ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Ստացվել է այնպես, որ հասարակական տրամադրություններին քաղաքական ուժերն ավելի լավ են տիրապետում, քան հասարակությունն ինքը: Սեփական տրամադրութ յունները, այս կամ այն հարցի վերաբերյալ տրամադրվածությունը հանրությունը վաղուց արդեն չի էլ ձգտում հստակեցնել ու որոշակիորեն ներկայացնել:

Խոստումներ շռայլելու ժամանակը

Մեր երկրում կազմակերպված բոլոր ընտրություններն աչքի են ընկել հետևյալ ընդհանրությամբ. խոստումները գերակշռել են, իսկ ընտրություններից հետո դրանք լավագույն դեպքում մասնակիորեն են իրականացել: Քարոզչական լայնատարած գրոհը, ինչի հերթական դրսևորմանը քիչ ժամանակ է մնացել, երբեմն նաև դատարկ փամփուշտներ է արձակում:

Դիվանագիտական վրիպակներից խուսափելու հրամայականը

Սերժ Սարգսյանի հրավերով Գյուլի` Երևան այցելելուց հետո, թուրքական ԶԼՄ-ներով ճշմարտանման տեղեկատվություններ են պարբերաբար տարածվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Հիվանդագին ատելություն, թե՞ անմեղսունակություն

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդար-օղլին ՌԴ իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել էին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, սկսած ադրբեջանական գազը միջազգային գներով ամբողջովին Մոսկվային վաճառելուց, վերջացրած Ադրբեջանին ռուսական զենքի մեծաքանակ մատակարարումներից:

Հա՞ որ...

ԿԱՆ պաշտոնյաներ, ովքեր իսկապես անուղղելի են:

Աշխատանքային այց` Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով վաղը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Երկու պետություն ների ղեկավարների առանձնազրույցը նախատեսված է ապրիլի 23-ին Ռուսաստանի նախագահի առանձնատանը` Բարվիխայում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկացանք Միացյալ Նահանգներից «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի ապրիլի երկրորդ կեսին Հայաստան այցելության մասին` հրավերով Հայաստանի ավետարանչական համայնքի: Ըստ ներկայացվածի, այցի նպատակն է «միության և բարյացակամության կամուրջ ներ կառուցել» և հարգանք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԸ»

Երեկ իր աշխատանքները սկսեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կազմակերպած Ճարտարապետների համահայկական համաժողովը:

Զգոն լինելու և տոկալու պահը

«Եթե այսօր հանդիպում ենք Ղարաբաղում ամբողջ գյուղերի հայ-մահմեդական բնակիչներով, եթե տեսնում ենք հայոց գյուղերում թուրք ընտանիքներ, որոնք խոստովանում են, թե իրանց նախնիքը հայեր են եղել, այդ բոլորը Իբրահիմ խանի ժամանակների պտուղներն են»:

Միանո°ւմ ենք

Սոֆիայի քաղաքային խորհուրդը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաև նրանց զանգվածային վտարումը և տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքա կան կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է:

Գտել է` «ում» մեղադրել

Հատկապես անցյալ տարվա օգոստոսյան դեպքերից հետո ամենատարբեր մանրամասներ հրապարակվեցին Վրաստանում իշխող տրամադրությունների, Սահակաշվիլիի հանդեպ օրավուր խտացող դժգոհությունների մասին: Իսկ ապրիլի 9-ից ընդհատումներով շարունակվող Միխեելի հրաժարականի պահանջով բազմամարդ հանրահավաքներին նախորդած ձերբակալությունների պատճառներն ավելի քան թափանցիկ էին:

«ԱՄՆ-ը այսուհետ էլ սատարելու է...»

- ԱՄՆ-ը այսուհետ ևս աջակցելու է Վրաստանին` նրա համար ոչ հասարակ այս շրջանում,- հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինտոնը` Վրաստանի արտգործնա խարար Գրիգոլի Վաշաձեի հետ Վաշինգտոնում հանդիպելուց առաջ:

«Հրաժարական չտա°ս»

Վրաստանին կհաջողվեր ավելի հեշտորեն հաղթահարել քաղաքական ճգնաժամը, եթե ընդդիմությունն այդքան կտրական չլիներ` հայտարարել է ամերիկացի փորձագետ Լինքոլն Միտչելը: Նա վրաց նախագահին խորհուրդ չի տալիս պաշտոնաթող լինել և չի հավատում, թե դա կարող է տեղի ունենալ:

ԼՐԱՏՈՒ

q Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009թ-ի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

«Ի շահ խաղաղ գոյակցության»

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Ա.ՆԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ` ԻԻՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Թույլ տվեք իմ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորել բարեկամ Իրանի բանակի հրամանատարությանը, անձնակազմին և իրանցի բարեպաշտ ժողովրդին այս գեղեցիկ տոնի` Բանակի օրվա առթիվ:

Մաքրման և բարեկարգման աշխատանքներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվում են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանք ներ:

Դմ. Մեդվեդև. «Ղարաբաղի խնդիրը շատ բարդ է, բայց լուծելի»

- Ռուսաստանը Ադրբեջանի բարեկամն է, հարևանը, ռազմավարական գործընկերը, և այս հիմքի վրա մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները, - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Մեր երկրին լավ զինվորներ են պետք

Արտակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 89-րդ Թամանյան դիվիզիայի անվան 4-րդ հատուկ հրաձգային գնդի ավագ զինծառայող - Պատմիր քո մասին: - Ծնվել եմ Եղեգնաձորում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, հետո սովորել ԵՊՀ-հ իրավաբանական ֆակուլտետում:

«Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս»

Կարևոր չէ` աշխարհի ո՞ր ծագում և որքան տևողությամբ բնավորվելով Հայն անպայման Եկեղեցի է կառուցում: Ծագումնաբանական իր առողջ բնազդով հայ մարդն աղոթատեղի° պիտի ունենա:

Զինավարժությունները կարող են ընկալվել որպես աջակցություն

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է հրաժարվել Վրաստանում անցկացվելիք զինավարժություններից: - Մենք անցյալ շաբաթ պաշտոնական դիմում ենք ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սհեֆերուին` առաջիկայում Վրաստանում կայանալիք ռազմական զորավարժությունները տեղափոխելու կամ չեղյալ հայտարարելու առաջարկով,- «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:

Յուշչենկոն կհավակնի

Ուկրաինայում արտահերթ ընտրությունների դեպքում Յուշչենկոն կառաջադրի իր թեկնածությունը. այս մասին նա հայտարարել է "ԽՏՎՎպՐրՈվՑ" թերթին տված հարցազրույցում: Ընդ որում նա որոշել է մասնակցել թե° խորհրդարանի, թե° նախագահի ընտրություններում:

«Ալ-Քաիդան» չնահանջեց

«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցն Աֆղանստանում վերականգնել է իր ներուժը, և դրան չի խոչընդոտել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինուժի ներկայությունը: Այս մասին անցյալ շաբաթ տեղեկացրել է ՌԴ սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Սեդովը:

Գրաբնաշխարհիկ արգելոց

Հոգնամոլոր ճանապարհի խճողումներից բնականոն լարվածությունը մայրաքաղաքային ԶԼՄ-ների և գրողական համայնքի ներկայացուցիչներից տարերայնորեն ձևավորված մեր խումբը թոթափվում է ինքնաբուխ պոռթկացող զավեշտահումորով:

Ոչ միայն Շեքսպիր...

Օրինաչափ թեմատիկ շրջադարձով ներկայացավ Մենաներկայացումների միջազգային թատերական յոթերորդ «Արմմոնո» փառատոնը: Հրաժարվելով շեքսպիրյան մենադրամայի էպիկենտրոնը լինելու սահմանափակող գայթակղությունից` ընտրության անհամեմատ լայն հնարավորություն ընձեռեց աշխարհասփյուռ թատերագործիչներին:

Մարզային շեշտադրությամբ

Երաժշտարվեստի զուլալ ելևէջները դժվարությամբ են նորահաստատվում վերջին տասնամյակներում մշակութային դաշտում գերիշխող դարձած խառնաձայն ու տարաոճ հանրաքաոսում: Ապավինած առավելապես ժամանակակից տեխնիկական հնարքների ներգործուն հնարավորություններին` զանգվածային լսարանը այդպես էլ չի հագենում երգ-երաժշտության ճշմարիտ արժեքների նկատմամբ պատկերացումները արմատապես վերափոխող բովանդակությամբ:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթի դափնեկիր, ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր «Առեղծվածային են ժամանակն ու տարածությունը» Որ հոգու գեղեցկությունը նաև տվյալ անձի բարության և կենսախնդության արտացոլանքն է` վերստին համոզվում ենք` մեր զրուցակցի մարդկային տեսակին ծանոթանալով: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

Զգացմունքային բացահայտումներ

Էստրադային արվեստի հենասյուն Ալլա Պուգաչովան շարունակում է հրաժեշտի իր համերգները: Եվ, ինչպես բեմում, կյանքում նույնպես նրա հմայքը խորացնող անբաժան ուղեկիցը մնում է անկեղծությունը:

Մանկական պոռնո ցանց

Դժբախտաբար` մանկապղծությունը նույնպես գերնպատակ են դարձրել մարդկության ապագան այլասերող կառույցները: Գերմանիայում հայտնաբերված այս ցանցով գայթակղված են աշխարհի 90 երկրների հազարավոր անչափահասներ:

«Եվրատեսիլ»-ը նաև` ՍՊԻԴ-ի տարածման «օջախ»

Հանրահռչակ այս հեռուստաշոուի մասնակիցներից մեկը գերմանական` No Angels փոփ-խմբի մեներգչուհի Նադիա Բենայսսան մեղադրվում է ՍՊԻԴ-ի տարածման մեջ և կարող է ազատազրկվել մինչև 10 տարի: Դարմշտադտ քաղաքի դատախազությունը մեղադրանք է հարուցել երգչուհու դեմ` այլ անձանց միտումնավոր կերպով վտանգավոր հիվանդությամբ վարակելու համար:

Ամուսնալուծությունը կխլի 450 միլիոն դոլար

Հանրահայտ կինոարտիստ և ռեժիսոր Մել Գիպսոնի կինը` Ռոբին Մուրը ամուսնալուծություն է պահանջել` համատեղ կյանքի 28-րդ տարում: Կալիֆոռնիա նահանգում գործող օրենքի համաձայն` Ռոբինը կարող է ստանալ ամուսնու ունեցվածքի կեսը. իսկ այդ ունեցվածքը գնահատվել է 900 միլիոն դոլար:

Ամերիկյան բարքե՞ր

Հյուսիսային Կառոլինայի Կոնովերեի Domino`s Pizza մասնաճյուղի 2 աշխատակիցներ իրենց արտադրանքի հետ սպառողներին են ուղարկել նաև տեսաժապավեններ, թե ինչպես է պատրաստվում այդքան պահանջարկ վայելող պիցցան: Նրանք ձերբակալվել են «արգելված կամ թունավորված մթերք տարածելու» մեղադրանքով:

Օբամայի չորքոտանի նոր բարեկամը

Բո անունով իր նոր բարեկամին Նահանգների նախագահը ներկայացրել է որպես պորտուգալական ջրշուն: Եվ նախագահի ընտանիքի անդամներն անցյալ երեշքաբթի հանդիսավորությամբ լրագրողներին են ներկայացրել Սպիտակ տան նոր բնակչին:

Գույները բուժում են

Բազմաթիվ գիտական փորձերը ևս մեկ անգամ հիմնավորում են մարդու կյանքում գույների նշանակությունը: Անգլիացի գիտնականը« ով հայտնի է Սպիտակ մականունով« սեփական օրինակով ապացուցել է« թե որքան կարևոր է ունենալ անհատական գույն: