Ցնցող բացահայտումՀայաստանը գունավոր հեղափոխություններ արտահանող երկիր

Գունավոր հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այև Հայաստանը արդեն մի քանի տարի է հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման «դարբնոց»:

ՉՄԵԿՆԱՐԿԱԾ ՄՐՑԱՎԱԶՔ

Հայրենի կուսակցությունների ամենօրյա ասուլիսներին, հայտարարություններին, հաճախակի դարձած մարզային այցելություններին հետևելիս թվում է, թե քաղաքական դաշտը հերթական մեծ փոթորկի առաջ է հայտնվել: Եվ կարծես ԱԺ ընտրությունների քարոզարշավը, ինչպես նաև ուժերի վերադասավորություն կոչվածը չափազանց անկանխատեսելի ընթացք ու վերջնարդյունք է գրանցելու:

ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ

«Հայռուսգազարդն» ըստ երևույթին մտավախություն ունի, թե ձմեռային ամիսներին Ռուսաստանից Հայաստան ձգվող խողովակաշարի վթարման և վերականգնման աշխատանքները կարող են նաև հաճախակիանալ:

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ

Առաջադրումների փուլն ավարտվելուն պես Իջևանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում նախապես մասնակցության հայտեր ներկայացրած թեկնածուների թիվը կիսով չափ կրճատվել է: Գործող քաղաքապետի տեղակալի առաջադրումն ի սկզբանե ինչ¬ինչ տակտիկական մոտեցումներով էր պայմանավորվում, ու ենթադրվում էր, որ նա քարոզարշավի կեսից կհրաժարվի հետագա պայքարից:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է

«Արայ» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր Արմեն Պետրոսյանի սպանության մասին շարունակում են խոսել` հակադրվելով ոստիկանության առաջ քաշած այն վարկածին, թե կատարվել է ինքնասպանություն: Հայաստանի ոստիկանության համար ինքնասպանության վարկածն ամենացանկալին է, քանի որ այդ դեպքում մեղավորներ չգտնելը չի հասցնում որևէ լուրջ պատասխանատվութ յան:

ԲԵԼԳԻԱՅԻ ԱՐԵՎԸ ԲՈՒԺԻՉ Է

Երևի հենց այսպես է մտածում Բելգիայում Հայաստանի դեսպանության արդեն նախկին երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանը, ով իր դիվանագիտական աշխատանքի ժամկետը լրանալուց հետո չի կամենում վերադառնալ Հայաստան: Նա այժմ ամեն ինչ անում է, որպեսզի ճանաչվի Հայաստանի իշխանությունների կողմից հալածված ընդդիմադիր և ստանա բելգիական քաղաքացիություն:

ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՆԿՈ՞ՒՄ

Տեղեկությունները, որ «ԱրմենՏելն» առաջիկա հունվարի 1¬ից նախատեսում է նվազեցնել ֆիքսված հեռախոսակապից դեպի բջջային և միջքաղաքային հեռախոսահամարներին կատարվող զանգերի սակագինը, համարժեք գործողությունների է մղել մյուս երկու օպերատորներին:

«Քաղաքական պայքարի իրական բովանդակությունը քաղաքական համակարգի ներսում է»

Հանրապետությունում սկսվող նախընտրական գործընթացների, կոալիցիայի ներսում ստեպ-ստեպ նկատվող անհամաձայնությունների, դրանց շուրջ ծավալվող խոսակցությունների, առաջիկա ընտրական գործընթացների վրա դրանց հնարավոր ազդեցության, ինչպես նաև աշխարհում կատարվող սոցիալական ընդվզումների` հայաստանյան արձագանքների հավանականության մասին է զրույցը քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ «ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՀԵՌԱՆԱ…

Վերջին օրերի քաղաքական ամենամեծ ինտրիգը կապակցվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Որոշ քաղաքագետների դիտարկմամբ` այս կուսակցությունը պատրաստվում է լքել կոալիցիան` հետագայում ինքնուրույնաբար շարունակելու իր գործունեությունն ու 2012-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որպես ինքնուրույն քաղաքական ուժ:

Պետերբուրգյան անակնկալ, որը կարող է վնասել Հայաստանի տնտեսությանը

Իր նախընտրական արշավն արդեն սկսած Վլադիմիր Պուտինը, պարզվում է, չի բավարարվում երկրի ներսում իրականացվող քարոզչական գործունեությամբ, չի բավարարվում տնտեսության «բարելավման» իր ծրագրերը Ռուսաստանի էկոնոմիկայի մեջ ներդնելու նախաձեռնություններից և արդեն անցել է ԱՊՀ երկրների տարածք` այսպիսով ձգտելով պատանդի կարգավիճակ ստեղծել այն երկրների համար, որոնք անդամակցում են այս կառույցին:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Հայաստանում առաջիկայում սպասվող թանկացումները «թանկացումներով» են պայմանավորվելու: Խոսքը մասնավորապես վերաբերելու է ակցիզային դրոշմանիշերով հարկվող ապրանքներին:

Որ ուզեն` կանեն

«Դեմքով դեպի գյուղ» ծրագրի իրականացմամբ` գյուղատնտեսության ոլորտում 60 տոկոս աճ արձանագրվեց: Եթե կառավարությունը կարողանա իրագործել «մեջքով դեպի օլիգոպոլիաները» կարգախոսը, «ստվերը» 60 տոկոսով կկրճատվի:

Կորսված հենարան

Ըստ հավաստի աղբյուրների` Սփյուռքի մեծամասնությունը հրաժարվել է ՀՅԴ «5¬րդ շարասյունը» լինելուց: Այնպես որ, Վահան Հովհաննիսյանի սցենարով «Վահան և սուր» կինոնկարը չի նկարահանվելու:

Կոալիցիայի հայտարարությունը

Եթե նույնիսկ Պուտինն էլ Քոչարյանի ձեռքը բռնած գա, մենք իշխանությունը Ռոբերտի հետ կիսողը չե˜նք: :

ՀՀ ընդդմադիր լիդերի որոնումներ` արտերկրից

- Րաֆֆի դո´ւ, - Ծոմի մեջ եմ: - Լևոն, դո´ւ:

Ոչ մի ցնցող հորինվածք

«Տարվա դավադրություններ գաղտնազերծողը» մրցանակաբաշխությունում ոչ մի քաղաքական գործիչ մրցանակի չի արժանացել, քանզի դրա մշտական հավակնորդներ Արամ Կարապետյանը և Աշոտ Մանուչարյանը ոչ մի թարմ հորինվածքով աչքի չեն ընկել: :

Համալսարան` բաց երկնքի տակ

Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ հանրահավաքների ժամանակ կարդում են դասախոսություններ: Ասել է թե` Հայաստանը ոչ միայն թանգարան, այլև համալսարան է բաց երկնքի տակ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ուկրաինայի ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական և պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում և ներկայացնում էր ռազմական և ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն:

Առավել կառավարելի ու ավելի հզոր

Բոլոր ժամանակներում, բայց առավել ևս այսօր չափազանց կարևորվում է ռազմական կրթության դերն ու նշանակությունը: Սպայակազմը Զինված ուժերի ողնաշարն է, որն ավելի ամուր է, իսկ պաշտպանական կառույցն է´լ ավելի մարտունակ է կիրթ, անհրաժեշտ գիտելիքների տիրապետող սպաներով:

ԱՆՏԵՐՈՒՆՉՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ

Գավառի թատրոնի շենքը գրեթե փլուզվում է, իսկ հիմնանորոգման համար խոստացված գումարները ոչ միայն չափազանց քիչ են, այլև մինչև օրս չեն հասել հասցեատիրոջը: Գավառի պետական թատրոնը պատրաստվում է նշել իր հիմնադրման 135-ամյակը:

Հա՞ որ...

Աստիճանաբար պարզ է դառնում, թե հաջորդ տարեսկզբից նախատեսվող հարկային մուտքերի աճը հատկապես ո՞ւմ հաշվին է նախատեսվում իրականացնել: Այս առումով գործադիրին առայժմ հաջողվում է փոքր և միջին բիզնեսին չճնշելու խոստումը պահպանել:

Եթե դիտավորություն չէ, ուրեմն...

Ուրեմն պետական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդականն անտեղյակ ու անպատասխանատու անձ է, որից ոչ միայն խորհուրդներ չարժե ակնկալել, այլև վստահել չի կարելի: Մեծ Բրիտանիայի վարչապետի «առաջին ձեռք» համարվող Օլիվեր Լետուինը գաղտնի փաստաթղթերն աղբարկղն է նետել ոչ այլուր, քան պաշտոնավայրի մերձակա զբոսայգում:

Հյուրասրահ ԵՍ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ԵՄ ԱՊՐՈՒՄ

Երկու օր առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում տոն էր: Թատրոնն իր հերթական` 146-րդ թատերաշրջանն էր բացում և շնորհավորում էր տաղանդավոր դերասան ու բեմադրիչ Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանանալու առթիվ:

Շեքսպիրյանի նոր դրսևորումները

Դեռևս մեկ տարի առաջ փառատոնի կազմակերպիչ և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հայտարարեց, որ շեքսպիրյան փառատոնի հետագա ճակատագիրը վտանգի տակ է, զի հնարավոր է ընդհատվի այն շարունակակությունը, որը վերջին տարիներին դարձել էր փառատոների կազմակերպման գլխավոր երաշխիքը:

«Դոխերի խաղը դիտելով եմ սկսում առավոտն ու մթնեցնում օրը…»

Ասում են` մի առանձնակի խաղաղություն կա աղավնիներ պահող մարդկանց հոգիներում: Նման տեսակետ ունեցողները գուցե ներշնչվել են կտակարանային ավետաբեր աղավնու պատմությամբ, գուցե` ոչ:

Այլևս վարդեր մի նվիրեք

Առաջին հայացքից` տարօրինակ խորհուրդ է, բայց հեղինակները (ՐՏՊՏոՈ@Mail.Ru) փորձել են հիմնավորել այն: Ավանդաբար սիրո, հարգանքի, մեծարանքի խորհրդանիշ և ծաղիկների թագուհին համարվող վարդը, պարզվում է անվտանգ չէ:

Ճգնաժամի ևս մեկ տխուր հետևանք

Սոցիալ¬տնտեսական երկարաձգվող դժվարությունների հետևանքով Միացյալ Նահանգներում ծնելիության նվազում է արձանագրվել: Տնտեսական և ժողովրդագրական ընթացքների միջև ուղիղ կապի առկայությունը հիմնավորվել է նոր զեկույցում, որը տարածել է Պյուի անվան գիտահետազոտական նշանավոր կենտրոնը:

«Տաքսի` տիկնանց համար»

Փարիզում հայտնված այս փոխադրամիջոցները տեղափոխում են բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Կին է նաև ֆիրմայի ղեկավարը, բայց ահա դրանց վարորդները միայն տղամարդիկ են:

Թեև չեմպիոն, բայց` ադրբեջանցի ու մարդասպան

Մարտական մենամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ջանփոլադ Բուդաղովին ձերբակալել են Մոսկվայում` Սամարայում ոստիկան սպանելու կասկածանքով: Ոստիկանին մորթել են (տիպիկ` թուրք¬ադրբեջանական ձեռագիր) այս տարվա օգոստոսին:

Տարիքը` միլիոն դոլար

Ամերիկացի արտիստուհին Սիեթլի դատարան ներկայացրած հայցով «Ամազոն» ինտերնետ¬խանութից պահանջել է 1 մլն դոլար` խոշորագույն կինոկայքերից մեկում իր տարիքը հրապարակելու համար (հաղորդել է AFP¬ն): Դատարանն արտիստուհու անունը գաղտնի է պահում (գուցե հետագայում նա դատարանի դե՞մ էլ հայց ներկայացնի):

Նկարչուհին կծնի ցուցասրահում

Ամերիկացի նկարչուհի և արտիստուհի Մառնի Կոտակը արտասովոր մի կենդանի ներկայացում է նախապատրաստել նյույորքյան Microscope Gallery ցուցասրահում: Այդ ներկայացման օրն ու ժամը նախապես հայտնի չէ, որովհտեև ոչ մի կին չի կարող նախանշել, թե ո՞ր օրն ու ո՞ր ժամին լույսաշխարհ կբերի իր զավակին:

ԳԱՐԵՋՐԻ ՄԱՍԻՆ

Մոլորակի բնակչության շրջանում ամենատարածված ըմպելիքներից մեկն է գարեջուրը (առաջին տեղում ջուրն է, երկրորդում` թեյը):

«Ոսկյա» ադամանդն աճուրդում

32,77 կարատանոց հազվագյուտ ադամանդը դրվելու է վաճառքի Նյու-Յորքի Christies աճուրդի տանը: Դեղին երանգով հագեցած խոշոր այդ քարի մեկնարկային գինը սահմանվել է 6 միլիոն դոլար (տեղեկացրել է utro.ru¬ն):