…ԵԹԵ ՍՈՍԿ ԳՆՈՐԴ ՉՄՆԱՆՔ

Իրոք որ հետաքրքիր ժողովուրդ ենք մենք: Թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդդիմացողներն ակնհայտորեն պարզ փոքրամասնություն են կազմում, բայց որևէ մեկը բողոքելով հանդերձ չի էլ փորձում պատկերացնել, թե փակ սահմանը կարող է նաև չբացվել:

«ՄԻ° ԿԱՐԾՐԱՑՐԵՔ ՁԵՐ ՍՐՏԵՐԸ»

Պետության համար ճակատագրական պահերին հատկապես, տեսակետներդ ճշտելու պահանջ ես զգում: Բնականաբար` այնպիսի անհատի հետ, ով իրավիճակին լավագույնս ծանոթ լինելով, ուղղամիտ է նաև ու վեր` նեղ-անձնական շահերից:

Դեպի բազմաբևեռ աշխարհ

Հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումն ավելի ընդգրկուն նշանակություն կարող է ունենալ, քան երկու երկրների հարաբերությունների կարգավորումն է: Ցյուրիխում հիշյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաշված օրեր անց հետևեց մեկ այլ համաձայնագրի ծնունդը, որը նվազ ուշադրություն չբևեռեց իր վրա:

«ՔԵԶ» ՀԱՄԱՐ` ՀԱՆՈՒՆ ...

Վաղուց խմորվող ռուս-ադրբեջանական մեծ գործարքը կայացավ. նշված երկրների միջև օրերս ստորագրված համաձայնագրի արդյունքում մեր հյուսիսային հարևանը մեզ սահմանակից Ադրբեջանից սկսելու է գազ գնել: Անկեղծ ասած` այստեղ անսպասելի ոչինչ էլ չկար, բացի խորհրդանշական մի «դետալից»:

Հա՞ որ...

ՍԱՌՈՒՅՑԸ վերջապես շարժվեց: Եվ հալոցքի համար ճիշտ ժամանակ էր ընտրված` անկախ այն բանից` համընկնումը հատո՞ւկ էր կազմակերպվել, թե՞ պատահաբար զուգադիպեց հենց այս շրջանին:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

1-ԻՆ ՀԱՏՎԱԾ. Ժողովրդի խոսք ու զրույցից - Ախպեր ջան, էս ի՞նչ հաշիվ ա: - Վաբշե տը հաշիվը 2-0 ա:

Ե՞րբ կճանաչի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը

Ուշադրություն դարձրեք` ոչ թե կճանաչի՞, արդյոք, այլ` ե՞րբ կճանաչի: Դեռ տարի-տարիուկես առաջ այս հարցին կարելի էր անվարան պատասխանել` երբեք:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

n Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի «Մարիբուլակ» զորավարժարանում հետևել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2009» զորավարժությունների ավարտական փուլին: Այս զորավարժությունն առաջինն էր Արագ արձագանքման ուժերի ստեղծումից հետո:

«Ճիշտ ախտորոշումը բուժման նախապայմանն է»

Պետականություն ունենալու նախապայմանը Բանակն է: ՀՀ Նախագահի հրամանագրով արդեն սկսվել է հերթական` աշնանային զորակոչը:

ՈՐՏԵՂ` ՈՆՑ Ամենավատը` եվրոպական 10-նյակում

Եվրոպական հիմնական 10 երկրներից իր կենսապայմաններով ամենացածրը Մեծ Բրիտանիայի սանդղակն է: Եվ սա այն դեպքում, երբ մայրցամաքում իրենց հարևաններից բրիտանացիք ավելի շատ են վաստակում:

«Չգլորվելու համար էժանագինի գիրկը» Երրորդ «Վերադարձի» հնչյունները

Բարձր գնահատելով «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի և տնօրեն Գարիկ Նազարյանի նախաձեռնած ու ավանդականի հայտով հայ արդի մշակութային կյանքում ուրույն առաքելությամբ հաստատվող «Ազգային պատկերասրահ» և «Վերադարձի» միջազգային երաժշտական փառատոների հաղորդած հոգևոր-բարոյական ապրեցնող լիցքերը` դժվարանում եմ ըմբոշխնել դրանց երկացանկն անմիջական հաղորդակցությամբ:

Ակորդեոնի ու սաքսոֆոնի զուգանվագը

Անսովոր երաժշտական համադրությունների հաճախ կարելի է հանդիպել մեր երաժշտական փառատոներում: Բայց գերմանաբնակ Կորյուն Ասատրյանի սաքսոֆոնի զուգանվագը իսպանացի Էնրիկե Ուգարտեի ակորդեոնի հետ յուրահատուկ երաժշտափայլ հաղորդեց «Վերադարձի» այդ երեկոյին:

Հնամենի օթևան

Անցյալ տարվանից, Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում, մեկնարկեցին մեր մշակութային ժառանգության կարևորագույն կոթողները հանրահռչակող ճանաչողական վահանակների տեղադրման աշխատանքները: «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (ՀՀՃԾ) շրջանակներում հնգալեզու վահանակներ, ճանապարհային ուղեցույցներ և բացատրական ցուցապաստառներ են տեղադրվել Հայաստանի ավելի քան 40 տարածքներում:

Անհայտ վարակի «հունձը»

Նիգերական Ադամավա նահանգում մահվան 71 դեպք է արձանագրվել` անհայտ վարակի արդյունքում: Ներկայումս 746 վարակակիրների վիճակն էլ գնահատվում է վտանգավոր-ծանր:

Ո՞վ ո՞ւմ էր «զվարճացնում»

31-ամյա բրիտանացի Գրեմի Կոնռոյան 3-ամյա մի աղջնակի ստիպել է ծխել: Փոքրիկն էլ չի հրաժարվել «հյուրասիրությունից» և մինչև վերջ ծխելուց հետո գլանակը մեծավարի հանգցրել է մոխրամանում:

Ամենա«օպերատիվ» առաքումներ

Որ փոստային առաքումները հաճախ են «մոլորվում» ճանապարհներին` նորություն չէ: Բայց երբ նամակը տեղ է հասնում 60, 70 կամ 90 տարի հետո… Բրիտանացի զինվոր Չառլզ Ֆլեմինգն, օրինակ, չի էլ պատկերացրել, որ մորը գրած նամակն այդպես էլ հասցեատիրոջը չի հասնելու: