ է կայացած համարել: - Կարծում եմ` որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ որևէ հանրահավաքի կարիք չկար` հասկանալու, որ Հայաստանում իրապես կուտակված է դժգոհության մի կրիտիկական ալիք:

«Երբևիցե ժամանակակից ազգ չենք դառնա, եթե...»

Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը բաց քննարկում էին նախաձեռնել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարներն ու հնարավորությունները» թեմայով: Միջոցառումից հետո հիշյալ թեմայի շրջանակում զրուցեցինք Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, ՀԴԿ նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ «ԱՐԵՎՆԵ՞ՐՆ» ԵՆ ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ՄԵԶ

Հայրենասիրության թեմայով մեր պերճախոսությունն անգերազանցելի է: Բայց հարցնո՞ւմ ենք ինքներս մեզ, թե ինչ է նշանակում վեհացնող այդ բառը:

Բարեկարգ քաղաք

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հարգելի Տ. Մարգարյան, Դուք ցանկանում էիք իմանալ մեր` շարքային քաղաքացիներիս կարծիքը, թե ինչպես Երևանը դարձնել բարեկարգ քաղաք: Թույլ տվեք հայտնել իմ կարծիքը` այս անգամ ճարտարապետության վերաբերյալ:

ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ

1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, ժողովրդի համակրանքը վայելող քաղաքական գործիչներ: Այդ որբերգության 15-րդ տարեդարձին ընդառաջ տպագրում ենք հատված` «Հայոց Տուն» կենտրոնի կողմից հրատարակության պատրաստվող Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Հաղթանակի Սպարապետ» պոեմից:

Դրսից հովանավորվող ԶԼՄ-ներն այլ աղբյուրներ պիտի որոնեն

Լրատվամիջոցներին սաստելը, փաստորեն, օրախնդիր հիմնահարց է Ռուսաստանում: Ինչ խոսք, որևէ երկրի իշխանություն չի կարող քմահաճորեն լռեցնել իրեն անհաճո լրատվամիջոցին և խարազանվել` որպես խոսքի ազատության թշնամի:

«Պուտինի բարեկամներ»-ը` իտալական խորհրդարանում

Քաղաքական համակրանքն էլ երբեմն բուռն է լինում, որ ակամա մտածում ես, թե ի˜նչ թռիչքներ կարող է գործել նույն` քաղաքական միտքը: Օրինակ Իտալիայի ազգային խորհրդարանում միջկուսակցական խմբակցություն է ստեղծվում` «Պուտինի բարեկամներ» անվամբ:

Գերին աշխարհամարտ է խոստացել

Երրորդ պատերազմը կգա Պարսից ծոց. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների թիվն աճել է երկրաչափական պրոգրեսիայով, և նույնիսկ ամերիկյան զինվորականները, ինչպես նաև ամբողջ աշխարհի ոստիկաններն ի զորու չեն նրանց կանգնեցնել: Չարագույժ այսպիսի հայտարարություն է արել Բրիտանիայում գերեվարված ահաբեկիչների ներկայացուցիչը:

Ի ծնե կույրերի մղձավանջային երազները

Թվում է, թե ի ծնե կույրերը երազներ տեսնել չեն կարող, որովհետև տեսողական պատկերացում չունեն իրերի, առարկաների, մարդկանց ու կենդանիների մասին: Գիտնականներին, սակայն, չի զարմացնում նրանց երազ տեսնելու կարողությունը:

Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ հերթական անակնկալ շրջայցը սահմանամերձ զորամասեր   Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները:

ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՀԱՄԱՀՈՒՆՉ

Բանակի ամենակարևոր գործառույթներից է առողջապահությունը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է հինգ ամիս առաջ, արդեն ունի իր ինտերնետային կայքը (amda.am), հրապարակել է իր եռալեզու` «Զինվորական բժիշկ» ամսագրի առաջին համարը: Այս առնչությամբ` զրուցեցինք «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» տեղեկատվության համակարգող Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Թատերական տոնախմբություն Նահապետի բնօրրանում

22-ՐԴ ԹԱՏԵՐԱՏՈՆԸ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ Թումանյան ծնած աշխարհի հեռավոր անկյունում` հեքիաթային Լոռու Ակներ գյուղում հայ բեմի երախտավոր Ռուբեն Հակոբյանի ջանքերով 1979 թ. ինքնաբուխ ծնունդ առած թատերական հանդիսաշարը շուտով հաստատվեց Ալավերդի քաղաքում:

Սրանք էլ գյուտարարություն են

Օրերս բրիտանացի գյուտարար Էնդրյու Տինսլին ներկայացրել է նորարարական առաջարկներ` «Թակարդ` փշուրների համար» խորագրով: Եվ ցուցադրել է հատուկ լաթ, որը հավաքում է թեյի մեջ լցվող չորաբլիթից գոյացող փշրանքը:

Առաջին համերգը` լողացող սառցալեռան վրա

Արվեստը ոչ թե զոհեր, այլ խիզախություն է պահանջում: Եվ խիզախումից չի երկնչել բրիտանական The Defiled խումբը, որի ելույթը Գրենլանդիայի սառույցների վրա տևել է շուրջ մեկուկես ժամ:

Ինքնադատաստան` «անվայելուչ» արտաքին տեսքի համար

Խիստ պայմանական է «անվայելուչ պահվածք» կամ արտաքին հասկացությունն այս պարագայում, որովհետև մարդկային նկարագրի հարափոփոխ չափանիշները ոչ մի կետում չեն խաչվում ազգային ավանդականության հետ: Իրանի իշխանությունները հետաքննում են պարբերաբար կրկնվող այն հարձակումները, որոնք տեղի են ունեցել իր մեծությամբ 3-րդ քաղաք Իսֆահանում (տեղեկացրել է NEWSru. IsrΖel-ը):

Ինչից են ավելի հաճախ մեռնում ռուսաստանցի տղամարդիկ

Միանգամայն ճիշտ եք. ալկոհոլի´ց: Ու այդ չարիքը եղել և մնում է ռուսաստանաբնակ տղամարդկանց մահվան հիմնական պատճառը:

Այսպես կոչված` ժամանակակից արվեստ

Փարիզի կենտրոնում հայտնվել է հսկայական սեքս-խաղալիք, որի հեղինակն ընդամենը ցանկացել է Ծննդյան եղևնի պատկերել: Ցանկացել է, գուցե նաև ջանացել է, բայց տոնական եղևնուց ստացվել է հետանցքի խցան հիշեցնող ինչ-որ բան (գրել է The IndeΘendent-ը):

Ասում եք` էլեկտրոնային սիգարեթներն անվտա՞նգ են

Բնա´վ: Ու դեռ ավելին` վտանգավոր են:

Mina De Oro

Բարձրակարգ ոսկուց պատրաստված զարդեղենի մասնագիտացված արտադրություն է Mina De Oro-ն` համակցված առաջին խմբի ադամանդե և թանկարժեք քարերով: