ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԾԵՍ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Լավատեսությունը արդեն սպառվում է, և շատերն են պնդում, որ պատերազմն անխուսափելի է: Պատերազմ, որը կարող է շատ հարցերում վճռական լինել աշխարհի բախտի և տարածաշրջանի ճակատագրի համար... Արաբական աշխարհում մեծ իրարանցում է տիրում:

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՀԵՏԱՁԳՎՈ՞ՒՄ Է

«Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն աննկարագրելիորեն հիասթափվել է Սյունիքում կազմակերպած հանդիպում ներից` հայտարարելով, թե դրանց սակավամարդությունից ինքը զարմացած և հուսալքված է:

ԱՆԳՈՐԾ Է

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո թեև արդեն շուրջ մեկ ամիս է անցել, սակայն ՌԴ¬ում բարձր պաշտոն ստանձնելու մասին տարածված տեղեկությունները դեռևս չեն իրականանում:

ՈՉԻՆՉ ՉԽՆԱՅԵԼՈՎ

Կիրակի օրը Իջևանում կայացած քաղաքապետի ընտրություններում երկու թեկնածուներն էլ մեծ գումարներ են ծախսել` հատկապես մեքենաներ վարձակալելու համար: Առավոտյան` քվեարկության մեկնարկից հետո պարզվել է, որ երկու թիմերի շտաբականների մեքենաները չեն բավարարում` ընտրողներին ընտրատեղամասեր հասցնելու համար:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Պարզվում է` Հայաստանում Դեղ արտադրողների և ներմուծողների միություն կա, որն օրերս իր գոյության մասին հիշեցրեց` լիովին օրինաչափ համարելով դեղորայքի տեղական շուկայի անմխիթար վիճակը:

Հա՞ որ...

ՀԴՄ կտրոնների խաղարկության գործող կարգում փոփոխություններ կատարելուց հետո, Պետեկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել` կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ կամ ապրանքային ու սպասարկման նշաններ տեղադրելու:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Երեկ Երևանի ավագանու 49 անդամների մասնակցությամբ կայացած ընտրությունում միաձայն քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: -Տեղական ինքնակառավարման համակարգն ինձ համար հոգեհարազատ է:

ԵՌԱԿՈՂՈՄ ՊԱՅՔԱՐ

Պատգամավոր և գործարար Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը», իր սեփականությունը հանդիսացող «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ առևտրական նոր ու խոշոր կենտրոն է կառուցում, իսկ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` «նեմեց Ռուբոն», խիստ նեղսրտել է ու պայքար սկսել իր պատգամավոր ընկերոջ դեմ:

ԲՀԿ-Ն չին տուժի

Մեր տեղեկություններով, վերջին օրերին «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ամեն ինչ անում է, որպեսզի արժանանա «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսությանը: Նկատելով, որ իր կուսակցությունն առաջիկա ընտրություններին կարող է տապալվել` Ստյոպա Սաֆարյանը հավանաբար փորձում է միանալ Ծառուկյանի կուսակցությանն ու տեղ գրավել համամասնական ցուցակներում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՀԱՐԲԱԾ Է ԵՂԵԼ

Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի դարձած դատավոր Սամվել Ուզունյանի որդին, ով նույնպես աշխատում է իրավապահ մարմիններում, երկու օր առաջ իր վարած ավտոմեքե նայով դուրս է եկել երթևեկելի մասից և բախվելով սյանը` ծանր վիրավորվել:

ՍԿՍԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆԱԼ

Իր ավարտին է մոտենում մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Ուրեմն հեռու չէ նաև դատավճիռը կարդալու պահը, սակայն, ինչպես «պարզվում» է` մեղադրյալը վերջին օրերին կամենալով երկարաձգել դատավարության ավարտը` սկսել է հայտարարություններ անել իր սաստկացող հիվանդությունների մասին, որոնք իբր իրեն հնարավորություն չեն տալիս ներկա լինել նիստերին:

ԱԼԻԵՎԸ` ՉԸՆՏՐՎԱԾ ՄԻԱՊԵՏ

Արևմտյան մամուլն արդեն սկսել է սուր քննադատության ենթարկել այն բոլոր գործիչներին, ովքեր ջերմ հարաբերություններ են հաստատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հատուկ կարգավիճակ

Թուրք-ադրբեջանական տանդեմը ջանքեր չի խնայում հակահայ քարոզչության համար` շատ հաճախ չգիտակցելով, որ երբեմն դրանք ուղղված են լինում հենց իրենց դեմ, բացահայտելով այդ պետությունների իրական դեմքը:

Նախ` մարդ, հետո` մասնագետ

Նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ներկայացնելիս... ՀՀ նախագահը մատնանշեց մարդկային տեսակի կարևորությունը: Սա կարելի է համարել հեղափոխական շրջադարձ կադրային քաղաքականության ոլորտում:

Գողական աշխարհի, կոռուպցիոն տարրերի աղոթքը

(Վլ. Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո) ...և մի տանիր զմեզ ի փորձություն, Այլ փրկեա Վլ. Գասպարյանի պատիժեն... ::

Ախր, չաղացնում¬մորթում են ցլերին

Ըստ Հրանտ Բագրատյանի` ՀԱԿ¬ը երկխոսությամբ ուժեղացրեց իշխանություններին: Նախկին վարչապետը, երևի, որձ կովերի հետ այդպես է վարվել:

Հանդիսությունների երկիր Հայաստանս

Ըստ փորձագետների` պաշտոնանկությունների շքահանդեսը նույնքան տպավորիչ է դառնում, որքան Սեպտեմբերի 21¬ի զորահանդեսը: :

Քննչական բաժնում

«01-99»¬ի նմանությամբ ՔՆՆԻՉ ¬ Ուրեմն դու Զարուհի Փոստանջյանի տակ չե՞ս ընկել: ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻ ¬ Չէ´, էլի, ասացի` «նյե´տ», ես տղամարդ եմ, հո հավ չեմ, որ կանանց տակ ընկնեմ:

Ձմռան ցրտին «տժժացողները»

Հայտնի գովազդի նմանությամբ Ըստ վերլուծաբանների` դրսում արդեն ձմեռ է, բայց ՀԱԿ¬ը հույս ունի Ազատության հրապարակը գրիլի ապարատ դարձնել: :

Բանականությունն էլ դա է ասում

Տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը մեծ մասամբ պայմանավորված են աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի վարած համբերատար, կշռադատված արտաքին քաղաքականությամբ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ խոսում էին թուրքական դիվանագիտության մասին:

Սիլվիոն գնաց, բայց հուշերը...

Հեռանալուց հետո էլ նրա սիրապատումների մասին հիշում են շատերը, ու հատկապես` աշխարհով մեկ սփռված նրա սիրուհիները: Օրինակ, ռուս մոդելուհի Ռաիսա Սկորկինան անվերջ ու բոլորին շարունակում է պատմել սիրատոչոր ու հարուստ իտալացու մասին. - Անպատկերացնելի առատաձեռն, անհավատալիորեն բարի:

ՀՀ ԶՈՒ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

ԵՐԵԿ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

10.000 ձեռնաթիակ` զինվորներին

ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է բադմինտոն մարզաձևը զարգացնել բանակում և ծրագրել է 2012¬ին 10 հազար ձեռնաթիակ ու մի քանի տասնյակ հազար փետրագնդակ գնել (գրել է «Իզվեստիա»¬ն): Գլխավոր շտաբում նշել են, որ զորակոչիկների համար վերջերս շահագործման հանձնված մարզահամալիրներն արդեն հագեցվել են փետրագնդակի հրապարակներով:

ԿԱՐԵՎՈՐԸ` ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ

Բանակը մշտապես հասարակության ուշադրության կիզակետում է: Ու հատկապես զորակոչային շրջանում առավել բուռն ու ակտիվ քննարկումներ են ծավալվում բանակային կյանքի, միջանձնային հարաբերությունների, զորամասերում տիրող բարքերի, բարոյահոգեբանական մթնոլորտի շուրջ:

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

Ներքաղաքական գործընթացների, դրանց հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնում ԱԺ` ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆՆ ու «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ:

Առաջարկի և պահանջարկի պարադոքսը աշխատաշուկայում

Շիրակի մարզի աշխատաշուկան ունի անհավանական դրսևորումներ. գործատուների առաջարկած աշխատատեղերը մնում են թափուր, գործազուրկների կարգավիճակն էլ չի փոխվում: Մարզը գործազրկության և աղքատության մակարդակով Հայաստանում շարունակում է զբաղեցնել առաջնային դիրքեր:

Տարօրինակ խնդրանքներ` դեսպանատներից

Դեսպանատները պետք է որ միշտ պատրաստակամ լինեն` օգնելու իրենց երկրների քաղաքացիներին, ովքեր ամենատարբեր խնդիրներ կարող են ունենալ` օտար պետություն այցելելով: Սակայն երբեմն այնպիսի խնդրանք¬պահանջներ են հնչում, որոնց լուծում գտնելը պարզապես անկարելի է:

Ի՞նչ գիտենք մեր ուղեղի մասին

Պատահական չէ, որ այն համարվում է մայր բնության ամենաբարդ ստեղծագործություններից մեկը: Նույնիսկ գիտնականները ոչ միշտ են կարողանում պատասխանել մարդկային գիտակցությանն առնչվող հարցերին:

Արկտիկան կհալչի 2015¬ին

Հյուսիսային սառուցյալ այս բևեռաշրջանը կարող է ամբողջովին հալչել 2015 թ. ամռան նախաշեմին` ոչնչացնելով անհրաժեշտ բնական միջավայրն այնպիսի կենդանիների գոյության համար, ինչպիսիք են բևեռային արջերը: Այս ահազանգը հնչեցրել է բրիտանական առաջատար փորձագետներից մեկը:

Կարմիր մոլորակ` նոյեմբերի 25¬ին

Նոր մարսագնացի այս թռիչքի մասին անցյալ շաբաթ հայտարարել է ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գերատեսչությունը: Եթե հանկարծ անակնկալ խոչընդոտներ ծագեն, ապա թռիչքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև դեկտեմբերի 18¬ը:

ՀԱՎԱՏԱՎՈՐ ՁԱԽՈՐԴԸ

Ձախորդ Վարդանը երբ բալ ու կեռաս էր հավաքում, գյուղի երեխեքը մժեղի պես հավաքվում էին շուրջբոլորը: Անպակաս էր նաև որբևայրի Շուշիկն` իր բազմաբովանդակ զավակներով:

1,3 տոննա պանիր` 5 ժամում

Ալթայի երկրամասի բնակիչների սահմանած համաշխարհային այս նոր ռեկորդը պաշտոնապես կգրանցվի Ռուսաստանի ռեկորդների գրքում: - «Պանրի տոնին» զանգվածային պանրակերության ժամանակ համտեսվել է ավելի քան 1300 կիլոգրամ պանիր:

Գտնողի երջանկությունը

Ամերիկյան Ֆլորդիա նահանգի բնակիչ Բրայան Մակգուինը կնոջ զարդերը պատահմամբ կենցաղային աղբի հետ աղբապարկն էր նետել: Կորուստը բավական թանկ էր` 10 հազար դոլար արժողությամբ (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը):

Պաշտոնական կատուներ

Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովն անցյալ շաբաթավերջին ներկայացրել է 2 պաշտոնական կատուների, որոնք այսուհետ ապրելու են քաղաքային դումայի շենքում (այս մասին նա ինքը տեղեկացրել է Facebook¬ի իր էջում): Ուշակովը կատուներին ընտրել է անտուն կենդանիների օթևանում և տուն է բերել:

Ծեծել են վարչապետի որդուն Եվ այն էլ` քաղաքային հրապարակում

Միջադեպը տեղի է ունեցել Ստոկհոլմում, ծեծվողն էլ Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի 16-ամյա որդին է: Ոստիկանները ձերբակալել են երկու կասկածյալի և հետաքննություն սկսել (հաղորդել են տեղի լրատվամիջոցները):