ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ… ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ՈՉ ԿԱՏԱԿ

Թե ինչ կլինի հետո, եթե ապրիլի 1-ից գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները միաժամանակ ու շեշտակիորեն բարձրանան` թերևս դժվար չէ պատկերացնել:

Հայաստանի մարտահրավերը

Դեռ հնուց Հայաստանն իր աշխարհագրական դիրքի ձեռքը կրակն է ընկել. այստեղ էին խաչվում հին աշխարհի առևտրական ճանապարհները, մեր օրերում այս տարածաշրջանում են գտնվում էներգակիրները: Հետևաբար` այս տարածաշրջանում են խաչվում աշխարհի հզորների շահերը:

ՑԵՑԸ ՁԵՐ ՄԵՋ ՈՐՈՆԵՔ

Անցյալ շաբաթվա ամենաաղմկահարույց իրադարձությունը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատար, 64-ամյա գեներալ-լեյտենանտ Ռայիլ Ռըզաևի սպանությունն էր: Ըստ Բաքվի լրատվական աղբյուրների տարածած հակասական տեղեկությունների` ադրբեջանցի գեներալն սպանվել է գլխին արձակված մեկ կրակոցով, համարյա թե իր տան շեմին:

Հա՞ որ...

ԴԵՌ ոչ հեռու անցյալում լավատեսները ձգտում էին հավատացնել, թե խորհրդարանի վարկը բարձրացնելու գործում հայրենի պատգամավորների նորահայտ օգնականները կարևոր դերակատարություն են ունենալու:

Էնվերի բանաձևի երկարակեցությունը

Ոչ վաղ անցյալում Թուրքիայում ծագած հակահրեական տրամադրությունները կարծես թե ադրբեջանական փուլ են թևակոխել, որը տրամաբանական դրդապատճառներ ունի£ ՀԱԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ` - Այդ լավ կամ վատ լինելը ժամանակավոր է£ Այնպիսի երկրներում` ինչպես Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, արտաքին օգտագործման համար նախատեսված թեզերը, իհարկե, չեն կարող գաղտնի լինել հասարակության համար£ Ադրբեջանը պաշտպանում է Թուրքիային, վերջինս ունի ընդգծված հակաիսրայելական մոտեցում£ Իսկ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի հավաստմամբ. - Իսկապես Իսրայելում հակաթուրքական տրամադրությունները բարձրացել են, բայց ես համոզված եմ ասում, որ դա ժամանակավոր է. Թուրքիան ու Իսրայելն իրար շատ պետք են£ Նրանց քաղաքականությունները տարածաշրջանում համընկնում են£ Իսկ Սումգայիթի հարձակումներում առկա է ադրբեջանական ամբոխի գործոնը£ Ես չեմ կարծում, որ սա կազմակերպված է եղել. դա ինչ¬որ ազգայնական փոքր խումբ է£ Եթե կազմակերպված լիներ, զոհեր շատ կլինեին£ Նրանք շուտ կջարդեն այդ ալիքը£ Իրադարձությունները ենթադրել են տալիս, որ Սումգայիթում հրեական ընտանիքների վրա հարձակումները և° սիոնիստներին ուղղված նախազգուշացնող քաղաքական հաղորդագրություն էր, և° Թուրքիային սիրաշահող` ազգակցական հավատարմության ժեստ£ Իսրայելի խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից մեկը հրաժարվում է հայտնի Շագալի ծառայություններից, ով այլևս պատգամավոր չէ£ Բացի այդ, երեսփոխաններից և ոչ մեկը լեռնային հրեա չէ, ում կարող էին ադրբեջանցի համարել£ Ավելին, Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը պատմության մեջ առաջին անգամ պետական եռօրյա այցով մեկնեց Ռուսաստան` դիվանագիտական քայլերով մինչպետական համագործակցությունը ամրապնդելու, ինչը, բնականաբար, Արևմուտքի ամանորյա երազանքը չէր£ Ադրբեջանական բռնարարքներն ինքնագլուխ ամբոխավարություն որակելը, իհարկե, ճշմարտացի չի կարող լինել. բավական է հիշել նրանց ավագ եղբոր` Թուրքիայի նույնաձեռագիր նախճիրները£ Հրեաների դեմ վերջին հարձակումները 1988¬ին Սումգայիթի հայկական ջարդերի անհամեմատ մեղմ կրկնությունն էին£ Իսկ Սումգայիթի ջարդերը 1915 թ. ցեղասպանության շարունակությունն էին, որի ժամանակ Թուրքիո կառավարությունը, բանտարկյալ խուժանին զինվորական համազգեստ ու զենք տալով, էնեզեների, չեթենների 10-յակ հազարանոց մարդասպանների զորք էր ստեղծում£ Ու հիմա էլ դժվար չէր լինի` պատժիչ հատուկ ջոկատին քաղաքացիական հագուստով քողարկելը£ Դրան գումարած` Էրգենեկոնի գործով ձերբակալված Իբրահիմ Շահինի վերջին ցուցմունքները£ Պարզվում է, որ եթե նրան հունվարի 7¬ին բերման չենթարկեին, հինգ օր հետո ինքը նշանակվելու էր 150 զտարյուն թուրք զինվորներից բաղկացած «Ընդհատակյա» ստորաբաժանման հրամանատար, որը «ներքին մաքրություն» պետք է հաստատեր` հայերին, քրդամետ հրեաներին վերացնելով£ Այս պարագայում խիստ ուշագրավ է 1915 թ. Թուրքիո ռազմական նախարար Էնվեր փաշայի հայտարարությունը. - Այսուհետև մեր քաղաքականությունը պիտի լինի «Թուրքիան թուրքերի համար»£ Սկսել ենք ազատվել նախ հայերից, հետո` հույներից և ամենավերջն էլ` հրեաներից£ Նույնիսկ չպիտի չխնայենք գերմանացիներին£ Այո, ուզենք թե չուզենք` մեր անփառունակ դրացիների արյան կանչն է խաղաղ բնակչի վրա հարձակվելն ու քնած մարդուն կացնահարելը£ Եվ փաստորեն, ոչ միայն օսմանյան, այլև «զրադաշտական» Թուրքիայում էլ են էնվերական բանաձևին դեռևս հետամուտ£ :

Հերթական աճպարարությունը

«Մենք գիտենք, որ դուք գիտեք, որ խաբում ենք, բայց «արդարության» անիվը մեր օգտին պտտեք». մոտավորապես այս սցենարով` անփառունակ մեր հարևանները շարունակում են «Ղարաբաղը մերն է» մատնոցախաղը:

«Ուժեղ ու վտանգավոր թշնամի»

Հենց այս կերպ է Սահակաշվիլին բնութագրել Ռուսաստանին, որին ինքը համարում է իր երկրի գլխավոր թշնամի: - Հանձին Ռուսաստանի` Վրաստանը դիմակայում է ուժեղ ու վտանգավոր հակառակորդի, որը չի ճանաչում միջազգային իրավունքը և քաղաքակիրթ ողջ աշխարհի հետ խոսում է շանտաժի ու սպառնալիքի լեզվով:

Մինչև 2013-ը հույս չունենաք

Հերթական անգամ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ծրագրում իր թեկնածությունն առաջադրել 2013-ին կայանալիք ընտրություններում: Բայց` - Մինչև 2013 թվականը ես կատարելու եմ իմ նախագահական պարտականությունները:

Գյուղատնտեսության վարկավորման 3 տարի

«ԳՖԿ»-ն կառավարության կողմից 2005 թ. ամռանը կազմավորվեց որպես կենտրոնացված կառույց, որը կոչված է համակարգել գյուղատնտեսական վարկավորման բոլոր աշխատանքները, ապահովել վարկավորման հասցեականությունը և վարկային միջոցների անկորուստ շրջանառությունը: Այս խնդիրների շուրջ է զրույցը ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Արա ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ

Այցեքարտ. ԳԵՐԱՍԻՄ ՄԻՐԶՈՅԱՆ. Ծնվել է Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում: Ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը:

Արդյո՞ք ընդդեմ Պուտինի

ՌԴ նախագահի նոր օրինագիծը կուսակցական առաջնորդներին արգելում է զբաղեցնել այլ պաշտոններ. դիցուք` վարչապետի: Ու դեռևս չվավերացված այս առաջարկը նորից թարմացել են Մեդվեդև-Պուտին թաքուն հակամարտության մասին վարկածի քննարկումները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խորհրդային զորքերի կազմում Աֆղանական պատերազմին մասնակցելու, ինչպես նաև Արցախյան ազատամար տի ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Աշոտ Հրաչիկի Բեժանյանին, Գևորգ Ռաֆիկի Գրիգորյանին, Արթուր Նիկոլայի Խաչիկյանին, Գևորգ Սերյոժայի Հարությունյանին ¥հետմահու¤, Արմեն Սերյոժայի Հովհաննիսյանին, Ստեփան Ռազմիկի Սարգսյանին մարտական ծառայության մեդալով պարգ¢ատրելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարարության մեկնաբանությունները «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի զարգացման գործում հանդես է գալիս որպես ամենաշահագր գիռ կողմերից մեկը: Գաղտնիք չէ, որ զարգացած կապի և հեռահաղորդակցության համակարգի առկայությունը պետության պաշտպանության կազմակերպման կարևորագույն հրամայականներից է:

Ի նպաստ համակարգված լուծումների

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

-Աֆղանական պատերազմի հարգելի վետերաններ. 1989 թվականի փետրվարի 15-ին Խորհրդային Միությունը դուրս բերեց իր զորքերը Աֆղանստանից:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

-Հարգելի հյուրեր, Աֆղանական պատերազմի վետերաններ, Պարոնայք գեներալներ և սպաներ, Յուրաքանչյուր սերունդ իր ճակատագիրն ու պատմական առաքելությունն ունի, Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու պատասխանատվության բաժինը: Այստեղ հավաքվածների մեծ մասը ծնվել և հասակ է առել խորհրդային համակարգում, կրթվել ու դաստիարակվել է այլ գաղափարախոսությամբ:

Մշտամնա Չավեսը

Հանրաքվեի արդյունքում Ուգո Չավեսն իրավունք է նվաճել անսահմանափակ անգամներ իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի ընտրություններում: Անցյալ կիրակի կայացած այդ հանրաքվեին մասնակցել է 17 միլիոն ընտրողների 70 %-ը, որից 54,4 %-ը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

Պատճառն անհայտ է

Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հրամանագիր է ստորագրել` Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին կալանավորելու վերաբերյալ£ Այս մասին ծանուցող լրատվամիջոցներին դեռ չի հաջողվել ճշտել, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու նրան. ՄՔԴ¬ն այդ մասին կհայտարարի փետրվարի վերջին£ Նախկինում դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն ալ-Բաշիրին մեղադրել է ցեղասպանության, մարդկության դեմ կատարած ռազմական հանցագործությունների մեջ` դեռևս 2008¬ին խնդրելով կալանքի հրամանագիր£ :

«Մուզիկանտ պոլիտիկա չզբաղվել»

Լատվիացի հռչակավոր երգահան և հանրապետական սեյմի պատգամավոր Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ու տեղական ինքնավարման մարմինների ընտրություններին: Նա ասել է, որ այլևս չի հավատում, որ իր քաղաքական գործունեությունը կնպաստի երկրում իրավիճակի բարելավմանը:

Փոքրալիտրաժների մեծ հաջողությունը

2009¬ի սկզբում Գերմանիայի կառավարությունը 2,5 հազար եվրո լրավճար է հատկացրել` հին մեքենաներն օգտահանության (ուտիլիզացիա) ենթարկելու մասին£ Իհարկե` նոր ավտոմեքենաներ գնելու պայմանով£ Այս կերպ իշխանություններն ավտոարդյունաբերությանը սատարեցին` պահանջարկի մեծացման ճանապարհով£ Դիցուք, 9 և ավելի տարիք ունեցող մեքենաների տերերը կարող են ստանալ 2500 եվրո` հինը հանձնելով նոր մեքենա գնելու համար£ Արդեն հատկացված է 1,5 միլիարդ եվրո, որը կբավարարի 600 հազար մարդու£ Ընդամենը 2008¬ի դեկտեմբերին երկրի ավտոսրահներում գնորդների էին «սպասում» շուրջ 300 հազար նոր մեքենաներ. դրանք, փաստորեն, վաճառված են£ Ավելին, ցածրակարգ համարվող նոր մեքենաների համար նույնիսկ հերթեր են գոյացել£ :

Թումանյան _ 140 «Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին»

Սիրտդ ուռչում է հպարտությունից, երբ ազգային արվեստի գանձարանում ունենում ես ստեղծագործության պատմական նշանակությամբ ու գեղարվեստական վարպետութ յամբ համաշխարհային արժեք ներկայացնող արվեստագետ: Ազգային արժանապատվությունդ սնապարծության աստիճան շոյվում է, երբ այդ արժեքի հաստատուն մեծությունը աճում է ժամանակի գրաքննությամբ ու միջազգային համընդհանուր ճանաչմամբ:

Սրաչք համախոհությամբ ապրեցնենք թատրոնը

1. Փորձարարության անթաքույց կարոտով Արդի հայ թատերարվեստի ստեղծագործական նկարագրի ընդհանրական բովանդակության ընդգրկուն բացահայտմամբ առկա ներուժի մասին որոշակի պատկերացում տալու նպատակամղվածությամբ նախաձեռնված «2008-X» թատերական փառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը կայացավ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆ. կինոռեժիսոր, Երևանի քաղաքապետարանի Մհեր Մկրտչյանի անվ. արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ժող. արտիստ, պետական մրցանակների դափնեկիր «ՈՆՑ ԿԱՄ` ԷԴՊԻՍԻՆ ԵՄ» ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ամբողջ կյանքն է դժվար` մանկուց մինչև հիմա£ Եվ այսօրվանից հետոն էլ հեշտ չի լինելու, որովհետև այն այնքան առեղծվածային երևույթներ է պարունակում, որ ամեն քայլափոխում դու անընդհատ նոր բաների ես հանդիպում£ Դա կապ չունի տարիքի հետ. ինչքան մեծանում, հասակ ես առնում, իմաստնանում, միևնույն է` այս աշխարհում քեզ սպասող բացահայտումները չեն սպառվում£ Եվ ամեն քայլափոխի դժվարության առջև ես կանգնում, քանի որ ուզում ես հասկանալ` ինչ է դա£ Այն, ինչը հասկանալի է ի վերուստ, դա էլ ես ուզում հասկանալ£ Քեզ թվում է, թե երիտասարդ տարիներին սխալվել ես ու ձգտում ես նորից հասկանա¯լ, հասկանա¯լ, հասկանա¯լ… Ի վերջո պարզել, թե ինչո՞ւ ես ծնվել, ապրում և ո՞ւր ես ուզում հասնել£ Իսկ երբ արդեն գիտես, թե ուր ես գնում` այդ ճանապարհն է ամենադժվարը, որը լեցուն է անսպասելիությամբ` անակնկալներով£ Դրանք կարող են քեզ շփոթեցնել և կարող ես խճճվել… Այդ պատնեշները հաղթահարելը դյուրին չէ£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Էլի° հայ£ Դեպքեր են եղել, որ ինձ հրավիրել են ուրիշ երկրներ, բայց ես սովոր եմ, որ առավոտյան դուրս գալիս տեսնեմ իմ փողոցի ծառերը, հայ մարդկանց£ Վերջերս հեռուստատեսությամբ էլ ասել եմ` ախր մենք բոլորս իրար տեսնելիս պետք է բարի լույս ասենք` առանց մեկս մյուսին ճանաչելու£ Պետք է բարի լույս, բարի գիշեր ասենք և ոչ թե մռայլ հայացքներ փոխանակենք£ Իսկ որպես համակրանք` շատ եմ գնահատում ռուս ազգին£ Ռուսն այն ժողովուրդը չէ, որն ապրում է Մոսկվայում. նա հեռավոր գյուղերում ապրող մարդն է` շատ զուլալ, բարյացակամ£ Երևանի պարագայում էլ, ցավոք, երևանցիներ քիչ են մնացել£ Չորս կողմից բոլորն այստեղ են գալիս, ինչը շատ վտանգավոր է. Երևանը կարող է հանկարծ քաղաք-պետություն դառնալ£ Թերևս կարելի էր նաև իտալացի լինել, որովհետև նրանք նման են մեզ. հարավային իտալացին` ոնց որ լենինականցին, միջին իտալացիները` ոնց որ վրացիները լինեն£ Մեզ պես պոռթկացող, անկեղծ, իրենց տեսակի մեջ են` ուր էլ որ լինեն£ Պատահական չէր` երբ «Մեր մանկության տանգոն» Վենետիկի միջազգային կինոփառատոնին էր մասնակցում, իտալացիներն ասում էին, որ Գյումրին շատ նման է Նեապոլին, իսկ Գալյա Նովենցին էլ Աննա Մանյանիի հետ համեմատեցին£ Շատ նման են… Օրինակ` ես չեմ կարող արհեստականորեն ինձ զուսպ և բարեկիրթ մարդ ներկայացնել. ոնց որ կամ` էդպիսին եմ£ Նրանք էլ` իրենց խառնվածքին հարազատ են մնում£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Հոգուս մեջ եղած գաղտնիքը կամ անցյալում չասվածը ես ֆիլմերովս եմ արտահայտում և շարունակում եմ ֆիլմեր նկարահանել ու ասել այն, ինչը չեմ ասել£ Այնպես որ` գաղտնիք չի մնա մինչև մեռնելս£ Ստեղծագործական միտքը բարձրաձայնում է ներաշխարհիս, էությանս գաղտնիքները. այն, ինչը կա իմ մեջ, վերածում եմ ֆիլմի կամ ներկայացման£ Ապրումների, հույզերի կուտակումները կամաց¬կամաց բացվում են դրանց մեջ£ Եթե ֆիլմերիս հերթագայությանն էլ հետևենք, ակներև է դառնում զգացողություն ներիս ընթացքը. «Լուսանկար», «Հուշարձան» կուրսային աշխատանքներս, «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն». սրանք նաև իմ մեջ ձևավորված գաղտնիքների վերարտադրություններն են£ Նույն կերպ` «Շնչառությունը», «Ուրախ ավտոբուսը», «Տխուր փողոցի լուսաբացը»£ Այդ գաղտնիքները պահելը և դուրս չմղելը նույնիսկ վտանգավոր է£ ¬ Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Դժվար հարց է, որովհետև այնքա¯ն առեղծվածներ կան£ Ես շատ եմ սիրում դիտել կենդանական աշխարհը ցուցադրող հեռուստաալիքը£ Ինձ համար առեղծվածային է մնում բնաշխարհը` իր զարմանահրաշ դրսևորումներով, ո՞վ է ստեղծել, ինչպե՞ս և ինչի՞ համար է ստեղծել£ Այնքան բազմազան է. գունեղ, հետաքրքիր, տարօրինակ, հաճելի, վախենալու երևույթներով լեցուն£ Գիտակցությունդ չի հասցնում հասկանալ` ո՞վ է հեղինակը… Աստվա՞ծը£ Եթե Նա է` ես պաշտում եմ Նրան, եթե ոչ` ապա ո՞վ է£ Դա ամենամեծ հարցականն է ինձ համար. ինչքան էլ որ գիտակցեմ, այնուամենայնիվ, դեռ բացահայտելու տեղեր կան£ Օրինակ` ես վստահ չեմ` մարդը երկրագնդի՞ ծնունդ է, թե՞ բերված է£ Ես ուզում եմ պարզել դա ինձ համար. դրանք երևույթներ են, որոնք ինձ հետաքրքրում են£ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը չեմ գտնի երբեք, որովհետև տարիքը չի բավարարում, բայց թե հանկարծ գտա` ֆիլմ կնկարահանեմ£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքում կամ սիրելի անեկդոտը£ - Իմ ամբողջ կյանքը զավեշտալի է. դրանից ավելի մեծ զավեշտ չեմ տեսել£ Ինչո՞ւ ապրեցի, ինչո՞ւ եմ մահանալու£ Կհասցնեմ արդյոք որևէ մեկին օգուտ տալ, թե՞ ոչ, կամ եթե տվել եմ, էլի կարո՞ղ եմ£ Զավեշտալի է մարդու կյանքի ժամանակահատվածը, որովհետև երբ արդեն հասնում ես հասունության, կյանքիդ կեսն անցնում է£ Ծիծաղելի է. դե լավ էլի¯, ի սկզբանե չես տալիս, գոնե մի տասը տարի այն տարիքից տուր, այն, ինչը պետք է` այս տիեզերականությունը ճանաչելու, հասկանալու համար£ :

Բասկովի ձայնը` 4 միլիոն եվրո

Այո, ճիշտ այսքան է գնահատել աշխարհահռչակ ռուս երգիչն իր ձայնը£ Ինչպես Նիկոլայ Բասկովն ինքն է ասել` ձայնն ապահովագրել իրեն հորդորել է Մոնթսեռաթ Կաբալյեն. - Եվրոպայում օպերային երգիչների շրջանում ընդունված է ձայնն ապահովագրելը£ Առայժմ 1 տարով ապահովագիր եմ ձևակերպել, իսկ հետո կտեսնենք,¬ ասել է երգիչը£ Ի դեպ` տարիներ առաջ էլ Բասկովն ապահովագրել էր իր տենորը£ Բայց այն ժամանակ 2 միլիոն դոլարի ապահովագրություն նրան նվիրել էր մոսկովյան ֆիրմաներից մեկը, և դրա ժամկետն արդեն լրացել է£ Այս անգամ Բասկովն ինքն է պայմանագիր կնքել իսպանական ընկերության հետ. - Դասական երգեցողությունն ուղղակիորեն կախված է առողջությունից,¬ պարզաբանել է երգիչը£¬ Իսկ ես բավական մեծ ծրագրեր ունեմ հատկապես դասականի ուղղութ յամբ… Ապահովագրված լինելն ինձ վստահություն է ներշնչում£ Փաստորեն, Ն. Բասկովի ձայնը հիմա ավելի թանկ է, քան Մերայն Քերրիի ոտքերը (1 մլն դոլար), քան Ալյոնա Վոդոնաևայի կուրծքը (10 հազար դոլար) և անգամ Ջենիֆեր Լոպեսի հետույքը (2 մլն «կանաչ»)£ :

Հետմահու պարգև`անձնուրաց շանը

Նորզելանդական Նոզ Այլենդ քաղաքում չեն կարողանում մոռանալ հերոսացած շանը, որն իր գազազած ցեղակիցների հարձակումից փրկել էր երեխաներին£ Ջորջ «մականունով» մարդու այս բարեկամը զբոսանքի է ելել իր 5 ընկեր¬տղաների հետ, որոնցից ավագը 12, կրտսերը` 3 տարեկան էին£ Երեխաները քաղցրավենիք են գնել և տուն դառնալու ճանապարհին պիտբուլ ցեղատեսակի կռվասեր 2 շներ հարձակվել են նրանց վրա£ Սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչ կկատարվեր փոքրիկների հետ, եթե փոքրիկ Ջորջն առաջ չնետվեր ու իր հաչոցներով իր վրա չհրավիրեր գազազած շների ուշադրությունը£ Մի քանի րոպե անհավասար շնամարտից Ջորջին ազատել են անցորդները, սակայն ստացած վերքերից նրան փրկել չի կարողացել անգամ իր անասնաբույժ տերը£ Մարդիկ արժանին են մատուցել հերոս կենդանու հիշատակին. Sky News հեռուստաընկերությունն օրերս տեղեկացրել է, որ քաղաքապետ Անանդ Սաթյանանդը բրիտանական անասնաբուժական կազմակերպության անունից մեդալ է հանձնել խիզախ շան տիրոջը£ Վերջինս այն կախել է Ջորջի բրոնզե արձանի վզից£ :

Նաոմին կապրի՞ Ռուսաստանում

Միլիոնատիրոջ համար, բնական է, առաջնայինը կնոջ արտաքին գեղեցկությունն է£ Եվ շատերը պատրաստ են իրենց կյանքն ու ունեցվածքը կիսել աշխարհին հիացրած մոդելների հետ£ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, օրինակ, պաշտոնակալման հենց սկզբից ամուսնացավ սուպերմոդել Կառլա Բրունիի հետ£ Լորդ Ջասթին Պորտմանը իսկական հեքիաթ է դարձրել ռուս «մոխրոտիկ» Նատալյա Վոդյանովայի կյանքը£ Միլիարդատեր բանկիր Անդրեյ Մելնիչենկոն ամուսնությունից հետո էլ «աշխարհի ամենագեղեցիկ սերբուհի» է անվանում Սանդրա Նիկոլիչին£ Հիմա արդեն «Միլան»¬ի կազմում խաղացող ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն նույնպես երջանիկ է, որ ընտրել է ամերիկյան թոփ¬մոդել Քիրստեն Պազիկին… Իսկ հանրահռչակ «սև հովազ» Նաոմի Քեմպբլը ռուս մեծահարուստ 46-ամյա Վլադիսլավ Դորոնինի հետ ապրում է Ռուսաստանում£ Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին Դորոնինը նրա մատը զարդարել է խոշոր զմրուխտե քարերով արտասովոր մատանիով£ Ասել է թե` պատրաստ է ամուսնանալ Նաոմիի հետ£ Հետաքրքրասերները լուրեր են տարածել, որ նրանց հարսանիքը կկայանա այս ամառ, և Նաոմին արդեն հարսանեկան զգեստ է պատվիրել իր բարեկամ հայտնի մոդելագործներ Դոլչեի ու Գաբանայի մոտ£ Իսկ Դորոնինն էլ, ասում են, մատանիներ է պատվիրել` սպիտակ և վարդագույն ոսկուց£ Ասում են նաև, որ առատաձեռն ռուս գործակալը իր «հովազին» շլացնում է թանկարժեք նվերներով. ինչպես օրինակ 600 հազար դոլար արժողությամբ տուն և այլ «մանրուքներ» արդեն Նաոմիինն են£ Ի դեպ, սրանից առաջ Դորոնինի սրտի տիրակալը նույնպես մոդել է եղել` շվեդուհի Կարեն Շոնբախլերը£ :