ՆՈՐԻՑ «ԹԵԺԱՑԱԾ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Ներքաղաքական օրակարգի թիվ 1 (գուցեև միակ) հարցը դարձած երկխոսության թեման մինչև ՀԱԿ¬ի հերթական հանրահավաքը կսառի: Սերժ Սարգսյանի` շաբաթավերջին տարածած գնահատականները նորից «թեժացրին» սպասումները` երկխոսությունից:

Սա՞ռը, թե՞ եռման ցնցուղ

Սուրճ ներկրող ընկերությունները, հետևելով մի շարք այլ ապրանքային շուկաներում մենիշխող տնտեսվարողների օրինակին, հրաժարվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տեղեկություններ տրամադրել վերջերս արձանագրված հերթական թանկացումների վերաբերյալ:

Կարևորը բաժնեգինն է

Բջջային կապի օպերատորներից մեկն ավտոբուսային որոշ երթուղիներում հետայսու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ընձեռելու, իսկ առաջիկայում ծրագիրն ընդլայնելու է: Արդեն հնչող թեր և դեմ կարծիքներից անկախ` կասկածից վեր է, որ անվճար ինտերնետից օգտվողներ քիչ չեն լինելու:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է

Քաղաքապետարանի իրազեկ աղբյուրները պնդում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մերժել է «Օրինաց երկիր» խմբակցության մի շարք անդամների օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է սուպերմարկետների ցանցի նվազեցմանը: Մեզ տեղեկացրեցին, որ այս հարցում քաղաքապետի և վարչապետի կարծիքները համընկնում են, վարչապետը ևս դեմ է արտահայտվել նման օրինագծին:

ՀԱՆՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մտահոգությունն ու անդուլ ջանքերը` «Նաիրիտի» վերականգնման, այստեղ ներդրումային նոր միջոցների ձևավորման հարցում, պարզվում է, այնքան էլ «անմեղ» չեն: «Նաիրիտը» պատկանում է Տիգրան Սարգսյանի եղբորը. ահա ինչու է վարչապետը նման «օպերատիվությամբ» Լոնդոնում և այլ տեղերում ներդրողներ փնտրում:

Հա՞ որ...

Պարզվում է, որ թանկարժեք պետհամարանիշների գնորդները ոչ միայն պաշտոնյաներն ու մեծահարուստներն են, այլ, ասենք, մարզաշխարհի հանրահայտ ներկայացուցիչներ: Վերջերս տեղի ունեցած աճուրդներից մեկում «գոլդ» պետհամարանիշ է ձեռք բերել նաև Արթուր Աբրահամը:

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒնՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին ժամանակ առ ժամանակ ակտիվացող խոսակցությունները վերջին օրերին նոր թափ են առել: Այժմ խոսվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց մարտականորեն է տրամադրված և կամենում է ազատվել Աղվան Հովսեփյանից:

Ի հեճուկս չկամների

Թեև Հայ Ազգային Կոնգրեսի կայքում որպես Լ. Տեր¬Պետրոսյանի գլխավորած քաղաքական միավորի անդամ 18¬ի փոխարեն արդեն 13 կուսակցության անուն է նշվում, սակայն ՀԱԿ¬ից լռելյայն հեռացածների մեջ ՀԺԿ¬ի անունը չկա և առաջիկայում նույնպես հազիվ թե հայտնվի:

«Կազանում բանակցային ճգնաժամը կխորանա» գտնում է Տիգրան Թորոսյանը

Այս շաբաթ` հունիսի 25-ին, Կազանում ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից ակնկալվող արդյունքների, հակամարտության կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշում ների, ձեռքբերումների և հնարավոր թերացումների մասին կարծիքների պակաս չի զգացվում:

ԻՆՉՈՒՆ ԵՎ ԻՆՉՊԵՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Վերջին օրերի ամենաշատ տարածված տեղեկատվությունն այն մասին էր, թե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Ոմանք այս մասին պնդում էին համոզվածորեն, հիշատակում «որոշ աղբյուրներ»:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Այն, որ արդեն Կենտրոնական բանկի նախագահն է խոստացված ժամկետ հետաձգելով, հուլիս-օգոստոս ամիսներին գնանկում խոստանում, պարզ է դարձնում, որ Հայաստանում գները կարող են կարգավորվել հատկապես ԿԲ¬ի ակտիվ միջամտությամբ:

Թիրախն Իսրայելն է

Ըստ որոշ տեղեկությունների, «Ալ-Քաիդա»¬ի նոր առաջնորդը որոշել է գլխավոր թիրախ դարձնել Իսրայելը: - Չի բացառվում, որ Ալ¬Քաիդան փոխում է իր գործունեության շեշտադրումները:

Ո՞վ է տեսել անազատ ժողովրդավար

Երբ նախկին կոնգրեսականները որոշեցին ստեղծել «Ազատ ժողովրդավարներ» կուսակցություն, ակամա միտք ծագեց. իսկ մինչ այս «անազա՞տ» ժողովրդավարներ էիք և գործում էիք Լ. Տեր¬Պետրոսյանի լծի տա՞կ: Էդ դեպքում էլ ինչո՞ւ էիք ժողովրդավարության դիմակով հանդես գալիս:

Երկուսը` մեկում

Իսկ եթե իշխանությունները արտահերթ ընտրություններ նշանակեն հերթականից երկու օր առա՞ջ: Ոչ մի տարբերություն, պարզապես ՀԱԿ¬ի «նամուսը» գետնովը չեն տա:

Երրորդ ուժերի միավորման ձախողումները

Սլավիկ Չիլոյանի խոսքերով Ես մութի մեջ, դու` լույսի, Բնավ իրար չենք տեսնում, Ու քայլում ենք գլխիկոր, Գլխի¬գլխի, գլխիկոր: Ես լույսի մեջ, դու` մութի, Կրկին իրար չենք տեսնում, Ու քայլում ենք գլխիկոր, Գլխի¬գլխի, գլխիկոր:

Ր. Հովհաննիսյանի տեսակետը

ՀԱԿ¬իշխանություններ երկխոսության մեջ ոչ մի տրամաբանական բան չեմ տեսնում, որ բխի կա´մ հայրենիքի, կա´մ Արևմուտքի շահերից: Քամին երևի հյուսիսից է:

Տուն¬տունիկ խաղը նախկինում էլ է եղել

ՀԱԿ¬ի կողմից` որպես երկխոսության նախապայման ներկայացվող արտահերթ ընտրությունների առաջարկը ոչ այլ ինչ է, քան տուն¬տունիկախաղ: Բայց, մեր մեջ ասած, այդ տուն¬տունիկը հերթական ընտրություններում էլ մշտապես խաղացվել է. մտել են տնից¬տուն, հինգ հազար դրամ կաշառքը տվել, անձնագրերը հավաքել... դե իսկ շարունակությունը գիտի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի:

Աշնանային տխուր սոնատ

Կինոգործիչների միությունը Լ. Տեր¬Պետրոսյանին առաջարկել է նկարահանվելու «Աշնանային մարաթոն» նոր ֆիլմում` կատարելու «բեզարած» հերոսի դերը, որը կաշվից դուրս է գալիս մի ձեռքով «երկու ձմերուկ» բռնելու, բայց օրինաչափորեն երկուսն էլ գցում-ջարդում է: :

ՀԱԿ լիդերի նպատակները

Սևակի խոսքերով ԼՏՊ ¬ Ես ունեմ նաև ճիշտ կաղապարը սույն երկխոսության: Եվ խաղալիքներ ես պիտի ձուլեմ այդ կաղապարով:

Արևմուտքից լքված «նարնջագույնների» տրտունջը

Չարենցաբար - Չէ՞ որ ԱՅՆՏԵՂ չհասկացավ ոչ ոք մեզ Ու խնդացին մեր լուսավոր աչքերին, Բութ հեգնեցին կարոտները մեր հրկեզ ...Եվ հեռացան, ու ոչ մի լույս չբերին: :

Ի˜նչ էինք երազում, ինչ ստացվեց

ՀՅԴ¬ի երազանքն էր ստեղծել ծովից-ծով Հայաստան, արդյունքում ունենք ծովից¬ծով` Քոբուլեթից Անթալիա մեկնող հայաստանցիներ: :

Կտիրանա նաև ՀԱԿ «ժառանգությանը»

Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ¬ Մի ընկճվեք ՀԱԿ¬ի դավաճանությունից, պարոնայք կուսակիցներ, դրանից միայն կբազմապատկվի մեր «Ժառանգությունը»: :

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մասնակցել է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն անցյալ շաբաթ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2011թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում

ՀՀ զինված ուժերի 81 հոգիանոց խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Մազարի Շարիֆի (Աֆղանստան) ռազմական հենակետում և երեկ անցել է իր պարտականությունների կատարմանը: Հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն և անցակետերի հսկողություն:

«Աստղերը» խելքները լրի՞վ են գցել

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից:

ՀՈԳՆԵՑՆՈՂ ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական կայքերում մի խումբ նախանձախնդիրներ կոչեր են տարածել` պայքարելու անճաշակ սերիալների դեմ, հասնելու այն բանին, որ Հայաստանում ծաղկում ապրող սերիալային կինոն հրաժարվի անճաշակության և հանցագործների հաղթարշավի քարոզից, անարվեստ սյուժեներից ու կատարումներից: Նախաձեռնությունն, անշուշտ, ոգևորել է շատերին:

Անշտաբ թեկնածուն

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, հանրապետական Նյուտ Գինգրիչը մնացել է առանց նախընտրական շտաբի (այս մասին գրել է «Նյու¬Յորք Թայմսը»): Քաղգործչին լքել են իր իսկ կարևորագույն խորհրդատուները:

«Գեյ-շքերթն» է անցնում Եվրոպայով

Շաբաթ օրը եվրոպական մայրաքաղաքներում փողոց են ելել հազարավոր ոչ ավանդական սեռական կողմնորոշման ջատագովներ (տեղեկացրել է «Ամերիկայի ձայն»¬ի ռուսական ծառայությունը): Իրենց ամենամյա շքերթն են անցկացրել տղա¬աղջիկներն ու աղջիկ¬տղաները:

Հյուրասրահ

Սամսոն Քառյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, բազմաթիվ աշխատությունների և գիտական հոդվածների հեղինակ: Նա ողջ կյանքում ապրել է իր զարմիկի` Հրանտ Մաթևոսյանի ընկերակցությամբ, հպարտացել նրանով, երջանիկ եղել նրա ներկայությամբ:

ՀԱՅ ՊՈԼԻՍԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ

Կոստանդնուպոլիս-Ստամբուլի ճարտարապետական դեմքը շատ բանով անավարտ ու աններդաշնակ կլիներ, եթե 19-րդ դարում Արևելքն ու Արևմուտքը միավորող այս քաղաքի քաղաքաշինական դիմագիծը չձևավորեին հայ ճարտարապետները: Նրանցից ամեն մեկն այստեղ բերեց հատկապես եվրոպական բարոկկոյի մի շարք դրսևորումներ` ստեղծելով ամբողջական և ինքնատիպ ճարտարապետական անսամբլներ:

Գանդիի պատկերը` Մարսի վրա

Իտալացի Մատթեո Լանեոն Մարսի վրա բուսականություն է հայտնաբերել, թունելների մուտքեր, քաղաքների փլատակներ և ձիու պատկերներ է նշմարել: Այդ ամենն, իհարկե, ոչ թե տիեզերական ճամփորդությամբ, այլ համակարգչի միջոցով:

Շվարցենեգերը զվարճանում է

Առնին միշտ էլ սուր զգացողությունների սիրահար է եղել: Օրինակ, նրա ծննդյան 50-ամյակին, երբ նա դեռ ամուսնացած էր Մարիա Շրայվերի հետ, ընկերները նրան ոստիկանուհի¬ստրիպտիզ պարուհի են նվիրել:

Կովի բազմացում. Այն էլ` սատկած

Ո՞րն է իմաստը կամ նպատակը. այս հարցով հետաքրքրվողներն այդպես էլ սպառիչ պատասխան չեն ստանա` թեև գիտական հայտնագործություններն էլ պետք է հիմնավոր նպատակ ունենան: Թե ինչու` չգիտենք. բայց Life News¬ից տեղեկացել են` հարավկորեացի գիտնականները կենսապատճենել (կլոնավորել) են 3 տարի առաջ սատկած կովին:

ԹԵՍՏ Ինչպիսի՞ն եք իրականում

Վստա՞հ եք, որ լավ եք ճանաչում ինքներդ ձեզ: