ՓԱԿՈՒՂԻ

Վերջին տարիների բոլոր տիպի ընտրություններին հայրենի արմատականները նախապատրաստվել և ներկայացել են այնպես, որպես հեղափոխության: Այնուհետև, ինչպես հիշում ենք, հաջորդելիք քայլերի բացակայության արդյունքում այս կամ այն չափով հասունացած հեղափոխական ալիքը հաջողությամբ էլ մարել է:

Արցախյան հիմնախնդիրը` աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում

ԱՊՀ երկրների մինսկյան գագաթնաժողովից հետո, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում բեմադրվում է հերթական բլից-բլեֆը: Գլխավոր բեմադրիչը և սցենարի հեղինակը, այս դեպքում, ինչպես 2001-ին, Ֆրանսիայի նախագահը չէր, ում ուռեցրած փուչիկը շատ արագ տրաքեց Քի-Ուեստում:

ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵՐԻ «ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ»

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո թե° ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե° հայկական կողմը, որպես կանոն, պահպանել են լուրջ դիվանագիտությանը հարիր պատշաճության ընդունված նորմերը:

Ո՞Վ Է ՇԱՀԵԼՈՒ

Հաստատ` ոչ գնորդը, ոչ էլ արտադրողը Մեր թերթի նախորդ համարներից մեկում մենք անդրադարձել էինք Իսակովի պողոտայի վերակառուցման ծրագրին, որը հարուցել էր Արգավանդ, Թաիրով ու Փարաքար գյուղերի բնակիչների դժգոհությունը:

Ո՞ւմ է վերապահված անմեղության կանխավարկածը

Աշնանային նստաշրջանի` Կառավարության հետ հարց ու պատասխանի վերջին օրը, թեև բացակայում էր պատգամավորների մեծ մասը, սակայն ոմանց հաջողվեց բառաքարեր նետել իրենց հակակրանքի թիրախում հայտնվածների «բոստանը»: Մինչդեռ, ըստ որոշ նետողների հայտարարության` վաղուց եկել էր քարերը հավաքելու ժամանակը:

Խորհրդարանական ավանդույթ

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի դիպուկ բնութագրմամբ` հիրավի, Ազգային ժողովում վաղուց սովորություն է դարձել լաչառությամբ հարցեր լուծելը: «Յոթ մոր կաթ ուտելուց հետո, երևի, հայտնի կուսակցության խոսափողները հիմա էլ «լաչառության» տարբերակն են փորձում:

«Մի առվով չեն հոսում»

- Խուժանություն է բարձրահարկ շենքերի վրա հարկեր ավելացնելը,- ի լուր լրագրողների հայտարարում է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Հետաքրքիր է, ինքն իրո՞ք այդ կարծիքն ունի, և այդ որակումը պատրաստ է ուղղել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հանդուր ժում կամ խրախուսում են այդ երևույթը:

Ում դռանն է չոքել թքող ուղտը

Վերջերս ընդդիմադիր պատգամավորների բառապաշարում ավելացել է քարավանի կենդանուն բնորոշ մի նոր արտահայտություն: Յուրաքանչյուր ելույթ ունեցող իր պարտքն էր համարում հիշեցնել, թե իշխանավորները թքած ունեն ժողովրդի վրա:

Ապրել, ապրել. ինչպե՞ս ապրել...

Մենք սոցիալական պետությո՞ւն ենք, թե՞... Ըստ էության, պատասխանը թե-ական է: Մինչ կառավարությունը սոցիալական ծառայություն իրականացնելու կարգի մեջ փոփոխություններ է կատարում` աջակցության կարիք ունեցողների սոցիալական վիճակի փոփոխության ուղղորդումներով, թոշակառուների գոյապահպանման դժվարություններն ավելի են խորանում:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ցավ սրտի մխիթարանք ՕԵԿ-ի դունչը «խաղողին» չհասավ` գնաց արտասահման` «նարնջահյութ» խմելու: Գոնե ռեգբին նախընտրեք, տնաշեննե°ր Հայաստանի քաղաքական դաշտում կարելի է «խաղալ» ֆուտբոլ, բասկետբոլ, նաև ավելի ինտելեկտուալ խաղեր` շաշկի-շախմատ, բայց չգիտես ինչու մեր քաղաքական ուժերը նախընտրում են քինգ-բոքսինգը, իսկ ավելի ստույգ` մարտն առանց կանոնների:

«Պատգամավորը կապող օղակ է պետական չինովնիկի

- Ի պատիվ Հանրապետականի, պետք է ասել, որ վերջին ժամանակներս այն փոխել է իր գործելաոճը. մարդկանց հետ սկսել է աշխատել ոչ թե տները մտնելով, ծրագրեր բաժանելով, այլ մամուլի, զանգվածային լրատվության միջոցով է փորձում ասել, թե իրենք ի՞նչ են ուզում, ի՞նչ են ցանկանում:

Ձմեռ պապին` քաղաքական հանդերձով

Գաղտնիք չէ, որ ընտրական մարաթոնն ընդգրկում է տարատեսակ ու տարաբնույթ, այսպես կոչված, նախընտրական նվիրատվություն ներ: Եվ, ինչու չէ, կարելի է Ձմեռ պապի տոնական պարկը ևս շահարկել:

ԼՍՈ՞ՒՄ ԵՔ, ՄԱՐԶՊԵՏ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

«Օպտիմալացում» խաղը շարունակվում է քմահաճությունների տեսքով Անկոտրում «դոնյա» Արմինեն Ես` թշվառս, որ դարձել եմ բարձրաճաշակ «դոնյա» Արմինեի քմահաճության ու անբարեհաճ վերաբերմունքի զոհը, երեսունհինգ տարվա ծանրաբեռ մանկավարժական վաստակով ապրում և աշխատում եմ Չարենցավանում, դասավանդում N 6 դպրոցում:

Բողոք-հայտարարություն

«Ընտրական համակարգեր կենտրոնի» տնօրինությանը, կազմակերպիչներին ու հովանավորներին, ՀՀ ԶԼՄ-ներին Մենք երկու անգամ արդեն մեր հրապարակային բողոքն ենք հայտնել «Ընտրական համակարգեր կենտրոնի» կողմից «www.persons.am» ծրագրով իրականացվող կամայական վերաբերմունքի առիթով:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ուղերձը ԵԿՄ 7-րդ համագումարին

Թանկագին երկրապահներ, սովորաբար ազատամարտիկներն իրար գլխի են հավաքվում այն ժամանակ, երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում: Ուրախ եմ, որ այսօրվա հավաքի նպատակն այլ է:

ԵՐԿՐԱՊԱՀԸ` ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ

Երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները և իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում բանակ ստեղծվի:

Պաշտոնական լրահոս

Համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ ԼՂՀ ղեկավարությանն ու արցախցիներին հղված` ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն շնորհավորական ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը եւ արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ:

Սպառազինության մակարդակը բավարար է

ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ հավատացնում է, որ հնարավոր է` լրագրողի հետ զրուցելիս մոռանալ դիվանագիտության մասին և լինել բոլորովին անկեղծ: Ինձ հարկավոր չէ ավելի լավը երևալ` ասում է նա:

Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ _ 70

«Ոչ ոք չփոխարինեց Ավագ Պետրոսյանին, Միհրան Երկաթին, Արշավիր Կարապետյանին, Տաթևիկ Սազանդարյանին: Ամեն նոր անուն նոր երևույթ է… Բայց ուրախալի է, երբ քո ստեղծած դպրոցը ճանապարհ է հարթում, որպեսզի եկողները դյուրությամբ անցնեն իրենց դրսևորելու դժվար ճանապարհը, գտնելու արվեստում իրենց տեղը…»£ :

ԿԱՍԵՑՎԱԾ ՃԱԽՐԱՆՔ

Ափսոսանքի մի գաղտնաթախիծ զգացողություն թույլ չի տալիս սոսկ հրճվանք ճառագող բառերով գծագրել արտիստական այս վառվռուն անհատականության հոբելյանական դիմանկարը:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ՄԵԿՆԱՐԿ

Մանկապատանեկան թեմատիկ հետաքրքրություններին համարժեքության ու թատերային գունագեղությամբ «Հումորիկը» արժանացավ «Ավանգարդի» թերթի սահմանած «Մամուլի համակրանք» հատուկ մրցանակին: Իր նախընտրած խորհրդանիշին համարժեք է «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական փառատոնի ծնունդը:

«ՓՈՍԻ» թատրոն-երկո՞ւ...

Կարծես թե` ամեն ինչ սկսվեց նրանից, որ թատրոնները դարձրեցին պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ): Եվ այդ ՊՈԱԿ-ների ճակատագիրը տնօրինելու մենաշնորհը տվեցին դրանց տնօրեններին, ովքեր, ի դեպ, կարող են թատերարվեստի հետ երբևէ որևէ առնչություն ունեցած չլինել:

Հայաստանում` առաջինը

«Միջազգային որակի թագ» լոնդոնյան մրցանակը` ոսկեկուռ թագի տեսքով, առաջին անգամ հանգրվանեց Հայաստանում` «ԱԼՄ հոլդինգում»: Եվ, ինչպես նշվում է հավաստագրում` «ԱԼՄ հոլդինգը» պարգևատրվում է որակի COLD կարգի միջազգային Թագով` ի գնահատումն կատարելության ձգտման, առաջնայնության, առաջադիմական տեխնոլոգիաների և ինովացիաների: