ՏԱՐՎԱ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ
2011 թվականը սկսվեց մեծադղորդ հայտարարություններով, պայքարի կոչերով, իշխանափոխության պահանջներով, մեր կյանքը բարելավելու խոստումներով... Հայաստանյան քաղաքական կյանքն անցավ այդ խոստումների և կոչերի շրջապտույտում` այդպես էլ իրականություն չդարձնելով ընդդիմության «տեսլականը»: