«ԲԱՐԻ» ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ընտրություններից առաջ քաղաքական ուժերը որքան չկամ ու անհանդուրժող են դառնում միմյանց հանդեպ, այնքան սիրառատ ու մարդասեր են ներկայանում ընտրազանգվածին: Այս առումով «բարեգործություն» կոչվածի հերթական նախընտրական բռնկման առաջին կայծերը երկրով մեկ արդեն նկատելի են, և առաջիկա ամիսները խոստանում են դրա նորանոր ու ավելի ընդգրկուն արտահայտչաձևերով առանձնանալ: