ԵՐՐՈՐԴ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼՈՐԴ

Ընդդիմությունն ինչքան շատ է մինչև հիմա զգուշացել երրորդ ուժի գոյությունից, այնքան բոլորից շատ է հիմա ոգևորված` նորանոր միավորների ի հայտ գալով:

ԳՆԱՃԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Խոշոր տնտեսվարողները թեև ուշացած, բայց զարմանալի «ինքնախոստովանությամբ» են հանդես եկել: Պարզվում է` նրանք իրենց աշխատակիցներին այնքան լավ են վճարում, որ նման թվեր լսելուն պես նույնիսկ եվրոպական որոշ երկրների բնակիչների համար Հայաստանը հետայսու կարող է աշխատանք որոնելու նախընտրելի վայր դառնալ:

ԱՉՔՆԵՐԸ ՎԱԽԵՑԵԼ Է

Ըստ տեղեկությունների` երեկ առավոտյան գործադիրի որոշ պատասխանատուների մասնակցությամբ փակ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ գիշերվա ցրտահարության հետևանքները հաղթահարելու խնդիրն է քննարկվել:

ՀԱՐԿԱՅԻՆԸ ՓԱԿՈՒՂՈ՞ՒՄ

Հավանական է, որ ՀԴՄ կտրոնների դիմաց տրամադրվող դրամական պարգևավճարները Պետեկամուտների կոմիտեն ստիպված է եղել վերացնել` «Հայփոստի» ճնշումներին տեղի տալով: Թեև ի սկզբանե նշված ծառայության դիմաց փոստին միջնորդավճար է տրվել, սակայն այս կառույցում ավելի ուշ են հաշվարկել, թե կատարվող աշխատանքների ծավալը և ստացվող եկամուտները համարժեք չեն:

ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ

Մեր ունեցած տեղեկություններով, Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորման» ցանկությունը` մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, միայն ԱԻՄ¬ինը չէ: Այսպես «խորհրդարանական սցենարիստները» կամենում են մասնատել ընդդիմադիր դաշտը` Հայրիկյանի միջոցով ձայներ խլելով մի շարք ուժերից:

ՀԱԿ-ՈՒՄ ԴԵՊՐԵՍԻՎ ՎԻՃԱԿ Է

Վերջին հանրահավաքից հետո, ինչպես վկայում են մեր աղբյուրները, ՀԱԿ-ում դեպրեսիվ վիճակ է ստեղծվել: Շարժման ներսում ձևավորված երկու հակադիր ուժերն իրար են մեղադրում, որ հանրահավաքի ժամանակ չի հավաքվել ցանկալի բազմությունը, ինչը հնարավորություն կտար նոր ու սրտաճմլիկ հայտարարությունների:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է

Հատված` Հայաստանի և Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքից Ցավոք մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է: Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ:

Այդ ցավն իշխանության ցավն էլ է

Շաբաթասկզբին խորհրդարանը քննարկեց կենսապահովման նվազագույն զամբյուղի և կեսապահովման բյուջեի մասին օրինագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը գործող 32 հազարի փոխարեն սահմանել 50-60 հազար դրամ:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ո՞ր դեպքում է ավելի ազնիվ

Ահա արդեն երկար տարիներ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ինքն իրեն վերապահել է աշխարհի պետությունների ներքաղաքական իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին հատուկ զեկույցներով հանդես գալու «առաքելությունը»: Թեև ոչ մեկը նրան չի խնդրել իր կարծիքներն ու վարչակազմի տեսակետները տարածել աշխարհով մեկ:

«Աստված մի արասցե»

- Մենք պետք է բարձրացնենք ժողովրդին: Սրան-նրան վարկաբեկելով` ոչնչի չեն հասնի,¬ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն է հայտնել Տիգրան Կարապետյանը` նկատի ունենալով այն փաստը, որ ԺԿ¬ի թռուցիկների վրա ՀԱԿ-ն իր թռուցիկներն է փակցրել:

3.000000` 800000-ի փոխարեն

- Մինչև օրենքի ապաքրեականացումը` զրպարտության և վիրավորանքի համար առավելագույնը 800 հազար դրամի չափով էր տուգանք հասնում, ինչը համարվում էր անհամեմատ խիստ պատիժ, իսկ հիմա սահմանել են 3 միլիոն դրամը: Ներկայացվում էր մի հիմնավորում, բայց արվեց հակառակը` ավելի խստացվեց:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ըստ տեղեկությունների` բավական լուրջ հակասություններ են ստեղծվել դեղորայք ներկրող ընկերությունների և հանրապետության հատկապես խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարների միջև:

Կամ հողը կպարարտանա, կամ` ընդդիմությունը

Հետաքրքիր իրավիճակ է: Իշխանությունները մեկնում են գյուղեր` հողը պարարտացնելու, ընդդիմությունը` բարձրանում է հարթակներ` իր ընտրազանգվածը «պարարտացնելու»:

Գյուղացուն հարկավոր է ՀՀ նախագահի և Աստծո «աչքը»

Էխ, էխ, մուժիկ… Մուժիկին հարկավոր է երկու զույգ աչք` «վերևից»: :

Շենացրո´ւ գյուղերը, Տիգրան

Ս. Կապուտիկյանի ոճով Լսի´ր, Տիգրան, պատգամ որպես, Նախագահիդ խոսքը` սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ, Մեր գյուղերը ավերակված: :

Ֆիլմեր` տրամագծորեն տարբեր սցենարներով

ՆԱՏՕ¬ի պատվերով Հոլիվուդից Պուտինին և Մեդվեդևին հրավիրել են նկարահանվելու «Քադաֆիի փեսացուն» և «ՆԱՏՕ¬ի հարսնացուն» ֆիլմերում: :

Կառավարության «բանաստեղծությունը»

Շիրազաբար Սերմնացուներ` ձեռքերիս, և սապոգներ` ոտքերիս, և վարկերը թևիս տակ, ես գյուղերը «բարձրացա», թողած` դղյակ ու քաղաք: :

Արևմուտքը «պայթեցրեց» Ալիևի ցնդաբանությունը

Երբ Ալիևը որոշեց «նշան բռնել» Երևան¬Ստեփանակերտ չվերթներ իրականացնող քաղաքացիական օդանավերի վրա, ԱՄՆ¬ը ու Եվրոպան ուղիղ նշանառությամբ պայթեցրին պուճուր Ալիևի խոշոր ցնդաբանությունը: :

Ինչու է «ոսկորը» մնացել «կոկորդում»

Արևմտյան քաղաքագետները չեն կարողանում հասկանալ` Քադաֆիի «ոսկո՞րն» է մեծ, թե՞ ՆԱՏՕ¬ի բուկն է «նեղ դարձել»: :

Տուրիստներն այլևս փամպերս չեն հագնի

Կեցցե քաղաքապետը. մանկապարտեզները դարձրեց անվճար: Նախաձեռնել է մեկ այլ, խիստ կարևոր գործ. քաղաքում տասնյակ հասարակական զուգարաններ են տեղադրվելու, թե չէ «տեղացիները» միզում էին գետնանցումներում, իսկ զբոսաշրջիկներն առանց փամպերսի հյուրանոցից դուրս չէին գալիս:

Թե ինչպես անտեր գյուղացին դարձավ պարոն հողագործ

Համաշխարհային պարենի գների աճը հուշեց իշխանություններին, որ գնաճը կարելի է զսպել` միայն գյուղատնտեսությանը զարկ տալով: Երկու տասնամյակ անտերության մատնված գյուղացիներն ապշած են իրենց նկատմամբ հոգատարությունից:

Ընդմիշտ` այլընտրանքային

Ըստ քաղաքագետների` Տիգրան Կարապետիչը նախկինում այլընտրանքային լրատվամիջոցի (ԱԼՄ) ղեկավար էր, այժմ` այլընտրանքային ընդդիմության: :

Մերօրյա անեկդոտ

Երկու հարբեցող խանութում էժան օղի են փնտրում: Նրանցից մեկն ուշադիր զննում է տարատեսակ օղիների պիտակները և ուրախությամբ դիմում մյուսին:

Բազմաբևեռ ընդդիմության «տեսիլքը»

Մեր վերլուծաբաններն այնքան են խճճվել ընդդիմադիր բևեռները հստակեցնելու հարցում, որ դարձել են բևեռախույզ: :

Թրպ ց Ք ս Ռ վՈ ՒՐՏվՑ

Այսպես որ շարունակվի` շուտով կառավարության շենքի մուտքի մոտ ցուցանակ է փակցվելու` «Ոչ մեկը չկա, բոլորը մեկնել են գյուղ ճակատ»: :

«Պատիվ ունեմ ներկայանալ»

Պաշտպանական կառույցի ամրության և հզորության հիմնական երաշխիքներից մեկի` բանակ¬հասարակություն կապի սերտացման, այն առավել անմիջական դարձնելու գործընթացը մեզանում շարունակական բնույթ է կրում: Խնդիրը մշտապես ՀՀ Պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում է:

ԹԱԼԻՇԻ ԽԵՆԹԸ

«Արժան չեմ համարում թուրքի դեմ ծնրադիր կռվելը: Ես միշտ պիտի կանգնած կռվեմ ու կանգնած էլ կմեռնեմ...»,- ասել էր Թալիշում հերոսացած ազատամարտիկ Պավել ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հերթական մի մտավարժանք

Ադրբեջանական կայքերից մեկում ռուսաստանցի քաղաքագետ, Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ներկայացված Ալեքսանդր Դուգինի հետ տնավարի մի հարցազրույց է տպագրվել: Քաղաքական ոչ միայն կոռեկտությունից, այլև իրատեսությունից զուրկ, փաստերից անտեղյակ կամ դրանք միտումնավոր նենգափոխող պրոֆեսորի դատողություններից 1-2¬ին, թերևս կարելի է ծանոթանալ:

Հայ ազգայնականության համախմբում` հանուն հայի ու Հայաստանի

Հայության առջև ծառացած հին ու նոր խնդիրները վերստին սրվել են համաշխարհային վերաբաժանումների ընթացող այս փուլում:

ԻՆՉՈԻ Է ԱՂՄԿՈՒՄ ԹԱՄԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Թամար Պողոսյանն իմ լավ բարեկամն է, անգամ` իմ լավ ընկերը: Ես, աշխատելով «Օրինաց երկիր» պաշտոնաթերթում որպես գլխավոր խմբագրի տեղակալ` ընդդիմանալով կուսակցության ներսում ձևավորված հակապողոսյանական կեղտոտ խաղերին, առաջինն եմ մամուլում հանդես եկել` ի պաշտպանություն նրա:

Ձեռքի հետ` ոտքի վրա

Գերմանիայի և Նիդեռլանդների սահմանում ձերբակալվել է մեծաքանակ թմրանյութեր տեղափոխող լիտվացի ֆուտբոլիստը (անցյալ շաբաթավերջին տեղեկացրել է Die Welt¬ը): Մարզիկի անունը չի հրապարակվում. նշվում է միայն, որ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է:

Գնումներն ամրապնդում են առողջությունը

Թայվանցի գիտնականները պարզել են, որ գնումները երկարացնում են 65¬ից բարձր տարիք ունեցողների կյանքը: Նույնիսկ ֆիզիկական ու հոգեկան թույլ առողջութ յուն ունեցող, բայց ամեն օր գնումներ կատարող կանայք ու տղամարդիկ ավելի երկար են ապրում խանութներ չհաճախող իրենց հասակակիցներից:

ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՍԻԲԻՐԻՆ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն արձանագրել են, որ վերջին շրջանում հաճախ են հայտնաբերվում ՉԹՕ-ներ, որոնք ուղևորվում են դեպի Սիբիր` իրենց «ուշադրությունը սևեռելով» Բայկալ լճին:

ԱՐԱԼՅԱՆ ԾՈՎՆ ԱՐԴԵՆ ՃԱՀՃԱՑԱԾ ԼԻՃ Է

Ղազախստանի գիտությունների ակադեմիայի մի խումբ գիտնականներ, ուսումնասիրելով Արալյան ծովը, հանգել են այն եզրակացության, որ վերջնականապես «մեռել» է այն` վերածվելով ճահճի: Ծովի ճակատագրում կարևոր դեր են խաղացել արդյունաբերական թափոնները, որոնք ոչ միայն վերացրել են կենդանական աշխարհը, այլև նվազեցրել են ջրի պարունակությունը:

ՈՒԶԲԵԿ ՏԱՏԻԿԸ ՌՈՔ Է ԼՍՈՒՄ

Անդիջանի մարզի հեռավոր աուլներից մեկի 103-ամյա բնակչուհի Գյուլանդա Ումարովան մեծ սեր ունի ռոք երաժշտության նկատմամբ: Արթնանալուն պես` նա միացնում է ձայնագրիչն ու նստում նրա կողքին:

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ` ԳՈՂԻՆ ԲՌՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ

Ավստրալիայում ոստիկանները ձերբակալել են իրենց գործընկերոջը, ով բռնել էր սուպերմարկետից գողություն կատարող անձին: Գողին բռնելու համար ոստիկանն օգտագործել էր անթույլատրելի հնարք. փակել էր դուռն այն ժամանակ, երբ գողը կամեցել էր վազելով դուրս գալ խանութից:

Եկավ ճիշտ ժամանակին

Թվում է` երեկ էր, երբ ինձ ծանոթ բնակելի շենքի անկյունից դուրս եկավ Մյասնիկը` մեր Միրոն` ժպտադեմ, խաժակն, մոտեցավ, հարց ու փորձ արեց և արագաքայլ հեռացավ:

ԽՈՍԻ´Ր, ԽՈՍԻ´Ր` ՇՈՒՆՉ ԱՌՆԵՄ

Լուսինը լողաց ամպերի միջով, դեմքից ցած նետեց ամպերի շղարշն ու լուսերեսով արահետ բացեց մթան մեջ կորած սենյակում: Դեղահաբերից դանդաղ կորցնում էի արթնությունս, տառապանքով մխրճվում մահվան մահիճը:

Ծաղկազարդ

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ Կիրակի` ապրիլի 17-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային:

Ինչ կերակրատեսակներ էին հարգի Ծաղկազարդի օրը

Հատիկ Խաշած ցորենը խառնում են շաքարավազի փոշու, ընկույզի, նուշի, քիշմիշի հետ: Աղամաղ Սմբուկի գլխիկի կանաչ չորացրած կեղև` 150 գ., գլուխ սոխ` 70 գ., աղ, աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի:

ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ

l Ատելության մայրը ոչ թե սիրտն է, այլ խոսքը: l Երկու չարիքների մեջ չարժե ընտրություն կատարել: