ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Մինչև մայիսի 31¬ը` ՀԱԿ հերթական հանրահավաքը, ըստ էության, ներքաղաքական «հրադադար» է հայտարարված: Վերլուծությունների ու կանխատեսումների շրջան է:

ՆՈՐ ՏԱՆԴԵՄ

Արարատցի Հովիկ Աբրահամյանը և քյավառցի Տիգրան Արզաքանցյանը որոշել են ձեռք բերել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ոսկու հանքերից մեկը: Մշտապես դրսերում գտնվող հայտնի կոնյակագործը հավանաբար հենց այս գործարքի առիթով է վերջին շաբաթներին հայրենիքում վերահաստատվել:

ԻՍԿ Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ

Չնայած «Երևան Ջուր» ընկերությունը տարբեր պատճառաբանություններով պարբերաբար կրճատում է աշխատակիցներին, բայց նրա եկամուտները շարունակաբար աճում են: Միայն առաջին եռամսյակում ջրամատակարար կառույցը նախկինից շուրջ 100 միլիոն դրամով ավելի շատ հարկեր է վճարել պետությանը:

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՄԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՀԱԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, թե այստեղ մեծապես զարմացած են փաստից, որ իշխանության հետ երկխոսության պատրաստակամությունից հետո ամենահավանական ու անհնարին գնահատականները տրվել են` բացի ամենակարևորից:

ԿԴԻՄԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Ինչպես հայտնի դարձավ, շուրջ 117 նշանավոր մտավորականներ պատրաստվում են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` քննարկման նյութ դարձնելով Ուսանողական այգու խնդիրները: Իսկ խնդիրներն առնչվում են նրա ոչնչացմանը:

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Վերջին օրերին որոշ օղակներում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում սպասվում են խորքային ստուգումներ ՀՀ Պետեկամուտների պետական կոմիտեում, պարզվում է` այլևս ժամանակավրեպ են, քանի որ քաղաքական որոշում է կայացվել այս կառույցում ստուգումներ չիրականացնել և թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցն աշխատի անարգել... Սպասվող ընտրություններից առաջ այս կառույցում իրականացվելիք ստուգումները կարող էին սասանել իշխանության հեղինակությունն ու առավել սրել սոցիալական այն զայրույթը, որն առկա է հասարակության շրջանում… :

Հա՞ որ...

Մինչ իրավապահ մարմինները մարտի 1¬ի բացահայտման ուղղությամբ նոր ջանքեր են գործադրում, Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հայտարարեց, թե «գտել» է մեղավորներին: Ըստ երկրորդ նախագահի` ողբերգությունը ձեռնտու էր հենց Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմին` հետագա շահարկումների համար:

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՄՈՒՂԱՄԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿԼԿԼՈՑՆԵՐԸ

Պոլսահայ մի շարք մտավորականների հետ ունեցած մեր հեռախոսազրույցները վկայեցին, որ նրանք շատ ճիշտ ու դիպուկ են ընկալել նախարարի հայտարարութ յունը, գնահատել են նրա քաղաքացիական համարձակությունն ու վստահությունը, պատմական փաստերը չսքողելու վստահ կեցվածքը:

Ամենաերիտասարդ թոշակառուն դառնալու վնասները

ԱՐՏԱՌՈՑ ոչինչ չկա` երբ երկրում առկա գործընթացների վերաբերյալ իր տեսակետներն է արտահայտում Հանրապետության երկրորդ նախագահը, եթե իհարկե դրա տակ ինչ-ինչ թաքուն նպատակներ չկան: Սակայն մի քանի օր առաջ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հենց այդպիսի` հեռուն գնացող թաքուն նպատակներ է կարծես հետապնդում Ռ. Քոչարյանը:

ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿ

Ստամբուլում իր աշխատանքն ավարտեց թույլ զարգացած երկրների 4-րդ համաշխարհային խորհրդաժողովը` ՄԱԿ-ի հովանու ներքո: Խորհրդաժողովին, որը նման ձևաչափով գումարվում է 10 տարին մեկ անգամ, մասնակցում էր 192 երկրի պատվիրակություն:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Մշտապես կասկածելի է եղել, թե Իրանից մեր երկիր եկած վարորդ¬առևտրականներն իրականում պարսի՞կ են, թե՞ ադրբեջանցի: Համենայն դեպս նրանց հետ մոտիկից շփվողներն ավելի հաճախ տարբերակներից երկրորդն են հաստատել:

Հիմա էլ` Սիրիան

Միջազգային արենայում գլխապտույտ արագությամբ է զարգանում հեղաշրջումների մոլուցքը: Մի բռնկումը դեռ չմարած, մեկ այլ կետում նոր պոռթկում է ի հայտ գալիս:

Լ. Զուրաբյանը` Լ. Տեր¬Պետրոսյանին

Ռ. Հախվերդյանի երգի ոճով Կիսաբաց դռների արանքում, Ուր ժողովուրդն էր անվերջ «ճռճռում», Հավերժ պայքար էիր մեզ խոստանում: :

Ալիևի «պատվավոր» մրցանակը

«Ոսկե թութակ» միջազգային փառատոնում գլխավոր մրցանակը ստացել է Ալիև¬կրտսերը` նույն տափակ ռազմատենչ դատարկախոսությունը անվերջ կրկնելու համառության շնորհիվ: :

Ադրբեջանական նոր ասացվածք

Քանի դեռ Իլհամը ունակ չէ մի դիպուկ խոսք ասել, դիպուկահարների կրակոցներով է «թաքցնելու» սեփական տխմարությունը: :

Զրոյական դեր

Հոլիվուդից Էրդողանին հրավիրել են նկարահանվելու «Զրո խնդիր` հարևանների հետ» գեղարվեստակական ֆիլմում, որտեղ նա կատարելու է Զրոյի դերը: :

Կրկին բևեռացում. միջինը` չկա

Անցյալ տարի Հայաստանում երաշտ էր, այս տարի` չդադարող անձրևներ: Տաֆտալոգիկ միտք է ծնվում. եղանակը հասարակության հայելին է. բևեռացված հասարակություն, «բևեռացված» եղանակներ:

Հաջողակ է կանանց «հարցում»

Շվեյցարիայի և Լիտվայի կին նախագահների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներից պարզ դարձավ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ԱՆՏԱՐԲԵՐ չեն մեր նախագահի նկատմամբ: :

Քաղգործիչ` չորս բաղադրիչներով

Ըստ Կարապետիչի` ՀԱԿ¬ը խորհրդարանում 15 մարդ կունենա, որից 14,5¬ը հհշական. 0,5¬ն էլ` 50 տոկոսով հհշական Ստեփան Դեմիրճյանը: Իսկ եթե Կարապետիչին «քննննենք», կստացվի, որ նա 25 տոկոսով ժառանգական ամերիկամետ է, 25 %¬ով` ՀՀԿ¬ական ռուսամետ, 25 %¬ով` կոմունիստամետ, դե իսկ մնացյալ 25 %¬ով` «ջիգյարով» ժողովրդական:

Րաֆֆին մանԹՐԱՇ չէ, պարզապես ԹՐԱՇված է

«Ժառանգությունից» հայտնում են, որ իրենք ՀԱԿ¬իշխանություն երկխոսությունից բոլորովին էլ մանթրաշ չեն, ուղղակի մանրից թրաշված են: :

Շախմատը «իշմարով» խաղ չէ

Լ. Տեր¬Պետրոսյանը հստակ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Անդրանիկ Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելով` ոչ միայն խույս կտար ՀԱԿ¬ի շախերից, այլև մատ կհայտարարեր վերջինիս:

Բացեք Եվրամիության դուռը, որ Թուրքիան մրմռա

Երբ հեռուստատեսությամբ ականատեսը եղանք` ՀԱԿ¬իշխանություններ երկխոսության առիթով Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հրճվանքին, ակամայից ցանկություն առաջացավ «բրավո» ասել Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր¬Պետրոսյանին: Եթե այս տեմպերով «հրճվացնեք» Եվրոպային, «նարնջացված» Վրաստանի և Ուկրաինայի գլխավերևով, 2-3 տարի հետո, ուղիղ ցատկով կհայտնվենք Եվրամիությունում` որպես լիիրավ անդամ:

ՀԱԿ ծայրահեղականները` Լ. Տեր¬Պետրոսյանին

- Աղաչում ենք, էդ կիսաբաց դուռը փակիր, ուժեղ «սկվազնյակ ա» անում: Ժողովուրդը գրիպ կընկնի, հանրահավաքի չի գա:

Չեղյալ հայտարարված «ֆիլմ»

Սերժ Սարգսյանը հրահանգեց դադարեցնել մարտի 1-ի վերաբերյալ «Եվ անձրևը սրբում է բոլոր հետքերը» ֆիլմի նկարահանումները: :

ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ

Սահմանապահ զորամասի դասակի հրամանատար Երվանդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո պայմանագրային ծառայության անցավ ԼՂՀ սահմանամերձ զորամասերից մեկում: Նա կարևորեց առաջնագծում ծառայությունը, քանզի սպան հոգեբանորեն պատրաստ պետք է լինի` բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու:

Նա ապրեց պատերազմի ցավը

Անգնահատելի են այն մարդկանց ջանքերը, ովքեր Ազգային բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից նվիրվել են բանակաշինության գործին` դառնալով նրա վերելքի ու ամրապնդման մասնակիցը: Ազատամարտիկ Սամվել Մանուկյանը երկար տարիներ ապրում էր ՌԴ Չելյաբինսկի շրջանում:

«Հրեղեն ոգու կանչը»

ՍԵՐԺ Առաքելյանի «Հրեղեն ոգու կանչը» գիրքը կարդացի ոչ թե նրա համար, որ խոստացել էի խմբագրել և պարտավորված էի, այլ` որովհետև կարդացվում է հաճույքով: Պատճառը հեղինակի անկեղծությունն է և հարազատությունը նյութին:

ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ «ԱՆԱԿՆԿԱ՞Լ»

Քիչ է ասել, թե հայ երաժշտասերները շոկի մեջ են, շփոթված ու հուզված: Մայիսի լույս 11-ի գիշերն իսկապես հազարավոր երաժշտասերներ չկարողացան համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը դուրս մնաց եզրափակիչին մասնակցելու մրցավազքից` եվրոպական հեռարձակողների ամենահեղինակավոր երգի մրցույթում արձանագրելով ցավալի անակնկալ:

ԱՆՊԱՇՏՊԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐ

Արդեն անդրադարձել ենք այն խնդրին, որ հանրապետությունում լուծարվել է Սննդի անվտանգության տեսչությունը, իսկ այլընտրանքային կառույցը, ինչպես հավաստում են պատասխանատուները, կստեղծվի մոտ երեք ամիս հետո: Նշանակում է` առանց այն էլ բարձիթողի վիճակում հայտնված սննդի անվտանգությունը հիմա ամբողջապես կվերածվի ամենաթողության` սպառողներին դնելով անելանելի կացության մեջ:

ԱՐԴՅՈ՞Ք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրապետության պետական բուհերում ավարտվեց ռեկտորների ընտրության «առաջին շքերթը», որն սկսվեց Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և ավարտվեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ռեկտորների ընտրություններ տեղի ունեցան վեց բուհերում:

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԱՐԺԵՔ ՉԷ

Բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ ԷԴՈՅԱՆԸ ևս պատկանում է այն սերնդին, որին «վաթսունականներ» ենք կոչում: Նա իր գրական ստեղծագործությունները սկսեց տպագրել 1960-ականներին և իր սերնդակիցներից շատերի նման իր վրա զգաց ժամանակի գրական «գեներալների» հարձակումներն ու հարվածները:

Եթերային շփոթմունք

Ասում են` սայթաքում է լեզուն կամ ոտքը, բայց պատասխան է տալիս (կամ տուժում է) գլուխը: Այս անգամ, իհարկե, գլխով պատասխան տալու խնդիր չի ծագել, բայց Fox հեռուստաալիքի լեզվասայթաքումը զվարճացրել է շատերին:

Երջանկության գաղտնիքը լավը հիշելն է

Գիտնականների վերջին պնդումներից մեկն է սա. երջանկության անորսալի թվացող գաղտնիքը կարող է անչափ հասարակ լինել` հիշել կյանքում ապրած հրաշալի պահերը և մոռանալ բոլոր դառնությունները:

Ամեն կառավարությունում այսպիսի մեկը լիներ

Դեռ 9 տարեկանում Ֆելիքս Ֆինկբեյնեռը հղանում է իր հայրենի Գերմանիայում 1 միլիոն ծառ տնկել: Հիմա նա ոչ թե նշանավոր անհատ է, այլ ընդամենը 13 տարեկան երեխա, ում նիհար մարմինը զարդարված է մազերի դեզով ու ակնոցներով:

Կապիտան Մարինեսկո. Հիտլերի անձնական թշնամին

2009 թ. ապրիլի 2¬ին Եվրախորհրդարանն ընդունեց մի բանաձև, որտեղ հավասարության նշան դրվեց ֆաշիզմի և կոմունիզմի միջև:

Թվերի առեղծվա՞ծ, թե՞ առեղծվածային զուգադիպություն <br> ՆԱՊՈԼԵՈՆ- ՀԻՏԼԵՐ

Նապոլեոնը ծնվել է 1760 թ., Հիտլերը` նրանից 129 տարի հետո` 1889 թ.: Նապոլեոնը իշխանության է եկել 1804 թ., Հիտլերը` 129 տարի անց` 1993 թ.:

ԼԻՆՔՈԼՆ - ՔԵՆԵԴԻ

Լինքոլնը ԱՄՆ¬ի նախագահ է դարձել 1860 թ., Քենեդին` 1960¬ին` 100 տարի հետո: Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը, երկուսն էլ` գլխին հրազենային կրակոցից և իրենց կանանց ներկայությամբ:

Խորովածի անդիմադրելի բույրը

Նախարարությունների հարևանությամբ ռեստորանները կարո՞ղ են խոչընդոտել աշխատանքը: Այն էլ` ո˜նց:

Խելացիները քաղաքաբնակ են լինում

Խոսքը թռչունների մասին է: Մասնագետները հիմնավորել են, որ համեմատաբար մեծ ուղեղ ունեցող թևավորներն ավելի հաճախ քաղաքներում են հանդիպում, իսկ փոքրածավալ ուղեղիկներովը բացառապես գյուղական վայրերում են բնադրում:

Հաշվիչ¬ժամաչափ

Պետական ծառայողների թանկարժեք ժամանակը խնայելու և աշխատակիցների ուշադրությունն այդ ժամանակի վրա մշտապես սևեռելու նպատակով Բրիտանիայի իշխանությունները հաշվիչ սարքեր են տեղադրել Ուեսթեռն Միդլենդսի պետական կառավարչության զուգարաններում: Եթե ժողովրդի ծառան այնտեղ անցկացնում է 10 րոպեից ավելի, լույսն ավտոմատ կերպով անջատվում է:

81,8 մետրանոց սիգար

Կուբացի Խոսե Կաստելար Կայրոյի պատրաստած ծխագլանը հավանաբար համաշխարհային 5¬րդ ռեկորդը կլինի այս ասպարեզում (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն): Պատրաստի «արտադրանքը» զբաղեցրել է Հավանական ծովածոցի ափին գտնվող Սան¬Կառլոս¬դե¬լա¬Կաբանյա ամրոցի տաղավարներից մեկի 12 զետեղարանները:

100 հազար ռուբլի McDonalds¬ից

Պետերբուրգի մի բնակիչ արագ սննդի միջազգային ռեստորանային ցանցից 100 հազար ռուբլի հատուցում է ստացել` իր բաժին աղցանում եղած քարի դիմաց: Քար, որն աղցանի հետ ծամելով` պետերբուրգցին կոտրել է ատամը (տեղեկացրել է Svobodanews.ru¬ն):

ԹԵՍՏ

Խելացիներից մեկն ասել է, որ դեպք¬դիպվածների սխալ ընկալումն են տհաճությունները: Իսկ անհաճո իրավիճակում սեփական պոռթկումները զսպելն օգնում է ավելի թեթևորեն հաղթահարել ծագած կամ ծագելիք դժվարությունները:

ՀԱՇՎԵՆՔ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ.

7-15 միավոր. Դուք հեշտությամբ հաշտվում եք տհաճությունների, նույնիսկ դժբախտությունների հետ, որովհետև ունակ եք դրանք ճիշտ գնահատել: Գնահատելի է, որ հակված չեք` ինքներդ Ձեզ կարեկցել (շատերին հատուկ թուլություն):