ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ (Քաղաքապետի ուշադրությունն ենք հրավիրում)
Նրա կյանքը ասքի, առասպելի է նման£ Պապը Արևմտահայաստանի ազատագրության համար կռվել է ցարական բանակի շարքերում, հայրը Աղասի Խանջյանի նկարը թաքցնելու համար` բռնադատվել. ինքը` 1965 թվականին, Երևանի պետհամալսարանի ուսանողների հետ ապրիլքսանչորսյան ցույցերին մասնակցելու, «Հայ երիտասարդական միություն»` (ՀԵՄ) գաղտնի կազմակերպությանն անդամակցելու, թռուցիկներ տարածելու համար պետանվտանգության հետապնդումներին, հալածանքներին ենթարկվել£
Երբ սկսվեց Արցախյան գոյամարտը, Սպարտակ Մաթևոսյանը 53 տարեկան էր, սակայն, Վազգեն Սարգսյանի մարտակոչը լսելուն պես, մի ակնթարթ անգամ չվարանեց, զինվորագրվեց «Արծիվ-մահապարտների» գումարտակին, Գանձասարի մատույցները հասավ, ու չնայած ամենաավագ մահապարտն էր, մինչև վերջ կռվեց, հաղթանակով տուն վերադարձավ...
Նորից չհանգստացավ£ Հայաստանի պետականության վերականգնումից հետո Սպարտակ Մաթևոսյանը գլխավորում է Նոր Նորքի համատիրությունների աշխատանքները համակարգող ՀՈԱԿ-ի խորհուրդը, հանդիսանում է Խորհրդային տարածաշրջանի կրթության ու գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահը ու ամեն օր, ամեն ժամ մտածում է, թե ինչ անի, որ Հայաստանն էլ ավելի հզորանա, հայ ժողովրդի նվիրական երազանքները շուտ իրականանան£
Դրա վկայությունը «Ավանգարդի» ընթերցողներին ներկայացվող հրապարակումն է£
ԳՐ. ՋԱՆԻԿՅԱՆ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով համատիրությունը քաղաքացիների ու իրավաբանական անձանց անդամությամբ ստեղծված, գույքային փայավճարներով միավորված, շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է£ Այն չի գտնվում տեղական ինքնակառավարման համակարգում և հիմնվում է երկու դրույթի վրա.
1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր` բաժնեմասային սեփականություն£
2. Բաժնեմասային սեփականության կառավարում£
Մինչդեռ համատիրության գաղափարն ունի անհամեմատ լայն ընդգրկում` ներառնում է բաժնեմասային` ընդհանուր սեփականություն համարվող շենքերի բնակարանների բոլոր սեփականատերերին£ ՀՀ գործող օրենքով սահմանվում են նաև բաժնեմասային սեփականության նկատմամբ շենքի սեփականատերերի ինչպես իրավունքները, այնպես էլ պարտավորությունները£ Խոսքը մասնավորապես սեփական միջոցներով ունեցվածքի պահպանման, նորոգման պարտավորությունների, ինչպես նաև տնօրինումը, օգտագործումը, շահագործումը` լայն իմաստով կառավարումը ինքնուրույն իրականացնելու իրավունքների մասին է£
Այլ ձևակերպումով` համատիրությունը հանդիսանում է ինքնակառավարման օբյեկտ, նրա գործունեությունը հիմնվում է տեղական ինքնակառավարման սկզբունքի վրա£ Համատիրության ղեկավարումը կարող են իրականացնել ինչպես սեփական կառավարման մարմինները, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կառավարման այլ ձևերը£
Ընդհանրացնելով նշված դրույթները` նկատենք, որ բազմաբնակարան շենքն իր բնակիչներով հանդերձ համայնք է, ոչ թե կոպերատիվ, իսկ համայնք հասկացությունը բնութագրվում է այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են մշտական հաշվառված բնակչության, սահմանված տարածք-բնակավայրի, ընդհանուր (բաժնեմասային) սեփականութ յան, սեփական բյուջեի առկայությունը, այդ սեփականությունը ինքնուրույն կառավարելու իրավասությունը£ Ավելորդ է ասել, որ համայնքը պետք է ունենա ընտրովի կառավարման մարմիններ, իրավաբանական անձի կարգավիճակ, որպեսզի իրագործի պետության կողմից լիազորված պարտավորությունները, ընդհանուր կոմունալ-կենցաղային խնդիրներ լուծի£ Այդ խնդիրներից կարևորագույնները ընդհանուր (բաժնեմասային) ունեցվածքի պահպանումը, ներշենքային հաղորդակցության միջոցների սպասարկումը, շահագործ ման կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների հաստատումն են, բնակչության և տեղական իշխանության կապի մշտական ապահովումը£
Յուրաքանչյուր բազմաբնակարան շենքում համատիրությունը գոյություն ունի ի սկզբանե` այն պահից, երբ գործող օրենսդրությունը սահմանել է բանժեմասային` ընդհանուր սեփականությունն ու սեփականատերերի պարտավորություններն ու իրավունքները այդ սեփականության նկատմամբ£ Համատիրության անդամներ են շենքի բոլոր սեփակատերերը` շենքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պահից£ Խնդիր է առաջանում միայն մեկից ավելի շենքեր ընդգրկող համատիրությունների պարագայում£ Ուստի, հենվելով գործող օրենսդրության վրա, առաջարկում ենք`
Ա. Ստեղծել համատիրությունների Ընկերակցություններ , որոնք և կհանդիսանան իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող միակ կառավարման մարմինները£
Անիմաստ է ի սկզբանե համատիրություն հանդիսացող մեկ շենքին թույլատրել որպես կառավարման մարմին իրավաբանական անձի կարգավիճակ ունենալ£ Հայտնի է, որ այսօր մեր հանրապետությունում, հատկապես Երևանում կան մեկ շենքով համատիրություններ (կառավարման մարմիններ), որոնք չեն գործում, չեն էլ կարող գործել£ Ուստի պետք է առանձին շենքերի համատիրությունների կառավարման մարմիններին հեշտ լուծարվելու, նույնպիսի հեշտությամբ Ընկերակցությունների մեջ ընդգրկվելու հնարավորութ յուններ ընձեռել£
Բ. Կարգավորել սեփակատերերի ընդհանուր բաժնային սեփականության գրանցումը£ Ո՞ւմ համար պարզ չէ` եթե գույքը համապատասխան վարչությունում գրանցված չէ, գույքի կառավարումը իրականացնել, կառավարողներից պատասխանատվություն պահանջելն անհնար է£
Գ. Լուծել շենքի համար անհրաժեշտ, ինչպես նաև միջշենքային կանաչապատված կամ ասֆալտապատված տարածքների հատկացումը շենքերի կառավարման մարմիններին, որով ընդհանուր ընկերակցությունում ընդգրկված շենքերը համատեղ կառավարման դաշտ կունենան£ Նույնը վերաբերվում է շենքի սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև միջշենքային հողամասերի պատկանելիության օրենդրական ձևակերպմանն ու ամրագրմանը£
Դ. Համատիրության նախագահ ընտրել հինգ տարի ժամանակով, այնպիսի մեկին, որն անպայման լինի Ընկերակցության մեջ մտնող շենքերի սեփականատերերից մեկը, բնակվի տվյալ տարածքում, աշխատի հասարակական հիմունքներով, իրեն կառավարիչ առաջադրելու իրավասություն չունենա£ Կառավարիչ` մասնագետ կառավարիչ-պետք է նշանակի նախագահը, որը և վարչության հետ համատեղ կհսկի նրա գործունեությունը£ Համատիրության նախագահի ընտրությունները պետք է լինեն, ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարության յուրօրինակ դպրոց հանդիսանան£
Ե. Համատիրության նախագահն ու վարչությունը հնարավորություն ունենան ընդհանուր` բաժնեմասային սեփականության գույքը փչացնող անբարեխիղճ սեփակատերե րին տուգանել£ Տուգանքը, սակայն, պատճառված վնասի արժեքը չպետք է գերազանցի£
Զ. Պայմանագրային հիմունքներով որոշակիացնել համատիրությունների փոխհարաբերությունները պետական ու տեղական կառավարման մարմինների հետ£
Է. Հասնել այն բանին, որ լիազորված պարտավորությունների կատարման համար պետությունը կառավարման մարմնին լրավճար հատկացնի£
Այս նորամուծությունները գեթ մասամբ արմատավորելու նպատակով 2007 թվականին, Նոր Նորքում, թաղապետարանին կից ստեղծվեց «Համատիրությունների աշխատանքները համակարգող» համայնքային ոչ առևտրական կազմակերպություն` ՀՈԱԿ-ը, որն իր կանոնադրությամբ որոշակիացրեց բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (համատիրությունների) փոխհարաբերությունները ինչպես պետական և տեղական կառավարման մարմինների, այնպես էլ կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ£ Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու, միջազգային փորձը ներդնելու նպատակով ՀՈԱԿ-ը Կանադայից բազմաբնակարանային շենքերի կառավարման փորձագետ հրավիրեց£ Նա բարձր գնահատեց ՀՈԱԿ-ի և Նոր Նորքի «Նորք 5/3» համատիրության գործունեությունը` հատկապես բնակֆոնդի պահպանման, սպասարկման, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ոլորտներում£
Կարծում ենք, եթե առաջադրված նորամուծությունները արժանանան քաղաքապետարանի ուշադրությանը, համանգամորեն մասնագիտական քննարկման ենթարկվեն ու ներդրվեն, Երևանը մոտ ապագայում կդառնա բարետես, մաքուր, օրինակելի` այն մայրաքաղաքը, որը երազում ենք մենք բոլորս£
Որքան շուտ, այնքան լավ£
: