Նորությունը համայն հայության սրտովն է

Թուրքիայի հարցում պաշտոնական Երևանի քաղաքականության մեջ նոր` յուրաքանչյուր հայի ազգային արժանապատվությունը շոյող շեշտադրումներ է նկատվում: Վերջերս Ֆրանսիայի հայաշատ քաղաքներից մեկում` Մարսելում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, ասել է` «Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն»:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԱՐԵՍԿԻԶԲ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Ինչպես երևում է` մինչև Ամանորյա տոների ավարտը ներքաղաքական հետաքրքրություն ներկայացնող զարգացումների ականատես չենք լինի: Խորհրդարանը լավ թե վատ` ավարտեց այս տարվա աշխատանքը, իսկ նոր խորհրդարանի ընտրություններին պատրաստվող կուսակցություններն այս ընթացքում համառ լռություն են պահպանում` չցանկանալով ժամանակից շուտ իրենց կիրառելիք ռազմավարությունն ու մարտավարությունը ներկայացնել:

ՔՍԱԿԸ ԴԱՏԱ՞ՐԿ Է

Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՅԴ¬ում ֆինանսական դժվարություններ են առաջացել, և առաջիկա ընտրություններում այս կուսակցությունը քարոզարշավ կազմակեր պելու համար զգալի դժվարություններ է ունենալու: ՀՅԴ ղեկավարները չեն հերքում ու իրենց լռելյայն կեցվածքով ըստ էության հաստատում են խնդրի առկայությունը:

ՍԱՐՍԱՓՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Տավուշի մարզում այս տարի մարդիկ սկսել են սարսափով սպասել գարնան գալուն` համոզված, որ եղանակների տաքանալով` ակտիվանալու են նաև տարածաշրջանի մի քանի սողանքները:

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ Է

Չի բացառվում, որ «Հայռուսգազարդն» առաջիկայում դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ոչ միայն գազի սակագինը վերանայելու, այլ նաև վաճառվող երկնագույն վառելիքի չափման միավորը ոչ թե խորանարդ մետրը, այլ կալորիան ընտրելու:

ՀԱ՞ ՈՐ...

«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է իրեն պատկանող տարածքների մի մասը վաճառել: Ընկերության կայքում տեղադրված է վաճառքի ենթակա շինությունների ցանկը, որոնցից բջջային կապի օպերատորը նախատեսում է ազատվել:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ...…ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ռուսաստանի պետական դուման նոր գումարում ձևավորեց, ընտրվեցին նոր խմբակցություններ` հաստատելով, որ վերջին տարիներին ռուսական քաղաքական խճապատկերը չի փոխվում, գրեթե միշտ միևնույն կուսակցություններն են ձևավորում ստորին պալատը:

ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՏԵՐԻՑ ՄԵԿԸ

Օրերս Թուրքիայի մեծ ժողովի նախագահը «սենսացիոն» բացահայտում է արել. «Մինչդեռ նորագույն պատմության ամենամեծ կոտորածներից մեկը 1992-ին աշխարհի աչքի առջև իրականացվեց Խոջալուում: Այդ կոտորածներին անձամբ մասնակցել է ներկայումս Հայաստանի նախագահի պաշտոնը վարող Սերժ Սարգսյանը»:

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Արշակ Սադոյանը որոշել է խորհրդարան վերադառնալ, քանի որ վարժվել էր պատգամավորի կյանքին ու կենցաղին, հասարակության ուշադրության կենտրոնում լինելու հաճույքին: Պատգամավոր դառնալու համար էլ նա ջանք ու եռանդ չի խնայում` դիմելով տարբեր քաղաքական ուժերի:

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է

Ըստ որոշ տեղեկությունների, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը «Մոնումենտում» սկսել է ռեստորանային շքեղ համալիրի շինարարությունը: Այդ համալիրը լինելու է թանկարժեքներից մեկը, ունենալու է նաև հյուրանոցային բաժանմունք, լողավազան:

ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում երկու օր առաջ գրեթե հեղափոխական իրավիճակ էր տիրում: Բուհի դասախոսները հավաքվել և պահանջում էին իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձը, որը մինչև օրս չի վճարվել:

ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

ԱԺՄ¬ն չնայած հավաստիացնում է, թե ուժերի լարմամբ է պայքարելու նոր խորհրդարան անցնելու համար, սակայն այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել¬չմաս նակցելու հարցը Վ. Մանուկյանի գլխավորած քաղուժում դեռևս հստակեցված չէ: Ամենայն հավանականությամբ` ամեն ինչ հունվարյան տոներից հետո վերջնականապես պարզ կդառնա:

ՏՈՆԱԾԱՌ ՋԱՆ, ՏՈՆԱԾԱՌ

Ամանորն արդեն քայլում է Հայաստանում: Երևանյան փողոցներում, խանութների դիմաց արդեն հայտնվել են զարդարուն տոնածառերը, իսկ Հանրապետության հրապարակի եղևնին էլ ստիպում է մարդկանց կանգ առնել, հիանալ շքեղությամբ:

ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ

Օրերս տեղի ունեցած «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսին մասնակցում էր նաև Սիրիայի նշանավոր հայ հանրային և գիտական գործիչ Հակոբ ՉՈԼԱՔՅԱՆԸ, ում զեկուցումը կրում էր «Ծագումով հայ լատինները Սուրիոյ մէջ» խորագիրը:

Հարուստ ավանդույթներին հավատարիմ

Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը երկարամյա կենսագրություն ունի: Քանի-քանի սերունդներ է ընդունել ու ճանապարհել դեպի կյանք:

ՀԱԿ¬ի պարզաբանումը

Դեկտեմբերի 10-ի երթի առիթով Երբ մեր հույսն է հերթականը, բացառվում է «արտահերթը», մեզ մնում է միայն երթը: :

«ժառանգությունը» Ս. Նիկոյանին` հայտնի դեպքի առիթով

- Մեր որոշ պատգամավորների ոչ թե ականջներն են խցանված` այլ ուղեղները: Այնպես որ, լվացքի արժանի օրգանը սխալ է ընտրված:

Բարեգործության ոչ նյութական կողմը

Որքան տևական և խորհրդավոր լինի ԲՀԿ լռությունը, այնքան սուր զգացողությունների սիրահարները հաճույք կստանան: Սա էլ Ծառուկյանի կողմից յուրովի բարեգործություն է` դետեկտիվ ժանրի երկրպագուներին:

Ռոբերտ Քոչարյանի «երգը»` Գագիկ Ծառուկյանին

Բայց դու անցնում ես ու հետ էլ չես նայում, Սիրտս ալեկոծված ծով ես դարձնում: :

Ում համար Է պատրաստվում ԲՀԿ «Ռեքվիեմը»

Ըստ վերլուծաբանների` ԲՀԿ պատվերով շուտով կգրվի «Գարնանային Ռեքվիեմ»: Սակայն ոչ թե ՀՀԿ-ին հրաժեշտ տալու թեմայով, այլ` ՀԱԿ-ին վերաբերող:

Ազերի Քաջ Նազարը

Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ ադրբեջանցիք իրենց ազգային արժեք են համարում նաև հայկական «Քաջ Նազարը»: Եվ որոշել են ֆիլմ նկարահանել, որի գլխավոր` Նազարի դերը կկատարի Իլհամ Ալիևը:

Ազերիներին շտապօգնություն ցուցաբերողը

Ազերիները նկարահանում են նաև «ափալ-թափալ քյոմակ» լիամետրաժ ֆիլմը, որում շտապօգնության ԲՈՒԺՔՐՈՋ դերը կատարում է հայ իրավածախված Արթուր Սաքունցը: :

Եվս մեկ կոշկագրոհ

Երկու օր առաջ, Իրանի հյուսիսային Սարի քաղաքում ելույթ ունենալու պահին, Մահմուդ Ահմադինեժադի վրա կոշիկ են նետել: Չինական Սինխուա գործակալությունը, հղում կատարելով իրանական մամուլին` նշել է, որ նախագահի ուղղությամբ կոշիկ նետողը Իսլամական Հանրապետության գործազուրկ մի քաղաքացի է:

600 մանկավաճառ

Երեխաների առքուվաճառք կատարելու կասկածանքով Չինաստանի ոստիկանությունը երկու օր առաջ ձերբակալել է 600 մարդու: Ինչպես տեղեկացրել է Reuters¬ը` այս գործառնության ընթացքում հայտնաբերվել ու չարագործների որոգայթներից ազատ են արձակվել 178 անչափահասներ ու մանկահասակ երեխաներ:

ԳՈՐԻՍԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ Դիվիզիայի հրամանատարը

(գվարդիայի գնդապետ Ներսես Փարսիի ԲԱԼՈՅԱՆԻ ծննդյան 110-ամյակին) Ն. Փ. Բալոյանին բախտ չվիճակվեց հասնել գեներալի կոչմանը: Սակայն նա Հայրենական մեծ պատերազմի տարիներին դասվում էր հայ քաջարի ռազմիկների շարքում, օրինակ ծառայում երիտասարդության, ղեկավարության, հրամանատարների համար:

Գիտեմ` լավ կծառայեմ ու կվերադառնամ

Շարունակվում է աշնանային զորակոչը: Ասել է թե` Հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում աշխատանքային առօրյան դարձյալ ծանրաբեռնված է և հագեցած:

ՕՋԱԽԻ ՏԵՐԸ Դեկտեմբերի 13-ին նա կդառնար 78 տարեկան

Գեղաթով, հեքիաթային բնաշխարհը Արարչի զարմանահրաշ ստեղծագործությունն է, ուր երկրի ու երկնի ներդաշնակ խորհուրդ կա, կա իմաստություն, սեր ու կյանք: Ուր խոսում, թախծում կամ ցնծում է հոգիդ անկաշկանդ... Սքանչելի բնության մի մասնիկն էլ նա էր` Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆԸ:

Շուֆուտինսկու նոր սիրավեպը

Վերջին շրջանում արտիստին հաճախ են տեսնում երգչուհի Կատերինա Գոլիցինայի հետ: Շոուբիզնեսի ետնաբեմերում սկսել են խոսել Շուֆուտինսկու նոր հրապուրանքի մասին, ում հետ երգիչն օրերս տեսագրել է «Ամեն ինչ անցավ» սկավառակը:

Արի ամուսնանանք

Բրիտանական խոշորագույն ոսկերչական ընկերության կազմակերպած սոցհարցումներն ապացուցել են, որ կանայք այնքան էլ համբերատար չեն` սպասելու այն պահին, թե ե՞րբ տղամարդը ծնկաչոք կխնդրի իրենց ձեռքն ու սիրտը: Փոխարենը հենց իրենք են արտաբերում նվիրական խոսքերը` «արի ամուսնանանք»:

Ով ավելի շատ

Ամանորի նախաշեմին TNS ընկերությունը հետազոտել է, թե ռուսներն ինչպես են վերաբերվում նվերներին: Կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում` նվերներ ընտրելու համար, իսկ տղամարդիկ նախընտրում են ավելի շատ փող ծախսել:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ավտոապահովագրական ծառայության թանկացման մասին տեղեկությունները, որոնք մեծ թափով սկսեցին շրջանառվել մի քանի շաբաթ առաջ, նույնքան արագ մարեցին: Տպավորությունն այնպիսին է, թե ապահովագրող ընկերությունները փոխհամաձայնեցված և միասնական գործողությունների էին անցել` մեքենատերերի տրամադրությունները շոշափելու համար:

Ամենահարուստ երկիրը

Եվրամիությունում այդ պետությունը Լյուքսեմբուրգն է, որի ՀՆԱ¬ն 2010¬ին ավելի քան երկու անգամ գերազանցել է ԵՄ միջին ցուցանիշը (տեղեկացրել է «Եվրոստատ»¬ը): Երկրորդը Նիդեռլանդներն են, ապա` Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Շվեդիան, որոնք 20-30 տոկոսով գերազանցում են միջին ցուցանիշը:

Հացադուլ` պոռնկուհիների համար

Ղրղզստանի յոթ գաղութներում կալանավորները հացադուլ են հայտարարել (տեղեկացրել է 24. kg գործակալությունը): Պատիժների իրականացման պետական ծառայության ներկայացուցիչ Ժոլդոշբեկ Բուսուրմանկուլովը հայտարարել է, թե դրա պատճառն առայժմ անհայտ է, որովհետև հացադուլավորները որևէ պահանջ չեն ներկայացրել. - Հավանաբար նրանք ցուցումների են սպասում` քրեական առաջնորդներից,¬ մասնավորեցրել է պաշտոնյան:

Ընդդեմ ծամոնի

Շատերն են զզվանք ապրում, երբ սեղանի ինչ¬որ մասում, տրանսպորտի նստարաններին կամ կոշիկի ներբանին կպած ծամոն են հայտնաբերում: Եվրոպական երկրների իշխանությունները տարեկան միլիոնավոր եվրոներ են ծախսում` այդ տհաճության դեմ պայքարելու համար:

ԱՆՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է

* Իտալական քաղաքամերձ մայրուղու վրա բախվում են նույն մակնիշի և նույն գույնի երկու ավտոմեքենա: Երկու վարորդներն էլ անվնաս են մնում և իրենց փրկությամբ ուրախացած` որոշում են ծանոթանալ:

Լեռներն ավելի ապահով են

Փորձված ալպինիստ Ժերար Օմելը 6 անգամ հաղթահարել էր Էվերեստի բարձունքը և միշտ անվնաս վերադարձել: Բայց նա մահացավ իր տանը` էլեկտրալամպը փոխելիս:

Խնամակալ շունը

Ուդմուրտիայի նախագահ Ալ. Վոլկովն անձամբ է գնացել տեսնելու ձագասեր այդ շան «որդեգիր» վագրիկներին: Կենդանաբանական այգու բենգալյան Մեգի վագրը հրաժարվել է կերակրել իր նորածին ձագուկներին:

Ուրախացեք, սրճասերներ

Հետաքրքիր հետազոտություն է կատարել Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ֆենջու Սոնգը: 20 տարի շարունակ ուսումնասիրելով 113 հազար կանանց ու տղամարդկանց տվյալները, ուղղակի կապ է հայտնաբերել սուրճ օգտագործելու և մաշկի քաղցկեղի հիվանդության միջև:

ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ Հարսանեկան ավանդույթներ

* Սամոայում հարսի զգեստը պատրաստվում է թթենու կեղևից: * Նիգերիայում գեղեցկության ուրույն պատկերացումներ կան: