ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԳՆԱՆԿՄԱՆ ԿՀԱՆԳԵՑՆԻ՞

Գազի թեման սովորաբար բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվում հերթական թանկացումից առաջ: Ու քանզի մեր հանրապետությունում երկնագույն վառելիքի սակագինը բավական հաճախ է վերանայվում, կարելի է արձանագրել, որ իրականում ընդամենը կենցաղային այս խնդիրը միշտ հրատապ է մնում:

Մայիսի 31-ը` նոր փորձաքար

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հասարակությունը երբևէ այնպես չի արձագանքել, ինչպես Երևանի ավագանու առաջիկա ընտրությանը: Մայրաքաղաքում այսօր գրեթե ամենուրեք` բակերում երևանյան ամենատարածված թղթախաղի` «բլոտի» ու նարդու շուրջ քննարկման թեման մայիսի 31-ի հնարավոր արդյունքների կանխագուշակումներն, ընտրազանգվածին քվեների դիմաց խոստացվող, բացահայտ ու քողարկված տրվող ընտրակաշառքներն են:

Ի՞ՆՉ ՄԱՍՇՏԱԲԻ ՍՏԱԽՈՍ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Մայիսի 13-ին Բաքվում տված մամուլի ասուլիսում նա բարձրագոչ հայտարարեց. -Ոչ ոք չպետք է կասկածի, որ Թուրքիայի համար Ադրբեջանի շահերի պաշտպանությունը շարունակում է գերակա մնալ, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել Ադրբեջանի շահերը նաև առաջիկայում, ինչպես արել է նախկինում: Հազիվ թե որևէ մեկը դրան կասկածում էր:

Հա՞ որ..

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ անիվը հայոց աշխարհում դանդաղ է պտտվում: Մինչ լրատվամիջոցներն, իրարից առաջ ընկնելով, հաղորդում են աշխարհի զարգացած երկրներում տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին, ու մենք էլ ուրախությամբ սպասում ենք ցանկալի բեկման Հայաստան հասնելուն, մեր և մեր ապագայի համար բավական հոռետեսական կանխատեսումներով է ներկայանում Համաշխարհային բանկը:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին ու նրա իմպրեսարիո Լևոն Սայանին:

«Լևոն, նա-խա-գահ». գուցե` «Լևոն, քաղաքապետ»

Հետևելով Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական քարոզարշավին` մինչև անգամ կարելի է կարծել, թե «գործ ունենք» չափավոր հավակնություններով ընտրությունների մասնակցող քաղաքական ուժի հետ, որն էլ իր հերթին ճշգրտած լինելով ստանալիք ոչ այնքան համեստ, բայց մոտավոր տոկոսները` ոգևորությամբ սպասում է քվեարկության օրվան:

Հարգիր օրենքը, և այն կպաշտպանի քեզ

Բոլոր ժամանակներում էլ մեր հայրենակիցները նաև Ռուսաստանում են բնակություն հաստատել: Սակայն վերջին 1-2 տասնամյակում հայ համայնքը մեր երկրին պատուհասած սոցիալական դժվարությունների արդյունքում այստեղ ևս աննախադեպ չափերով մեծացել է:

Քարոզարշավ

Շարունակվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ու թեև առաջին շաբաթը հաճելիորեն զարմացրեց ու նույնիսկ խաղաղ ընթացքի հույսեր ներշնչեց, սակայն, նաև տհաճ միջադեպեր արձանագրվեցին:

«Ոչ թե մասնագետ, այլ` քաղաքական մենեջեր»

- Երևանի ավագանու ընտրությունները համամասնական են. ասել է թե` ընտրողը նախապատվություն պետք է տա այս կամ այն կուսակցությանը: Ըստ Ձեզ` արդյո՞ք Քաղաքապետարանը գերազանցապես քաղաքականացված կառույց պետք է լինի:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

n Այսօր Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

Ապագայի նռնականետերը

2009-ի հուլիսին Ամերիկայի բանակի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունը կստանա XM25 ավտոմատ նռնականետերի առաջին 5 օրինակները: Այս ինքնանետերը համարվում են ապագայի հրազեն, որն առաջիկայում փորձարկել են պատրաստվում ամերիկացիները (հաղորդել է Jane°s հանդեսը):

Թալիբների դեմ` վարդագույն վարտիքով

Պատերազմական թոհուբոհում նաև զավեշտալի իրավիճակներ են լինում: Դե, մամուլն էլ առիթը բաց չի թողնում` ընթերցողին զվարճացնելու:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ Ն

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում և դրա շուրջ» խորագրով միջազգային համաժողովին Հարգարժան դեսպաններ, հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ ողջունել ձեզ և միանալ այս միջոցառման կայացման առիթով արտահայտված գոհունակության խոսքերին:

Հիշողության ծալքերում

Միասնաբար առաջ մղելով մարդկային քաղաքակրթությունը` բյուր-բյուրավոր հասարակ մահկանացուներ են անհետ-անհիշատակ կորսվել` վաղնջակերտ պատմության խորխորատներում ավելի ու ավելի անէանալով ժամանակի թանձրացող մշուշում: Հիշողության մշտարթուն ծալքերում ամենաերևելի անհատներին է միայն բախտ վիճակվել մնայուն տեղ գրավել իրենց անձի ու գործի արժեքավորությամբ:

Կենդանի երաժշտալեգենդ

Իր անվան նախնական բովանդակությանը հավատարիմ` «XXI-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը հայ արվեստասերներին շարունակում է մատուցել մշակութային այս ասպարեզում իրենց հոգեհմա տաղանդով արժանիորեն փառավորված կոմպոզիտորների ու երաժիշտ կատարողների բարձր արվեստը: Տասը տարի անընդմեջ:

Մայրամուտից մինչև կեսգիշեր

Ֆրանսիայի 1200 թանգարանների ու մշակութային օջախների նախաձեռնությամբ 5 տարի առաջ իր նորամուտն ազդարարած «Թանգարանների գիշեր»-ը շուտով խախտեց Եվրոպայի 40 երկրների արվեստի, պատմության ու գիտության ավելի քան 2000 մշտական գործող տարատեսակ հաստատությունների ներանձնավորող լռությունը:

Կրկին Շիրազյան ոգին էր թևածում թիվ 169-ում

Հովհ. Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում կրկին մեկտեղվել էին գարունն ու «Շիրազյան օրերի» խորհուրդը: Կրթօջախը վերստին բացել էր իր հյուրընկալ դռները` ավանդական դարձած միջոցառումներով փաստելու, որ մեծ բանաստեղծի անունը կրող կրթօջախի սաները կրթվում ու դաստիարակվում են շիրազյան հարենասիրությամբ, առաջնորդվում նրա պատգամներով:

Գուլուզադեական զավեշտներ

Ախր, շա¯տ «փխրուն» են ադրբեջանցի քաղաքագետները. հենց բարի քեռիներն ինչ-որ բան նրանց ճաշակով չեն ասում, կամ ասվածը հասու չի լինում նրանց, «պռոշ են անում» ու սկսում ափեղցփեղություններ դուրս տալ: Շա¯տ «փխրուն» են ու անչափ հավակնոտ:

Հատուկ սարքեր` Վրաստանին

ԵԱՀԿ-ն պաշտոնապես պայմանագիր է կնքել Վրաստանի պաշտպանության նախարարության հետ` վերջիններիս տրիտոլ պարունակող ռազմամթերք հայտնաբերող ու վնասազերծող հատուկ սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ: - Այդ սարքավորումների օգնությամբ կվտանգազերծվեն գործածությունից դուրս բերված ավիառումբերն ու հրետանային արկերը, որոնցից հնարավոր կլինի առանձնացնել տրիտոլը,- հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գիորգի Մուչաիձեն:

87 հազար զոհ` 3 տարում

Իրաքում ռազմական գործողությունները և ահաբեկչությունները միայն վերջին 3 տարում 87 հազար կյանքեր են խլել: Թվական այս տվյալները տրամադրել են երկրի կառավարական աղբյուրները` նախընտրելով անանուն մնալ:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Պուշկին ՍԵՐՈԲՅԱՆ. իրավաբան, «Օգոստոսի 23. ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր ղեկավար, «Զորավիգ» իրավապաշտպան թերթի խմբագիր «Ես ճակատագրին հավատում եմ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Կյանքը դժվարությունների հաղթահարման մեծ մարաթոն է:

Դիվանագիտական աղմուկ

Գերմանիան մերժել է սուխումցի մի պատանու վիզան. իսկ 16-ամյա Ալխազ Խաշիգան անհապաղ վիրահատության կարիք ուներ: Եվ երկու երկրների դիվանագետների միջև վեճ է բռնկվել:

Դեռ շքերթ էլ են անում

Երկնագույնների շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեևն ու նրա մերձավոր «զինակից» Նիկոլայ Բաևն իրենց 23 համախոհների հետ, իհարկե, ձերբակալվել են: Բայց ինքնահաստատման, ավելի ստույգ` իրենց այլասերվածությունն ի ցույց դնելու նրանց վճռականությունն անհանգստացնում է ոչ միայն մոսկվացիներին:

Ամենաթանկարժեք «Եվրատեսիլը»

Ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ` մոսկովյան «Եվրատեսիլն» ամենաթանկարժեքն էր` այդ մրցույթի ողջ պատմության ընթացքում: Առավել ևս` այն անցկացվեց տնտեսական ճգնաժամի թեժ պահին: