ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ
Մեր օրերում դեռևս խորհրդային ժամանակներից մի հետաքրքիր կարծրատիպ է պահպանվել. ցանկացած պաշտոնական տվյալի հանդեպ հանրությունը թերահավատ է, քանի որ հավատացած է, թե սովորաբար վիճակագրությունը իրականությունը «սեղմված» է ներկայացնում:
Մեր օրերում դեռևս խորհրդային ժամանակներից մի հետաքրքիր կարծրատիպ է պահպանվել. ցանկացած պաշտոնական տվյալի հանդեպ հանրությունը թերահավատ է, քանի որ հավատացած է, թե սովորաբար վիճակագրությունը իրականությունը «սեղմված» է ներկայացնում:
Այսօր անգամ միամիտներին հնարավոր չի լինի համոզել, թե առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը չի սկսվել: Եվ իրոք, թեկուզ անուղղակիորեն, բայց մայիսի 31-ին «գլադիատորական» մարտերի պատրաստվող որոշ կուսակցությունների ակտիվությունն արդեն սկսել է գործնականում դրսևորվել:
Հունական դիցաբանությունից հայտնի Պրոկրուտես հրեշն ուներ կախարդական մահիճ, որի վրա բռնի պառկեցնում էր անցնող-դարձող մարդկանց: Ում հասակը կարճ էր լինում` ձգում-երկարացնում էր, այդպիսով նրան ուղղակի սպանելով:
ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ մի քանի հոռետես տնտեսագետների` մեզ շարունակաբար հավաստիացնում են, թե մեր երկրում բանկային համակարգն այնպես է կայացել, որ շարքային քաղաքացիներիս ամենալավատեսական պատկերացումներն անգամ ի զորու չեն լինի ամբողջացնելու համակարգի կայացածության իրական աստիճանը:
Հանրային խորհուրդն այլևս կազմավորման առաջին փուլն իրականացրած կառույց է, որի գործունեությունից ակնկալիքներ ունեն հատկապես իրենց հոգսերը երկրիս իշխանավորներին հասցնելու կարիք ունեցող խավերը: Եվ, իհարկե, պետության այն ղեկավարները, ովքեր կարևորում են ձայն բազմացը:
Հայ-թուրքական հարաբերությունների առումով` աստիճանաբար առանցքային քննարկման առարկա է դառնում Թուրքիայի արտգործնախարար Ա. Բաբաջանի սպասվող հայաստանյան այցը: Ու թեև երկու կողմերն էլ խոսում են առանց նախապայմանների բանակցությունների մասին, այնուամենայնիվ, այդ հարթությունում կենտրոնաձիգ խնդիր է ցեղասպանության ճանաչումը:
Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի օրախնդիր մտահոգությունների շարքում են ոլորտային այն հիմնախնդիրները, որոնց շուտափույթ լուծմամբ միայն կարելի է վերականգնել ազգային նկարագիրը: Եվ հանձնաժողովի բազմաթիվ առաջարկների, նախաձեռնությունների շուրջ ծավալվող տարակարծություններն ու քննարկումները հենց փաստում են դրանց հրատապությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը հատկապես խորհրդարանական վերջին ընտրություններից հետո նկատելի աճ է արձանագրել: Արդեն հստակեցվել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Արմավիրի մարզում տեղակայված 9-րդ ամրացված շրջանի զորամաս: Այստեղ զորամասի հրամանատար գնդապետ Հ. Շահբազյանը նախարարին զեկուցեց զորամասի ներկա վիճակի, առկա խնդիրների և զորամասում կատարված շինարարական աշխատանքների մասին:
ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն, այցելեցին ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոն:
Երբ աշխարհակործան գաղափարների բախման կիզակետում ենթադրվում են անմեղ զոհեր, ապա հայրենանվեր անձինք քայլում են` առանց ծանր ու թեթև անելու եղած ու չեղած շահը: Սա բարոյականության ճանապարհ է` միախառնված հոգեցունց ծիծաղով` շպրտելով աշխարհի լավ շպարված երեսին:
Վրաց նախագահի երբեմնի համակիրները շարունակում են համալրել նրա քաղաքական մահը նախապատրաստողների շարքերը: Նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին, ով իր հիմնադրած «Հանուն արդար Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, վերջերս նորից հանդես է եկել աղմկահարույց քողազերծումներով` մեղադրելով Սահակաշվիլիին ու ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին:
- Երկրի ղեկավարը չպետք է 60 տարեկանից ջահել լինի և 70-ից մեծ,- հայտարարել է Վրաստանի էքս նախագահ Էդուարդ Շևարդնաձեն` վկայակոչելով իր և Չինաստանի օրինակները: Նա ասել է, որ ինքը Վրաստանի նախագահի պաշտոնին հարմար 2 թեկնածուներ ունի, սակայն նպատակահարմար չի գտնում բարձրաձայնել նրանց անունները:
Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Մայքլ Անկրամը CNN-ին ասել է, որ Բրիտանիայի խորհդարանի առնվազն 2 անդամ բազմիցս ոչ պաշտոնական բանակցություններ են վարել մերձավոր-արևելյան «Հըզբոլա» և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունների ղեկավարների հետ: Իսկ այդ կազմակերպությունները Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական:
«Ամենագլխավոր մեղավորը» Կորյուն Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետ -Կորյուն Հրանտի, Դուք սերում եք տոհմիկ, ավանդապաշտ գերդաստանից: Պատմեք, խնդրեմ, Ձեր նախնիների մասին:
Լողացող կուրս «տնտեսական թմրադեղը» անշուշտ ժամանակավորապես կթեթևացնի տեղի արտադրողների հոգսը: Սակայն յուրաքանչյուր դեղամիջոց իր կողմնակի ազդեցությունն ունի և այս տարբերակում դա արտահայտվում է ներմուծվող արտադրանքի որոշակի գնաճով:
Հայկական սփյուռքն ու հայոց լեզուն` Հայության փրկության ծրագիր Նախորդ երկու համարներում խոսեցինք, թե ինչպես սկսեցինք լատինատառ գրել ու մոռանալ պատմությունն ու մշակույթը: Չմոռանանք, որ ճակատագրի բերումով սփռված ենք աշխարհով մեկ և մոտավորապես տասնապատիկ ավելի շատ հայեր բնակվում են ոչ իրենց հայրենիքում:
Օտարամոլությամբ խեղված մեր արդի խառնաձայն երգարվեստից նյարդացունց հոգնությունը կատարումից կատարում աննկատ սկսեց մեղմանալ, երբ ուղիղ եթերով հեռարձակվող մոտ 2 ժամանոց հեռուստատեսային համերգում շուկայի կամքին հարմարված հանրածանոթ պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիները, ժողովրդական երգի զուլալ ու հոգեզմայլ մատուցմամբ, միասնաբար հավաստեցին հայ երգարվեստի ինքնատիպ արժեքավորության վերահաստատման հավանականությունը:
2009-ի մեր առօրյայում վրացական մշակույթը իր ուրույն տեղն է ունենալու պարբերական տարոլորտ առկայծումներով:
Անծանոթ լինելով ամերիկացի դիրիժոր, հնագույն և արդի երաժշտության ինքնատիպ մեկնաբանություններով աշխարհում ճանաչված Ջոն Նելսոնի մասնագիտական հմտություններին` հանդիպման մասնակիցներս թերահավատությամբ ընդունեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի` նրան ներկայացնող շռայլ խոսքերը:
Թվում է` անցած շաբաթ Իրանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը պետք է, որ չհետաքրքրեր Հայաստանին: Վերջինս չի անդամակցում Իրանի, Թուրքիայի և Պակիստանի նախաձեռնությամբ 1995-ին ստեղծված այդ կազմակերպությանը:
Անցած շաբաթ ուսանողների նախաձեռնած հակակոռուպցիոն ակցիայից հասարակությունն իսկապես շոկ ապրեց: Այն, որ կաշառակերությունն ու կոռուպցիան չեն շրջանցել նաև բուհական համակարգը` չխնայելով կյանքում առաջին ինքնուրույն քայլերն անող երիտասարդ սերնդին, նորություն չէր ոչ մեկի, հասարակության նույնիսկ ամենաանտեղյակ ու անտարբեր մասի համար: