ՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Մերձավորարևելյան դեպքերը յուրատեսակորեն անդրադարձվում են նաև մյուս երկրներում, մասնավորաբար Թուրքիայում և Ադրբեջանում: Երկու պետությունում էլ այսօր հարաբերական անդորր է տիրում:
Մերձավորարևելյան դեպքերը յուրատեսակորեն անդրադարձվում են նաև մյուս երկրներում, մասնավորաբար Թուրքիայում և Ադրբեջանում: Երկու պետությունում էլ այսօր հարաբերական անդորր է տիրում:
Ռուսաստանի ազդեցությունը մեծ է Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի վրա: Եվ այդ իմաստով` բնական է, որ այդ երկրում ցանկացած գործընթաց, ցանկացած փոփոխություն հայտնվում է մեր հանրության ուշադրության կենտրոնում, նաև քննարկման առարկա դառնում:
Պատմության ամեն հատվածում և ամեն մի ժողովրդի մեջ եղել են ու կան տիպարներ, որոնք կոչված են` հանրության կյանքը պղտորելու, մարդկանց անհանգստացնելու, իրականությունը շրջված հայելու մեջ պատկերելու:
ՀԱՇՎԻ առնելով Ադրբեջանի` Հայաստանին նմանակելու քաղաքականությունը, մեզ ուղղակի միայն մնում է սպասել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ յան անկախության ճանաչմանը:
Հարկային տեսուչներն արդեն տևական ժամանակ հսկողություն են իրականացնում գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում: Քաղաքական շրջանակները «Լֆիկ Սամոյի» հանդեպ հետաքրքրության դրսևորումը պայմանավորում են Դուբայում վերջինիս անցկացրած խրախճանքների և Հայաստանից Էմիրություն ներ մեկնած հին ու նոր պաշտոնյաների կազմակերպած դեռևս անհայտ քննարկումների հետ:
Միավորված աշխատանքային կուսակցությունը միջընտրական տարիներին ստվերում մնացած և միայն հերթական ընտրություններից առաջ ակտիվացող քաղուժերի օրինակով հայտարարել է, թե մասնակցելու է առաջիկա ընտրություններին: ՄԱԿ¬ին մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ իրենք մրցակից ուժերին արդեն իսկ «ծանուցել» են, որ համագործակցության առաջարկով իրենց չդիմեն:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն, ի տարբերություն իր կուսակցական ղեկավարների, դեռևս չի շնորհավորել ու հավանաբար այդպես էլ չի ձգտելու բարիդրացիական հարաբերություններ հաստատել Իջևանի` վերջերս ընտրված քաղաքապետի հետ:
Ինչպես պարզվեց` արդեն մոտ վեց միլիարդ դրամով վաճառվել է ԱՆ Քրեակատարողական վարչության հիվանդանոցը, որը գտնվում է մայրաքաղաքի Արշակունյաց փողոցում: Գնողն էլ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտն է:
Ոչ անհայտ Արթուր Սաքունցը, պարզվում է, չափազանց վիրավորվել է Ռուսաստանում անցկացված ընտրություննների արդյունքներից և որոշել է պաշտպանել ռուս ընտրողների շահերը` հավանաբար այս անգամ էլ «գրանտներ» ստանալով այն կազմակերպություններից, ովքեր կամենում են Ռուսաստանում ստեղծել քաոսային վիճակ և գործի դնել քաղաքացիական անհնազանդությունը... Ռուսաստանի դեսպանատան մոտ Սաքունցի նախաձեռնած ցույցն, իհարկե, բազմամարդ չէր ու տապալվեց:
Արդեն տեղեկացրել ենք, որ «Հրազդան» մարզադաշտի համար մղվող պայքարը երկու գործարար պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի և Աշոտ Աղաբաբյանի միջև, օրավուր նոր զարգացումներ է ապրում: Այսօր արդեն պարզ է դառնում, որ ՀՖՖ նախագահ պատգամավորը հավանաբար ձեռք է բերել ինչ-որ պաշտոնյաների համաձայնությունը և գրոհ է սկսել Աղաբաբյանի դեմ:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունից հետո, երբ նա խոսեց ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, հիմա արդեն ընդդիմադիր ուժը սկսել է խուսանավել, ինչպես ասում են` այլ մեկնաբանություններ տալ:
Զավեշտալի նախաձեռնություններով է հանդես եկել ՀԱԿ¬ը` քաղխորհրդի վերջին նիստերից մեկում: Մի դեպքում` Կոնգրեսը որոշել է գնալ «Օրինաց երկրի» ճանապարհով` տարփողելով խնայբանկի ավանդների վերադարձման հարցը:
Նույնիսկ ցածրահարգ պոռնկատներին այդ երևույթը վայել չի կարող համարվել: Բայց արի ու տես, որ ամերիկյան Սենատի ընդունած` ռազմական բյուջեի օրինագիծն արգելում է պատիժն անասնապղծության համար (հաղորդել է Associated Press¬ը):
Կան իրավապաշտպան հորջորջվող անձինք, ովքեր զբաղված են ոչ թե մարդկանց տաղանդի պաշտպանությամբ, այլ` աղանդի: Նրանք մտահոգված են ոչ թե բանակով, այլ պատվերով բանակի վրա ցեխ շպրտող համբակով:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - Կեցցե˜ Եվրասիական միությունը, աշխարհի ամենաարդար միությունը: ՊՈՒՏԻՆ - Պարոն Կարապետյան, իսկ դուք որտե՞ղ եք մոռացել նարնջագույն թիկնոցը, որը Ձեր ուսերին գցած պետք է Փարաքարը փակեիք:
Այդպես էլ ոչ ոք գլուխ չի հանում Հարություն Առաքելյանը ՀՌԱ՞Կ¬ն ա շատ սիրում, ՌԱԿով պիվե՞ն, թե՞ պարզապես թենիսի ՌԱԿետով մտել ա քաղաքական դաշտ. ՌԱԿիրովկեքով մի ոտաչափ տեղ ձեռք գցելու համար: :
Հայաստանյան ԶԼՄ-ների «իրազեկ աղբյուրներից» բխող ջրի և տիղմի անալիզից կարելի է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքական դաշտ պարաշյուտով ա իջնելու: Կարծես իր ոճն ա, չէ՞:
Ազատության հրապարակի հարթակում ստեղծվել է «Քաղաքագիտական վերլուծությունների կենտրոն»: Սա աշխարհի միակ նմանատիպ «կենտրոնն» է, որ գործում է բաց երկնքի տակ:
Ըստ իրազեկ աղբյուրների` Շենգավիթի արդեն նախկին թաղապետը տեղյակ չի եղել, որ ինքը հրաժարականի դիմում է գրել: Ստացվում է «Ադամանդե ձեռքը» ֆիլմի տարբերակը` «ձտՈս, տՏՑպՐяս րՏջվՈվՌպ, Տփվցսրя… ջՈяՉսպվՌպ». :
Ազատամարտիկ Ֆեդյա Վազգենի Ավագյանը ծնվել է 1955 թ., Ջավախքի Աբուլ գյուղում: 1966¬ին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Աշտարակ քաղաքում:
- Սիրո մասին բոլորն են խոսում, բայց մարտական ընկերության սերը բոլորը տեսնում են Իր բարեմիտ խոսք-զրույցներում երբեմն այսպես էր սիրում ասել Սամսոն ԿՅՈՒՐԵՂՅԱՆ հայը, երբ խելահեղ մարտերից հետո ընկեր տղերքով հավաքվում էին խարույկի շուրջ:
Այսօր Տիգրան Լևոնյանի (Խանդիկյան) ծննդյան օրն է: Եթե ապրեր` կդառնար 75 տարեկան:
Ստեփան Դալլաքյանը Լոռիում ապրող ու ստեղծագործող ժողովրդական և աշուղական երգերի միակ կատարողն է, ով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Վանաձորի ազգագրական երգի-պարի «Հորովել» անսամբլի հնաբնակներից է. արվեստագետ, ով երեսուն տարուց ավելի անսամբլում է և իր սիրելի հայրենակիցների հետ:
Ինչպես դեղարտադրության ոլորտի ներկայացուցիչներն են հավաստիացնում` մեր երկիրն արդեն ոչ միայն տարիներ շարունակ դեղեր է արտադրում, այլ նաև նախատեսում է առաջիկա տարիներին բազմապատկել արտադրանքի ծավալները: Պարզվում է նաև, որ տեղական դեղերի կեսից ավելին արտահանվում է, և վրացական ու ռուսական շուկաներում նույնիսկ որոշակի պահանջարկ է վայելում:
Հայաստանում դեղորայքի արտադրության տարեկան ծավալները կազմում են 8 միլիոն դոլար: Սա, իհարկե, կարող էր ուրախացնող համարվել տասը տարի առաջ, երբ մեզանում նոր էր ստեղծվում այս ոլորտը, և կյանքի էին կոչվում առաջին դեղագործական ձեռնարկությունները:
Իսկապե՞ս շփոթմունք է եղել, թե՞ գույները խտացնելու լրագրողական աճպարարություն, բայց ամերիկյան «Ֆոքս Նյուս» հեռուստաալիքը հունական տեսապատկերներ ցուցադրելով` Ռուսաստանի մասին է պատմել: Հետընտրական Մոսկվայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին խոսելով` ներկայացվել են Հունաստանում կատարված դեպքերը:
Հյուսիսային Կորեան «զինվել» է ընդդեմ... Սուրբ Ծննդյան տոների: Միայն կոմունիստները կարող են չարանալ Սուրբ Ծննդյան շուքից:
Մառախլապատ Աբիոնի միապետական անհատները ֆինանսական ծանր իրավիճակում են հայտնվել: Նրանք ստիպված են առնվազն կրկնակի չափով կրճատել իրենց ծախսերը:
Քերի Դոլեգոն Կիևում հայտնվել էր «Չեռնովցի¬Կիև» գնացքից` կապույտ մի տոպրակով, որի մեջ ջուր էր և պլաստիկե ամանով կերակուր: Ու համալրել է տնակների բանակը, թեև` ամերիկյան անձնագրով:
- Ըհը, Տելեմակ, եկանք, ի՞նչ է պատահել, ահազանգիդ մեջ տագնապ կար, հիվանդ հո չե՞ս: - Ճիշտ գուշակեցիք, տառապում եմ կտակս գրելու հիվանդությամբ, խնդրում եմ էս հարցում ինձ օգնեք:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թետչերը հաստատել է իր մահվան ծիսակարգի ծրագիրը: 86-ամյա տիկինը նախընտրել է հրաժարվել արարողության ժամանակ պետական մի շարք մեծարանքներից. դիցուք` ռազմական ինքնաթիռների պատվո թռիչքից և հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ քաղաքացիական հոգեհանգստից:
Երկու գյուղաբնակ հնդկաստանցի, հոգնելով պետական պաշտոնյաների ապօրինի գումարային պահանջներից, կաշառակերներին այցելել են թունավոր օձերով լեցուն պարկերով: Սողունները խուճապահար են արել երկրի հյուսիսային շրջանի հարկային տեսչության աշխատակիցներին:
Հռչակավոր արտիստուհի, 6 երեխաների մայր Անջելինա Ջոլին հերթական դատական քաշքշուկի կիզակետում է: 36-ամյա գեղեցկուհին այս անգամ ստիպված է լինելու պաշտպանել իր նոր` «Արյան ու մեղրի եզրին» ֆիլմի սցենարը, որի նաև ռեժիսորն ու պրոդյուսերն է ինքը:
BMW մակնիշի եզակի մարզամեքենան, որը միակ նմուշն է իր տեսակի մեջ, 7 միլիոն ռուբլիով Լոս¬Անջելեսից Մոսկվա է հասցվել օվկիանոսով` հատուկ Թոմ Քրուզի համար: Արտիստը ՌԴ մայրաքաղաք էր ժամանել ինքնաթիռով, բայց Մեծ թատրոն գնացել է գերժամանակակից այդ երկաթյա նժույգով:
Այսպիսի դեպքերում ակամա մտածում ես, որ նման հրաշքները պարզապես նախախնամության նվերն են: 46-ամյա Եվգենի Սորոկինը բուժօգնություն է խնդրել 12 ժամ ուշացումով: