ԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Առաջին ձյունը, քաղաքը ողողած եղևնիներն ու ամանորյա բարիքներով ծանրաբեռնված առևտրի տաղավարները լիովին ամբողջացրել են նախատոնական Երևանի` տարվա այս շրջանի համայնապատկերը:

2006-ը` քաղաքական դիտանկյունից

Տարին ավարտվում է, և օրինաչափորեն անհրաժեշտություն է դառնում հետադարձ հայացքով քիչ թե շատ ամփոփ-ամբողջական գնահատական տալ պատմություն դարձած 2006-ին:

Անլուրջ նոթեր մի շատ «լուրջ» ասուլիսից

«Սենսացիոն» հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Ազատական Առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Պարզվում է, որ հանրապետության նախագահը մի քանի օր առաջ հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական ուժերին, ի թիվս այլ հարցերի, արգելել է խոսել նաև Ղարաբաղի խնդրի մասին:

Ամանոր

Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀՀ վարչապետ - Ազգային արժեքների վերագտնելու ամենամեծ ձեռքբերումը համարում եմ հարգանքն անցյալի և հավատը ապագայի հանդեպ: Ասել է թե, չկորցնելով անցյալը, փորձենք այնպիսի արժեքներ ստեղծել, ինչպիսին դարերի հոլովույթում ստեղծել են մեր նախնիները:

Ավանգարդիզմներ

Թերի մարդկանց չարժե կարևորել Թերի Դևիսը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ իր անունը լավագույնս է բնորոշում սեփական անձը: Երևի նրա անունը հայերն են դրել:

Շնորհավոր Նոր տարի

Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Փորձենք տարին գնահատել նախ տնտեսական զարգացումների տեսանկյունից: Կարծում եմ, որ 2006-ն ընթացավ բնականոն տնտեսական զարգացումներով:

Ամանոր

ՀՀ ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Գրիգորյանը և Վահե Շահվերդյանը: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Չհասցրեցինք ավարտել Ագաթա Քրիստիի «Մկան թակարդը»:

Ամանոր

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Նոր Նորք համայնքի ղեկավար Ավարտվում է մեր կյանքի հերթական տարին` 2006-ը, և Քրիստոսի ծննդյան օրից, դրանից էլ դեռ շատ առաջ, մարդիկ միմյանց բարեմաղթել են, որ աշխարհում խաղաղություն լինի, արտերում ու այգիներում` առատություն, սեր ու համերաշխություն` օջախներում:

Համայնքն իրավունք չունի հեռու մնալ հոգևոր, մշակութային արժեքներից

Վարազդատ ՄԿՐՏՉՅԱՆ Նորք-մարաշցին միշտ հյուրընկալ տանտեր է եղել, սոցիալական դժվարին պայմաններում անգամ չի կորցրել սրտացավությունը ու օգտակար լինելու պատրաստակամությունը: Իր դիմագծից նա չի վանել արժանապատվությունն ու պատվախնդրությունը:

«2006-ը Արտաշատի համար բարեհաջող տարի էր»

Տարեմուտը տոնական զգացողությունների, անակնկալների ակնկալիքների և հաճելի հոգսերի շրջան է: Տարեմուտը նաև հետահայաց ամփոփումների, արածն ու չարածը նժարելու առիթ է:

Տարիքս կառնեմ, բայց չեմ ծերանա...

«Հայ երգարվեստը մի նոր վերելք ապրեց ու նոր շունչ ստացավ Ռուբեն Մաթևոսյանի հայտնաբերումով: Նմանատիպ տաղանդներ հազվագյուտ են մեր դարաշրջանում»:

Պուչինիի օրերը Երեվանում

«Շնորհավորում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի ստեղծագործական անձնակազմին «Տրիտիկոն» ներկայացնելու գեղեցիկ նախաձեռնության կապակցությամբ: Անչափ ուրախ եմ, որ իմ պապի` Ջակոմո Պուչինիի երաժշտությունը ճանաչված է նաև Հայաստանում»:

Աստղազարդ երկի՞նք, թե՞... աստղամոլուցք

Խե¯ղճ երկնային լուսատուներ Այսօր աշխարհում ընդունված է արվեստում լավագույններին առանձնացնել աստղ պատվանվամբ... Իսկ Հայաստանում ծիծաղելիության ու զարմանքի սահմանագիծը վաղուց հատել է այդ աստղերի բազմաքանակությունը: Ցավով պետք է փաստենք, որ այսօր աստղերից շատերը ընդամենը լուսատտիկներ են, որոնք աստղային տենդով են տառապում:

Այդ անվճար վճարովի բժշկությունը

Քաղաքակիրթ, նորմալ պետությունների համար ամենաթանկ կապիտալը մարդն է: Բնականաբար` առողջ մարդը:

Թող Հայաստանում գիրքը վերագտնի իր կորցրած արժեքը...

Մեր հանրապետությունում բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր են մշակվում ամենատարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, բայց բազմաթիվ խնդիրներ էլ շարունակում են մնալ չլուծված: Այս օրինաչափությունից դուրս չէ նաև գրադարանային համակարգը: