ՍԵՐՈԲԸ
Ավտոմեքենաների շարասյունը հռնդյունով առաջ էր շարժվում£ Մայրուղին ձգվում էր դեպի հանդիպակաց բլուրները£ Ոլորապտույտ կեռմաններով շարասյունը բարձրանում էր ու բարձրանում£
Ավտոբուսների ներսում, միևնույն դանդաղ ընթացքից խաղաղ մի նինջ էր իջել£ Համատարած լռությունը երբեմն խախտվում էր, երբ ճանապարհի կարճատև վայրէջքներից հետո ավտոմեքենաները պատրաստվում էին վերելքի£ Ձորերը լցվում էին դեպի վեր բարձրացող ավտոմեքենաների շարժիչների հռնդյունով£ Ասես ցերեկվա ձորերով հոսող գետերը գիշերով հակառակ ուղղությամբ էին հոսում` հոսում էին դեպի ձորն ի վեր£
Առաջին ավտոբուսի մեջ, վարորդի կողքի նստարանին նստած կապիտան Մուրադյանը լուռ հետևում էր ընթացքին£ Երբեմն նա կարճ զրույցներ էր փոխանակում վարորդ Սերոբի հետ` սեփական նինջը ցրելու և վարորդին սթափ պահելու նպատակով£
¬ Վարպե°տ Սերոբ, քանի՞ երեխա ունես£
¬ Մեկ դուստր ունեմ,¬ ծխախոտի գլանակը վառելով,¬ նա շուտով 10-ը տարեկան կդառնա£
¬ Աստված պահի, բայց ինչո՞ւ` մեկը£
¬ Մեր տոհի մեջ միայն ե°ս եմ, որ մեկն ունեմ£
¬ Տատս ասում էր, որ մարդը ամենաքիչը յոթ որդի պիտի ունենա£ Երբ ընկերս մի օր ասաց, թե` մի երեխա ունի, տատս զարմացավ.
¬ Բալա° ջան, կյանքը մեծ ճանապարհ է, ու մարդը մի կտոր հացով ճանապարհ դուրս չի գա£ Մեր մեծերի օրհնանքը միշտ եղել է` «Ծլես, ծաղկես, յոթ որդով սեղան նստես», բա°, բալա ջան£
¬ Տատի, բա դո՞ւ ինչու յոթ որդի չունեցար£
Տատս տխրեց մի պահ, ապա հառաչելով ասաց.
¬ Ամուսինս` բիթլիսեցի Մուրադի կրտսեր տղան` Գառնիկը, եթե պատերազմ չգնար, չորսի տեղ յոթի°ց էլ ավել երեխաներ կունենայինք… թուրքի վիզը կոտրվի, թուրքի զուլումից ամուսնուս մեծ գերդաստանից միայն կեսրայրս` իր երեք տղաների հետ փրկվեց£ Չորս տղա ունեցա£ Նորից պատերազմ… Ամուսինս, ամենափոքր որդուս` երեք ամսական Խաչատուրիս գրկիս թողած, պատերազմ գնաց ու մինչև օրս էլ չկա£ Ո°չ սև թուղթ եկավ, ո°չ էլ ինքը վերադարձավ, էլ որտեղի՞ց երեխա ունենայի… Սարսափելի ծանր տարիներ էին£ Կորցրեցի հինգ տարեկան Ալֆրեդիս£ Հիվանդությունը, սովն ու խառնակչությունը մշտապես մեր ուղեկիցն էին£ Կեսրայրիս ձերբակալեցին, իբր թե հակահեղափոխական է£ Խե¯ղճ Մուրադ Վարդապետյան, տուն, տեղ, ազգություն կորցրած` իր Էրգրի կարոտի զոհը դարձավ, անմե°ղ զոհ£ Անօգնական, մեն¬մենակ, միայն Աստված գիտի, թե ինչ զրկանքների գնով կարողացա պահել երեք որդիներիս, փա¯ռք Աստծո, ամուսնուս տոհմը չկորավ£
Տատս կենդանի սուրբ էր, ո¯նց էր կարողացել այդքան դժբախտությունների, դժվարությունների միջով անցնել և մնալ այդքան անչար, այդքան բարի£
¬ Մեր տատերը բոլորն էլ ճակատագրով իրար նման են, ուզում են շատ երեխաներ ունենալ,¬ մեքենայի ընթացքը ավելացնելով ասաց Սերոբը և ապա ավելացրեց.
¬ Ողորմած տատս ինձ հորդորում էր, որ կնոջիցս բաժանվեմ, ասում էր. «Կինդ չբեր է», ասես դստերս իր հոր տանից էր բերել£
Կինս լույսի կտոր է, առանց նրան, ոնց որ երկիրն առանց արևի£ Երբ դստերս ունեցա, կինս մահից հազիվ փրկվեց£ Ծանր վիրահատությունից հետո այլևս անհնար էր երեխա ունենալ£ Փա°ռք Աստծո, կնոջս և դստերս հետ երջանիկ եմ£ Մուրադյան ջան, տանից դուրս չեկած` կարոտում եմ նրանց, ի°նչ անեմ, ես էլ այսպիսին եմ,¬ ավելացրեց Սերոբը£¬ Ամեն ինչ կանեմ, որ նրանք երջանիկ լինեն£
¬ Վարպետ Սերոբ,¬ հետևի նստարանից նրանց խոսակցությունն էր լուռ ունկնդրում Աշոտը, որը սև, թավ բեղեր ուներ, ծիծաղը աչքերում` բեղերը ոլորելով, կես կատակ, կես լուրջ շարունակեց,¬ բա կնո°ջն էլ մարդ կկարոտի՞£ Սիրուհին լինի` ուրիշ բան£ Մեկը, որ միշտ աչքիդ դեմ է, էլ ինչ կարոտել£ Սերոբ ջան, քեզ խորհուրդ կտամ, ինչպես ասում են, «ավել պատառը աչք չի հանի», մի սիրուհի գտի, գուցե մի տղա ունենաս ու էդ տղան, եթե աշխարհը կործանումից չփրկի, գոնե ազգիդ մի զինվոր կդառնա, ու տոհմդ էլ կշարունակվի£
¬ Թու, ես քո մարդ ասողի,¬ հազիվ իրեն զսպեց Սերոբը,¬ անպետք բեղլու,¬ քթի տակ ասելով` ոտքը ամուր սեղմեց ընթացքն արագացնող ոտնակին£ Եթե Աշոտը սովորական ուղևոր լիներ, հաստատ կիջեցներ ավտոմեքենայից: