ԶՈՐԱՑՆԵՆՔ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԱՐՄԱՏԸ

Տկարացել է երկիրս, և իր զավակներից ապաքինում աղերսելուց հոգնած` «սպառնում» է անտերունչ թողնել նրանց: Տկարացել է` տարիներ շարունակ իր մարմնում բույն դրած վարակների դեմ չպայքարելու պատճառով:

  Խոցոտված խորհրդապատկերի հոբելյանական ապաքինումը

«...Զննելով առյուծի արտաքինը` նկատեցի նրա անառողջության բացահայտ նշանները. ճաղատացած, այսինքն արդեն ծեր, երախն ամուր փակած, այսինքն ոչ մարտունակ, տարօրինակ, կենդանիների արքային ոչ բնորոշ ականջներով... Ոչ միայն մեզ պահպանել չի կարող, այլև, այս վիճակում, շուտով կսատկի, որովհետև զուրկ է կենսունակության նշաններից:

Կգտնվի՞ «ոսկե միջինը»

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ոչ պարենային ապրանք արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր իրազեկել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ օրենսդրական դաշտում տեղի ունեցած նոր փոփոխություններին:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կազմակերպված ոչ պարենային ապրանքներ արտադրող, ներմուծող և իրացնող ընկերությունների ներկայացուցիչների իրազեկման հանդիպումը լայն արձագանքի արժանացավ հատկապես ներմուծմամբ և իրացմամբ զբաղվողների շրջանում: Շատերն այն ընկալեցին որպես իրենց բիզնես գործունեությանը խոչընդոտող իշխանական նոր մահակ, որը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել տնտեսվարողների համար:

«ԵԱՏՄ օրենքների միակողմանի կիրառումը նոր մարտահրավեր` հայ տնտեսվարողների համար»

«Առինջ մոլ նյու» ՍՊԸ ներկայացուցիչները պնդում էին, որ թեև ապրանքների սերտիֆիկացման հարցը կարևոր է, սակայն այն խիստ ժամանակավրեպ է:

ԵԿԵԼ ԵՆ` ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՄԲԱՐԵԼՈՒ

Ազդարարվեց 2016 թ. «Արի տուն» ծրագրի մեկնարկը

Գարնան ավետաբեր ծիծառների նման` նորից մայր հայրենիք են եկել հեռավոր ափերում ծվարած հայ մանուկները: Եկել են Սփյուռքի նախարարության «Արի տուն» հորդորին ականջալուր` ամրապնդելով ծրագրի հեղինակների և հյուրընկալող ընտանիքների հավատը, որ այս մանուկներն, ի վերջո, Տուն են դառնալու:

Հեռախոսային թարգմանիչ

Այն էլ` համաժամանակյա (սինխրոն), որի շնորհիվ մեկեն վերանում են լեզվական բոլոր պատնեշները: Դու կարողանում ես քո մայրենի լեզվով զրուցել օտարախոս մեկի հետ, և երկուսդ էլ հասկանում եք իրար` անծանոթ լեզուներով:

Ֆիլիպին չի սիրել երբեք

Կիրկորովից բաժանվելուց տարիներ հետո` Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ Ֆիլիպն իրեն երբեք դուր չի եկել: Ավելին, տղամարդու այդ` ինքնասիրահարված նարցիս, ինքնազմայլ տեսակը նրան վանում է:

Օլիմպիական` Լենինի ոտքից

Խնայողության աննախադեպ օրինակ են ցուցաբերել ուկրաինական Սումի քաղաքում: 2014 թ. տեղահանված Իլյիչի բրոնզաձույլ արձանի մի ոտքով ճարտարապե տական ուրիշ պատկեր են կերտել:

Կիրկորովի երեխաներին դաստիարակում է նրանց հարազատ մայրը

Փոփ-արքայի տիտղոսն իրենը համարող Կիրկորովը երկրպագուներին հաճախ է ներկայացնում երեխաների` 3 տարեկան Մարտինի և 4-ամյա Ալլա-Վիկտորիայի լուսանկարները: Դրանց ներքո դրվող մակագրությունների հեղինակները մերթ ուրախանում են արտիստի համար, մի մասն էլ մտահոգվում է, որ մանկիկներն առանց մայր են մեծանում:

Հանուն կենդանիների` ընդդեմ մարդկա՞նց

Ստացվում է, որ հանուն կենդանիների մարդը կարող է նաև գազանաբարո արարքներ կատարել իր իսկ նմանի հանդեպ: Ահավասիկ, «Կենդանիների ազատագրման ճակատ» միջազգային կազմակերպության կենդանապաշտները խոստովանել են, որ Ֆինլանդիայում շուրջ 20 ավտոբուս են այրել:

«Խումարաթող մաքրուհիներ»

Զուտ կանացի ու շա˜տ հնարամիտ բիզնես են հիմնել նորզելանդացի երկու կանայք: Օկլենդ քաղաքում «Խումարաթող մաքրուհիներ» անվամբ նրանց գրասենյակը համեմատաբար մատչելի գներով երիտասարդ աղջիկներ է ուղարկում այն տները, որտեղ բուռն երեկույթ է տեղի ունեցել:

Ապտակող զարթուցիչ

Դժվարությամբ արթնացողներին այն, իհարկե, կօգնի, բայց ո՞ւմ և որքանո՞վ հաճելի կլինի նոր օրն ապտակով սկսել: Շվեդիայում հղացված այս զարթուցիչի գյուտարարը կին է` MotherboΖrd պորտալի խմբագիր Սիմոն Հիրտցը:

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Հանդիպում Պարույր Սևակի և Սերո Խանզադյանի հետ` Նոր Հաճըն ավանում

1966, թե 1967 թվականի աշնանային մի գեղեցիկ երեկո էր: Արևի շողքը, որ փոխում է կյանքը, զվարթացնում է ամեն բան, այդ օրվա իր վերջին ճառագայթներն էր ուղարկում Նոր Հաճըն նորաստեղծ ավան, որտեղ գտնվող տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի աշխատանքային օրվա առաջին հերթափոխն ավարտվել էր:

 Թաքնված ադամանդն ու շողշողուն ապակին

«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 14-րդ փառատոնին (նախագահ` Գագիկ Ղազարէ) անհամեմատ մանրախնամ էին նախապատրաստվել Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):

«Շամիրամի բարդույթը» որպես հոգեբանական երևույթ

Միջսեռային փոխհարաբերությունների առանձնահատկությունները հյուսիս-արևմտյան Եվրոպայի ժողովուրդների գրական ստեղծագործություններում

Միջսեռային փոխհարաբերությունների առանձնահատկությունները և ընդհանրապես «Շամիրամի բարդույթըե որպես հոգեբանական երևույթ, բավականին հետաքրքիր, ուրույն զարգացում են ապրել հյուսիս-արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մոտ:

Գալիք 30 տարում

ԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Ասում են` անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը: Սակայն պրպտուն միտքը, առավել ևս մարդկության վաղվա օրով հետաքրքրված գիտական հայացքը չի կարող գալիքին չնայել:

***- Պատկերացնո՞ւմ ես, երեկ կնոջս տեսել եմ ուրիշ տղամարդու հետ թև-անցուկ,- ընկերոջը զայրացած պատմում է մի տղամարդ: - Մոտեցա՞ր: