ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ

Անսխալականության բարդույթը դարձյալ իր վատ գործն արեց: Խորհրդանշական պարգևավճարները, որոնք ՀԴՄ կտրոնների առանձին խմբաքանակների դիմաց կարող էին բաժին հասնել ցանկացած պարտաճանաչ ու հետևողական քաղաքացու, այլևս անցյալում են:

Ռուս-արևմտյան կտրուկ շրջադարձը

Վերլուծաբանները բազմիցս են անդրադարձել ու թերևս էլի առիթներ կունենան ձեռք մեկնելու 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի թեմային` փորձելով փաստել, թե հենց այդ ժամանակ էլ սկսվեց Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի և ուժերի վերադասավորման գործընթացը:

Գնաճն` արհեստական, պատճառներն` անհիմնավոր

Կան երևույթներ, որոնցից մարդիկ որքան շատ են խուսափում, այնքան դրանք հասարակական կյանքի անբաժանելի մասի են վերածվում: Մասնավորապես, չի գտնվի մի որևէ մեր հայրենակից, ով գների բարձրացմամբ ոգևորվի կամ գոնե անտարբեր լինի կյանքի, իսկ հիմա արդեն ավելի շատ գոյության պայմանների թանկացման հանդեպ:

Հա՞ որ...

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ է հայտնի. մեր հացը միշտ էլ քարից և այն էլ մեծ դժվարությամբ ենք քամել: Հայոց արտերը հացահատիկի առատությամբ ոչ միայն աչքի չեն ընկել, այլ նաև հայկական լեռնաշխարհում անքար դաշտերն այնքան քիչ են եղել, որ քարից հաց քամելու դժվարությունը մեր ժողովրդի տարիքն ունի:

Դիվանագիտական պայքարը դեռ նոր է թեժանալու

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Հիլարի Քլինթոնի, Սերգեյ Լավրովի և Բեռնար Քուշների, Եվրամիության ղեկավարներից Խավյեր Սոլանայի և եվրոպական այլ պաշտոնատարների մասնակցությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման հայտնի Արձանագրություննե րը:

«...Մենք կաշկանդվելու ոչինչ չունենք»

Վերջին շրջանում հասարակական-քաղաքական լայն շրջանակներում քննարկվող թիվ 1 խնդիրը հայ¬թուրքական հարաբերությունների հաստատումն է` գործող սահմանների ճանաչմամբ, ինչն էլ թեր ու դեմ տարակարծությունների առիթ է դարձել£ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից ստորագրված կարևորագույն այդ փաստաթուղթը շուտով կներկայացվի Ազգային ժողով£ Ի՞նչ կերպ կքվերարկեն խորհրդարանականները. հարցի պատասխանը փորձեցինք ճշտել ներկայացվելիք փաստաթղթի հանդեպ տարբեր հայեցակետեր ունեցող պատգամավորներից. Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԲՀԿ խմբակցության անդամ - ԲՀԿ խմբակցությունը կողմ է բացառապես առանց նախապայմանների փաստաթղթի վավերացմանը£ Եվ եթե այլ իրադարձություններ չլինեն, կարծում եմ` մեր դիրքորոշումը կլինի դրական£ Սպասենք` մինչև փաստաթուղթը ներկայացվի խորհրդարան£ Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա ցանկացած գերխնդիր չի կարող մտահոգության տեղիք չտալ£ Մեր երկրի Նախագահը ևս բազմիցս նշել է, որ կայուն, խաղաղ տարածաշրջան ունենալու համար անհրաժեշտ է ճիշտ քաղաքական որոշում ընդունել£ - Կարեն ԱՎԱԳՅԱՆ. ՀՀԿ խմբակցության անդամ - Մենք բազմիցս ենք խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների մասին, սակայն միանշանակ պետք է փաստեմ, որ դրանք ոչ մի առնչություն չունեն մեր անհանգստությունների և մտավախությունների հետ£ Այն, ինչի մասին մտահոգվում են մեր շատ հայրենակիցներ (նախապայմաններ, պայմաններ և այլ ձևակերպումներ) իրականում գոյություն չունեն, որովհետև այդ փաստաթղթով ընդամենը վավերացվում է հայ¬թուրքական հարաբերությունների անհրաժեշ տությունը և ազդարարվում է այդ հարաբերությունների սկիզբը£ Մեր կոալիցիոն գործընկերները ևս փաստում են, որ այս փաստաթուղթը որևէ առնչություն չունի Ղարաբաղի հիմնախնդրի, ցեղասպանության և որևէ այլ նախապայմանի հետ£ Բոլոր հիմնախնդիրները լուծվելու են տարբեր գործընթացների միջոցով£ Ընդհակառակը` այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս Թուրքիայի հետ երկխոսության, որի հիմնական թեման լինելու է Հայոց ցեղասպանությունը և դրա դիմաց փոխհատուցման խնդիրները£ Ի վերջո, այս փաստաթուղթը հնարավորություն կընձեռի, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը£ Կրկնում եմ` սա սկիզբն է, իսկ մտահոգություն, առանց այդ փաստաթղթի էլ կար, որովհետև մենք գործ ունենք մի պետության հետ, որն իրականացրել է հայերի Եղեռն և որի հետ գրեթե մեկ դար սառեցված են դիվանագիտական բոլոր հարաբերությունները£ Եթե փաստաթուղթը ներկայացվի Ազգային ժողով, ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու, որովհետև դա մեր երկրի Նախագահի արտաքին քաղաքականությունն է, մեր կուսակցության ու նրա ղեկավարի քաղաքականությունը. մեր տեսակետը միասնական է£ Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀՅԴ խմբակցության ղեկավար - Մեր կուսակցությունն այդ փաստաթղթի հետ կապված պետք է քննարկի հնարավոր բոլոր սցենարները£ Կարծում եմ` այդ փաստաթուղթը պետք է փոփոխվի և այդ ձևով չվավերացվի£ Մեր նպատակին հասնելու համար մենք կիրառելու ենք տարբեր միջոցներ£ Իսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի Նախագահի հրաժարականը, մենք հետ չենք կանգնի մեր ընտրած ուղուց£ Արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե սա երկխոսության սկիզբն է, իսկ ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը երկխոսության ավարտն է, որովհետև Թուրքիան այս փաստաթղթով ստացավ այն ամենը, ինչ ուզում էր£ Պարզ օրինակ բերեմ` ցեղասպանության և սահմանների ճանաչման խնդիրը անտեսելով, մեր Նախագահը խոսում է ցեղասպանության հետևանքների վերացման մասին£ Հարց է ծագում, իսկ որո՞նք են այդ խնդիրները£ Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Իշխանությունները` ընդդիմախոսներին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվով Ուզում ենք ընդամենը սահման բացել, իսկ դուք… գիտահետազոտական-միտահետազոտական… Չի° լինելու, մոռացեք: Բացատրական բառարանից ՀԱԿ _ ՀԱԿասական, մեկը մյուսին ՀԱԿասող միավորների ամբողջություն:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում ամփոփվեցին 2009թ.-ի գարնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի խնդիրները:

Աֆղանական պատերազմի վետերանները Հայաստանում

ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի անդամները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին 1979-1989թթ. աֆղանական և Հայրենական մեծ պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

n ԵՐԵԿ, Մոսկվայում կայացած նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների ողջ համալիրին և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԲԱՆԱԿԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վ. ՀԱԿՈԲՅԱՆԸ վստահ է` հայ երիտասարդն իր հայրենիքի պաշտպանն է, մշակույթի կրողը, մեր պատմության կերտողը: Կյանքը մարտադաշտ է, երիտասարդները` մշակութասեր զինվորներ, նրանք հաղթանակի դափնիներով են քայլերգելու:

Շնորհավոր տոնդ, սիրելի° Երևան

«Էրեբունի-Երևան» ավանդական տոնակատարությունների շրջանակներում հոկտեմբերի 13-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա տարածքում տեղակայված հ.91 դպրոցում անցկացվեց մի հանդիսություն:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ը ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ է

1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց հայերեն առաջին պարբերականը` «Ազդարար» ամսագիրը, որի Հիմնադիր խմբագիրն իր ժամանակի ամենաուսյալ հայ մտավորականներից մեկն էր` Հարություն քահանա ՇՄԱՎՈՆՅԱՆԸ «Ազդարարը» հետապնդում էր իր հայրենակիցների մեջ բարձրացնել մարդու քաղաքական, իրավական, տնտեսական ինքնագիտակցությունը` հասցնելով իր ժամանակի ամենաքաղաքակրթված երկրների մակարդակին և մտավոր աստիճանին:

Ո՞Վ է ՄԵՂԱՎՈՐ

Անտարբերությունն ամենածանր դաժանությունն է, իսկ բացահայտ խաբեությունը շիկացնում է մարդկային հարաբերությունները: Հակասական տեսակետների լիարժեք ու ամբողջական ուսումնասիրումը նորից հաստատում է` ճշմարտությունն աղավաղվել է:

Արմինե Մացակյանի երկրորդ «ՄԱՐԻԱՆ»

Տարազգի ութ արտիստուհիների մենաներկայացումներից կիևյան «Մարիա» միջազգային VI թատերափառատոնի (23-28 սեպտեմբերի, 2009 թ.) պրոֆեսիոնալ հանդիսատեսը առանձնացրեց Արմինե Մացակյանի «Լեդի Մակբեթը»£ Շեքսպիրի հանրահայտ ողբերգության քվինտ-էսենցիան, նախապես կառուցիկ ամբողջականության հասցվելով բեմադրության բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչների հեղինակ Թեմուր Աճինյանի կողմից, անուղղելի թատերաֆանատ Արմինե Մացակյանի կատարողական ներքին կրակով միանգամայն հասկանալի էր դարձել այլալեզու կամերային փոքրիկ հանդիսասրահին, անսպասելիորեն փոթորկել ներաշխարհը շեքսպիրյան կրքերով£ Ուկրաինայի Իվան Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բոգդան Ստուպկան, անկարող զսպելու ներկայացման անմիջական տպավորության հուզառատ զգացողությունները, մեն¬մի արտահայտությամբ խտացրել էր «Մարիա»¬ի մեկտեղած մեծանուն թատերագործիչների հիացմունքը. «Ունենար մեր փառատոնը գլխավոր մրցանակ, դրան անվերապահորեն կարժանանար հիասքանչ արտիստուհի Արմինե Մացակյանը»£ Փառատոնի նախագահ, Ուկրաինայի ժողովրդական դերասանուհի Լարիսա Կադիրովան, ում վանաձորցի արտիստուհու «Ինձնից մինչև ես» թատերախիզախումը ակնածանք էր ներշնչել տարիներ առաջ, խաղարկվելով «Արմմոնո»¬ի շրջանակներում, անկեղծորեն խոստովանում է. «Հրավիրելով Արմինե Մացակյանին մասնակցելու չորրորդ «Մարիա»¬ին իր առաջին մենաներկայացմամբ` ես նպատակ էի հետապնդում վարակել մեր թատերասերներին Թատրոնի նրա անպարփակ սիրով£ «Լեդի Մակբեթ»¬ով Արմինեն գերազանցեց իր արտիստական ներուժի մասին իմ ունեցած նախկին պատկերացումները` պայմանավորված անձնական ինչ¬ինչ հանգամանքներով, որոնք մոռացության տրվեցին այս ներկայացման 35 րոպեների ընթացքում£ Իր ներսում ապրող կրքերի հրաբուխում շնորհալի դերասանուհին այնպես էր թրծել Լեդիի մարդկային նկարագիրը, որ նորովի բացահայտվել էր ոչ միայն Մակբեթի կերպարը, այլև շեքսպիրյան ողբերգության մերօրյա հրատապությունը£ Թեմուր Աճինյանի կայացնող համաստեղծագործությամբ լիարժեքության հասած այս նոր թատերախաղով Արմինե Մացակյանը վերստին հավաստեց հայկական դարավոր շեքսպիրիանայի ուրույն գրավչությունը»£ Տեսած լինելով Աճինյան-Մացակյան թատերադաշինքով ծնված «Լեդի Մակբեթ»¬ի առաջնախաղը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում, զգալիորեն խմբագրված նոր տարբերակը` ՀԹԳՄ թատերասրահում, նախորդ Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում, ամենևին չափազանցված չեմ գտնում կրկնակի «Արտավազդ»-ակիր թատերաընտա նիքի կողմից մշտապես խնամքով «սրբագրվող» մենաներկայացմանը օտար թատերագործիչների կողմից տրված բարձր գնահատականները£ Ըստ Թեմուր Աճինյանի առաջին բեմադրամտահղացման, «Լեդի Մակբեթ» մենաներկայացման արյունալի իրադարձությունները փառասիրությունից կուրացած Լեդիի հիվանդագին երևակայության յուրատիպ պոռթկումներն են£ Գլխավոր հերոսներին խորհրդանշող սրերի հետ իրարահաջորդ անսովոր զուգախաղում Մացակյան-Լեդի Մակբեթը, երկդիմակ չար կախարդուհու նման պտտվելով գերնպատակի` գահաթոռի շուրջ, սրընթաց կորցնում է մարդկային կերպարանքը£ Անպետք իրի է վերածվում արքայական գահը, որի վրա հավանական ու անհավանական բոլոր մրցակիցների կյանքի գնով, Լեդի-Մացակյանի մոլեգին հրահրմամբ բազմեցվում է հոգեկան հավասարակշռությունը արյան գետերում կորցրած Մակբեթը£ Հրեշավոր կերպարանափոխություն ապրած Լեդին ևս անզոր է այլևս դիմագրավելու սեփական խոշտանգված հոգու կործանարար ուժին£ Պլաստիկ լուծումների կատարելագործմամբ, խոսքի հնչերանգների նրբին վերափոխումներով` կիևյան փառատոնի բանիմաց հանդիսատեսի համար հակիրճ պատկերավորությամբ կենդանանում է Լեդի Մակբեթի անպտուղ գեղեցկության ողջ եղկելի ներքին բովանդակությունը£ Շեքսպիրյան ոգուն հարազատությամբ Արմինե Մացակյանի «Լեդի Մակբեթ» մենաներկայացումը դառնում է վեցերորդ «Մարիա»¬ի 2 հայտնություններից մեկը` ճապոնուհի Խոտակա Խագիվարայի երաժշտականացված «Կենսական երեք պատումներ»¬ի հետ միասին£ «Ժամանակի և իմ մասին» :

«Թատրոնը տասնմեկ բալանոց երկրաշարժ է սիրում»:

Հովհ. ԹԵՔԳՅՈԶՅԱՆ Սեպտեմբերի 14-ից, Կարինե Խոդիկյանի «Երևանյան սիրավեպ» պիեսի հեղինակային ընթերցմամբ ու հրապարակային քննարկմամբ, մեր մշակութային կյանք է ներմուծվել «ReadingFest-process» (կարծում եմ, օտարամոլության կնիքով հնչեղացված անվանումը խորթ է հետամտած գլխավոր նպատակին) բաց փառատոնը (՞):

Ազգային կինոկենտրոնը ներկայացնում է...

Հայկական կինոարտադրության անհաղթահարելի թվացող խորագնա ճգնաժամից երբևէ ելք չտեսնողների հոռետեսության վրա հույսի առկայծումներ սփռելու նպատակասլացությամբ` Հայաստանի ազգային կինոկենտրոնը (տնօրեն` Գևորգ Գևորգյան) հոկտեմբերի 2¬ից եռամսյա տևողությամբ գործընթաց է սկսել իրականացնել£ «Մոսկվա» կինոթատրոնի և հանրային հեռուստատեսության հետ համագործակցելով` այն կինոսիրողներին ներկայացնելու է վերջին տարիներին արտադրված մի շարք լիամետրաժ, կարճամետրաժ, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր£ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շնորհիվ արվեստասեր հանրությունը դրանց մի մասից է միայն տեղեկացված£ Իրավիճակը որոշ չափով շտկելու նկատառումով երեք ամիս շարունակ «Մոսկվա» կինոթատրոնում ամեն շաբաթ կազմակերպվելու են հայկական նոր ֆիլմերի շնորհանդեսներ, որոնց հետևելու են տվյալ կինոժապավենների տևական ցուցադրությունները£ Գնային ճկուն քաղաքականությամբ` կինոդիտումները առավելագույնս մատչելի են դարձվել բոլոր հետաքրքրասերների համար£ Կինոկենտրոնի գործունեության զանգվածային հանրաճանաչումը այնուհետև կստանձնի հանրային հեռուստատեսությունը£ Այդպիսով հեռուստալսարանի հոծ բազմությանը անմիջականորեն հասանելի կդառնան Գոա քաղաքում (Հնդկաստան) կայանալիք միջազգային քառասուներորդ կինոփառատոնի «Համաշխարհային կինո» ծրագրում ընդգրկված «Տխուր փողոցի լուսաբացը» (կինոբեմադրիչ` Ալբերտ Մկրտչյան), Ասիական ֆիլմերի փառատոնում ներառված «Քրմուհին» (կինոբեմադրիչ` Վիգեն Չալդրանյան), բազմիցս մրցանակված «Սահման» (կինոբեմադրիչ` Հարություն Խաչատրյան) և տասնյակ ուրիշ կինոժապավեն ների իրական արժանավորությունը, XXI դարասկզբի կինոշուկայում մրցունակությունը£ Կարծում եմ, կճշգրտվեն նաև կոնկրետ ուղիները հայկական կինոարտադրությունը «անկախական» փակուղուց դուրս բերելու£ Կինոակցիայի մեկնարկի պատիվը վերապահված էր անվանի կինոբեմադրիչ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» գեղարվեստական ֆիլմին, որի ցուցադրությունը մոսկովյան կինոփառատոնի շրջանակներում վերջերս տեղի ունեցած կինոհամաժողովի եզրափուլում խրախուսական բազում գնահատականներ էր վաստակել£ Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի հիման վրա Սուրեն Բաբայանի հեղինակած սցենարում, ըստ իս, զգալիորեն տուժել էր բնօրինակի գլխավոր ասելիքի հոգեբանա կան պատճառաբանվածությունը£ Հետին պլան էին մղվել մերօրյա աղերսները` կինոբեմադրական անուրանալի վարպետության առաջնայնացման անթաքույց միտումով£ Իրենց գեղանկարչական պատկերավորությամբ աչքի ընկնող դրվագների գերակայությամբ մեղմվել էր դրամատիզմը սեփական արտացոլումից զրկված մարդ արարածի հոգեվիճակի£ Ի դեպ, այս գրական հերոսի նախատիպը (Գոգո Դուրգարյանը) իր հիմնական հատկանիշներով ժամանակակից հայ արձակում մարմնավորվել է դեռևս 1991¬ին, Նորայր Ադալյանի «Չինովնիկի երկրորդ մահը» պատմվածքում£ Խորեն Աբրահամյանի արտիստական խառնվածքին մերձ կերպավորման գունապնակ դրսևորող Ժան¬Պիեռ Նշանյանի գլխավոր կինոդերակատարության ներգործուն ուժը անհամեմատ մեծ կլիներ, եթե փորձառու բեմադրիչը չտարվեր տեխնիկական հնարամտության երբեմն ինքնանպատակ ցույցերով£ Սուրեն Բաբայանի բարձրաճաշակ գեղանկարչական կինոկոլաժին օրերս հաջորդած «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի (գեղարվեստական ղեկավար` Արմեն Վաթյան) նոր թողարկումների ցուցադրությունից ստացածս տպավորությունները կընդհանրացնեմ մոտակա ժամանակներում, երբ նախորդներին համադրելու հնարավորություն ընձեռվի:

Կասկածյալը լքել է Մոսկվան

Մոսկվայում Իսրայելի դեսպանության I քարտուղար Շմուել Պոլիշչուկը հապճեպորեն հեռացել է Ռուսաստանից` իրեն ուղղված լրտեսության մեղադրանքի պատճառով (տեղեկացրել է Izrus կայքը): Նա հայրենադարձության հարցերով հյուպատոսն էր ու միաժամանակ նաև հրեական սփյուռքի հետ կապերի «Նատիվ» կառավարական Բյուրոյի աշխատակից:

Ալկոհոլը` հատուկ ժամերի

Չէ, ուրիշ է ոգելիցի հանդեպ ռուսների թուլությունը: Նույնիսկ անկախ Ռուսաստանում ստիպված են միջոցներ ձեռնարկել:

Հոբբին էլ կարող է վտանգավոր լինել

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ռազմական ավագ վերլուծաբան Մարկ Գառլասկոն հեռացվել է աշխատանքից այն պատճառով, որ իսրայելա մետ բլոգերները հրապարակումներ են տարածել նրա հոբբիի մասին: Իսկ Գառլասկոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ու գերմանական բանակների պիտույքների հավաքածու ունի:

90 միլիոն տարեկան ձվեր

Բրածո կենդանու ձվերը, որոնք մոտավոր հաշվարկներով 90 միլիոն տարեկան են, Դոն գետի ափին հայտնաբերել են Վորոնեժի մարզի դպրոցականները: Ինչպես տեղեկացրել է REGNUM վՏՉՏրՑՌ գործակալությունը` գտածոն հայտնաբերվել է Կամենսկի շրջանի Մարկի գյուղի կավճային նստվածքներում:

Գանգստերի առանձնատունը` 2,6 միլիոնով

Ամերիկացի ճանաչված ավազակ Ալ Կապոնեի առանձնատունն անցած շաբաթավերջին վաճառվեց հենց մեկնարկային գնով` 2,6 մլն դոլարով` չնայած փորձագետները համոզված էին, որ աճուրդի ընթացքում այն կաճի: Վիսկոնսին նահանգի Կոուդրեյ վայրում 165 հա մակերես հողատարածքում կառուցված տունը Կապոնե ընտանիքի սեփականությունն է 1920 թվականից:

Նախատատիդ համար չարժե ամաչել

Թիվ 1 տիտղոսը համակ ուշադրության կենտրոնում հայտնվել է նշանակում: Դե, իսկ բոլորը չէ, որ բավարարվում են սոսկ այդ տիտղոսակրի էությունը, պահվածքն ու վարկանիշը քննարկելով:

Ահաբեկչական բջիջ` Համբուրգում

Գերմանիայում բացահայտվել է Համբուրգում գործող ահաբեկչական բջիջ. այս մասին գրել է The independent թերթը` հղում կատարելով հետախուզության գաղտնի զեկույցին: Ըստ զեկույցի` այդ օղակը բաղկացած է 10 մարդուց, իսկ ղեկավարը սիրիական ծագմամբ Գերմանիայի քաղաքացի է, ում անունը զեկույցում նշված է Ռամի Մ.:

Ոսկյա բջջային հեռախոս` Պետդումայում

Պատգամավորների, պաշտոնյաների ու երևի թե բոլոր փողատերերի հոգեբանությունը կարծես` ամենուր նույնն է: Իհարկե` շլացնող իրեր ունենալու հարցում:

Փորձում են կանխել

«Ուրվականների անտառ» պայմանական անունը կրող միջազգային գործառնության ընթացքում Ավստրիայի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել երկրում մանկական պոռնոգրաֆիա արտադրողներին: Անցյալ շաբաթ Վիենայում և Կառինտիյա ու Ֆորարլբերգ տարածաշրջաններում ձերբակալվել են 3 տղամարդ:

Ջիբլարթարը` 4 ժամ 9 րոպեում

74-ամյա գերմանացի Կոնրադ Օյլերը ճանաչվել է աշխարհում ամենածեր լողորդը, ով 4,9 ժամում լողալով հատել է 18,5 կմ` իսպանական Տարիֆայից մինչև մարոկյան ափ: Ընդ որում` առանց ջրի ազդեցությունը մեղմացնող ջրահանդերձի:

Զինվորուհիների պահանջներն էլ շատ են

Շվեդիայի զինված ուժերում ծառայող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պահանջում են իրենց դասական` միակերպ համազգեստի բաղադրիչ դարձած մարզական կրծկալները փոխարինել հրադիմացկուն նմանօրինակով: Կանացի զինվորական սպիտակեղենի այդ բաղադրիչներն ավելի ապահովով փոխարինելու խնդիրն առաջին անգամ չէ, որ արծարծվում է: