Մ Ի Ա Յ Ն` ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆՈՎ

Եթե իրականանան երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներն ու ծրագրերը, ապա ընթացիկ տարին կարող է բացառիկ բարեփոխումների ժամանակաշրջանի սկիզբ դառնալ:

Գնալ ԱԺ, թե՞ ընդունել պարտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ առկա գործընթացները վկայում են, որ ընդդիմությունը, մեղմ ասած, անկեղծ չէ, երբ ուղղակիորեն կամ ենթատեքստերով հասկացնում է, որ իր պայքարի վերջնանպատակը Նախագահի ընտրություններն են:

Հա՞ որ...

Հայ Ազգային Կոնգրեսը դեռևս չի պնդում, թե Հայաստանը Ռիո դե Ժանեյրոն չէ, սակայն սկսնակ գործարարի ջանասիրությամբ հայկական շուկաները մոնիտորինգի են ենթարկել ու եզրակացրել, թե Երևանը Փարիզն է ու դեռ մի բան էլ ավելին:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Իհարկե, հազվադեպ ու դժբախտաբար, բայց պատահում է նաև այնպես, որ հոռետեսներն են իրավացի լինում: Դիցուք, նրանք հաճախ պնդում են, թե երբ տվյալ խնդրի շուրջ իրավիճակը ծայրահեղորեն է բարդանում, ուրեմն շատ չանցած` հույսի շողեր են երևալու:

ԾՈՒԽՆ ԷԼ ԿԱ, ԿՐԱԿՆ ԷԼ ԷՌՆԵԿՅԱՆԸ ՎՆԱՍՈՒՄ Է

Այսպիսի ակնարկ էր պարունակում «Արմավիա» ցանցի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հայտարարության ենթատեքստը: Նշանավոր օլիգարխը հերքելով այն լուրերը, թե ինքը պատրաստվում է վաճառել «Արմավիան», միաժամանակ նշում է այն խոչընդոտների մասին, որոնք «Զվարթնոց» օդակայանի սեփականատերը դրել է ընկերության առջև:

ԹԱՄԱՄՅԱՆԸ ՈՆՑ ՈՐ «ԹՌԱՎ»

Ինչպես հայտնի է` Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ցուցումներ է տալիս իրավապահներին` իր կողմից շորթված գումարների և մեղադրանքի «օբյեկտը» փոխելու համար:

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ ԴԵՄ ՉԵՆ

ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, այն տեսակետը հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունում շատերն են քննարկում վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի հարցը:

ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ ԿԱԶԱՏԵՆ

Ակադեմիական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, մոտ օրերս տարեկան ժողովի ժամանակ կլուծվի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի պաշտոնանկության հարցը: Նախատեսվում է այդ պաշտոնում ընտրել ակադեմիկոս Յուրի Սուվարյանին:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ գլխավոր հոգեբույժ Գ. Գարայլնի ու երկրի իշխանությունների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել: Այստեղ վերջին տարիներին ու հատկապես երիտասարդության շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը:

Ինքնախաբեության հերթական վկայությունը

ԱԴՐԲԵՋԱՆԻ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը օրերս թուրքական «Հուրիյեթ դեյլի նյուզ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Անկարան ու Բաքուն «ղարաբաղյան կարգավորման մի համատեղ պլան են մշակել և ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահներին»:

ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ԱՂՔԱՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՈ՞Վ

ԻՆՉՊԵՍ վկայում են գիտության վիճակագրությամբ զբաղվող շատ մասնագետներ, Հայաստանի գիտնականներն ավելի շատ են գիտական հոդվածներ ու մենագրութ յուններ տպագրում Հայաստանում և նրա սահմաններից դուրս, քան տարածաշրջանի մյուս երկրների գիտնականները:

«Անբավարար» գնահատականի սպառնալիք

ՀՀ նախագա ոստիկանության ղեկավար կազմին զգուշացրեց, որ եթե չզգաստանան, ապա «02»¬ը նրանց համար գնահատական կդառնա` բոլոր հետևանքներով հանդերձ: :

Անհաջողակ փառասերների ախտանիշնե

Ըստ հոգեբանների` երբ մարդը ցանկանում է անպայման որևէ նոր բան ձեռնարկել, բայց չի հաջողվում, երբեմն առաջանում են հոգեկան շեղման տարօրինակ ախտանիշներ: Օրինակ` Վան¬Գոգն իր ականջը կտրեց:

Ամերիկյան դեղատոմսեր

Ր. Հովհաննիսյանին ԱՄՆ¬ի «մարդը» համարող անուղղելի կասկածամիտները պնդում են, որ նրան նիհարելու կուրսը շարունակելու, օրգանիզմը «մաքրելու» խորհուրդը տվել են ամերիկյան բժիշկները, իսկ բեղերը թրաշելու ցուցումը` անձամբ Հիլարի Քլինթոնը, քանզի բեղ ու մորուքն արևմտյան ճաշակին չեն համապատասխա նում: :

Երբ պետք է` գտնում է ամոթը, երբ պետք չէ` կորցնում

Լևոն Զուրաբյանը ասում է, որ եթե լիներ ՀՀ նախագահը, ոստիկանության փոխարեն ինքն էլ կամաչեր: Բայց ինչու էր Լ. Տեր¬Պետրոսյանի օրոք, նույն ոստիկանության համար ամոթի զգացումը կորցրել:

Կանխելու համար «գայլի» ախորժակը

Կատաղի գնաճը զսպելու վճռականությամբ` ՀՀ ղեկավարությունը վերջապես ձեռքը խփեց սեղանին: Օլիգարխների անհագուրդ ախորժակի, ըստ այդմ ստամոքսահ յութի անսպառ արտադրությունը նվազեցնելու համար օգտագործվելու են «բարձր տեխնոլոգիաներ»:

Ալիևի համար նախատեսված բացատրական բառարանից

ՊԱՏԵՐԱԶՄ ¬ ՊԱՏ(րանք), ԵՐԱԶ(անք), Մ(ոլորություն): :

Ս. Սարգսյանը` Ի Ալիևին

Եթե քեզ թվում է, թե մենք դիպուկահարներ չունենք, ունենք միայն դուդուկահարներ, չարաչար սխալվում ես: :

Աթոռների թուղթ ու գիր

Փաստերը վկայում են, որ եթե նախկինում ՀՀ մշակույթի նախարարի աթոռն էր «անիծված» (ով նստում` ձախողվում էր), ապա այսօր գյուղատնտեսության նախարարինը: :

Ր. Հովհաննիսյանը չի հասկանում մանդատի նշանակությունը

«Ժառանգության» ղեկավարն արդեն որերորդ անգամ սևեռվել է մանդատի միջոցով շանտաժ «սարքելու» արդյունավետ ձևերի որոնման վրա: Մեկ որոշում է, թե ճիշտը մանդատը ցած դնելն է, հետո` հակառակը:

Թուրքերի երգը` ծպտյալ «հայ»¬թուրքերին

Թուրք ես դու, թուրք եմ ես, Վախ, քո ցավը տանեմ ես: :

Հանձնվեց Ադրբեջանին

Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավոր վածության` հայկական կողմը երեկ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին հանձնեց ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացի: :

Բանակը ճանաչելու մղում

Անժխտելի է, որ կատարյալ բանակ կարելի է ստեղծել ողջ ժողովրդի մասնակցությամբ: Իսկ այդ գործում ամենահիմնական նախապայմանն ու կարևոր երաշխիքը հասարակության վստահությունն է:

Խոնարհվում եմ բոլոր զինվորների առաջ

Արցախամարտն այն հերոսական պայքարն էր, որը պարտավոր էինք անցնել և տանուլ չտալ: Կանչ էր, որին ականջալուր եղավ ողջ հայությունը:

Տարեգրության այս օրը 18 մարտի

1991 թվականի այս օրը, Ադրբեջանի եւ Արցախի բնակիչներին ուղղված Միխայիլ Գորբաչովի դիմումի կապակցությամբ հրապարակվեց ՀՀ ԳԽ նախագահության կոչը, որտեղ ասվում էր. «ԼՂ-ի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքին համապատասխան, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»:

«ԹԱՏՐՈՆԸ ԿԱ ԵՎ ԱՊՐՈՒՄ Է, ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԹԱՏՐՈՆ ՀԱՃԱԽԵԼ»

Ազգային դերասանական դպրոցի այսօրվա երևելիներից է ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ:

Ագիլերան նոր թուլություն ունի` ալկոհոլը

Պարզվում է` երգչուհին արդեն ալկոհոլային հակվածություն ունի: Անցյալ շաբաթ Քրիստինա Ագիլերան նույնիսկ ձերբակալվել է` խիստ հարբած վիճակում իրեն անվայելուչ պահելու համար:

Պարզապես` լկտիություն

Իսկապես լկտի պետք է լինել մարդու ֆիզիկական արատը ծանակելու համար: Այլ կերպ չես որակի ռուս լրագրողներից մեկի` Օլեգ Կաշինի արարքը:

Սարյանական հանճարը` նաև ընտանիքում

Մարտիրոս Սարյանի թոռնուհին` Ռուզան Սարյանը, մասնագիտությամբ բանասեր լինելով, երկար տարիներ աշխատել է Արվեստի ինստիտուտում. ինչպես ինքն է ասում. - Աշխատանքի բերումով ավելի շատ արվեստաբան եմ, քան` բանասեր: Արդեն յոթերորդ տարին է, ինչ Ռ. Սարյանը տնօրինում է հանճարեղ գեղանկարչի տուն¬թանգարանը:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄՄՈՆՈՆ»

Եվս մի քանի օր, և կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Արմմոնո» թատերականը, որն այսօր արդեն աշխարհում ճանաչում և հեղինակություն ունեցող փառատոներից մեկն է դարձել:

«ՏԵՐԸ»` «ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

Հրանտ Մաթևոսյանի «Տերը» կինովիպակը ժամանակին նկարահանվեց` ստեղծելով հայ կինոյի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը: Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմն առանձնացավ հատկապես Խորեն Աբրահամյանի դերակատարմամբ, ուր նշանավոր արտիստը ստեղծեց հողի ու բնության ճշմարիտ տիրոջ կերպարը:

Կեղծիքների բավիղներում ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄԱՍԻՆ

Խորհրդային տարիներին լույս տեսած մի շարք հանրագիտարաններում Հեյդար Ալիևի ծննդավայրը նշվում էր` Նախիջևանի ԻՍՍՀ, առանց կոնկրետացնելու քաղաքը կամ գյուղը: Երբ 1991 թվականին Հեյդար Ալիռզա օղլի Ալիևը` սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսն, ընտրվեց Նախիջևանի ԻՍՍՀ Մեջլիսի նախագահ, նրա ծննդավայր հռչակվեց Նախիջևան քաղաքը:

Ռուսական մաֆիայի բարեկամ սենատորը

Անցյալ հինգշաբթի ձերբակալվել է Նյու Յորք նահանգի սենատի անդամ Կարլ Կրյուգերը` կաշառակերության և փողերի լվացման մեղադրանքով: Նրա դեմ հարուցված գործում հիշատակվում են նախկին ԽՍՀՄ¬ից արտագաղթածներ:

Հատվածներ` Նժդեհյան իմաստնությունից

- Ի՞նչ է ճշմարտությունը: - Ուժ է ճշմարտությունը:

Լավ մարզիկներ + անբավարար ֆինանսներ = սպորտի անկում

Վադորյու կարատեի մասին հրապարակում պատրաստելիս նպատակով այցելեցի համանուն ֆեդերացիա: Առաջին հայացքից ամեն ինչ կարգին էր. տարածքն ընդարձակ` մարզվելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով, լողասենյակով և ամենակարևորը` մարզադահլիճը տրամադրում էր մարզվելուն: