ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Վրա հասավ այն օրը, որի ընծայելիք աննախադեպ փողատարափի մասին արդեն դժվար է հիշել, թե երբվանից, բայց ամեն ժամ ու րոպե Պետեկամուտների կոմիտեի գովազդից մեզ հիշեցնում էր Հրանտ Թոխատյանը:

ԻԲՐ ԹԵ` ՀԱՆՈՒՆ բայց ո՞ր հայրենիքի ու ո՞ր ժողովրդի

Երբևէ կարո՞ղ է պատահել, որ մարդն իր հաջողությունից դժգոհ մնա: Փաստորեն` այո:

Տգիտությունը ծածկելով «խոսքի ազատության» թզատերևով

Հարցրեք ցանկացած դպրոցականի, թե Հայաստանը ե՞րբ է ամենից ավելի հզոր պետականությունն ունեցել: Առանց վայրկյան իսկ մտածելու կհնչի միևնույն պատասխանը` Տիգրան Մեծի օրոք:

Հա՞ որ...

500 միլիոն դոլարանոց ռուսական վարկը վերջապես տեղ հասավ: Տնտեսական ճգնաժամի պայմաններում նշված գումարի տեղաբաշխումն իհարկե դժվարալուծելի խնդիր է դառնալու գործադիրի համար:

ՀԱՐԵՎԱՆԻԴ, ԱՎԱՂ, ԻՆՔԴ ՉԵՍ ԸՆՏՐՈՒՄ

Հայաստանն իր 4 հարևաններից մեկի հետ այսօր փորձում է հարաբերությունները նորմալացնել, մյուսի հետ` հակամարտության լուծում գտնել: Իրանի բարի կամեցողութ յունը մեր անկախացումից ի վեր մեկ անգամ չէ, որ գործնականում ապացուցվել է:

Տարածաշրջան. ԻՐԱՆ «Կանաչ հեղափոխությունը» պատվեր էր Լոնդոնի՞ց

Միջազգային հանրության ուշադրության կիզակետում են Իրանում շարունակվող հուզումները: Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը ռուսական մամուլում ներկայացրել է իր տեսակետներն այդ իրադարձությունների վերաբերյալ:

ԽՍՄՀ-ը չանդամակցեց ՆԱՏՕ-ին Իսկ Ռուսաստա՞նը

60 տարի առաջ` 1949 թ. ապրիլի 4-ին, արևմտյան 12 երկրներ Վաշինգտոնում վավերացրին Հյուսիսատլանտյան պայմանագիրը` ծնունդ տալով նույնանուն նոր դաշինքի, որն անթարգման` բոլոր լեզուներով պիտի հնչեր ՆԱՏՕ: Խորհմիության համար այն ամենանախընտրելի թիրախներից էր` սկսած ծաղրանկարիչներից:

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինիին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

Մի օր ձե°զ էլ այցի կգա պերճասքեմ Ծեր տիկինը

ԱՆՎԵՐԱՊԱՀ կործանման ճահճուտում ընկղմվող դյուրենմաթյան գյուլենցիների վերջնահույս անհամբերությամբ էինք գրեթե սպասում «Ծեր տիկնոջ այց»¬ին£ Ո°չ միլիարդատիրուհի դարձած երբեմնի համաքաղաքացուհու շռայլ ողորմածությամբ բարեկեցություն ձեռք բերելու, միս ու արյուն դարձած, համաճարակ ակնկալությամբ:

Անթաղ դիակ էր Գյուլենը

Հնարագետ թատերատեսլիքով, ներկայացման առաջին իսկ տեսարաններից, մտովի հայտնվում ես կյանքի կարևոր գնացքից օտարված Գյուլեն կայարանում£ Ականջ ես դնում սրընթաց լուսաթարթումներով տեսադաշտից անհետացող գնացքներում մեծահարուստ բարեգործուհու ուրվապատկերը ակնդետ որոնող գյուլենցիների վհատ ծորացող զրույցին£ Եվ ակամա խղճահարվում` ծայրահեղ թշվառությունից կենդանի դիակների վերածված մարդկանց դատապարտվածությունը կանխազգալով ոչ հեռու անցյալիդ տխրահռչակ կենսափորձով£ Օդում կախված են մնում փրկության վերջին հույսին սրտատրոփ ողջունող ձեռքերը, քահանայի պարզած խաչն ու ուսուցչի ջութակը£ Երբեմնի համաքաղաքա ցուհու փոխարեն կառամատույցում ծիկրակում է հարկային ծառայող Գլուցը` քաղաքի ավերակման «տնտեսական հանելուկը» պարզելու£ Ապարդյուն ճիգեր անսպասելիորեն սնանկացած քաղաքային խորհրդարանը հարկելու£ Այնտեղ մի հին գրամեքենա է միայն մնացել:

Ամորձատված հոգիների ոսկեփայլը

Աներևակայելի գայթակղությունը զինաթափ է անում անխտիր բոլորին` սողոսկելով նաև Իլի ընտանեկան հարկ, որի շեմքին սպանվող սև հովազը` երկար տարիներ Քլերիին ուղեկցող Իլի կենդանակերպը, ազդանշանում է դավաճան սիրեցյալի անվերապահ կործանումը£ Բարեկեցության ոսկեդեղին շողարձակմամբ բեմատարածքում, որպես անողոք թատերահայելում, անդրադարձվում են գյուլենցիների ներքինացված հոգիների ծաղրապատկերները£ Ստորաբարո համերաշխությամբ Իլին դավաճանում է հոգեվարք ապրող արնաձեռնոց ողջ քաղաքը` մատնելով անկարեկից ու անփառունակ վախճանի£ Նախ, բարոյական£ Ապա, համընդհանուր ծախվածությամբ ձեռք բերված ապառիկ բարեկեցութ յան սին ոսկեփայլի ուժգնցմամբ, նաև` ֆիզիկական£ Հին հունական ողբերգության ոգով մտահղացված ավարտական տեսարանում «Երջանկության աշխարհի» ներթաքույց ողբերգության խորախորհուրդ թատերակտավն է հուսալքող իր ողջ բովանդակությամբ բեմից դահլիճ հորդում£ Կանանց և տղամարդկանց սևազգեստ երգչախմբերի միջև բազմօղակ կախաղանն է` ծաղրակարուսելի վերջին մետամորֆոզը£ «Երևելիներից» յուրաքանչյուրն իր սեղմօղակն է անցկացնում` սեփական դատավճռին ակամա համակերպ ված, հանդիսափքուն խմբից «կամավոր» անջատված Իլի վզով£ Քաղաքագլուխը կատարվողին բևեռայնորեն հակասող պատվիրաններն է հատ¬հատ հնչեցնում` անամոթաբար հայտարարելով Ցախանասյանի նվիրատվությունն ընդունելու մասին քաղաքային խորհրդի` «հանուն արդարության և խղճի մտոք» կայացրած միաձայն որոշումը` արդեն բարոյախեղդ Իլի մահվան հանրածանոթ (°) պատճառաբանությամբ` սրտի կաթված… Եվ մարդկային ավերակներից անսպասելիորեն ծլարձակում է, ասես, նրանում չկորսված միակ մարդաբույր սերմը£ Կտրուկ հրաժարվելով շքեղ կյանքի սրտմաշուկից` Քլերի-Վարդերեսյանը կենդանի թաղվում է իր սիրեցյալի հետ նույն դամբարանում£ Ներկայացման ընթացքում տեղ-տեղ «սպրդած» քնարական մոտիվները հուսադրող եզրահանգման հասցնելով:

Պուտինը գլխավոր անձ է

Հուլիսի 6-8-ը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում Բարաք Օբաման կհանդիպի նաև Վլ. Պուտինի հետ: Այդ հանդիպման նախաձեռնողն ամերիկյան կողմն է:

Գերճգնաժամը` առաջիկա 1-2 տարում

«Տնտեսական Նոստրադամուս» մականունով հայտնի ամերիկացի Գարրի Դենտը, ասում են, կանխագուշակել է 1990-կաններին բուռն կերպով արտահայտված Ճապոնիայի հետընթացը, ինչպես նաև ներկա ճգնաժամը: Նրա վերջին կանխասացությունը նորից սարսափեցնում է մարդկությանը. առաջիկա երկու տարիներին համաշխարհային տնտեսությանն ավելի մեծ դժվարություններ են սպասվում, քան երկրագունդը պատուհասած այս ճգնաժամն է:

«Անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի»

ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, մեր օրերում նույնիսկ Տիրոջ խոսքն է հայեցողաբար մեկնաբանվում, այն էլ` ոչ թե ճշմարիտ հավատքով դարձի բերելու, այլ որոշ մեկնաբանողների շահը ներկայացնելով: Ու քանի որ կատարյալ չենք այնքան, որպեսզի լիարժեքորեն ճիշտ ըմբռնենք Աստծո խոսքը, ոմանք ակամա հավատում են մոլորեցնողներին, որոնցից զգուշացնում էր Տերը:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Արտավազդ ԲԱՅԱԹՅԱՆ. երգիչ, երգահան, «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Այս երգահան-կատարողի համեստությունը և աշխարհին նետված նրա բարի հայացքը, իր հնարավորությունների չափով ամենքին օգտակար լինելու մղումը յուրաքանչ յուրին անհրաժեշտ այն բաղկացուցիչներից են, որոնցով հյուսվում է մարդասեր անհատի կերպարը: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

Օղին քիչ էր եղել

Անցյալ շաբաթ Հարավային Օսիայում, այսպես կոչված դժբախտ պատահարի հետևանքով 3 սպա է զոհվել:

Պրիմադոննային վայել նվեր

Մինչ հետխորհրդային հանրապետություններում անհամբեր են սպասում Ալլա Պուգաչովային` ունկնդիրը դառնալու նրա համերգային գործունեության վերջին բեմելների, Պրիմադոննայի երկրպագուներից ոմանք անկրկնելի նվերներ են մատուցում նրան: Իր անձը գաղտնի պահել ցանկացող մի գործարար երգչուհուն կղզի է նվիրել` Խաղաղ Օվկիանոսում:

Սարկոզին վերաձևում է կառավարությունը

Իր ընտրվելու օրից` 2007-ից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին առաջին անգամ խոշոր փոփոխություններ է կատարում կառավարությունում: Պաշտոններից կհեռացվեն Ներքին գործերի և Արդարադատության նախարարները, ինչպես նաև 6 պետքարտուղարներ (այսպես կոչված` «կրտսեր նախարարներ»):