Դանիել Վարուժան _ 125 Եղեգնյա գրչով քանդակված երգեր
«Մայր ըլլար և բանաստեղծ ըլլար միևնույն բանն է` երկուքն ալ արյունով կբաժնվին և կանմահանան ուրիշ էակներու մեջ… Զոհեցե°ք ձեր կյանքը ժողովրդին համար. ա°յս է ձեր պաշտոնը»£
Դանիել ՎԱՐՈՒԺԱՆ
Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի Կոմիտասի սրահում, տնօրեն Ֆելիքս Բախչինյանի խելամիտ ուղղորդմամբ, Կոմիտասի երգերի ոգեղեն միջարկումներով, ելույթից ելույթ խնամքով թերթվում են Դանիել Վարուժանի (Չպուգքյարյանի) կյանքի ու ստեղծագործության անմոռանալի էջերը£ «Քառաձայն պատարագ» է որակվում 4 ժողովածուներից կազմված գրական ժառանգությունը, որի ընտրանու կատալոներեն (ֆրանսերենից` հայերենի համադրությամբ) թարգմանությամբ նորընծա գրքույկը հպարտությամբ է համակում ներկաներին£ Ըստ էության միակ ծանրակշիռ, թող որ 30-ամյա վաղեմության, մենագրության վերահրատարակության փաստով ոչ միայն Վազգեն Գաբրիելյանի գիտական հետազոտության եզակի արժեքավորությունն է գնահատվում (տարօրինակ է, որ տասնամյակներով բանասերների մեծաթիվ սերունդներ կրթող վարուժանագետը հետնորդներ չունի), այլև արդի մշակույթի գործիչների հավաքական խոսքով ամբողջանում է հայ քերթության արվեստի երևելիներից մեկի մշտահմա, առինքնող ստեղծագործական նկարագիրը£ Եվ, կայացման ընթացքի խորագետ վերաիմաստավորամբ, XXI դարասկզբին` «էության հիմնաքարը կազմող» ծննդավայր Բրգնիկից մինչ արնածոր 1915¬ին գազանաբարո սպանությունը, ապրված երեսունմեկ տարիների յուրաքանչյուր օրվա տարողունակությունն է ընդլայնվում£ Պոլսի Բերա և Գատըգյուղ թաղամասերի Մխիթարյան գիշերօթիկ վարժարաններից ձգվում դեպի Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան, որտեղ Դուրյանի ու Պոլսո ծովեզերքի ներշնչանքով պատկերավոր մտածողութ յան առաջին տպավորիչ չափածո արտահայտությունները` սիրո, կարոտի, ցավի ու թախծի, գունեղացել են Ալիշանի շնչով£ Մոլի ընթերցանությամբ հարստացել են ստեղծագործական միտքն ու ձիրքը` հայրենքի ու հայրենի մշակույթի, իտալական գրականության ու արվեստի խորիմացությամբ, քանդակազարդ Վենետիկի չքնաղ կերպարով£ Եվ, կյանքի տառապանքից ծնված վշտի ամոքման բաղձանքով բովանդակել են անձնական ապրումների նեղլիկ շրջանակից դուրս հորդող համամարդկային սիրո քնարակերտ գաղտնարան-«Սարսուռները» առաջին ժողովածուն (1905 թ.)£ Աշխարհի բոլոր խեղճերի, թշվառների հանդեպ փորձել է շարժել մարդկանց գութը` «արյուն¬արցունքով» քանդակված բառերով վարակելով ընթերցողին ծանր իրականության ու գեղեցիկ երազանքի հակադրամիասնությունից ծնված վշտաթառանչ իր զգացողություններով, համամարդկային մեծահոգի խոհերով£ Գենտի համալսարանում քաղաքական ու տնտեսական գիտություններ ուսանելուն ջանասիրաբար զուգակցել է գրականության դասընթացները, տարվել ֆլամանդական գեղավեստով, ոգևորվել բելգիացի մրրկաթինդ մեծ բանաստեղծ Էմիլ Վերհարնով£ «Ընկերավարական գիտակցական հոսանքով» և բանվորական սոցիալական շարժումների վերելքով նրանում խմորվել են ըմբոստության երգերը դեռևս 1904-1907 շրջանում, երբ «հայությունը կխեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ»£ Եվ, մարտաշունչ հայրենասիրությամբ ամփոփվել ճիշտ 1 դար առաջ երկնած «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ` մեկտեղելով մինչ 1908 թվականի թուրքական սահմանադրության հռչակումը եղած ազատատենչ նկրտումները սոցիալ-քաղաքական հալածանքներից ու համատարած մահերից հյուծվող հայրենակիցների£ «Հայությունը կուլար ու կմռնչեր իմ մեջս,¬ երկրորդ գրքի առիթով գրում է Վարուժանը£¬ Իր արյունն է, որ ջանացած եմ վերապրեցնել. անեծք գլխուս, եթե խորթացուցած եմ զայն»£ Կրոնական ճնշումներից ընդարմացած ստրուկ հոգիներին լիարյուն կյանքի ուժ ու հաղթական պայքարի կորով են ներշնչում վիշապաքաղ արևորդի Վահագնի և արգասավոր սիրո ու առաքինությունների դիցուհի Անահիտի պաշտամունքով առլեցուն հզոր ու գեղեցիկ հեթանոս օրերի հրաշագործ խոյանքները բռնակալության, ամեն տեսակ կապանքների նսեմ մռայլին հակադրող քնարադյուցազ ներգական նոր քերթվածքները. «Տեսած էի Եվրոպան. հոգիիս վրա բոցի մը լեզվին պես զգացած էի բանվորներուն աղաղակները մեկ կողմեն, ու մյուս կողմեն` շվայտ ու արբեցնող կյանքը, իզուր թաքնվող բոզացումները բարոյիկ համարված փարթամ ընտանիքներուն£ Ասոնք բոլորը` ստորագրված հիշողությանս մեջ և միացուցած հին հունական և հռոմեական կյանքին վերհիշումներուն, հանգեցա գրել «Հեթանոս երգերը», երբ երկիր, իմ գյուղս վերադարձա»£
Մանկավարժությունը իր բանաստեղծական ծրագրի անկապտելի մասը դարձրած («Ժողովուրդը հոգևին ծարավ է, լույսի կուժը անհրաժեշտ է մոտեցնել նրա շրթունքնե րուն») Վարուժանն ուսուցչություն է արել Սեբաստիայի Արամյան ազգային վարժարանում, Թոքատի ազգային ճեմարանում` 1912¬ից մինչ 1915¬ի ապրիլի 24¬ին ձերբակալվելը` տնօրինելով Պոլսի Լուսավորչյան վարժարանը£ Իր ժողովրդի հանճարին արժանի որդին երբեք չի ընկրկել նախապաշարումների, տգիտության և «կուսակցական խոլություն ների» դեմ պայքարում£ Յուրացրած լինելով համաշխարհային արվեստի նվաճումները` սեփական ավյունով վերածնել է դրանք ազգայինի (վաղնջական ավանդազրույցներից մինչև Նարեկացի, Ֆրիկ ու Քուչակ) հիման վրա և, ժողովածուից ժողովածու անճանաչելիորեն ընդլայնելով իր քնարի լարերի հնչերանգները, տքնաջան աշխատանքով բյուրեղացրել յուրաքանչյուր հաջորդ երգաշարը` երբեք չչարչրկելով արդեն գտնված հնարքները£ Հողի, աշխատանքի, հացի փառաբանությանը նվիրված վերջին ժողովածուի` «Հացին երգ»-ի ավարտական ակորդ «Աղորիք»¬ի (մարտ, 1915 թ.) սևագրությունների խոշոր տրցակը անսպառ ինքնակատարելագործման ձգտումի փայլուն վկայություններից է. «Ձևը այնքան անբաժանելի է գաղափարեն, որ ձևին ամենավերջին կատարելությունը ուրիշ բան մը չէ, բայց եթե գաղափարի մը ամենավճիտ արտահայտությունը»£ Իրեն բախտ չվիճակվեց, ավա¯ղ, լույս ընծայված տեսնել թուրքական լծից ազատագրված հայկական գյուղի ներդաշնակ զարթոնքի երազանքով տոգորված «Հացին երգը» (1921, Պոլիս)£ Մեզ` ամբողջացած «Գինիի երգը», «Հայ հոմերագիրքը»£ Վարուժանի նահատակությամբ հայ գրականության գանձարանը, ցավոք, չհարստացավ «Սասունցի Դավթի» և «Տիգրան Մեծի» նոր դյուցազնական կերպավորումներով£ Անկատար մնացին թուր կեծակին դարավոր նիրհից լույս աշխարհ հանելու Կոմիտասի ու Փանոս Թերլեմեզյանի ստեղծագործական երազանքներն էլ£ Գուցե պատահաբար չէր, որ վարուժանական իր խանդավառ ասմունքը Ազատ Գասպարյանը վերջակետեց Չարենցի «Մահվան տեսիլ»¬ով` Վարուժանի վաղաժամ, եղերական կորստի ցավին միախառնելով հայ հանճարի մյուս փայլատակումների բռնի մթագնման ափսոսանքը£
Դասական երաժշտության հնչյունների ներքո տնտղելով Կոմիտասի սրահի դեմ¬հանդիման զետեղված ցուցահանդեսի արխիվային վավերագրերն ու լուսանկարները, որոնք զուգահեռ ներկայացվում էին նաև տեսահոլովակով, հիշողությանդ ծալքերում նորովի կենդանացված բանաստեղծական կերպարին մտովի ամրագրում ես կենսական այլ խոսուն փաստեր, որոնցով մարդկային անբասիր նկարագիրն էլ է քեզ հետահայաց հարազատանում£ Գողգոթայի բազում ծաղիկներ փնջած հարազատիդ «սերմնացան երազն» ես հանկարծ հարթմնի տեսնում, հոգու պայծառ խորանից տարածվող աղոթքին միանում` տիեզերական խաղաղ արարչագործության արշալույսների կարոտով£ Եվ լցվում հավատով, որ մի օր.
Պիտի աշխարհը ելլե նորոգվա¯ծ ու գեղեցի¯կ
Եվ պիտ° ըլլա արժանի Արևին շուրջ
դառնալուն…
: