ԻՆՔՆԱՏՐՈՀՈՒՄ

Ծիծաղելի լինելու չափ զավեշտալի հնչող «Պայքար, պայքարը...» Լևոն Տեր¬Պետրոսյանի հաշվարկներից ևս մեկը խառնեց: Մինչ թվում էր, թե նպատակի անհասանելիությունը կարող է մշտապես աշխատեցնել պայքարի` հավերժական թվացող շարժիչը, ՀԱԿ¬ն սկսեց կամաց¬կամաց տրոհվել:

ԶՈՌՈՎ ՀՈ ՉԻ՞

Բնակարանները գազաֆիկացնելու համար ժամանակին գումարներ վճարած, բայց այդպես էլ բաժանորդ չդարձած մեր համաքաղաքացիներին տեսուչներն այս օրերին հանգիստ չեն տալիս: Նրանք պահանջում են վճարել գումարային տարբերությունը` խոստանալով հաշված օրերի ընթացքում բնակարանը գազաֆիկացնել:

ԿԱՆԽԵԼՈՎ` ԿՆՊԱՍՏԵՆ

Ասում են` այսուհետ նոր պայմաններով են աշխատելու հանրապետության անձնագրային բաժինները: Նախորդ տարիների փորձից ելնելով` եզրակացվել է, որ հանգստյան պատրվակով հանրապետությունից մեկնողների մի ստվար հատված երկիրը մշտապես լքելու ծրագրով է Հայաստանից հեռանում:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Որքան էլ վերջին շրջանում համառորեն հերքվում էին լուրերն այն մասին, թե իշխանությունները պատրաստվում են պաշտոնանկ անել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, այնուամենայնիվ մարզպետի փոփոխություն կլինի:

ԾՈՒԽՆ ԷԼ ԿԱ, ԿՐԱԿՆ ԷԼ <br> ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս օրերին վառելանյութ ներկրողները հաշվարկներ են անում` հերթական թանկացումներն իրականացնելու համար: Դոլարի կուրսի բարձրացումն ու դրամի արժեզրկումը նրանք այն հիմնական պատճառն են համարում, որն էլ ստիպում է գնալ դեպի թանկացումները:

ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հայաստանյան մի խումբ օլիգարխներ պատրաստվում են Աջարիայի մայրաքաղաք Բաթումում ավելացնել իրենց ներդրումները` 2011-ի զբոսաշրջային ժամանակամիջոցում հասնելու նոր գերշահույթների ապահովման: Մանվել Բադալյանը, Հրանտ Վարդանյանը և ուրիշներ արդեն Բաթումում լուրջ աշխատանքներ են սկսել` ինչպես զբոսաշրջային բիզնեսի, այնպես էլ ապրանքարտադրության ոլորտներում:

Նաիրա ԶՈՀՐԱԲՍՅԱՆ. «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ արդար պահանջատիրությունը լինի գերակա»

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին չի հաջողվել խույս տալ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի` իր համար տհաճ հարցադրումներից:

Յանուկովիչը կանսա՞ կոչերին

Ուկրաինայի Հայ երիտասարդների միությունը դիմել է նախագահ Վիկտոր Յանուկովիչին` խնդրելով օրենսդրորեն Ապրիլի 24¬ը հայտարարել Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օր (տեղեկացրել է Analitika.at.ua¬ն): Այդ առնչությամբ միության ղեկավար Դավիթ Մկրտչյանն ասել է. - Մենք մեծ հույսեր ունենք` լսելի լինել Ուկրաինայի նախագահին:

Իրանը` ընդդեմ Իսրայելի

Այսպիսի տեսակետ է արտահայտել անցյալ շաբաթ իսրայելյան մամուլը: Ըստ տարածվող լուրերի` Իրանն, օգտվելով Մերձավոր Արևելքում ծագած մղձավանջից` շարունակում է «Հըզբալա»¬ին և ՀԱՄԱՍ¬ին ամենաժամանակից զենքեր մատակարարել:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Այս օրերին Կենտրոնական բանկի պատասխանատուները առիթներ են որոնում` գործադիրին համոզելու, թե գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի նվազեցումն անասելի աշխուժություն է առաջացրել հողագործների շրջանում:

ԽՈՒՃԱՊՆ ԱՌԿԱ Է

Ամերիկյան վերլուծական կենտրոնները Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի և այժմ բոցերով բռնկված այլ երկրների շարքում, իբրև հնարավոր հեղափոխության նոր օջախ, անվարան մատնացույց են անում նաև Ադրբեջանը: Դրանում որոշակի տրամաբանություն կա:

3¬րդն ուժ է, 18¬ն` անուժ

Պարզ է, թե ինչու ՀԱԿ լիդերը կոչ է անում ոչ միայն երրորդ ուժ ստեղծել, այլև 4¬րդ, 5¬րդ… 18¬րդ: Որովհետև 3¬րդը, իրոք, կարող է ուժ լինել, իսկ 18¬ը` պարզապես «թուլիկություններ»:

Դե, արի, Լևոն ու Լևոնին հասկանալի դարձրու

Ասում են, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հրատարակության է պատրաստում Լ. Տեր¬Պետրոսյանի ուղղակի¬անուղղակի, ենթատեքստային¬տողատակային, թաքնված¬փոխաբերական, իրավիճակային-մարտավարական, շախմատային-ռազմավարական ելույթների իմաստն ու բովանդակությունը պարզաբանող` գիտաԾԱՆՐԱ մատչելի աշխատությունը: :

Թշնամու «բարեկամական» խորհուրդը

Մինչ արմատականները մտածում էին, թե ինչպես «խփեն» իշխանություններին, որ արյունահեղություն չլինի, չվնասեն Հայաստանի շահերը, թշնամին չօգտվի առիթից ու պատերազմ չսկսվի` Ադրբեջանի ռազմական շտաբից հեռագիր ստացվեց` թաքնված¬սադրիչ բովանդակությամբ` «Սովորեք մեզնից, «գործի դրեք» դիպուկահարներին»: :

Ավերիչ քամիներ` Բաքվում և Իլհամի ուղեղում

Երբ քամին պատառոտեց ադրբեջանական հերթական (թվով չորրորդ) հսկայական դրոշը, ակնհայտ դարձավ, որ նույնպիսի ուժեղ քամիներ են մոլեգնում «պուճուր» Ալիևի պուճուր ուղեղում, ու դրա պատառոտված ծվեններով դեռ փորձում է ղարաբաղյան հարց «լուծել»: :

Միայն մոնղոլ¬թաթարները մեզ «անտեսեցին»

Դժվար է հաշվել, թե քաղաքակիրթ քանի՞ երկրների ղեկավարներ են այցելել ՀԱԿ¬ի ասած «ավազակապետություն» և հաճոյալից խոսքեր շռայլել: Անհասկանալի է միայն, թե ինչու Մոնղոլիայի ղեկավարը չի այցելում Հայաստան:

Ընդդեմ Մեդվեդևի օպերացիա` «Ոդիսական»

Երբ ՌԴ նախագահը համաձայնեց նկարահանվել Արևմուտքի «լիբիական սցենարով» գրված «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում, Պուտինը որոշեց մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին` սկիզբ դնելով Մեդվեդևի տխուր վերջաբանով «ոդիսականին»: :

Կարապետիչին սիրում են, բայց դավաճանում

«Ժողովուրդը ինձ սիրում է». արդեն հազարերորդ անգամ հայտարարում է Տիգրան Կարապետիչը: Իսկ նեղ շրջանակում հուզախռով խոստովանում. - Բայց թե ինչու է ՀԱԿ¬ի հետ «շնանում», այ` դա´ չեմ հասկանում:

Ա˜յ քեզ մետամորֆոզ

Նախկինում Տ. Կարապետյանը պատեհ¬անպատեհ Րաֆֆիին անվանում էր Արևմուտքի ԴՐԱԾՈ: Բայց այժմ իր համար դարձել է ԳՏԱԾՈ:

Անկապ բառախաղ, տողատակային կապվածությամբ

ՀՅԴ¬ն «ամուսնալուծվեց» Ռ. Քոչարյանի հետ (թեպետ պնդում է, որ կապը արտաամուսնական է եղել), այնուհետև իշխանաԼՈՒԾՎԵՑ, հիմա փորձում է հանգուցաԼՈՒԾ ՎԵԼ, ԼՈՒԾԸ թոթափել, ԼՈՒԾույթը մատուցել ընտրազանգվածին: :

Գլուխկոտրուկ. ո՞վ` ո՞ւմ հետ և ինչո՞ւ

Ըստ վերլուծաբանների` ընդդիմադիր երկրորդ ճակատում «երրորդ ուժ» հռչակվածների «գրուպավոյ» կենակցության խառնաշրջան է` «ով ում պատահի» թեթևամիտ սկզբունքով: :

Սերժ Սարգսյանը` Վարչապետին

«Կովկասի գերուհին» - 2011 Չնեղսրտես, Տիգրան, մենաշնորհային դիրք ունեցող ձեռներեցները կզայրանան, կբողոքեն, կդիմադրեն. դա հայկական «գեղեցիկ» օլիգարխիկ ավանդույթ է: :

Ով բեռ փոխադրի, ում դնեն ավանակի տեղ

Կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ ժողովրդին հլու¬հնազանդ բեռնակիր ավանակի տեղ են դնում հենց բեռնափոխադրիչ կազմակերպությունները` նպաստելով արհեստական գնաճին: :

Ճանաչում ենք մեր բանակը

Օրեցօր աճում և ավելի նկատելի է դառնում երիտասարդության կողմից բանակի նկատմամբ հետաքրքրությունն ու այն ճանաչելու մղումը: Մեր պաշտպանական կառույցը գնահատված արժեք է:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ <br>Նրանք նվաճեցին խաղաղ ապրելու մեր իրավունքը

Նրանք գիտեին կյանքի գինը, բայց իրենց անմնացորդ զոհաբերեցին հանուն ամենաթանկի` վտանգված հայրենիքի: Քաջերն ընկան, որ հայը պապենական հողում օջախ շենացնի, որ մեր լեռներում գարնանամուտն ավետաբեր լինի:

«ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ՀՈԳՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՐՈՒՄ»

Նշանավոր տենոր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԸ 1960-1980-ական թվականներին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առաջատար երգիչներից էր, ով կրում էր խաղացանկի ծանրությունը, հանդես գալիս հայ, ռուս և արևմտաեվրոպական օպերաների գլխավոր դերերգերով: 1981-ին հեռանալով ԽՍՀՄ-ից, նա աշխատեց տարբեր թատրոններում, դարձավ կոնսերվատորիական պրոֆեսոր:

ՀԵՐԹԱԿԱՆՆ ՈՒ... ԱՆՀԱՋՈՂԸ

Դեռ չէին դադարել բուռն քննարկումները «Տաշիր» մրցանակաբաշխության շուրջ, երբ Հանրային հեռուստատեսությունը եթեր արձակեց «Արմենիա» մրցանակաբաշ խությունը, որը, ըստ հեղինակների մտահղացման, պիտի հակոտնյան լիներ գավառայնության «շքահանդես» դարձած «Տաշիրի»: Պիտի որ ցրեր այն տխուր տպավորութ յունները, որոնք ձևավորվել էին Կարապետյան Սամվելի նախաձեռնությամբ կյանքի կոչված հանդեսի ժամանակ:

ԻՆՉՈՒ ԷՐ ՏԽՈՒՐ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

«ԹԱՏՐՈՆ-X» հանրապետական փառատոնն էր առիթը, որ հյուրընկալվեցինք Կոտայքի մարզկենտրոնում: Արդյունաբերական երբեմնի այս կենտրոնն այնժամ զարմացնում էր իր նորոգ շենքերով, բարեկարգ փողոցներով, մշակութային հետաքրքիր առօրյայով:

Քաջ Նազարի և Թամար Թագուհու հայտնությունը Թամար Պողոսյանին

Երբ վերին նախախնամությամբ, թե քաղաքական վրիպումների արդյունքում Թամար Պողոսյանը դարձավ մշակույթի նախարար, հավանաբար, երազում ձեռք ձեռքի տված` նրան այցելեցին Քաջ Նազարն ու Թամար Թագուհին և նրան օծեցին ցմահ նախարարի վսեմ կոչումով:

Յուլյան ու մաֆիան

Ուկրաինայի էքս¬վարչապետ, «ըՈՑՖՍՌՉքՌվՈ» կուսակցության առաջնորդ Տիմոշենկոն ժամանակին սերտ կապեր է ունեցել ռուսական մաֆիայի հետ. օրեր առաջ հայտարարել է երկրի նախկին նախագահ Յուշչենկոյի մամլո խոսնակը` The Wall Street Jurnal¬ին տված հարցազրույցում:

Պատերազմում հափշտակված 13 գիրք

Բեռլինի պետական գրադարանը քաղաքի հրեական համայնքին է վերադարձրել 2¬րդ աշխարհամարտի տարիներին նացիստների կողմից գողացված գրքեր (հաղորդել է AFP¬ն): Դրանք ամփոփել են XIX-XX դարերի վեպեր, պատմագիտական աշխատություններ, բանաստեղծությունների ժողովածուներ և ճանապարհային ուղեցույցներ, վերադարձվել են նաև թերթերի հավաքածուներ:

Կեսը մանրէակիր

Արիզոնացի փորձագետներն արձանագրել են, որ ամերիկյան սուպերմարկետներում վաճառվող մսամթերքի կեսը վարակված է ստաֆիլակոկով:

Կարտաշիրիմեն

1973 թ. պետական հեղաշրջման ժամանակ վախճանված Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի աճյունն արտաշիրիմելու որոշումը կայացրել է դատարանը (տեղեկացրել է AFP¬ն): Փորձաքննության նպատակը նրա մահվան պատճառները ճշգրտելն է, ինչին համամիտ են և հանգուցյալի հարազատները:

Հայազգի վրիժառուն ու պանծալի զավակը

Հայ վրիժառու, ազգի նվիրյալ Սողոմոն Թեհլերյանի անունը դեռ շատ սերունդների է հայրենասիրության դասեր տալու: Ծնվել է 1896թ ապրիլի 2-ին Դարանաղյաց Կամախ գավառի Վարի Բագառիճ գյուղում:

Ընդդեմ ՆԱՏՕ¬ի և Քադաֆիի

«Ալ-Քաիդա»¬ի առաջնորդի մերձավորագույն զինակից Այման ազ¬Զավահրին Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմաններին կոչ է արել` պայքարի ելնել ընդդեմ Լիբիայում ՆԱՏՕ¬ի ուժերի (հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը` մեջբերելով Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ուսումնասիրման ինստիտուտի տեղեկատվութ յունը):

Բեռլուսկոնիի հաջորդացուն

Իտալիայի վարչապետը նորից չի առաջադրելու իր թեկնածությունը` երկրի գործադիրի ղեկավարի պաշտոնում: Իսկ նրա իրավասությունների ժամկետը լրանում է 2013¬ին:

Զինղեկը, մեթոդիստը

Գեդապետ Նիկոլայ Ավանեսյանի մասին շատ կարելի է պատմել: Նրա ռազմագիտության դասերը միշտ բարձր մակարդակ ունեն, և միայն հիանալ ու հպարտանալ կարելի է, որ այսպիսի զինղեկ ունենք` չափազանց կարգապահ ու խստապահանջ:

Տարիքը չի խանգարում, եթե առողջությունը չդավաճանի

Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2¬րդ թագուհին վաղը կնշի ծննդյան 85-ամյակը, իսկ ապրիլի 29¬ին նրա թոռան` թագաժառանգ Ուիլյամի հարսանյաց հանդեսն է:

Աշխարհի տարեցներից երկուսը

Նրանք իրար չեն էլ ճանաչում, սակայն իրենց մահկանացուն կնքել են նույն օրը: Մեկը` ինքնասպանությամբ, մյուսը` բնական մահով:

Ինքնասպանը

Ֆուկուսիմա վարչատարածքի 102 տարեկան բնակիչն ինքնասպան է եղել իր հայրենի գյուղում, որտեղ ճառագայթման բարձրացում է արձանագրվել: Երկարակյաց ճապոնացու ծննդավայր Իիթաթե գյուղը 39 կմ է հեռու «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ¬ից: