Օր խնկարկումի, օր ոգեկոչման

Վաղը ոգեկոչումի օր է: Եվ հայ մարդը, որ արդեն թոթափել է զոհի բարդույթը, կխնկարկի անմեղ զոհերի հիշատակը ու նորից կնայի մարդկության աչքերին:

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՑ. ՆՈՒՅՆ ԻՆՔԸ` ՅԱՂՈԻԲ ՏՅՈՒՐՅԱ ԶՈՐԱՊԵՏԸ

1974-ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին Թուրքիայի ռազմական նախարար« բանակի գեներալ Էնվեր փաշան 90 հազարանոց բանակով« քրդական հեծյալ կորպուսով Կովկասյան ճակատ էր շարժվել« որպեսզի« ինչպես հոխորտում էր` «ռուս ճերմակոռներին Սև ծովից դենը» շպրտի:

ՀԱՅԱՍՏԱՆ

Քո բախտն էն գլխից խաթարվել, խեղվել Ու անիծված է եղել աշխարհում, Հողդ քո որդոց արյամբ է հեղվել Անցյալիդ բոլոր-բոլոր դարերում: Կեղեքել են քեզ սելջուկ, թուրք, պարսիկ` Մոնղոլ-թաթարի, հիբրիդ-մնացուկ. Քանդել շեն տունդ, խոշտանգել սաստիկ, Օջախդ դարձրել ավեր ու անձուկ:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ ժողովրդի դատը մարդկության դատն է «Ո՞վ էր թուրքը ցեղասպանությունից առաջ» հարցի պատասխանը տվել է մարդկության մեծագույն հանճարներից  Վ.Հյուգոն` «Ամեն ինչ պղծված է և ավերված. այստեղով թուրքն է անցել»:

Վաղը ապրիլի 24-ն է

Հաջորդ տարի աշխարհի առաջադեմ մարդկությունը կնշի Ցեղասպանության 100-ամյակը:

Հարգարժան Վարչապետ.

Նախ շնորհավորում ենք` դժվարին ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ (շնորհավորանքն ուշացնելու պատճառը թերթի պարբերականության խաթարումն է): Մաղթում ենք մեծագույն համբերատարություն ու կորով` կուտակված բազմամարդ հիմնախնդիրները լուծելու համար և նորոգված սեր` մեր ժողովրդի հանդեպ, որը լուրջ ակնկալիքներ ունի Ձեզանից:

Հայ սպային վայել օրինակելի արարք

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

«Ճանաչել, վստահել, գործակցել»

Գալիք ապրիլը 100-երորդը կլինի` մարդկային պատմության թերևս ամենամեծ ոճիրի: Որքան մոտենում է տարելիցը, այնքան ավելի կրքեր են բորբոքվում, ու ավելի գործնական են դառնում նախապատրաստական աշխատանքները` երբեմնի մեր «թղթե շերեփը» պատմական փաստերով հագեցնելու, մեր պահանջատիրությունն անառարկելի հիմնավորումներով ներկայացնելու:

Ֆրանսաբնակ հայուհին

Դիմանկարի փորձ Հանգամանքների բերումով, թե՞ ճակատագրի հեգնանքով մայր հողից պոկված ու օտար ափերում հանգրվածներից մեկը: Ճակատագրի հեգնանքով, որովհետև ամեն կեղծի ու անարդարի դեմ իր անհանդուրժողականությամբ ու ըմբոստ ոգով նա ու իր նմանները թերևս շատ չարիքների առաջը կառնեին...96-ին ստիպված էր լքել անկախության փշոտ ճանապարհին կանգնած Հայաստանը:

Ներքաղաքական տեղապտույտներ

ՀՀ վարչապետի փոփոխությունը պայմանավորված էր որոշ չափով ներքաղաքական, իսկ առավել շատ` արտաքին քաղաքականության դրդապատճառներով: Արդեն իսկ չափից ավելի ծեծված և չարչրկված թեմային անդրադառնալու փոխարեն, ավելի ճիշտ կլինի փորձել կանխատեսել, թե մոտ ապագայում ինչ է սպասվում մեր երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում:

Գործելու ժամանակը

Անցած տարի քաղաքային տրանսպորտի գործող ուղեվարձը պահպանելու և այն գծատերերի բացված ախորժակից պաշտպանելու համար քաղաքացիական պայքարը կարծես թե հաջող հանգրվանի հասցվեց: Սակայն վերջերս մի նոր «աչքալուսանք» հնչեց. միջազգային փորձագետներն իրենց ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգել են, թե ուղևորավարձը պետք է սահմանել 200-ից 250 դրամ:

Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի մասին արդեն քանի ամիս շրջանառվող տեղեկություններն առարկայանում են: Կառույցը հայտարարել է, թե ի վիճակի չէ ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները և հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում:

Ռուսաստանը գնում է «վա-բանկ»...

Իհարկե, միշտ էլ աշխարհաքաղաքական զարգացումները իրենց ազդեցությունն ու հետևանքներն են ունեցել Հայաստանի վրա: Բայց անկախացումից հետո երբեք չի ստեղծվել այսչափ վտանգավոր, անկանխատեսելի և ճակատագրական հետևանքներով հղի իրավիճակ:

Օբամային այլևս չեն հավատում

Ամերիկացիներն անմիջական ժողովուրդ են. ոչ միայն շիտակորեն կարծիք են հայտնում, նաև առանց աղավաղելու ներկայացնում են այդ կարծիքները: Լրատվամի ջոցները` նույնպես:

Հիվանդ է` ինքն իրենով

Այսօր Պետդումայում կորոշեն, թե արժե՞ արդյոք միջոցներ ձեռնարկել` կարգապահական տույժի ենթարկելու Վլ. Ժիրինովսկուն` հղի լրագրողուհուն վիրավորելու համար: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ նա իր ոճով անարգանքի սյունին էր գամել «Մայդանի կանանց»:

Հաջորդը Լատվիա՞ն է

Չնայած ՆԱՏՕ-ի ճիգերին, Արևելյան Եվրոպայում աճում է տագնապը Ռուսաստանից: Եվ այդ տագնապը եվրոպացի քաղգործիչները հնչեցնում են հեռուստաեթեր ներով ու եվրախորհրդարանում:

ՓՆՏՐԻՐ ԿՆՈՋԸ Սեր` նաև ամուսնալուծությունից հետո

Նապոլեոն Բոնապարտին անդրադառնալիս սովորաբար հիշում ու մեծարում են նրա ռազմական տաղանդը, դատապարտում կայսերական հավակնությունները: Բայց երբեք չի ասվում, որ նրա ճակատագրի ուղեցույց աստղը կյանքի ընկերուհին` Ժոզեֆինան է եղել:

Ամենանշանավոր սիրուհիները

Տղամարդկանց մի մասը սիրուհիներին վերաբերվում է որպես գեղեցիկ խաղալիքի, ում հետ կարելի է միայն զվարճանալ: Ոմանք էլ սիրուհի ընտրում են` գնահատելով նրանց ինտելեկտը:

ԵՎ ՈԳՈՒ ՍՈՎԸ ՄԵԶ ՇՈՒՏՈՎ ԿԼՔԻ...

Երաժշտական գարուն

Մեր մշակութային խայտաբղետ առօրյայում անգնահատելի նախանձախնդրության հատուկենտ ջահակիրներից է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) վաստակավոր կոլեկտիվը: 2000 թվականից այս եզակի երաժշտախմբի գեղարվեստական ղեկավարությունը արժանապատիվ խորագիտությամբ ստանձնել է Էդուարդ Թոփչյանը:

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ ՄԵՐ ԵՐԿՐԱՅԻՆ ՏԱՊԱՆԸ

Երևանյան մշակութային առօրյայի խայտաբղետ խճանկարը իրապես հարստացավ «ԱՐԵՎԱՎԻՇԱՊ» գրաֆիկական հումորի միջազգային նորահաստատ փառատոնի (տնօրեն` Հարություն Սամուելյան ) իմաստուն նրբերանգներով: Կերպարվեստասերների հավաքական կարծիքով` Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, դիզայներների և նկարիչների միությունները կարողացան ամրակայել իրենց նորահնար նախաձեռնության ամենամյա պարբերականությունն ու լայնամասշտաբ ընդգրկումը:

Ճանապարհ դեպի կինո

Ստեղծագործական դիմանկարի ուրվագիծ. Արեն ՎԱԹՅԱՆ Արվեստագետների ընտանիքում 1977-ից հասակ առնող Արենի առաջին մշակութային խենթավուն թրթիռների մասին այսօր ներողամիտ ժպիտով են հիշում երաժշտության, գրականության, կինոյի ու թատրոնի ոլորտներում հաստատված ծնողները: Փոքրիկ «պլագիատորը» իրեն դուր եկած բանաստեղծությունները մեծ ներշնչանքով ասմունքելիս դրանք որպես սեփական գործեր էր փորձում ներկայացնել:

Արտասովոր մասնագիտություններ

Վերջերս շատերին զարմացրել, բայց ոմանց էլ հետաքրքրել է այսպես կոչված «գործառութային տնօրենի» աշխատանքի առաջարկը: RehtoΗ Inc ընկերությունը այդ աշխատանքով զբաղվել ցանկացողներին ներկայացրած պահանջներում նշել է, որ գործի ընդունվողն աշխատելու է առանց աշխատավարձի ու առանց արձակուրդի և չեն ընդունվելու անաշխատունակության թերթիկներ:

Իտալական մաֆիան սնանկանում է

Մաֆիստներից ոմանք կարծես խելքի են գալիս ու մտածում են կայուն եկամուտով աշխատանք գտնել: Սա կարող է ուրախացնել իրավապահներին ու հասարակութ յանը, բայց ահա «Կոզա նոստրա» խմբավորման պարագլուխ Ջովանի Դի Ջակոմոն տվայտանքների մեջ է:

Կարոտել էր բանտի քնատախտակներին

Գողությունն ու թալանն էլ մասնագիտություն են, և ոչ բոլոր թալանչիներին է բախտ վիճակում` արևին ճաղերի հետևից չնայել: Այս երջանիկները անարգել շարունակում են խորացնել «մասնագիտական» հմտությունները` երբեմն նույնիսկ բարեգործի քոլոզ դնելով:

Հումոր

*** - Կոստյումդ ոնց որ այնքան էլ լավը չէ,- նորաթուխ զոքանչը հարսանիքի օրը դիտողություն է անում նորափեսային: - Հաջորդ հարսանիքիս ավելի շքեղը կհագնեմ,- հավաստիացնում է փեսան: