Ճոռոմախոսությամբ չեն երկիր պահում
Ելուզակները ասես մոռացել են, որ ճիշտ 20 տարի առաջ, հայ ազատամարտիկի բազկի ուժը ճանաչելուց հետո, իրենք անձնատուր եղան, հրադադար խնդրեցին: Առանց նենգության հաղթող ուժեղը նաև մեծահոգի է լինում, և իր անկախ պետության հիմնաքարը պատերազմի բոցերում թրծող Հայաստանը հրադադար նվիրեց չարանենգ դրկիցին: