ՎԵՐՋԱՊԵ˜Ս թեև մի քիչ ուշացումով

Օլիգարխների ախորժակը զսպելու քաղաքակիրթ եղանակների հետ հայրենի կառավարությունն այլևս հույսեր չի կապում: Համենայն դեպս նախորդ տարիների ու հատկապես վերջին ամիսների տարերային թանկացումների «բովանդակալից» վիճակագրությունը մի վերջին անգամ քննարկելով` կառավարությունը որոշում է ընդունել ավելի քան մեկ տասնյակ առաջին անհրաժեշտության ապրանքների գները սահմանափակելու վերաբերյալ:

Կիսաստերից նախընտրելի անորոշություն

ՈւՆԵՑՎԱԾՔԻ հայտարարագիր կոչվածը անպետք թղթի կտոր համարելով` հայրենի պաշտոնյաները բոլոր ժամանակներում ընդգծված արհամարհաբար են վերաբերվել դրանց: Հետաքրքիր է, որ մինչև հիմա հայտնի չեն դեպքեր, երբ որևէ մեկը ժամանակ տրամադրած լինի սեփական ունեցվածքը թղթի վրա ի մի բերելուն և, ինչպես օրենքն է պահանջում, հրապարակված լինի մամուլում:

Հա՞ որ...

Տարեմուտից առաջ բռնկված «Ձու» օպերացիայի արձագանքները վերջապես հասել են Տնտեսական Մրցակցության Պաշտպանության պետական հանձնաժողովին: Թվում էր, թե տեղի ունեցածը վերջնականապես մոռացվել է, բայց, ինչպես տեսնում ենք, նախատոնական հավկիթային վերիվարումներից մոտ երեք ամիս ա´նց հանձնաժողովը որոշեց անդրադառնալ նախատոնական գրպանահատությանը:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ճիշտն ասած` այլևս հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր հատկապես վերջին իրադարձություններից հետո տրամադրված լինեն համոզել, թե հեղինակություն կոչվածից ոստիկանությանը դեռ ինչ¬որ բան մնացել է: Այդ արդյունքին հայրենի իրավապահներն իրենց իսկ «ջանքերի» շնորհիվ են հասել:

ՕԵԿ-ՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԵՆ

«Օրինաց երկիր» խմբակցությունն ԱԺ-ում փոքրաթիվներից է: Եթե կուսակցությունը հանուն ակնկալվող պաշտոնների` կոալիցիայի մաս չկազմեր, ապա անգամ խմբակցությունը նկատելի չէր լինի ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և անգամ ՀՅԴ-ի կողքին:

«ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»

Երկրում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի կապակցությամբ ահազանգ հնչեցնելով, «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովից հետո, կուսակցութ յան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել` այն անվանելով «ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»:

«Օգնեցե˜ք»` կանչում են Հայաստանի գետերը…

«Գետերի պահպանության» միջազգային օրը շատ երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Թաիլանդ, Ավստրալիա, Ռուսաստան և ԱՄՆ, ուղեկցվում է ընդդեմ գետերի աղտոտման բողոքի ակցիաներով ու այլ միջոցառումներով: Իսկ ի՞նչ է արվում Հայաստանում:

Հարկավոր է զգոն լինել

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Իլհամ Հեյդարօղլու ռեժիմը կարծես հոգեվարք է ապրում: Երկա՞ր կտևի, թե՞ կարճ` հաստատ ասել չենք կարող:

Կարո՞ղ է շրջադարձային դառնալ

ԿԱՐԾԵՍ` բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը շրջադարձային դառնա: Չնայած` որոշ քաղաքագետներ համարում են, որ այսօր քաղաքական ուշադրության կիզակետում արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներն են, և միջազգային հանրությունը Ղարաբաղյան խնդիրն առժամանակ հետին պլանում կթողնի:

Մինսկի խումբը «շե՞ֆ» էլ ունեցավ

Փորձագետների կարծիքով` Մեդվեդևը, ԱՄՆ¬ի համաձայնությամբ, ներքին կարգով նշանակվել է Մինսկի խմբի համանախագահության գործադիր տնօրեն: :

«Ցանելու» և «հնձելու» ժամանակներ

2008¬ի փորձը նկատի ունենալով, ՀՀ ոստիկանությունը հանգել է այն կարծիքին, որ կա հանրահավաքներ «ցանելու» և հանրահավաքներ «հնձելու» ժամանակը: :

Մտահոգություն` պարադոքսալ «էֆեկտներից»

Մինսկի խմբում համանախագահող երկրներից Ռուսաստանը կարծես թե մյուս երկուսի նկատմամբ դառնում է «ամենահավասարը»` հավասարների մեջ: Դա հայերիս համար պետք է որ ուրախալի լինի, եթե մոռանանք հայտնի ասույթը` «Աստված, իմ մտերիմներից ինձ փրկի, թշնամիներիցս` ինքս էլ կպաշտպանվեմ»:

Մանդատային «մանյակ»

Ըստ շրջանառվող խոսակցությունների` երբ Ր. Հովհաննիսյանը «հայհոյել» է մի քանի պատգամավորների` ասելով «մանդատս ուտես», վերջիններս հակադարձել են. հերիք ա մանդատդ թափահարելով ման գաս, այն թթի ծառ չի, որ անընդհատ թափ ես տալիս: Մանդատդ մտցրու դարակդ ու հանգստացիր այդ «մանյայից»:

Արժանի է

Լ. Տեր¬Պետրոսյանի հրամանագրով Զարուհի Փոստանջյանը նշանակվել է ՀԱԿ¬ի համակիր «ԲՏՌ» կանանց վաշտի հրամանատար: :

Սադոյանն էլ լռեց, իրենք դեռ խոսում են

Ինչո՞ւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գնաց¬եկավ ու կրկին «կպավ» վաղուց մոռացվածը մազութի գործին: Դոստոևսկին հանճարեղ է մեկնաբանել այդ ախտանիշը` թե ինչն է պատճառը, որ հանցագործները ակամա այցելում են այն վայրերը, որտեղ հանցանք են գործել:

Թե ինչպես է Մեդվեդևը խելքի բերում Ալիևին

ՄԵԴՎԵԴԵՎ ¬ Պատերազմ սկսելու գաղափարը հանի´ր գլխիցդ: Որ պատերազմ սկսեցիր, պայթեցված նավթա-գազային տրուբեքի բեկորները ուղարկելու եմ Լոնդոն ու Նյու Յորք` «ցուցահանդեսի»:

Ծանրամարտ.

ՀԱԿ¬ը լավ «պոկում» է, «Ժառանգությունը»` լավ «հրում» Թեպետ ըստ ՀՅԴ¬ի` ՀԱԿ¬ն իջեցրել է իր նշաձողը, բայց գալիք ընտրություններում մոտենալու է ծանրաձողին: Կոնգրեսը «պոկում» վարժությունում իրեն վստահ է զգում, բայց «հրում»¬ում ակնհայտորեն զիջում է «Ժառանգությանը»` հատկապես Զարուհի Փոստանջյանին:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Ադրբեջանի իշխանությունը բավական կասկածելի պայմաններում կարողացել է խուսափել զենք ներկրող հիմնական երկրների շարքում ընդգրկվելուց: Նախօրեին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը հրապարակել է սովորական սպառազինության և ռազմական սարքավորումների հիմնական տեսակների առաքումների մասին զեկույցը, որտեղ զարմանալիորեն բացակայում է հարևան հանրապետության անունը:

Փոխանցվել է

Ի կատարումն Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին: :

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Բրյուսելում

Հյուսիսատլանտյան դաշինիքի կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել իր գործընկերների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Տարեգրության այս օրը

1921 թ. մարտի 15¬ին Բեռլինի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանի կրակոցից սպանվեց Հայոց ցեղասպանության վճիռն արձակողներից ու այն ծրագրող ներից մեկը` Թուրքիայի նախկին վարչապետ Թալեաթը::

Լեռներում արծիվներ են ծնվում

- 1991 թվականն էր: Հիշում եմ, թե ինչպես մայրս օրհնեց, համբուրեց եղբայրներիս և ռազմաճակատ ճանապարհեց:

Դեռ այնքա˜ն դասեր կան նրանից առնելու…

Երբ երկար ճանապարհ անցած անհատն է ասում «Կյանքը պարգև է», ուրեմն մեծ է նրա վաստակը` այդ պարգևին արժանանալու, դրա արժեքը գիտակցելու ու այն վայելելու համար: Գեորգի Գարեգինի Ասատուրյանն այդ անհատներից է, ում ապրած կյանքը լավագույն օրինակ կարող է դառնալ յուրաքանչյուրի համար:

183¬ամյա գյուղի 60-ամյա տարեգիրը

Հիմա արդեն Արագածոտնի մարզի, նախկինում` Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի ճշմարիտ տարեգրությունը կարելի է համարել համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան ՀԱՅԱԶՆԻ «Վարդենիս» գիրքը, որը հեղինակն իրավամբ հանրագիտարան է անվանել:

Հիշում ենք հոգու ջերմությամբ

Արդեն քանի տարի է իր տպավորիչ կերպավորումներով հանդիսատեսին չի ներկայանում սիրված դերասան Զարե ՏԵՐ¬ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ու թատերասերը կարոտում է նրա ինքնատիպ կատարումները: Վերջինիս արվեստի երկրպագուներն այս տարի սիրով կնշեին արվեստագետի ծննդյան 90¬րդ տարելիցը. դա կանեն կինն ու դուստրը, բայց առանց հոբելյարի ֆիզիկական ներկայության:

ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1988 թվականի հունվարի 1-ի տվյալներով` Հայաստանը Խորհրդային Միության ամենակարդացող երկրներից մեկն էր: Հայաստանը աշխարհի 60 երկրների շարքում էր` գործող գրադարանների թվով, որոնցում գրանցված ընթերցողների թիվն անցնում էր երկու միլիոնից:

Ձմեռայինի խորհրդանիշը չի՞ ընտրվում

Գրագողության մեղադրանքները և վատ ճաշակի քաղաքական միջամտությունը դառնացրել են Ձմեռային օլիմպիադա-2014¬ի թալիսմանի ընտրությունը: Անցյալ շաբաթ հեռուստամրցույթում ռուսաստանցիները փորձել են ընտրել Սոչիում կայանալիք մրցահանդեսի թալիսմանը:

Հրդեհել են բոմժին

Վայրագությունն ազգային պատկանելություն չի ճանաչում, բայց Մոսկվայում այն կարծես, համատարած դառնալու վտանգ ունի: Այլ պետությունների քաղաքացիների հանդեպ դաժանություններն իբր փորձում են պատճառաբանել, բայց իրենց հայրենակից տնանկի հետ այդպես վարվելը պարզապես ուրիշ ախտանիշի մասին է խոսում:

Էկրանավորել են Հիտլերի պատանեկությունը

Շվեյցարացի ռեժիսոր Ուրս Օդերմաթի «Իմ պայքարը» կինոնկարը Վիենայում Ադոլֆ Հիտլերի պատանեկան տարիների մասին է (տեղեկացրել է Zeit¬ը): Ֆիլմի հիմքում Ջորջ Տաբորի նույնանուն պիեսն է, որն առաջին անգամ բեմադրվել է 1987 թ. և մինչ օրս հաջողություն է վայելում Գերմանիայում:

Լենինն ու նրա հրեա նախահայրը

Վոլոդյա Ուլյանովը միշտ ներկայացվել է որպես աղքատ ընտանիքի զավակ, բայց որևէ մանրամասն հայտնի չէ նրա «նախահեղափոխական» կենսագրությունից: Ասում են չէ՞, պետական գործիչների գաղտնիքները մի քանի սերունդ հետո են «բացահայտվում»:

ՄԱՐԴՆ ԱՌՆԵՏԻ ՈՒՂԵՂՈՎ

Ամերիկյան գիտնականները հաջողությամբ մի փորձ էլ են ավարտել. նրանք մարդու ուղեղի վնասված մասում տեղադրել են առնետի ուղեղի` նույնպես վնասված մի մաս: Ֆլորիդայի համալսարանի գիտնականների խումբը հերթական իր փորձի ժամանակ նորածին առնետների ուղեղի քառակուսիների մեջ տեղադրել է մարդու ուղեղ:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տևական ժամանակ հետազոտություններ կատարելուց հետո, գիտնականները հայտնաբերել են, որ կան մասնագիտություններ, որոնք ազդում են մարդու հոգեբանութ յան վրա, նրանց դուրս մղում ակտիվ գործունեության դաշտից, խաթարում նրանց նյարդային համակարգը:

Մուամարի ամազոնուհիները

- Նրանք գեղեցիկ են և հաճախ բարձրակրունկ կոշիկներ են հագնում, կրում գրգռիչ զարդեր, շուրթերը ներկում են կարմիր շրթունքներով, իսկ եղունգները` կարմիր լաքով: Սակայն, այդուհանդերձ, նրանք զինվորական համազգեստով ու կարմիր բերետներով են, իսկ ձեռքներին` Կալաշնիկովի ավտոմատներ են:

Քադաֆին Ուկրաինայո՞ւմ

Մինչ Լիբիայում փոթորկվում է համաժողովրդական բողոքը, հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Ուկրաինայում: «Ազատություն» ռադիոկայանը (վկայակոչելով պատգամավոր, ագրարային քաղաքականության հարցերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Գրիգորի Կալետնիկին) հաղորդել է, որ Յուլյա Տիմոշենկոյի կառավարությունը բանակցել է լիբիացի առաջնորդի հետ` վերջինիս վարձակալությամբ հողեր տրամադրելու:

Աշխարհի ամենաջահել տատիկը

Ռումինուհի Ռիֆկա Ստանեսկուն ճանաչվել է ամենաերիտասարդ տատիկն` աշխարհում (տեղեկացրել է The Daily News¬ը): Երկու տարի առաջ, երբ լույս աշխարհ եկավ փոքրիկ Իոնը, նրա մայրն ընդամենը 11 տարեկան էր, տատիկը` 23, իսկ տատիկի մայրը` 40:

«Համեստության օրենքներ»` Չեչնիայում

Չեչենական Հանրապետության իշխանությունները ներողամտությամբ են վերաբերվում հարձակումներին այն կանանց հանդեպ, ովքեր չեն պահպանում «համեստութ յան օրենքները» և չեն հագնվում իսլամի չափանիշներով (տեղեկացրել է «Ինտերֆաքս»¬ը` հղում կատարելով Human Righte Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալները): Ընդ որում, այդ հարձակումներին մասնակիցը կարող են լինել նաև իրավապահ մարմինների աշխատակիցները:

82 դաջվածք` արտիստուհու պատկերով

Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսի կրքոտ երկրպագու Միլենկո Բուկովիչն իր մարմնին արտիստուհու պատկերներով 82 դաջվածք է արել (անցած ուրբաթ գրել է բրիտանական Sun թերթը): Մեխիկոյում թերթեր վաճառող Միլենկոն պատմել է, թե որքան է տպավորվել, երբ առաջին անգամ Ռոբերթսին տեսել է «Էրին Բրոկովիչ» ֆիլմում:

Տարերքի դեմ` չարիքո՞վ

Անսպասելի ու նաև խիստ տարակուսելի մի նորություն է տպագրել ամերիկյան Tiny Creen Buble¬ն: - Ոնց որ թե ՆԱՍԱ¬ի և այլ կառույցների մասնագետները գտել են` ինչը կարող է հետ շրջել համընդհանուր ջերմացումը: