ԵՐԿԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ժամանակներում երկատվածությունն իրականությունն ամենաամբողջացնող բնորոշիչներից է: Թեպետ որևէ մեկն իրերն ու երևույթները բյուրեղացված, իդեալականին շատ մոտ չի էլ ձգտում տեսնել, սակայն իրականությունն իր հերթին այնպես է երկատում ցանկացած երևույթ ու գործընթաց, որ հավասարման նշաններ փնտրելը գոնե ելակետային հավասարության առումով` անգամ անիմաստ է դառնում:

Հարավ-կովկասյան հավասարում` բազմաթիվ անհայտներով

Բազմիցս ենք փաստել, որ աշխարհը սկսել է շատ արագ փոխվել: Մեր` հարավ-կովկասյան տարածաշրջանում առկա գործընթացներին հետևելիս դժվար չէ նկատել ու հասկանալ` դրանք գրեթե բոլորն էլ հիմնականում միևնույն դրդապատճառներն ունեն:

ԶԻՆՎԱԾ… առայժմ միմյանց դեմ

Նույնիսկ ՀՀ ոստիկանությունն է չափազանց մտահոգիչ թվեր հրապարակում` հանրապետությունում ապօրինաբար պահվող զենք և զինամթերքի վերաբերյալ:

Հա՞ որ...

ՄԵՐ բոլոր պաշտոնյաների ամենասիրելի թեմաներից մեկը տնտեսվարողների իրավահավասարության թեմայով ժամանակ առ ժամանակ, բայց հիմնավոր փաստարկներով խոսելն է: Երևույթը կարևորելուց անկախ, տրամաբանությունը, որ կարմիր թելի նման անցնում է բոլորի բոլոր ելույթներում, հետևյալն է. «Բռնեք գողին, ու պատկան մարմինները նրա հերը կանիծեն»:

Ստորջրյա զբոսա՞նք պարզապես

Օրեր առաջ Պենտագոնից ու հետախուզական ընկերակցությունից ստացված տեղեկատվությանը հղում կատարելով` «Նյու-Յորք թայմս»-ը լրատվություն էր տարածել, որ վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգների ծովային սահմանների մերձակայքում նկատվել են ռուսական 2 գրոհային ատոմային սուզանավեր:

«Կնքահայրը» Հոլիվուդն էր

Քաղաքական շրջանակներում պնդողներ կան, թե Բարաքին Միացյալ Նահանգների նախագահ դարձրեց Հոլիվուդը: Միակողմանի ու չափազանցված է, իհարկե, այդ կարծիքը, բայց նաև անհերքելի է, որ այն կարևոր դերակատարում ունեցավ, որպեսզի Սպիտակ տանը հայտնվի սևամորթ ղեկավար, ում 48-ամյակը բոլորեց մեկ շաբաթ առաջ:

Մեդվեդևն ու Պուտինը զարմացրել են իրենց սակավապետությամբ

Ռուսաստանի գործող և էքս նախագահները որոշել են ոչ միայն միասին, այլև հասարակական վայրում հետևել Ռուսաստան-Արգենտինա ֆուտբոլային հավաքականների խաղին: Եվ անցյալ հինգշաբթի նրանք թեյ ու գարեջուր են խմել «Օստրովոկ» սրճարանում` դիտելով 2-րդ խաղակեսը:

Փոքրիկ «Լաս-Վեգաս»` Ռիգայում

Խաղատների խնդրի համակարգված լուծումներ են որոնում, փաստորեն, հետխորհրդային շատ երկրներում: Ի տարբերություն Ռուսաստանի, որը երկրից իսպառ արտաքսեց ազարտային ժամանցավայրերը, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը այլ տարբերակ է առաջարկել` բոլոր խաղատները կենտրոնացնել մայրաքաղաքի որևէ շրջանում:

2011-ին` մինչև 7 միլիարդ

Խոսքը մոլորակի բնակչության թվի մասին է: Որքան էլ ահագնանում են մարդկային կյանքեր խլող տարերային աղետներն ու մահացու վարակները, այդուհանդերձ, առաջիկա 2 տարիների ընթացքում երկրագնդի բնակչությունը կաճի. այս մասին հավաստիացնում են Population Reference Bureau-ի հետազոտողները:

Հաշտության եզր կգտնե՞ն

Ռուս-ուկրաինական հարաբերություններում հերթական սեպը խրվեց անցյալ շաբաթ` երբեմնի եղբայրական հանրապետությունների ղեկավարների նամակագրությամբ:

Նախագահական համեստություն

Վերջերս Ուկրաինայի նախագահի ավագ որդու հարսանյաց հանդեսը զարմացրել է բոլորին… Երկրի առաջնորդի ժառանգ Անդրեյի և նշանավոր հեռուստահաղորդավարի քրոջ` Ելիզավետայի ամուսնության արարողությունը ոմանք որակել են որպես «ճգնաժամի արձանագրություն»: Փեսացուի Նախագահ հայրը ամուսնության գրանցման պալատ հասել է իր համար ավանդույթ դարձած ուշացումով:

«Կաթնային պատերազմ»

Անասնաբուժության և բուսաբուժության հսկողության ծառայությունն անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ օգոստոսի 17-ից սահմանափակելու է Լիտվայից կաթնամթերքի ներմուծումը` դրանցում հակաբիոտիկներ հայտնաբերելու պատճառով: Լիտվան, իհարկե, հերքել է իր հասցեին հնչած այդ մեղադրանքը:

Նախընտրական «նվեր»` թեկնածուից

ԼՁԸՀ-ՁԸհհ-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահական զույգը` Նիկոլյա Սարկոզին ու Կառլա Բրունի-Սարկոզին ծրագրել են իրենց ժողովրդին նախագահածին զավակ նվիրել… 2011 թվականին:

Ռադիոակտիվ աղբ

Մոսկվայի հարավում գտնվող թափոնների վերամշակման գործարան բերված աղբակույտում ռադիոակտիվ առարկաներ են գտնվել: Life-ru-ի տեղեկացմամբ` դրանից արձակվող ճառագայթումը 20 անգամ գերազանցել է թույլատրելի չափը:

«Հըզբոլա»-ն սպառնում է

Բեյրութում կայացած բազմամարդ հանրահավաքում «Հըզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրուլան սպառնալիք է հնչեցրել` հրթիռային հզոր հարված հասցնել Իսրայելին` եթե վերջինս հարձակվի Լիբանանի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրազիլական հարաբերություններն է°լ ավելի կամրապնդվեն և կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ԳՆԱՑ` ՄԵՂՄ ԺՊԻՏԸ ԴԵՄՔԻՆ

Լուսաբացին երկնառաք բարի լույսը շարունակում էր տարածվել ու արթնացնել Նորքի 6-րդ զանգվածի բնակչությանը: Լուսաբացի հմայքը ամբողջանում ու գեղեցկանում էր թիվ 163 դպրոց շտապող երեխաների զվարթ ծիծաղով, որտեղ սովորել է Հակոբ Օհանյանը:

ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՈԳԻՆ

Այն, որ ազգի ոգին երիտասարդության մեջ է ավելի կենսունակ, համոզվում ենք, երբ հանդիպում ենք գրագետ, բանիմաց ժամկետային զինծառայողների: Ժամկետային զինծառայողներ Պերճ և Լևոն Ավետիսյանները կայացած երիտասարդներ են:

«ԲԱՐԵՓՈԽՈ՞ՒՄ, ԱՐԴՅՈՔ» «Քանի կա մարդը, թատրոնը կլինի»

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 27¬ն արտոնում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…»£ Համամարդ կային այս իրավունքն հաճախ այնքան է չարչրկվում, որ աղավաղվում է£ Իհարկե, մարդիկ շա¯տ իրավունքներ ունեն, այդ թվում և` ինքնուրույն բեմադրություններ անելու, ներկայացում խաղալու, փող վաստակելու և… Մարդիկ նաև իրավունք ունեն զվարճանալու, բարձր արվեստի հետ շփվելու, անեկդոտ պատմել¬լսելու և… Սակայն մարդիկ չպետք է «ուղղորդեն», թե պետական բուհում ինչպես զարգացնել ուսանողների ճաշակը£ Վարդան Պետրոսյանի թատերական արվեստն իր տեսակի մեջ հետաքրքիր է, այլ հարց է, թե հեղինակն ինչպիսի գեղագիտական մոտեցումներով է կառուցում ներկայացումը£ Ոչ ոք իրավունք չունի տվյալ արվեստագետին «բան ասելու» մինչև այն պահը, երբ տաղանդավոր դերասանը եթերից առանց հակազդեցության հնչեցնում է «մեղադրանք ներ»£ Նման հարցերի քննարկումը ենթադրում է «բանավեճի» ֆորմատ, երբ այդ պահին արտահայտած կարծիքը հակառակ կողմից մեկնաբանվում է, և ոչ թե տվյալ պահին ասվածը մատուցվում է որպես բացարձակ ճշմարտություն£ Հետաքրքիր զրույցը, թատրոնի շուրջ արտահայտված տեսակետները միանգամից կորցնում են իրենց արժեքն ու հմայքը, երբ ընդհանրացումներն սկսում են դեղնել£ Ըստ էության, Վ. Պետրոսյանը սարսափելի բաներ չի ասել «Թատերականի ռեկտորը չի թողնում ուսանողներին նայել իմ ներկայացումները»-Վ. Պ.), պարզապես միտումն է վտանգավոր. փորձ է արվում («սթափեցնելու» այն պրոֆեսորներին, ովքեր բարձրագույն կրթությամբ դերասաններ ու ռեժիսորներ են պատրաստում£ Դիցուք, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի որևէ կուրսի ղեկավար (ՎՈրՑպՐ ՍսՈրրՈ) թույլ չի տալիս իր ուսանողներին նայել մի բան, որը նրանց գեղարվեստական մտածողությունը ձևախեղում է:

Զավեշտական պատմություններ արվեստագետի կյանքից

Կինոռեժիսոր, արվեստի վաստակ00ավոր գործիչ, հեուստաֆիլմերի փառատոների դափնեկիր Ժիրայր ԱՎԵՏԻՍՅԱՆ. - Հայ կինոաշխարհում հարուստ կենսափորձ ունեցող այս անհատը «կադրից դուրս» նույնքան պարզ է, բարի ու խոսքաշեն: Նրա կյանքը լի է զավեշտական պատմութ յուններով:

Երևանյան թատերաէսքիզներ «Անօրենութիւնը ու խափիլը շատացավ»

153-ամյա Հայպետդրամայի երևանյան հյուրախաղերի մշտական հանդիսատեսը դեռ երկար կմտապահի հնգօրյա թատերաշարից կլանած վառվռուն տպավորությունները:

Աշնանայինի նախերգանքը

Մայրաքաղաքային երաժշտական առօրյայում գլխավոր դերակատարություն ունի վերջին տարիներին «Արամ Խաչատրյան» համերգասրահը (գլխավոր տնօրինուհի` Ռուզաննա Սիրունյան)£ Երաժշտարվեստի հետ հանրության անմիջական հաղորդակցությունը ընդլայնելու և ամրապնդելու ջանադրությամբ` մշակութային այս օջախում պարբերաբար հյուրընկալվում են միջազգային ճանաչում գտած երաժիշտ կատարողներ, իրենց ստեղծագործական եռանդը դրսևորելու ու դիմագիծը գունեղացնելու կոնկրետ հնարավորություն են ստանում մեր արդի երաժշտական կյանքի ռիթմը անխաթար պահպանող երաժիշտ կատարողներ£ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար ակտիվությամբ սրահի մթնոլորտը հագենում է բարձրարվեստ երաժշտության ամենատարբեր ելևէջներով` պատահաբար այստեղ հայտնված ունկնդրին և հոգևոր լիցքերով մշտապես հարստանալու պահանջ ունեցող արվեստասերին մեզանում հայտնի հանգամանքներով կորսված դասական մշակույթի անգերազանցելի կախարդանքով վերստին խանդավառելով£ Ժամանակ առ ժամանակ ափիբերան լեցուն սրահը ընդունելով որպես երաժշտարվեստի հանդեպ հետաքրքրության աճի իրողություն` «Արամ Խաչատրյան»¬ի վարչաստեղծագործական աշխատակազմը կենտրոնացնում է իր գործունեությունը սրահում նախաձեռնվող համերգային ծրագրերի բովանդակային բազմազանության վրա£ Եվ ընթացիկ համերգներին զուգընթաց այստեղ իրականացվում են նաև հանրահայտ ու անարդարացիորեն մոռացված օպերաների բեմականացումներ£ Եվ «Պենդերեցկու օրեր»¬ին հաջորդում են «Շչեդրինյան օրեր»¬ը, «Աիդա»¬ին ու «Սևիլյան սափրիչ»¬ին` «Թիկնոց»¬ն ու «Մադամ Բաթերֆլայ»¬ը… Հրապարակային ելույթներով բյուրեղացվելու գործնական աննախադեպ խթան է ստանում կամերային երգչախմբերի ու օպերային երգիչ-երգչուհիների կատարողական արվեստը£ 2000¬ից ՀՊՖՆ¬ի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնած Էդուարդ Թոփչյանի այս նախաձեռնությամբ ստեղծագործելու իրենց պահանջին բավարարություն տալու ռեալ հնարավորություն գտած մի շարք երաժիշտ կատարողներով արդեն յուրօրինակ հիմնական խումբ է կազմավորվել «Արամ Խաչատրյան»¬ի հարկի ներքո (Արծվիկ Դեմուրչյան, Պերճ Քարազյան, Հովհաննես Այվազյան, Նունե Բադալյան, Գևորգ Հակոբյան, Ռուբեն Նուրիջանյան, Լիանա Ղազարյան, Դավիթ Բաբայանց, Նարինե Անանիկյան…)£ 2008¬ի սեպտեմբերից մեկնարկած վերջին համերգաշրջանի հանդիսավոր փակման «Օպերա գալա» ծրագրի ունկնդրության տպավորություններս ամբողջացնելիս` հետադարձ հայացքով փորձեցի դասդասել հիշողությանս ծալքերում պահպանված ամենացայտուն երաժշտալիցքերը£ Եվ հավաստիացա, որ քսանից ավելի անուններով ձևավորված տարեկան երկացանկը իր բովանդակային հագեցվածությամբ չի զիջում նախորդներին£ Միջազգային համագործակցության նոր արտահայտությունները, իրենց մատուցման բարձր պրոֆեսիոնալիզմով, նոր ձեռքբերումների հայտով են համալրում արդի հայ երաժշտարվեստի հանրաճանաչմանը անխոտոր ծառայողների միասնական ջանքերի արվեստափայլ հաջողությունների ցանկը£ Էդուարդ Թոփչյանի ու Ալեքսանդր Չաուշյանի 2007¬ին հիմնադրած երևանյան միջազգային երաժշտական փառատոնում կենդանացած լիարյուն հնչյունները համալրվում են «XXI¬ի հեռանկարներ»¬ում£ Գիա Կանչելիի և Գերգիևյան «Հարության» սքանչելի օրերը հաջորդում են Լեոնկավալոյի «Պայացներ»¬ին, որին առանձնակի հմայք է հաղորդում մեր աշխահահռչակ Գեղամ Գրիգորյանի (Կանիո) վաղուց չլսված անզուգական կատարումը£ Նոր երաժշտակամուրջներ են գոյանում «Արամ Խաչատրյան»¬ում անվանի մենակատարների` Կարլո Գրանտեի, Բերդն Գլեզմերի, Անյա Լեխների, Բորիս Բերեզովսկու, Միշել Լետիկի, Մաքսիմ Րիզանովի անմիջական մասնակցությամբ£ Դիրիժորական վահանակի մոտ իրար են հաջորդում Ջոն Նելսոնն ու Էռնեստ Հոյցլը, Ջոնգ Վիկտորին Յուն ու Քրիստոֆեր Ուորեն Գրինը, Վադիմ Շուբլաձեն ու Վախթանգ Կախիձեն£ Արցախյան ազատամարտի աննկուն լուսաբանող Ցվետանա Պասկալևային ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» ամենամյա մրցանակի հանձնման արարողութ յանը հանդիսավոր երաժշտաշուք է հաղորդվում ՀՊՖՆ¬ին միացած Արա Բախտիկյանի ու Վարազդատ Հովհաննիսյանի (զուռնա, դուդուկ) կատարումներով£ Հիշարժան շատ դրվագներով, անհատներով ու երաժշտախմբերով է գրվել համերգաշրջանի ողջ տարեգրությունը£ Ամենագլխավորը` ՀՀ նախագահի ու բարձրաստիճան այրերի հարաճուն աջակցության և անհատական ուշադրության կայունացման կոնկրետ փաստերով, որոնք արժանապատիվ հարատևման իրականանալի նոր հույսեր են ներշնչում£ Թե° «Արամ Խաչատրյան»¬ն ապրեցնողներին, թե° նրանում գտած հոգեթով երաժշտալիցքերով ապրողներին£ Նոր աշնանայինի նախերգանք վերջին համերգաշրջանները հավատընծա են դարձնում փայփայվող երաժշտաերազանքի նորահմա գալուստը£ :

«Մենք այս կյանքում վարձակալներ ենք»

Ջիվան ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային 14 մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, հարյուրավոր փառատոների մասնակից, Կանադայի ակադեմիայի երաժշտական բաժնի ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի:

Գույների հոգեբանությունը

Գույների ազդեցությունը մեր տրամադրության վրա` բոլորս ենք զգում: Նաև իր հոգեվիճակից ելնելով է մարդը նախապատվություն տալիս այս կամ այն գույնին:

Թոռնուհին վաճառում է Օնասիսի կղզին

Հանգուցյալ նավատեր Արիստոտել Օնասիսի թոռնուհին որոշել է վաճառել կալվածատիրոջ ընտանիքին պատկանող Սկորպյոս կղզին` Իոնական ծովում: Լոնդոնյան խոշոր ընկերություններից մեկն արդեն վաճառքի պատվեր է ստացել, իսկ պահանջվող գումարի չափը գերազանցում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգը:

Ջեքսոնի մահը` դարի խարդախություն

Անվանի երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, գտնում է, որ փոփ արքայի մահն, այնուամենայնիվ կանխամտածված է£ ՁՈռվօռ ջՉպջՊ ամսագրում նա գրել է, որ Ջեքսոնի բազմամիլիոն պարտքերի խնդիրը լուծելու լավագույն միջոցը սա էր£ ¬ Երբ հայտարարեցին Ջեքսոնի մահվան մասին, ես հիշեցի իմ շփումը արևմտյան մի երաժշտական մենեջերի հետ£ Նոր¬նոր հայտնի էր դարձել, որ Ջեքսոնը 50 համերգներից բաղկացած շրջագայություն է ծրագրել, բայց այդ մենեջերն ինձ ասաց. «ոչ մի համերգ չի լինի. դրանց նախօրյակին Մայքլը կանհետանա, իսկ ամբողջ աշխարհը կսարսռա դարի ամենավիթխարի խարդախությունից,¬ հավաստիացրել է Ռուդկովսկայան£ Նրա խոսքերով` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երգաստղի կյանքի վերջին տարիները գահավեժ վայրէջք էին. պարտքեր, հալածանք մամուլի կողմից, լճացում արվեստում£ Իսկ Ջեքսոնի մահից անմիջապես հետո նրա երգերը միանգամից բարձրացան հիթ¬շքերթների առաջին հորիզոնականներ£ - Մայքլը նաև ցանկանում էր պարտքերից ազատվել£ Եվ լավագույն ելքն էր` այնպես անել, որպեսզի բոլորը մտածեին, թե նա մահացել է£ «Մահը» կլուծեր Մայքլի բոլոր խնդիրները£ Կարիք չկար ձեռնարկել հոգնեցուցիչ համերգային շրջագայություն և մտածել` ինչպես վճարել պարտքերը,¬ գտնում է նա£ Ավելին, Ռուդկովսկայան «գաղտնիակերպ» մի տեսություն է հուշել` թե նոր շոուի վերջին փորձին Ջեքսոնի փոխարեն մասնակցել է նրա նմանակը£ - Ջեքսոնը շատ նմանակներ ունի և նրանց օգտագործում էր` երբ ինքը չէր ցանկանում ի հայտ գալ… Այդ փորձը հատուկ կազմակերպված էր, որպեսզի աշխարհն ապահովվեր «Ջեքսոնի վերջին լուսանկարներով»,¬ կարծիք է հայտնել Ռուդկովսկայան` հավելելով, որ երգիչը կվերադառնա բոլորովին նոր կերպարով£ Հիշենք, որ վերջին տարիներին Մայքլը դեմքը ծածկում էր ակնոցով ու գլխաշորերով, չի բացառվում, որ նա վաղուց արդեն նորից փոխել է իր արտաքինը£ Նշենք նաև, որ բրիտանական մի քանի ոչ բարձրակարգ լրատվամիջոցներ երգչին վերջին հրաժեշտից հետո տեղեկացրին, որ Մայքլ Ջեքսոնի դագաղը դատարկ է եղել£ Իսկ ինչպես ձՐՈս տՈոսՌրՌՑՌ ՎՏվՌՑՏՐ¬ն է տեղեկացրել փոփ արքայի մերձակա շրջապատում բացահայտորեն հայտարարում են, որ, իսկապես, հրաժեշտի արարողության ժամանակ դագաղը դատարկ է եղել, և Ջեքսոնին հուղարկավորել են դեռևս նրա վերջին շոուից առաջ£ Այլոք նույնպես համոզված են, որ դիարկղը եղել է առանց իրենց կուռքի մարմնի£ Նրանք կարծում էին, որ Ջեքսոնի մարմինը գտնվել է գաղտնի մի վայրում և հուղարկավորության առիթով ստեղծված իրարանցումից հետո միայն այն կհանձնվի հողին£ :