ԱՐԴՅՈ՞Ք ՀԱԿԱԴՈԼԱՐԻԶԱՑԻԱ

Դժվարանալով կանխել դոլարի կտրուկ արժևորումը` Կենտրոնական բանկը ձգտում է խորհրդարանում դակել տալ մի նոր նախագիծ, որով խստացվելու են արժութային օրենսդրությունը խախտողների նկատմամբ սահմանված պատիժները:

Թուրքիան հաջողո՞ւմ է

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը շրջադարձային հետևանքներ կարող է ունենալ աշխարհում: Հատկապես ՆԱՏՕ-ի 60-ամյակին նվիրված գագաթաժողովում Ռուսաստանի հետ Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի համագործակցության կարևորումն Օբամայի կողմից, թերևս, աշխարհաքաղաքական նոր գործընթացների մեկնարկ էր:

ԼԻՆԵԼ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին կանգնել է շեքսպիրյան հանրահայտ «լինել, թե՞ չլինել» հարցի դեմ հանդիման: Ապրիլի 9-ից տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել ոչ միայն մայրաքաղաքի, այլև մյուս խոշոր բնակավայրերի փողոցներն ու հրապարակները և պահանջում են նրա հրաժարականը:

Հա՞ որ...

Խորհրդարանի նախագահ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը մի շատ անհասկանալի երազանք ուներ: Հավանաբար անկեղծ էր մղումը, բայց նախկին պատգամավորը ծրագրել էր անհնարինը` բարձրացնել Ազգային ժողովի հեղինակությունը:

«Անհրաժեշտ է պահպանել ձեռքբերումները»

ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր գտնվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեռ պարզ չէ` ո°վ է հուսախաբ լինելու

Թեպետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կարծես դեմ չեն նաև գերտերությունները, այդուհանդերձ, մերձեցման գործընթացը այսօր էլ հիվանդագին է ընդունում Ադրբեջանը: Անշուշտ, ադրբեջանցիներին օրավուր ավելի է անհանգստացնում այն մտավախությունը, որ գերտերությունները կարող են հանկարծ պարզապես մոռացության գիրկն ուղարկել «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» հորջորջվածը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի մեկնաբանմամբ`

- Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության հաջողության գրավականն է, որ ցեղասպանության ճանաչման հարցում նրանք միայնակ չեն: Եվ ամերիկյան, և ամերիկահրեական լուրջ կազմակերպություններն այսօր, փաստորեն, սատարում են ճանաչման պահանջի իրականացմանը:

ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ Ղեկավարը, քաղաքացին. ՀԱՅ ՄԱՐԴԸ

Կարեն Դեմիրճյանի նման անհատներին միշտ սիրով են հիշում ժամանակակիցները, իսկ հայրենանվեր նրանց կյանքը լավագույն օրինակ է սերունդների համար: «Կարեն Դեմիրճյանը ավելին էր, քան ժողովրդի սիրեցյալ զավակը, ավելին էր, քան կուսակցության առաջին քարտուղարը, քան Կարեն Շինարարը, քան Ազգային ժողովի նախագահը:

Արման Բաբաջանյանի «ժամանակը»

Անշուշտ, խոսքը եթե գործազուրկի կարգավիճակն ինքնակամ նախընտրած շուրջ մեկ տասնյակ մեր գործընկերներին չվերաբերեր, երևանյան մամուլի հետնապահներից համարվող «Ժամանակ» օրաթերթում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կարելի կլիներ անկարևորներից համարել: Այս թեման դարձյալ շրջանցել արժեր, եթե կատարվածը առաջինն ու միակը լիներ:

«Մեր դերակատարումն է` մերձեցնել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին» ասել է Իսրայելի Արտգործնախարարութ

Իսրայելի նոր կառավարությունում Արտաքին գործերի գերատեսչության ղեկավար է նշանակվել ԽՍՀՄ-ից արտագաղթած Ավիգդոր Լիբերմանը: Ռուսական թերթերից մեկին տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է, թե Երուսաղեմն ինչպես է պատրաստվում նորովի նայել «Կրեմլի գոծոնին» և միջազգային սուր հիմնախնդիրները լուծել Մոսկվայի հետ սերտ համագործակցությամբ:

Գրպանազոհ վարչապետը

Աշխարհատարած ճգնաժամը դույզն ինչ թեթևացնելու մտահոգությունն, իհարկե, ծանրացել է հատկապես երկրների ղեկավարների ուսերին: Եվ Յամայկայի վարչապետ Բրյուս Հոլդինգը խոստացել է պակասեցնել իր աշխատավարձը` 15 %-ով:

25 տարի` 25 սպանության համար

Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Մինչ անցյալ երեքշաբթի` նա մեղադրվում էր մարդու իրավունքների ոտնահարման համար:

Ոչնչացնել կուռքերին` դամբարանով հանդերձ

Պետդումայի նիստում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Սերգեյ Աբելցևն իր ելույթում նշել է, որ վերջին ժամանակներում «2 հրեշավոր բարբարոսություն» է տեղի ունեցել Պետերբուրգում, ապա` Լուգանսկի մարզում. պայթեցվել են Լենինի հուշարձանները: - Նախկինում ես առաջարկել էի Դամբարանից հանել Լենինի մարմինը և խոստովանում եմ, որ ճիշտ չէի:

Պաշտպանության նախարարը հանդիպեց ուսանողության ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի ուսանողական ֆորումի, պետական և ոչ պետական բուհերի ուսանողության, ուսանողական և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց երիտասարդների դերն ու մասնակցությունը ռազմահայրենասիրական դաստիարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

«Բխում են բանակի շահերից»

ՀՀ պաշտպանության նախարարության համալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբկայացած «Զինծառայողների իրավունքները և հիմնարար ազատությունները» խորագրով ձեռնարկի շնորհանդեսում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց. -...Զինված ուժերի ժողովրդավարական և հասարակական վերահսկման մեխանիզմների զարգացումը, հանդիսանալով համապետական առաջընթացի մաս, առաջ է բերում գործող մեխանիզմների վերանայման ու կատարելագործման անհրաժեշտություն:

Ունենալով առողջ զինվոր` կունենանք ուժեղ բանակ

Երևանի կայազորային հոսպիտալի բուժծառայության պետ, մայոր Գոհար ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցը հայ զինվորի առողջությանը միտված աշխատանքի մասին է: Աշխատելով զինվորական հոսպիտալում, Գ. Կարապետյանը բազմաթիվ փորձություններ Է հաղթահարել:

Սիրավի «Ժայռը» ՈՒՇԱՑԱԾ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ, ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆՆԵՐ

«Վարպետի ստեղծագործությունները ապրում են իրենց կյանքով, հավերժացնելով միտքը: Արդյո՞ք կարողանում ենք մենք գնահատել մեր մեծերին:

«...Ուրիշի հոգին վերցնելն անհնար է»

Անցյալ դարի 2-րդ կեսից հայ կերպարվեստի տարեգրության էջերում իրենց անհատական հետագիծը ուրույն ստեղծագործական տեսիլքը հստակեցնող բազմաբազում ուշագրավ արտահայտություն-աշխատանքներով շեշտադրող գեղանկարիչների սերնդի երկու ցայտուն ներկայացուցիչների իրարահաջորդ անհատական ցուցահանդեսներով ՀՆՄ Նկարչի տան այցելուների համար պատկերավոր նորահաստատում է գտնում նրանց հարուստ ժառանգության մնայուն արժեքը:

ԱՊՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Պոեզիան չի ծնվում անակնկալ և հենց այնպես` թեթև գրչի շարժումով, քանի որ բանաստեղծները ոգեշնչվում են շրջապատող աշխարհի նմանությամբ, քանի որ բանաստեղծությունը դառնում է զրույց ընթերցողի հետ և հեղինակը ասելիքը բխեցնում է իր օրերի պահանջներից ու մտահոգություններից` նրա հիմքում պահպանելով ժողովրդական ակունքներից եկող խոսք ու խորհուրդը£ Լինում են ժամանակներ, երբ ստեղծագործողների կյանքը լիցքավորվում է անիմանալի լույսով, վառվում է միտքը, բազմապատկվում եռանդը£ Այս տպավորությունը ստացա, երբ ընթերցեցի բանաստեղծ« թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի «4-ը ապրիլի» (1992), «Անառակ որդին» (1996), ապա` «Իմ սիրտը լեռներում չէ» (2004) բանաստեղծությունների ժողովածուները£ Նրա ստեղծագործությունների առանցքում մարդն է` իր դարի ջիղը բռնած, չաղավաղված, չեղծված նկարագրով, օրերի անմիտ հոգսերի բեռան տակ հոգու կրակն անթեղած£ Կյանքի փիլիսոփայական իմաստավորման և բացահայտման մեջ, մարդկային-բարոյական չափանիշների հաստատման մեջ բացառիկ է գրող-արվեստագետի դերը, որի հասարակական ու քաղաքացիական առաքելությունը արժևորվում է նրա ստեղծածի մարդագիտական և բարոյական նշանակությամբ£ «Իմ սիրտը լեռներում չէ» (2004) ժողովածուն ամփոփում է Հախվերդյանի ԱՄՆ-ում գտնվելու տարիների խոհերն ու մտորումները£ Ժողովածուի քնարական հերոսը ինքը` բանաստեղծն է` կանգնած զարգացող քաղաքակրթության խառնարանի ճիշտ կենտրոնում` որպես «դյուրախոց թիրախ». Որին շարունակ պիտի խոցոտեն Եվ աստվածները հզոր ու չարակամ Եվ մարդուկները ճճվային գանգով… Բայց ահա եկել Խրտվիլակի պես խրվել եմ այստեղ, Այս քավարանում…£ Կյանքի «խորխորատը» նետված անհատի, (որ մտավորականն է այստեղ), հոգեբանական դրաման է հյուսվում ամեն օր ապակե քաղաքի` երկինք մխրճված երկնաքերների ներսում, ուր ամեն առավոտ «5£30-ին» ավերված երազների մահվան«Free way -ներով» զուսպ և քաղաքակիրթ գոռում է. This site is full... This site is full... Օտար քաղաքի` Glandale-Downtown L.A (394 ավտոբուսային երթուղի) համապատկերում «մարդկային միաբջիջ ցեղի» անսահման լկտիության հասած կենսակերպն է լուսաբանում Էդուարդ Հախվերդյանը և ջղաձիգ սրտով վերհիշում «ամենաանարյուն մահերը»` ճամփորդությունը Դանտեի` «քավարանից Downtown//, Downtown-ից քավարան», անտարբեր ու անհոգի իրականության մեջ սեփական մաշկին փորձարկելով` Խաչելություն` առանց խաչի, Ցեղասպանություն` առանց արյան, Գաղթ` առանց թշվառության, Թռիչք` առանց բարձունքի, Սեր ` առանց կնոջ, Կյանք` առանց ապրելու Մահ` առանց մեռնելու£ Այս դեպքում, երբ անկարող ես այլևս ինչ-որ բան ասել, երբ ընթացքդ դեպի «ՈՉԻՆՉ» է տանում, և ուղիդ էլ «ՈՉԻՆՉ» չի խոստանում, այլևս զուսպ ու քաղաքակիրթ վարվեցողության ժամանակը չէ, այլ քաղաքի ու դարի հորձանուտում ժամանակի ողնաշարին մի կերպ կառչած անհատը «ամենաշքեղ գաղթականության» ճիրաններում թպրտալով` վայրագորեն պիտի գոռա` Իմ սիրտը լեռներում չէ… Լեռներն են իմ սրտում…:

«Կրեմլի ձեռքը»` Կիևի փողոցներում

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում հայտնված` նախկին ԽՍՀՄ պատկերով գովազդային վահանակները զանազան ենթադրությունների առիթ են դարձել: Իսկ լրատվամիջոցները դա համարում են Մոսկվայի «ձեռքի գործը»:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Սուսաննա ՍԱՖԱՐՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի, Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, Սայաթ Նովա մրցույթի մրցանակակիր «ԵՍ ՔՈ ԿԵՐՏԱԾ ԵՐԳՆ ԵՄ ԱՀԱ» Քնարական խառնվածքի երգչուհու ներաշխարհի բազում երանգների համադրումն ընկալելու համար բավական է ընթերցել երգեր դարձած իր իսկ գրած բանաստեղծութ յունները:

Մարդապատճենները շրջում են Եվրոպայում

Այո, այո, խոսքը կլոնների մասին է, որոնց իտալացի գինեկոլոգ Սևերինո Անտինորին կյանք է պարգևել դեռևս 9 տարի առաջ: Oggi հանդեսին տված հարցազրույցում նա բարձրաձայնել է, որ իր մարդապատճենած 3 երեխաներն հիմա ապրում են Արևելյան Եվրոպայում:

Սևամորթներն ավելի քիչ են տառապում քաղցկեղից

Ամերիկյան սևամորթների շրջանում քաղցկեղից մահացությունը նվազում է` չնայած նրանց մոտ ավելի հաճախ` հիվանդությունը հայտնաբերվում է վերջին փուլում: Ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի Ամերիկյան ընկերակցությունը հետաքրքիր կանխատեսում է կատարել:

Մարդու արտաքինը` ԴՆԹ-ով

Միացյալ Նահանգները շուտով կատարյալ հեղաշրջում կկատարի քրեագիտության ասպարեզում: Գիտնականներն ամբողջացնում են ԴՆԹ-ի միջոցով մարդու արտաքին տեսքը պատկերելու տեխնոլոգիան:

Այլմոլորակային մանրէներ

Երկնոլորտում` 40 կմ բարձրության վրա, գիտնականները Երկրի վրա գոյություն չունեցող մանրէներ են հայտնաբերել, որոնց ուսումնասիրությունները հուշում են, որ այլմոլորակայինները մեր մոլորակ այցելել են 2005 թվականին: Մանրէների անհայտ այդ տեսակները, պարզվել է` կարող են իրենց հետ տեղափոխել ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են այլ մանրէներին:

Ծիծաղն էլ ճշմարտություն է

JJJ Չուկչան այցելում է իր էսկիմոս բարեկամին: Նայելով հսկա սպիտակ արջի մորթուն, հարցնում է. - Քանի՞ կրակոցով սպանեցիր սրան: