ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՄԱՆՐՆ ՈՒ ՄԻՋԻՆԸ,
Տուրք տալով նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին` Պետեկամուտների կոմիտեն բոլոր տնտեսվարողներին առաջիկայում ստիպելու է գործող ՀԴՄ ապարատները փոխարինել նորերով:
Տուրք տալով նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններին` Պետեկամուտների կոմիտեն բոլոր տնտեսվարողներին առաջիկայում ստիպելու է գործող ՀԴՄ ապարատները փոխարինել նորերով:
Ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Թող բազմապատկվեն Ձեր եռանդը, տոկունությունը, թող է´լ ավելի շատանան Ձեր հոգու և գործի մեծությունը գնահատող բարեկամները:
Ըստ տեղեկությունների` վերջին տարիներին բազմաթիվ փորձությունների միջով անցած Խաչատուր Սուքիասյանն առաջիկայում Հայաստան է վերադառնալու: Նրա մերձավոր շրջապատից հավաստիացնում են, որ հայտնի գործարարն ամեն առիթով խոսելով 2012¬ի ԱԺ ընտրությունների մասին, հավաստիացնում է, թե Կենտրոն համայնքի հայտնի ընտրատարածքն առանց իրեն չի պատկերացնում:
Գյուղնախարարության պատասխանատուները որքան էլ հայտարարեն, թե այս տարի սպասվող ծիրանի բերքն ավանդական չափերի ընդամենը 30 տոկոսը կկազմի, այսուհանդերձ, մոտավոր հաշվարկներով այս մրգատեսակից արդեն շուրջ 1000 տոննա արտահանվել է Ռուսաստան:
Այս կարծիքն է հայտնել ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` կանխորոշելով ապագա խորհրդարանում ընդդիմադիր շարժման մանդատների քանակն ու նրա ներկայացվածությունը: ՀԱԿ-ում, իհարկե, համաձայն չեն Հանրապետական պատգամավորի հետ և արդեն իսկ պնդում են, որ շարժումը խորհրդարանում կունենա մոտ 40 տեղ` գերազանցելով բոլոր ուժերին:
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով անընդմեջ պատգամավոր է ընտրվում Շիրակի մարզից, համաձայն չէ այն տեսակետին, որ առաջիկա խորհրդարանում օլիգարխները չպետք է մանդատներ ստանան: Նման մտայնությունը պատգամավորը համարում է մարդու սահմանադրական իրավունքի ոտնահարում:
Խաչիկ Մանուկյանի համար շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Թվում էր, թե ԱԺ պատգամավորն ավելի շուտ քաղաքականությունից դուրս կմղվի, քան շուկայի առաջատար «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայից կհրաժարվի:
Օրերս Գյումրիում կատարված զարհուրելի ողբերգությունը ցնցել է հանրությանը, պարտադրել բողոքի ձայն բարձրացնել, պայքարել, որպեսզի վերջապես պայքար ծավալվի անօրինականությունների և բեսպրեդելի դեմ: Իր բողոքն է հայտնել նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` խոստանալով հետամուտ լինել, որ ամենախիստ պատժի ենթարկվի բժիշկ Աշոտ Գրիգորյանին սպանած անձը:
Երեք միլիոն գրավի դիմաց` ազատ է արձակվել «Արզնի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Մարատ Ջանվելյանի որդին` Արմեն Ջանվելյանը, ով ձերբակալվել էր խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Սակայն այժմ փոխվել է մեղադրանքը. պարզվել է, որ նրա զենքը եղել է օրինական` որսորդական:
Թանկացումների ալիքը նորից է կլանել ծխախոտի շուկան: Եթե մինչև հիմա տուփը 10-20 դրամով էր թանկացել, ապա վերջին օրերին գները բարձրացել են նույնքան տոկոսով:
Գրեթե 10 տարի ՀՀՇ-ը բացակայում էր Հայաստանի քաղաքական դաշտում, գոնե շատ պասիվ վիճակում էր: Հետո արթնացավ այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն:
Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը հանդես է եկել կազանյան հանդիպմանը նվիրված վերլուծությամբ, որն իր հարցադրումներով ինքնին հետաքրքիր է: Ըստ փորձագետի, շատ քաղաքագետներ Կազանում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը համարում են տապալված:
Ղարաբաղյան ողբը կլանչելու համար ադրբեջանցիները տարբեր «աստառներ» են ընտրում: Հիմա էլ հանկարծ վայրագները հասկացել են, որ պատմության ու մշակույթի հուշարձաններ ավիրելը դատապարտելի արարք է:
ԿԸՀ¬ում չեն կողմնորոշվում` ընդունեն առաջիկա ընտրություններում շուրջ 2000 դիտորդ հրավիրելու ընդդիմության առաջարկը, թե՞ նախկինի նման բավարարվեն նրանց խորհրդանշական մասնակցությամբ:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ¬ 1) ԵՐԿ(իմաստ)ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2) ԵՐԿ(դիմի)ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3) ԵՐԿ(ար) ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4) ԵՐԿ(րացունց) ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ::
Ալիևը գնաց Կազան, Բաքվում էլի մնաց գազան: :
Հիպոկրատի խոսքով Մի´ վնասիր... ::
Իրենց երրորդ ուժ երևակայող քաղուժերը ենթադրում են, որ եթե հաջողվի 9 այդպիսի կուսակցությունների դաշինք ստեղծել, կստացվի Այվազովսկու «9¬րդ ալիքին» արժանի կտավ: :
Հիմա ամենանյարդային ընդդիմադիր գործիչը Տիգրան Կարապետիչն է: Չէ, «նեղ մասնագետի» դիմելու կարիք չկա:
Ըստ շրջանառվող լուրերի` «Ժառանգական» Զարուհի Փոստանջյանը հեռագիր է ստացել Բաքվից` հետևյալ բովանդակությամբ. «Հրավիրում ենք Ձեզ` մասնակցելու հաջորդ տարի Բաքվում կայանալիք ԵՎՐԱտեսիլին` հաշվի առնելով ԵՎՐԱխորհրդում Ձեր փայլուն ելույթը»: :
Երբ Զարուհիները «որոտում» են, Զուրաբյանները լռում են: :
Եթե նախկինում ապրանքների գներն էին թանկանում, ապա այժմ «զիբլի» գինն էլ կտրուկ բարձրացավ: Երանի աղբարկղերը քչփորողներին, զի նրանցն է երկնային արքայությունը:
Ըստ քաղաքապետի` մետրոյի գների կրկնակի թանկացումը բխում է բացառապես քաղաքացիների շահերից, քանզի դա միակ տարբերակն էր` ժողովրդին գետնի տակից գետնի երես հանելու: :
Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում եվրոպացիներին հստակ հասկացրեց, որ երկու անհասկացող հարևան ունենալու պարագայում, կրկնակի անհրաժեշ տություն է սեփական ժողովրդին հասկանալը և նրա կողմից հասկանալի լինելը: :
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, թե իրենք անկեղծորեն հավատացած են, որ Զարուհի անվան «զար» մասնիկը բոլորովին չի առնչվում ԶԱՐմանալի, առավել ևս ԶԱՐհուրելի բառերի հետ: :
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ ¬ Թե Զարուհի Փոստանջյանին տեսնեք ԱԺ միջանցքներում, Ասեք նրան, որ Նախագահն իրեն հղեց ողջո˜ւյն¬ողջո˜ւյն: :
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը:
Արդեն շուրջ տասը տարի է` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը անսփոփ ցավը, կորստի վիշտն ու չանթեղված հույսը միավորող մարդիկ հանդիպում են Եռաբլուրում: Ու թարմ ծաղիկներ են դրվում մեր անշիրիմ հերոսների սուրբ հիշատակը հավերժացնող կոթողին:
Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ 1993- ը նշանավորվել է շրջադարձային ռազմական գործողություններով ու փայլուն հաղթանակներով: 18 տարի առաջ` հունիսի 27- 28-ին, շուրջ մեկ տարի շրջափակման մեջ գտնվելուց հետո, հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը:
ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆՆ ազգային բալետային արվեստի նշանավոր դեմքերից է: Արվեստագետ, ով 1970-80-ական թվականներին կատարում էր գլխավոր պարտիաները նշանավոր բալետներում, մասնակցում տարբեր թատրոնների բեմադրությունների, հանդես գալիս միջազգային ասպարեզներում:
Արտիստուհի` ետնաբեմային թիկնապահներով Միացյալ Նահանգների նախագահի կինը նկարահանվել է պատանեկան սերիալում: Գուցե նրան հրապուրում են Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիի դափնիները:
Կրեմլյան նախընտրական քարոզարշավն այս անգամ հետաքրքիր նոր բաղկացուցիչ ունի: ՌԴ նախագահի երկու թեկնածուների խորհրդատունե՞րն են նույնը, թե՞ Մեդվեդև-Պուտին զույգի մտածողություն-ճաշակը, բայց երկուսն էլ իրենց թիմերում որպես «անձնական լուսանկարչուհիներ», ընդգրկել են շքեղ կանանց:
Հազիվ թե գտնվի Հայաստանում ապրող որևէ մեկը, ով կարողանա հիշել, թե երբևէ մեզանում ինչ-որ մեկը վիրավորած լինի մարդուն` նրա հրեական ծագման համար, կամ էլ մշակութային այս կամ այն մրցույթի ու փառատոնի ընթացքում առաջնորդվի մասնակցի ազգային պատկանելությամբ` այն ծաղրելով և քամահրանք արտահայտելով:
Օրերս թիվ 114 մանկապարտեզում (տնօրեն Կարինե Պետրոսյան) կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում, որին ներկա էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Հաճելի է, երբ համայնքի ղեկավարն իր բազմազբաղ աշխատանքային գրաֆիկի մեջ ժամանակ է գտնում այցելելու անգամ ամենափոքրիկներին` մեր վաղվա զինվորներին:
Մարդկային մի կյանք և 200 հազար դոլար Մի քանի տարի առաջ ճապոնական Էհիմե վարչական միավոր դպրոցի ֆուտբոլի դաշտում աշակերտները դարպասին հարվածել են սովորել: Հինգերորդ դասարանցի մի տղա պատահաբար դարպասից բարձր է նետել գնդակը, որը խաղահրապարակից դուրս թռչելով, դիպել է փողոցով ընթացող մոտոցիկլիստին:
Ինչպես տեղյակ են շատերը, հունիսի 22¬ին Բելառուսի տարբեր վայրերում «լուռ ակցիաներ» են անցկացվել: Իրավապահները հայտարարել են, որ նրանցից 460¬ը ձերբակալվել են (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):
Սիրազեղ Սուրիյան այնքան ծայրահեղ գորովանք է տածում իր «հոգեզավակ» Ռոսկո շան հանդեպ, որ վերջինս արդեն վախենում է խեղդամահ լինել խնամատարի գրկում: Կենդանիները ծանոթացել են ամերիկյան Հյուսիսային Կառոլինա նահանգի Ջորջթաունի ապաստանում` չորս տարի առաջ:
Թվայնացման ու ավտոմատացման հանրապետության առաջատար մասնագետը նշանակվեց Ազգային գրադարանի տնօրեն: Առաջին օրն սկսվեց ղեկավար կազմի ու բաժինների վարիչների հետ ծանոթությունից: