ԱՊՐԻԼԻ 1¬Ը` ԳԱԶԱՅԻՆ ՆՇԱՁՈՂ

Ստացվեց այնպես, որ միանգամից բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված տեղեկատվությունը հերքելու գործը «Հայռուսգազարդի» փոխարեն Էներգետիկայի նախարարը ստանձնեց: Գազի գործող սակագինն, ըստ Արսեն Մովսիսյանի, մինչև առաջիկա ապրիլի 1¬ը չի թանկանա:

ԻՆՔՆԱԿՐԹՎՈՒՄ Է

Հաջորդ ամիս ծննդյան 57¬րդ տարելիցը նշել պատրաստվող Ռոբերտ Քոչարյանը վերանայել է նախասիրությունները, և ըստ վերջինիս գրասենյակի հավաստիացում ների` սկսել է գրքեր կարդալ: Հետաքրքիր է, որ ներկայացված ցանկում մայրենի լեզվով որևէ գիրք չկա:

ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ

Լոռու մարզպետը թեև գավառապետերի փոփոխության առաջին ծիծեռնակը դարձավ, սակայն հավանական է, որ առաջիկայում էլի որոշ մարզպետներ հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Հավաստիացվում է, որ նրանցից ոմանք որոշ ցուցանիշներ (օրինակ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները) ուռճացրել են` գործադիրին ներկայացնելուց առաջ:

ԱՅՑ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ

Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ծմակուտ գյուղում շատերը զարմացան, երբ տեսան իրենց այցի եկած գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Զարմանքի պատճառն, իհարկե, միայն այն չէր, որ մեծ աշխարհից կտրված այս գյուղ նախարար էր եկել:

ԴԱՐՁՅԱ՞Լ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ

Հենց Հայաստանում որևէ պաշտոնյայի ազատում են աշխատանքից, ոմանք անդրադառնում են ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և սկսում գործուն խոսակցութ յուններ ծավալել այն մասին, թե` ուր որ է ոստիկանապետին պաշտոնանկ են անելու:

ԱՆՈՒԲԱԽԻՆ ՄԱՐԶՊԵ՞Տ ԿԴԱՐՁՆԵՆ

Երբ սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հեռացավ զբաղեցրած պաշտոնից, ամենատարբեր շրջանակներում խոսում են, թե մարզպետի ամենահավանական թեկնածուն Լոռու ոստիկանապետ Անուբախ Համբարյանն է:

Հա՞ որ...

ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դարձյալ ոչ թե օրենսդիր գործունեությամբ է աչքի ընկել, այլ հիմա էլ ռուս աստղերի հետ ունեցած նոր արկածներով: Հայ երեսփոխանի լուսանկարներն այս անգամ տպագրվել են ռուսական հեղինակավոր ամսագրերի էջերում ու անմիջապես հայտնվել ինտերնետում:

Եթե խնդիրները չլուծվեն, պոռթկում կլինի. գտնում է Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԸ

Ինչպես արդեն հայտնի է` Վրաստանի խորհրդարանը փոփոխություն կատարեց քաղաքացիական օրենսգրքում` երկրում առկա հինգ կրոնական ուղղությունների թվում նաև հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու հնարավորություն ընձեռելով: Թվում էր, թե այդպիսով վերջապես կլուծվեն հայկական եկեղեցիների չարչրկված խնդիրները:

Բյուջետային մուտքեր

Հանրապետությունում լիցենզավորված 40 աուդիտորական կազմակերպություններից և 5 անհատ աուդիտորներից 2011-ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ գանձվել է 7 մլն 906 հազ 250 ՀՀ դրամ պետական տուրք: Այդ թվում. 7 մլն 755 հազար դրամը` աուդիտորական կազմակերպություններից, 151 հազար 250 դրամը` անհատ աուդիտորներից:

ԱՐԱԳԱՑՎԱԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

Ղարաբաղյան հակամարտության շուրջ նոր զարգացումներն որոշ քաղաքական շրջանակներում այն համոզումն են ձևավորել, թե գերտերությունները կամենում են արագացված կերպով հասնել խնդրի լուծմանը` նախնական պայմանավորվածությունների համաձայն` հայկական կողմին զիջումներ պարտադրելով: Սակայն թե´ Մադրիդյան, թե´ դրանց նախորդած բոլոր սկզբունքներն անընդունելի են եղել Հայաստանի և Ղարաբաղի համար:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Այսպես կոչված էլիտար շենքերի և էլիտարաշինության վարկն առաջիկայում ավելի է ընկնելու. Հյուսիսային պողոտայում գտնվող նորակառույցներից մեկի վրա ճաքեր են առաջացել:

Շուրջ 200 հազարը փորձում է ճողոպրել

Եթե մեր տղաների մի մասը ձգտում է խույս տալ բանակից, արդարացնելու որևէ կռվան չկա, բայց մի կերպ կարելի է հասկանալ` վախենում են ադրբեջանցի ելուզակների անկանխատեսելի կրակոցներից: Իսկ ահա հզոր Ռուսաստանում զորակոչային տարիքի շուրջ 200 հազար պատանի ամեն միջոցի դիմել է` գարնանային -ամառային զորակոչից ճողոպրելու համար:

Կովկասը «տանձից» համեղ է

ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են. ճիշտ է, արջը յոթը երգ գիտի, բայց այս պահին ոչ թե տանձի` այլ Հարավային Կովկասի մասին: :

Մանդատի վեճ է

Ըստ վերլուծաբանների` ՀՅԴ¬ն և «Ժառանգությունը» դաշինք չեն կազմում, որովհետև երկուսն էլ փորձում են ցույց տալ, թե կարևորում են Հայ Դատը: Մինչդեռ նրանց մտահոգում է մանդատը:

Հոգևորից անցավ նյութականին

Երբ «լռեցվեցին» Կարապետիչի «տրիոլետները», Նա ի ցույց դրեց իր կաբրիոլետները: :

Իսկ «խնամախոսները»` ԱՄՆ¬ից

«Ազատ դեմոկրատները»` Խ. Քոքոբելյանի ղեկավարությամբ շուտով բեմադրելու են «Քլինթոնի խնամին» ներկայացումը: Պրեմիերան տեղի կունենա Հ. Պարոնյանի թատրոնում:

Շախմատ` առանց խաղատախտակի

Դատելով վերջին իրադարձություններից` ՀԱԿ¬ի և իշխանությունների միջև «դասական» շախմատը «ստացվեց» մինչև քաղբանտարկյալների ազատ արձակումը: Բլից պարտիան ընդհանրապես ձախողվեց:

Մշտապես անփոփոխ

Ըստ քաղաքագետների` ՀՅԴ ընտրազանգվածը նման է էշի պոչի. ոչ «երկարում» է, ոչ «կարճանում»: :

Զբաղվել ոչ թե ճգնաժամերով, այլ ճգնավորությամբ

Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ)` Սաբինա Ֆրեյզերի գլխավորությամբ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարյուրից ավելի ծրագրեր և նախագծեր է մշակել ու ներկայացրել միջնորդներին: Ներկայացված տարբերակներից յուրաքանչյուրի իրագործումը ճգնաժամ կառաջացներ տարածաշրջանում:

Չափազանցնո՞ւմ են, թե՞ կատակում...

«Ֆորբսի» գնահատմամբ` ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցանկում Հայաստանը աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Առաջինը` Մադագասկարն է:

Իշխանությունների կոչը ՀԱԿ¬ին

Հանուն ԱՐՏահերթ ընտրությունների` չարժե ԱՐՏասուք թափել, ոչ էլ «ԱՐՏաքնոց» մաքրողներից օգնությունն ակնկալել: Վե´րջ ԱՐՏառոց քայլերին` պարոնայք ԱՐՏիլերիստներ:

Նաև վատ են «ջրել»

Ըստ կոնգրեսականների` չափից դուրս տաք եղանակը հանրահավաքային «բերքի» զգալի մասը փչացրեց: Բայց, քաղաքագետների պնդմամբ, մինչ այդ էլ «բերքի» նկատելի մասը խոտանի էր վերածվել` անորակ «ոռոգման» պատճառով:

«Գծատերերի» տխուր խոհերը

Էս չինացիք, որ մեզ վատություն անելու համար 200 ավտոբուս են ուղարկել ՀՀ, դա դեռ ոչինչ, թե 200 վարորդ էլ ուղարկեն, դա էլ կմարսենք, բայց որ «գծերն» էլ տվեցին չինացիներին, ուրեմն նորովի «կմեկնաբանենք» Շանհայ անվան ծագումնաբանությունը. դրա մեջ հաստատ ռասիզմ կա... ::

Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ Վաշինգտոնում

Ս.թ. հուլիսի 19-ից 20-ը Վաշինգտոնում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Ծառայողական 35 բնակարաններ

Ընթացիկ շաբաթը բնակարանամուտով սկսեցին Հայոց բանակի 35 սպաներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Հայաստանի հարավարևելյան սահմանային շրջան և մասնակցել 35 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյա կի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը, համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Զինվորը ձգտում է նմանվել լավ հրամանատարին

Լավագույնի կոչումը պատվաբեր է ու նաև` պարտավորեցնող: Նախորդ տարի լավագույնը ճանաչված մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական կազմը ձգտում է պահպանել ձեռքբերումները և հասնել նորանոր նվաճումների:

Հոբելյան ՍԻՐՈ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԾ ԵՐԳԻՉԸ

ՀՀ նախագահի որոշմամբ` 2011 թվականը հայտարարվել է Ջիվանու տարի, ստեղծվել է հոբելյանական կառավարական հանձնաժողով, մշակվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ: Հետսայաթնովյան շրջանի մեծագույն աշուղն է Ջիվանին, այն բացառիկ անհատականությունը, ով միավորելով-մեկտեղելով միջնադարյան աշուղական դպրոցի ավանդույթները` ստեղծեց նոր միտումներ և նոր սկզբունքներ:

Նորա ԱՐՄԱՆԻ. «Հայաստան եմ ուզում գալ գործնական ծրագրերով և առաջարկություններով»

Նյու-Յորքում բնակվող դերասանուհի, բեմադրիչ և պրոդյուսեր Նորա ԱՐՄԱՆԻՆ միշտ Հայաստանի հետ է, հայաստանյան տարբեր փառատոների և մշակութային ծրագրերի հետ: Իր բառերով ասած` ապրելով Նյու-Յորքում` նա նաև Հայաստանում է:

Խարդախի որոգայթում

Բնակարանային խարդախների զոհն է դարձել կոմպոզիտոր Արկադի Ուկուպնիկը: Ըստ շրջող լուրերի` նա Թուրքիայում բնակարան է գնել, սակայն դրանից օգտվել չի կարողանում:

Շուֆուտինսկին հրապուրվել է

Վաղուց արդեն նիրհող զգացմունքներն արթնացնել են որոշել ռուսական շանսոնի աստղ Միխայիլ Շուֆուտինսկին և երգչուհի Վարվառա Կոմիսարովան: Հարյուրավոր մոսկվաբնակների աչքի առջև հետզհետե ջերմացող այդ սերը, սակայն, ուղեփակոցի է հանդիպել. պարզվել է, որ Վարվառան ամուսնացած է:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է

- Կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առջև: Ընդունելությունը գրեթե ձախողվել է, չենք կարողանալու գոնե մի արվեստանոց ձևավորել:

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Հուլիսի 16-ին, Վիմ Վենդերսի «Պինա» կինոնկարի ցուցադրությամբ, ավարտվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը: Ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր այս տարի Բեռլինի փառատոնում, նվիրված է լեգենդար պարուհի և խորեոգրաֆ Պինա Բաուշին:

ԻՐԱՎՈՒՆՔ, ՎՆԱՍՎԱԾՔ, ԾԱՆՐԱՄԱՐՏ

Հայրենիքից դուրս գործող երիտասարդ որևէ ծանրորդի մեր ժողովուրդը դժվար թե մտաբերի: Կամ կա՞ն արդյոք այդպիսիք:

«Հատուկ ստորաբաժանում»

Լիբիացի ապստամբների այդ գումարտակում ռազմական հմտություններ են ձեռք բերում 7 տարեկան տղաները: Ահա նաև այս կերպ են համալրում իրենց բանակը:

Օդային խուլիգանն ընդամենը 11-ամյա մանչուկ էր

Ու նրա մայրը մեծ տուգանք կվճարի` օդաչուին լազերային «սպառնալիքի» համար, ինչի արդյունքում կարող էր վնասվել օդաչուի աչքը: Այսինքն, նաև` սխալ կամ վատ դաստիարակելու համար:

ԱՓՍՈՍ, ԵՂՆԻԿՍ

ԵՐԲ մտա Շուշանենց վարձակալած նեղլիկ բնակարանը` Քնքուշ մայրիկը ոգևորված օժիտի պատրաստություն էր տեսնում: Արևից թեժացած բուրդը թափահարելով` լցնում էր վերմակի մթելի մեջ:

2 միլիոնանոց աչքալուսանք

Հոնգկոնգցի միլիարդատեր Լի Չժաոցզին իր վեցերորդ թոռան ծնվելու կապակցությամբ որոշել է իր ընկերության ծառայողներին 2 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամական պարգև նվիրել: 83-ամյա ձեռնարկատիրոջը 6¬րդ անգամ պապիկ է դարձրել նրա կրտսեր որդի Մարտինը` արտիստուհի կնոջ հետ (տեղեկացրել է «Վեստի.ռու»¬ն):

Բենզին` դեղի փոխարեն

Չինաստանցի Չեն Դեցզյունվոտն արդեն 42 տարի բենզինային «սննդակարգի» է անցել: Ամեն ամիս նա 3-3,5 լիտր բենզին է խմում, ինչը տանելի է դարձնում նրա կրծքավանդակի ցավերը:

Երջանկաբեր անուններ

Ասում են` մարդու կյանքի ընթացքը մեծապես պայմանավորված է նրա ծննդյան պահով: Ծնվելու օրը (ամսաթիվն ու շաբաթվա օրը), ժամը, նրան տրվող անունն ու անուն¬ազգանվան տառերի քանակը կանխորոշող նշանակություն ունեն:

Հարսանեկան եզակի ընծա

Նորապսակ զույգի ընկերը նրանց, ավելի ճիշտ` հարսնացուին, մարդու երիկամ է նվիրելու: 2007¬ին Լիան Քենեդիին երիկամների պոլկիստոզ էին ախտորոշել: