ԿՐԻՄԻՆԱԼ. Ո՞վ է փնտրում և որտե՞ղ

Կրիմինալի սանձարձակ վարքն առաջին հերթին վարկաբեկում է երկրի իշխանությանը, և միանգամայն օրինաչափ է:

Խառնաշփոթից ծնունդ առնող ներքաղաքական լարումներ

Բավական տևական ժամանակ է, ինչ ժողովուրդն անմասն է քաղաքական գործընթացներից: Ընդդիմությունը կարծես չի էլ պատրաստվում վերսկսել հանրահավաքային շարժումը, ամենայն հավանականությամբ մտավախություն ունենալով կրկին ձախողվել` հանդիպելով ժողովրդի պասիվությանն ու անտարբերությանը:

Իշխանություն կամ ունենում են, կամ չեն ունենում

Չափից ավելի զարմանալ երբեք պետք չէ... Ոչ իրատեսներին հատուկ այս զգացողությունը, սակայն, առավել նկատելի է դարձել հատկապես այսօր` ընտրությունների նախաշեմին, երբ հայրենի քաղգործիչների զգայականությունը, ի հաշիվ պատրանքների ընդգծվող գերիշխանության, զգալիորեն թուլացել է:

Պահեստային անիվներ

Արդեն տևական ժամանակ որոշ քարոզչամիջոցներ հետևողականորեն կազմում ու հանրությանն են ներկայացնում նախագահի ապագա թեկնածունե րին. թոփ-տասնյակներ, ինչի կարիքը, հարկ է արձանագրել, գոնե այժմ չկա:

\'ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Սարոյան եղբայրներ»-ի մոտիվներով Հրանտ Խաչատրյան - Հայկ, էս ինչ արիր է¯, Հայկ... էս ի՞նչ արիր... Վաղը կուսակցության շենք չգաս: Կատակ չհամարես:

ներկուսակցական բախումներ

Մաղթում ենք` Ողջախոհությունը թող հաղթի Վերջերս տեղի ունեցած ՍԻՄ համագումարում ծավալված հայտնի իրադարձությունները, կուսակցության ներսում կատարվածը հասարակության մեջ ասոցացվեցին աշնանային քաղաքական թեժացումների հետ: Սակայն, ինչպես հետագա օրերին պարզաբանեցին կուսակցության նախագահն ու փոխնախագահը, կատարվածը բոլորովին էլ թիմային փոփոխությունների շրջանակներում չէ:

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿ

Ի վերջո, կարելի է նաև չտարակուսել, որ մեկնարկած ԱԺ նստաշրջանի առաջին քառօրյան էականորեն չտարբերվեց նախորդ նստաշրջանի վերջին ու դրան էլ նախորդող քառօրյաներից: Ինչպես միշտ, փախել էր ազգընտիրների չեղած «հավեսը», և նրանք երազում էին սոսկ խոնջանքը թոթափել:

Խորհրդարանական ճեպազրույցներից

Կրիմինալից այն կողմ չանցավ Այդպես էլ ճեպազրույցների թեման կրիմինալը դատապարտելուց և Աջափնյակի թաղապետի պաշտոնում Արման Սահակյանի թեկնածության «քննարկումներից» այն կողմ չանցավ£ Աջափնյակում կրքեր չեն բորբոքվելու Համոզված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը£ Նկարովի թվերով գործին չես օգնի ԱՄ խմբակցության «ի տեղի» լիդեր Ալեքսան Կարապետյանը զարմանալիորեն հավատում է միջազգային կազմակերպության սոցհարցումներին. ¬ Արտաշես Գեղամյանի վարկանիշը ժողովրդի մեջ կազմում է 53%£ Մշտապես ընտրությունների արդյունքներից դժգոհ և դրանք նկարովի համարող ԱՄ փոխնախագահը հարկավ նկարովի չի համարում իր հրապարակած թվերը£ Ավելորդ չէ նշել, որ քաղաքական գործիչներից ոմանք (Տիգրան Կարապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան) ևս իրենց համարում են ժողովրդի 50% աջակցությունը վայելողներ£ Մնում է որոշել` ընտրություննե՞րն են նկարովի, թե՞ ռեյտինգները£ Վերջին հաշվով ժողովրդի համար երկուսն էլ կարևոր չեն£ Ի՞նչն է հավաստի Ասել, որ քաղաքական ասպարեզում վաղուց մոդա է դարձել քաղաքական գործչի հեղինակությունը բարձրացնելու միտումով սոցհարցումների թվեր հրապարակելը£ ՕԵ կուսակցության ներկայացուցիչները ևս չեն վարանում այդ մեթոդով իրենց վարկանիշը թվագրել£ ¬ Վերջին ամիսներին 17-18 հազարով ավելացել է կուսակցության համակիրների թիվը£ Խոսքը թռչունի նման է, թռավ, էլ չես բռնի£ Իսկ փաստի հետ չի կարելի հաշվի չնստել. Արթուր Բաղդասարյանի հրաժարական և կուսակցությունը լքող հազարավոր ուսուցիչներ£ Ժամանակը ցույց կտա, թե որն է հավաստի. խո՞սքը, թե՞ փաստը£ Պատրոն¬դաշս հանե¯լ եմ ՀՅԴ խմբակցությունն, ինչպես միշտ, խուսափողական դիրքորոշում ունի յուրաքանչյուր հարցի հանդեպ£ Ինչ խոսք, զգուշավորությունը լավ բան է, և հետաքրքիր է գիտենալ, թե եվրաինտեգրման ճանապարհին ԱՊՀ երկրների սոցինտեռնի անդամ դառնալով, ՀՅԴ-ն արդյո՞ք չի հակադրվի իր դավանած հավատամքին£ Դիցուք` ատրճանակի վրա երդվելը£ Խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի հավաստմամբ` ¬ Դա ազգային ավանդույթ է, որը մեզ երբեք չի խանգարել£ Ազգային ասելով` որդիքս զոհվում են, կասեր բանաստեղծը£ Ազգայի՞ն է, արդյոք, որ զոհվեց ՀՅԴ անդամ Շահեն Հովասափյանը, սպանվեց դաշնակցական Պողոս Պողոսյանը£ Եվ ազգայի՞ն էր, արդյոք, հայ ազգի նախատինքը դարձած Նաիրի Հունանյանը£ :

Պարգևներ` մարզիկներին

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հանդիսավորությամբ իրենց արժանի տերերին հանձնեց Անկախության 15-րդ տարեդարձի առթիվ շնորհված մարզական կոչումները:

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն արդեն մի քանի անգամ լուրջ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ահագնացող ազգամիջյան նպատակային սադրանքների վերաբերյալ: Այս հարցը որևէ կերպ չի կարգավորվում կամ ՌԴ իշխանությունների անկարողության պատճառով, կամ էլ նրանց հովանավորությամբ է իրականացվում:

ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՏԻՎԸ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանն անկեղծ ու անմիջական զրուցակից է: Նրա խոսքը պարզ է, անպաճույճ, կենդանի, լի հույզերով:

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Ընթերցասեր հասարակայնությունն արդեն կարող է իր գրադարանում ունենալ «Զորավարը» գիրքը, որը համառոտ ներկայացնում է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կյանքն ու գործունեությունը, նրա մասին Արցախի եւ Հայաստանի զինվորական, քաղաքական գործիչների, մտավորականների, մարտընկերների, հասարակ մարդկանց կարծիքներն ու մտորումները:

Ապրողների մեջ փնտրենք Զորավարին

«Ինձ իմ երկիրը տարեք... Մարմինս օտար հողում չթողնեք». Անդրանիկ Օզանյանի խոսքերն են` մահից առաջ, հայրենիքի հանդեպ նրա անհուն սիրո վերին բոցկլտումը: Մեր ժողովուրդը մինչև վերջ հավատարիմ մնաց զորավարի պատգամներին:

Օրակարգում միայն սոցիալական խնդիրներ են

Ինչպես և ենթադրվում էր, սեպտեմբերը հիրավի ներքաղաքական թեժ պայքարի շրջան է, որի շրջապտույտում հայտնվել է նաև երկամյա պատմություն ունեցող «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը:

Զարթնի°ր, Սևան, շո°ւնչ քաշիր, Սևան

Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է, աշխարհի բարձրլեռնային, քաղցրահամ լճերից մեկը£ Մինչև 20¬րդ դարի 30-ական թվականները լիճն ուներ հավասարակշռված էկոհամակարգ` ջրի մակարդակի բնական և ոչ մեծ տատանումներով£ Հենց այդ ժամանակաշրջանում էլ Սևանը դարձավ Հայաստանի էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի միակ աղբյուրը£ Եվ սկիզբ դրվեց այդ նպատակով լճի դարավոր ջրային պաշարների օգտագործմանը£ Այլ կերպ ասած, սկսեցինք քամել ու լա¯վ քամեցինք Սևանը£ Պաշտոնական տվյալներով 70 տարիների ընթացքւմ լճից բաց է թողնվել 50 մլրդ. խմ. ջուր£ Դա հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր դեր ունեցավ, բայց լճի վրա թանկ նստեց£ «Յոթ երգ Հայաստանի մասին» գրքում Գևորգ Էմինը գրում է. «… Սևանը հոգնած մոր պես սմքեց, փոքրացավ ու նիհարեց այնքան, որ երևում են նրա կողերի սպիտակ ոսկորները£ Սևանի ջրերի տակից դուրս ցցված այդ սպիտակ «կողերը»` կրաքարի սպիտակ երիզը, կարծես լիճը շրջապատող սգո շրջանակ լինի… Եվ ազնվաջուր լճի իշխանը տագնապած իրեն խփում էր չորացող լճի քարերին և արյունոտում կողերը…»£ Սևանի ջրերի անտնտեսվար շահագործումը շուրջ 20 մետրով իջեցրեց լճի մակարդակը£ 20¬րդ դարի վերջին տասնամյակներին մի շարք բնական և մարդածին գործոնների հետևանքով Սևանի էկոլոգիական համակարգը հետընթաց ապրեց£ Շրջակա բնակավայրերի կեղտաջրերի ներհոսքը լիճ, ջրի մակարդակի իջեցումը, անթույլատրելի չափերի ձկնորսությունը և մի շարք այլ գործոններ էական փոփոխության ենթարկեցին լճի կենսաբազմազանությունը£ Խախտվեց ջրի ջերմային ռեժիմը, մի քանի անգամ պակասեց թթվածնի պարունակությունը ջրում` ստեղծելով անբարենպաստ պայմաններ լճի բնակիչների, մասնավորապես, էնդեմիկ (բնիկ) ձկնատեսակի` իշխանի համար£ Ձվադրավայրերի չորացման հետևանքով վնասվեց ձմեռային իշխանի և բոջակի բնական վերարտադրությունը£ Այս երկու պոպուլյացիաներն իսպառ վերացան£ Ամառային իշխանը և գեղարքունին անհետացման եզրին են£ Նույն «բախտին» են արժանացել կողակն ու բեղլուն£ Սևանի ավազանի ջրաճահճային տարածքներում բնադրող 167 թռչնատեսակներից մնացել է ընդամենը 2-3 տասնյակը£ Լիճը շրջապատող և գյուղերի ջրամատակարարումն ապահովող աղբյուրները ցամաքեցին£ Վերջին չորս¬հինգ տարիների ընթացքում Սևանի փրկության հազար ու մի որոշում է ընդունվել, հազար ու մի ծրագիր է իրականացվել, սակայն Սևանի հիմնախնդիրն ամբողջապես լուծված լինելուց դեռ հեռու է£ Ուրախալին ընդամենն այն է, որ վերջին հինգ տարում, բնապահպանության նախարարության տվյալներով, լճի մակարդակը բարձրացել է շուրջ 1,59 մետրով£ Սևանա լճի էկոհամակարգին ուղղված հերթական քայլը կառավարության կողմից էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության ներդրման հայեցակարգի հաստատումն է£ Լճում իշխանի և դրա տարատեսակների վերաճի ապահովումը դեռևս 2005¬ին ներառվել է երկրի բնապահպանական գերակա խնդիրների շարքում£ Ձկան պաշարների համալրման նպատակով լիճ է բաց թողնվել տասնյակ հազարավոր գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ£ Նշված հայեցակարգը սահմանում է նման ներարկումների նորանոր պաշարներ, որոնց ավելացումը հնարավոր կդարձնի փրկել էնդեմիկ ձկնատեսակները£ Բնապահպանության նախարարությունը, իհարկե, նախնական հաշվարկներ է կատարել` նախատեսված քանակի մանրաձկով Սևանը սնելու դեպքում որքանո՞վ կավելանա ձկնապաշարը, և այդ ավելացումը որչափո՞վ կնպաստի լճի էկոհամակարգի բնականոն վերականգնմանը£ Սակայն բուն խնդիրը ոչ թե ներարկումների և ավելացումների քանակն է կամ դրանց այս կամ այն չափով հավաստի ու հավանական լինելը£ Մեր կարծիքով, բուն խնդիրը այլ է. մանրաձկան մեծաքանակ ներարկումներին զուգահեռ չե՞ն մեծանա, արդյոք, անվերահսկելի որսի ծավալները£ Ինչպես ասում են, քչից` քիչ, շատից` շատ£ Բնապահպա նության փոխնախարար Սիմոն Պապյանը կիսում է մեր այս մտահոգությունը. «Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել»£ Ելքը, ըստ նրա, «համալիր մոտեցում ցուցաբերելն է, այլապես հաջողության չենք հասնի»£ Կրկնությունը գիտության մայրն է Միայն այս ասույթի տրամաբանությամբ կարելի է հիմնավորել¬արդարացնել Երևանի քաղաքապետարանի շինարարության, կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի ասուլիսին անդրադառնալը£ Ինչ լսեցին լրագրողները հերթական հանդիպման ժամանակ, բազմիցս լսել էին. 2000¬ի հիմնական ծրագրերով մայրաքաղաքում նախատեսված է եղել կատարել 5 մլրդ. 700 մլն. դրամի տարբեր տեսակի շինարարական¬բարեկարգման աշխատանքներ£ Նույնիսկ թվարկել չարժե բարեկարգվող և բարեկարգված փողոցները, ամրացված հենապատերը£ Երևանցիները և° լսել են այդ մասին, և° իրենց աչքով են տեսել քանդված փողոցները£ Իսակովի, Կոմիտասի պողոտաների (և այլ փողոցների) վերջին ամիսների խցանումները, անանցանելի ճանապարհ ները մոռանալո՞ւ բան են£ Ուրի՞շ£ Վթարային շենքերի ուժեղացում, երկու շենք ամրացված¬շահագործված է£ Կարծես սա էլ նորություն չէ£ Նորություն չէ և այն, որ ձմեռը մոտենում է, և համայնքներն սկսել են աղ ու ավազ կուտակել` որպես կարգ օրինաց£ Էհ, որ կուտակում են, ի՞նչ£ Երևանցիները ձմռանը բաց ասֆալտ ե՞րբ են տեսնում£ Մեր աչքի համար, նաև ոտքերի, ավելի սովորական են սառցակալած փողոցներն ու մայթերը£ Աղբն ինչքան շատ, այնքան լավ Սկսվել են ճապոնական մի կազմակերպության հետ Նուբարաշենի աղբավայրից մեթան գազի օգտահանման եղանակով էլեկտրաէներգիայի ստացման աշխատանքները` առայժմ ուսումնասիրության տեսքով£ Դրանց արդյունքը հայտնի կդառնա եկող տարվա սկզբներին, և պարզ կլինի, թե 20-22 տարվա կուտակված աղբից որքան էլեկտրաէներգիա կարելի է ստանալ£ Այդքան չարչրկված աղբահանության ուղղությամբ մի նորույթ էլ կա, որի ներդրումը, ըստ բանախոսի, պիտի որ վերջ դնի հավերժական թեմայի կարգավիճակ ձեռք բերած խնդրին£ Հաստատվել է փորձաքննություն անցած մի ծրագիր, ըստ այդմ մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման աշխատանքներն իրականացվելու են մեկ կամ երկու (ընդ որում` մրցույթով անցած) օպերատորի կողմից£ Ընթերցողին տեղեկացնենք, որ այս փոփոխությանը մոտ ժամանակներս սպասել պետք չէ. «Էս տարվա խնդիր չէ, շուտ չի լինի»,¬ ծանուցում է պարոն Բասենցյանը£ :

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ` ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ

Հիրավի աշխատանքային էին ու խիստ գործնական ՀՀ սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի այցերը` նորոգվող ու հիմնանորոգվող մարզադպրոցներ, որոնք մինչև տարեվերջ պետք է շահագործման հանձնվեն: Շինարարական աշխատանքների ընթացքի ու որակի ճշգրիտ պատկերն ամբողջացնելու նպատակով այդ այցերի վերջնահասցեն Երևան քաղաքում էր:

Հների մեջ դու ալեհեր, Նորերի մեջ նոր ու ջահել…

Մեր դարավոր երազանքի 15-ամյա իրականացումը… Վերելքներ, վայրէջքներ, ահա այն ուղին, որով անցավ հայը` իր ձեռքում ամուր բռնած մանուկ անկախությունը, որն այսօր 15¬ամյա պատանի է, արդեն կայացած, նոր նպատակներով ու ավելի հզորանալու երազներով… Անկախության գաղափարը ևս մեկ անգամ երիտասարդության մոտ վերարժեվորելու նպատակն էին հետապնդում «Անկախության սերունդ» խորագիրը կրող հետաքրքիր ծրագրի նախաձեռնողներն ու իրականացնողները («Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ¬ն, «Արեգ» երիտասար դական ասոցիացիան` ՀՀ պետբյուջեի հովանավորությամբ)£ Ծրագիրն ընդգրկում է շրջայցեր 6 հիմնական ուղղություններով, որոնք ունենալու են ճանաչողական բնույթ. մասնակիցները` տարբեր բուհերի 180 ուսանողներ, կծանոթանան Հայաստանի պատմամշակութային բազմաթիվ կոթողների£ Որպես եզրափակում անցկացվելու է «15¬ամյա անկախ Հայաստան. ձեռքբերումներ, մարտահրավերներ, հեռանկարներ» խորագիրը կրող գիտաժողովը£ :

Անկախության գինը

Պետական մտածողությամբ և հավաքական շահի գիտակցությամբ օժտված մի խումբ անհատներ, ոգևորված ժողովրդի միասնականությամբ, տեր կանգնեցին նրա պահանջատիրությանը` առաջնորդելով նրան դեպի նպատակի իրականացում: Վաղուց սպասված Անկախությունը նվաճվեց` թեև մեծ զոհաբերությունների ու զոհերի գնով:

Գրական կասկածելի արժեքները բեմի վրա

Գնահատման չափանիշների խեղաթյուրման մեր ժամանակներում անհնար է անտարբեր մնալ վերջին տասնամյակներում լայն տարածում գտած մշակութային մի տենդենցի նկատմամբ` արդի հայ թատրոնի տարբեր բեմերում դասական մնայուն արժեքներին զուգահեռ ավելի հաճախ են ցուցադրվում դրամատուրգիական ցածրորակ հենքի վրա ստեղծված ներկայացումներ, որոնց բեմադրական հասուն վարպետությամբ հաղորդվում է վառ թատերայնություն և խորը իմաստ:

Թատերականացված արջի ծառայություն...

Սպիտակ թուղթը հանդուրժում է ամեն ինչ: Ի՞նչ իմանա նպատակը իրեն օգտագործողի:

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆ -ՍՓՅՈ

«Մեծարգո Նախագահ, Սիրելի Վեհափառ եղբայր, Խորհրդաժողովի սիրելի մասնակիցներ. ...Հայրապետական Մեր պատգամն ու հորդորն ենք բերում հայրենաբնակ և սփյուռքի համայն մեր ժողովրդին` արձագանքելու գյուղերը վերականգնե լու հայրենաշեն այս մեծ ու կարևոր նախաձեռնությանը:

Շա¯տ սիրելուց...

Օրերս Սիլիկյան թաղամաս է այցելել թաղապետ Արծրուն Խաչատրյանը: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սիլիկյանի բնակիչները «ոգևորությունից» պատռել են նրա գլուխը, իսկ իբրև «աղանդեր» վիրավորական արտահայտություններով փորձել են ճշտել, թե ի՞նչ գումարների դիմաց է նա սեփականաշնորհել նախկինում 3-րդ գյուղ կոչվող Սիլիկյանի հողատարածքները:

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄԱՐՏԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ԽՈՐԸ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերլուծելով իսրայելա-լիբանանյան հակամարտությունը` տեսնում ենք, որ Հըզբոլլահ խմբավորման և Իսրայելի միջև բախումն ընդամենը մերձավորարևելյան խոր հակասություն ների արդյունք էր: Այդ իսկ պատճառով մեծ ջանքեր պահանջվեցին դադարեցնելու համար Լիբանանում տեղի ունեցող կատաղի մարտերը: