ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ` Ի´Ր ՔՎԵՈՎ

ԱԺ ընտրություններին իր ղեկավարած կուսակցության առանձին մասնակցելու նպատակահարմարության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Ոմանք, փորձեցին պնդել, թե իբր նոր հակասություններ են առաջ եկել Հանրապետականի ու Բարգավաճի միջև:

ՆՈՐ ՔԱՂՈՒԺ

Հերթական ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունների` առանց այն էլ մեծ թիվն աճելու է: Տարբեր ժամանակներում ՀԱԿ¬ից հեռացած մի խումբ գործիչներ առաջիկայում «Ազատ ժողովրդավարներ» անունով կուսակցությունն են հիմնելու` ԱԺ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու նպատակադրմամբ:

ԱՌԱՆՑ ՆԵՂԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՄԻԱՆԳԱՄԻՑ

Թափ հավաքող աղմուկը` թե ինչպես է ստացվել, որ մեր հանրապետությունը այսինչ երկրում դեսպանություն ունի, այնինչում` ոչ, լուրջ իրարանցում է առաջացրել իշխանության վերնախավում: Ըստ հավաստի տեղեկությունների` հատկապես այն երկրներում, որոնց հետ Հայաստանը միջպետական առնչություններ գրեթե չունի, իսկ հայ համայնքը չափազանց փոքրաթիվ է, գործող դեսպանատներն առաջիկայում կօպտիմալացվեն:

ՀԵՏԵՐԱՇՏԱՅԻՆ

Ռուսաստանը սկսել է ուղիներ որոնել հացահատիկի շուկայում գործընկերության նախկին ծավալները վերականգնելու ուղղությամբ: Վարչապետ Վլ. Պուտինը ուժը կորցրած է հայտարարել նախորդ տարվա երաշտի արդյունքում կիրառված` հացահատիկի վաճառքի արգելքը:

Հա՞ որ....

Օլիգարխների թիկնապահներն առաջիկայում նոր կարգավիճակ են ստանալու: Հավաստիացվում է, որ թիկնազոր պահելու և գոնե նրանց թվի մասին չբարձրաձայ նելու սովորույթին վերջ պետք է տ անող ձեռնարկություններում` պահպանելով բարձր վճարաչափը և, իհարկե հաստիքին հարմար որևէ մասնագիտություն նշելով:

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԵՄ

Ինչպես վկայում են որոշ հավաստի աղբյուրներ, դատական մի շարք կառույցների պատասխանատուներ առերևույթ պայքար են սկսել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ` վիճարկելով և մերժելով դատարան ներկայացված մի քանի մեղադրական եզրակացություններ: Այսպիսով նրանք կամենում են հեղինակազրկել դատախազությանն ու նրա «առաջնորդին»` հող նախապատրաստելով գլխավոր դատախազի պաշտոնանկության համար:

ԿԵՂԾ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

«Օրինաց երկիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստում են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ցուցանակներն այս կուսակցության գրասենյակների առկայության մասին` իրականում որևէ կապ չունեն իրական գրասենյակների հետ:

«Ով սիրում է իր ազգը, պապենական ժառանգությունը, երբեք աղանդավոր չի դառնա»,- ասում է Տեր Վարդան քահանա Գափոյանը

Վերջերս «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետ կապված միջադեպը հանրության ուշադրությունը կարծես մի պահ կտրեց քաղաքական գործընթացներից: Մեզանում, ցավոք, արդեն արմատներ գցած աղանդավորականությունն ու նրա պատճառած վնասները հերթական անգամ դարձան հասարակության տարբեր շրջանակներում հաճախ քննարկվող հրատապ թեմաներից:

«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Ինչպես գիտենք, օրերս Սոչիի իշխանություններն արգելել են այստեղ տեղադրել ռուսական բանակի գեներալ-մայոր, Գեորգիևյան խաչի ասպետ Անդրանիկ Օզանյանի արձանը: Քաղաքի իշխանություններն իրենց քայլը բացատրել են «արդարացմամբ», թե` թուրքերը կարող են հրաժարվել օլիմպիական կառույցների շինարարական աշխատանքներին մասնակցելուց:

ԴՈՎԻԼՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐԸ

Ֆրանսիական Դովիլ քաղաքում ղարաբաղյան կարգավորման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ Բարաք Օբամայի, Նիկոլյա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այս օրերին դարձել է բուռն քննարկումների թեմա:

Էդ «խմորը» ո՞նց ենք «հունցելու»

Ըստ փորձագետների` Մարտի 1¬ի «խմորը» դեռ այնքան ջուր է «քաշելու», որ հնարավոր է` Սևանի մակարդակը կտրուկ իջնի: :

Գովասանք` Արևելքից

Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի «ավազակապետությունների» տապալված և դեռ գործող ղեկավարները հեռագիր են ուղարկել Լ. Տեր¬Պետրոսյանին հետևյալ բովանդակությամբ. «Քեզ պես` Արևմուտքին չծախվող ընդդիմության ղեկավար ունենայինք, ոչ մի Ամերիկա չէր կարող մեր երկրները դարձնել իր անձնական օգտագործման արտաքնոցը: :

Մերը` սիմֆոնիա է` մեղեդիների համադրմամբ

Երբ Մեդվեդևը մամլո ասուլիսում ասաց, որ չի կարելի նստել «երկու աթոռի», թեպետ Հայաստանի անունը չտվեց, բայց «քար նետեց» նաև ՀՀ արտաքին քաղաքականության «բոստանը»: :

Մեր իշխանությունների արձագանքը, թերևս, պետք է լինի հետևյալը.

- Մենք ընդհանրապես, աթոռի (այն էլ մի քանի) նստելու սովորություն չունենք, մերը` բազմոց է. ուզենանք, կնստենք կենտրոնում, կամ էլ, ասենք, մի քիչ աջ ու ձախ, բայց բազմոցը մեկն է, ոչ թե մի քանիսը: :

Մեդվեդևը ուշքի է եկել

«Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով ՄԵԴՎԵԴԵՎ ¬ Պուտինի դիրքորոշումը իմ համար` է˜ հե˜ օրենք է: :

Իշխանությունները մանր ձկներից անցել են շնաձկներին

Շնաձկների պաշտպանության մաֆիոզ կազմակերպությունը, Թամամյանի և Խաչիկյանի «դեպքերից» հետո հանդես է եկել զգուշացում-հայտարարությունով. «Իջեք ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»: :

Երթուղայինների գծատերերի արդարացումը

Փող աշխատելու «ԱՐՎԵՍՏԸ» զոհեր է պահանջում: :

«Կրծողների» դեմ պայքարի անհրաժեշտություն

Եթե նախկինում եհովայի վկաները մեր քաղաքացիների հոգիներն էին «կրծում», հիմա արդեն սպառնում են կոկորդները կրծել: :

Մինիմում պահանջ

Լավ կլիներ, որ ապագա պատգամավորացուներին գրանցելուց առաջ ԿԸՀ¬ն թեստ անցկացներ` պարզելու համար, թե արդյո՞ք նրանք գիտեն հայերեն այբուբենի տառերի գոնե կեսը և իրենց բառապաշարում գրական հայերենով բառ է առկա: :

Սահակաշվիլի¬Օբամա հեռախոսազրույցից

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ¬ Այս ի՞նչ եք պատրաստվում «սարքել» Վրաստանում: Մի՞թե ես այդքան նման եմ Քադաֆիին:

Ամենքը` յուրովի կեցվածքով

Համաներում հայտարարեց ՀՀ նախագահը, «բրավո» ասաց Եվրախորհուրդը, հումանիստական ակցիան «սեփականաշնորհեց» ՀԱԿ¬ը, ՀԱԿ¬ից սեփականաշնորհման «վկայական» պահանջեց «Ժառանգությունը», կրկին նալին ու մեխին խփեց ՀՅԴ¬ն, իր «օդաբրյամսը» տվեց ՕԵԿ¬ը, շախմատը թևի տակին` տուն գնաց Լ. Տ.¬Պետրոսյանը, շվարած մնաց բողոքավոր զանգվածը: :

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Վերջապես բացահայտվել է հագուստի գնի անհիմն թանկացման «գաղտնիքը»: Թեև նշվում է, որ այս շուկայում կտրուկ թանկացումները տարեսկզբից են թափ առել, այսուհանդերձ համապատասխան հանձնաժողովը միայն նախօրեին է որոշել` տուգանելու բեռնափոխադրումների շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող չորս ընկերութ յունների:

Նախագահներն էլ սխալական են

նույնիսկ` Միացյալ Նահանգներինը Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի ժամանակ Բարաք Օբաման ակամա խախտել է արձանագրային կարգը` բարի մղումներից դրդված: Թագավորական ընտանիքի անդամների և մյուս պատվավոր հյուրերի հետ պաշտոնական ճաշի ժամանակ ամերիկյան նախագահը որոշել է կենաց ասել` Ելիզավետա 2¬րդ թագուհու պատվին:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը:

ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ ՄԱՀ ՉԵՍ ՓՆՏՐՈՒՄ, ԹՈՒՐՔԻՆ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ Վովա ՍԱՐԳՍՅԱՆԸ ծնվել էր 1957 թ. Մարտակերտի Թալիշ գյուղում: Ռոզա Սարգսյանի միակ արու զավակը դպրոցական տարիներին համեստ, ամաչկոտ, քչախոս ու ինքնամփոփ տղա էր:

Հյուրասրահ

ՀՀ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իրապես լեգենդար անհատ է ողջ համաշխարհային թատրոնում. նա միակ բեմադրիչն է, ով 45 տարուց ավելի ղեկավարում է միևնույն թատրոնը:

ԹԱՏՐՈՆԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՅԵԼԻՆ Է

- Երևանի ռուսական թատրոնը 70 տարուց ավելի գործում է մեր հանրապետությունում` դառնալով մի մեծ մշակույթի ուրույն դեսպանը: Ի՞նչ դեր է խաղում այսօր թատրոնը մեր մշակութային կյանքում:

«ՀՈՐՈՎԵԼ». ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄԵԼԻ ՈՒ «ՀԱՐԱԿԻՑ» ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Մոտ քառասուն տարվա ստեղծագործական ճանապարհ անցած` Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» ազգագրական երգի-պարի անսամբլը վերջապես հանդես եկավ մայրաքաղաքի երաժշտասերների առջև: Համերգն ազդարարող պաստառներ չկային, հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չցուցադրվեցին:

Սարկոզիին մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների համար

Ֆրանսիացի երկու ճանաչված փաստաբաններ` Ժակ Վերժեն և նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտարարել են, որ մտադիր են հայց ներկայացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի դեմ` «մարդկության դեմ հանցագործությունների» մեղադրանքով. տեղեկացրել է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Կալանք` շոկոլադի համար

Շաբաթ գիշերը Թբիլիսիի դատարանը դատապարտել է 3 տղամարդկանց, ովքեր շոկոլադ են նետել վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վրա: Տեղական լրատվամիջոցների փաստմամբ, Սահակաշվիլին թատրոն է ժամանել` մասնակցելու տոնական միջոցառմանը:

Տիկին Քադաֆիի հեռախոսազրույցը

Ինչպես տեղեկացրել էին միջազգային լրատվամիջոցները Բաբ ալ¬Ազիզիա շրջանին ՆԱՏՕ¬ի ուժերի կողմից հասցված օդային հարվածի արդյունքում զոհվել էին Քադաֆիի որդիներից մեկը` 29-ամյա Սաիֆ ալ¬Արաբը և Մուամարի 3 թոռները` չորս ամսական Մաստուրան, 2 տարեկան Սաիֆը և 3-ամյա Կարտագոն:

Ս ր բ ա գ ր ու մ ն ե ր Սկզբում` Արևելքը, հետո` Արևմուտքը

Խորհմիության վրա նացիստական Գերմանիայի հարձակման 70-ամյակի նախօրեին Բեռլինում լույս տեսած` պատմաբան Ռոլֆ¬Դիտեր Մյուլլերի նոր գիրքը վկայութ յուններ է պարունակում, որ ԽՍՀՄ վրա հարձակումը Հիտլերը ծրագրել էր իրագործել 1939 թ.: Այս թեմայով մեկնաբանություններ շատ են եղել:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Գաղտնի բանակցություններ Լոնդոնի հետ

Մինչև վերջերս անբացատրելի էր մնում նացիստ առաջնորդներից մեկի` Ռուդոլֆ Հեսսի թռիչքը Մեծ Բրիտանիա` 1941 թ. մայիսին: Հիմա արդեն հստակ է, որ անձնական ինքնաթիռով գաղտնի այդ թռիչքը թույլատրել է Հիտլերն ինքը (տեղեկացրել է գերմանական Spiegel¬ը):

Պատմության դատաստանը

Ավստրիայի հյուսիսային Ամշտետտեն քաղաքի իշխանություններն ուրբաթ օրը պաշտոնապես չեղյալ են հայտարարել Հիտլերի «Պատվավոր քաղաքացի» կոչումը, որը նրան շնորհվել էր 1939 թ. (տեղեկացրել է BBC¬ն): Ադոլֆ Հիտլերին պատվավոր քաղաքացիների ցուցակից հանելու դիմումով քաղխորհրդին դիմել է «Կանաչների» կուսակցությունը:

Սպորտլանդիա Վեդիում

Ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում ավելի քան կեսդարյա բարի համբավ ունի Վեդի քաղաքի թիվ 1 դպրոցը:

Ընդամենը` 1 միլիոն

Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն իր կառավարման 49 տարիների ընթացքում ընդամենը 1 միլիոն դոլար է կուտակել: - Նախկին նախարարի ունեցվածքը գնահատվում է մոտավորապես 6 միլիոն եգիպտական ֆունտ (1.000.000 ԱՄՆ դոլար):

Մաքուր օդում ծխելն արգելված է

Նյու Յորքի իշխանությունները պաշտոնապես արգելել են ծխել զբոսայգիներում, պուրակներում, լողափերին և առափնյա տարածքներում: Այս շաբաթ արդեն ծխելն արգելող նշաններ կտեղադրվեն քաղաքի շատ վայրերում` ներառյալ Թայմս-սքուեր կենտրոնական հրապարակը:

Մշակութային ժառանգությո՞ւն Իսկ ինչո՞ւ ոչ

«Գարեջրի անարատության գերմանական ինստիտուտ» հասարակական միավորման ներկայացուցիչները բանաձև են հասցեագրել կառավարության ղեկավար Անգելա Մերկելին: Նրանց պահանջն առաջին հայացքից անսպասելի է, բայց` երևի անհրաժեշտ. անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի գարեջրի անարատության մասին 1516 թ. գերմանական օրենքն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ¬ի` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Տաբատով պաշտպանված կլինեն

Ընթերցողն, անշուշտ, հիշում է. Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհին ոստիկանություն բողոք էր ներկայացրել, որ իրենց հյուրանոցում իջևանած բարձրաստիճան հյուրն իր նկատմամբ սեռական բնույթի բռնություն է գործադրել: Բարձրաստիճան հյուրն էլ ոչ այլ ոք, քան Արժույթի միջազգային հիմնադրամի արդեն նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանն էր:

Նախկին ամուսինը կոտրել էր Պուգաչովայի քիթը

Արտիստ Միկոլաս Օրբակասը` Քրիստինա Օրբակայտեի հայրը, լրագրողներին պատմել է Պրիմադոնայի հետ իրենց ամուսնության մասին: Նրա խոսքերով` իրենք այնքան կրքոտ ու զգացմունքային են եղել, որ ժամանակ առ ժամանակ ծագած վեճերն ավարտվել են ծեծկռտուքով:

Տեխնածին աղետներ

Մինչ գուշակություններ են արվում իբր ի վերուստ սահմանված` Երկիր մոլորակի կործանման մասին ու նույնիսկ ամսաթվեր են նշվում, ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնին շատ ավելի իրատեսական ահազանգ է հնչեցնում. 2012¬ին մեծանում է տեխնածին աղետների վտանգը. - 2012¬ին կարելի է և պե´տք է տեխնածին հիմնախնդիրներ սպասել. Արեգակի ակտիվությունը մեծանալու է: