ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ ԵՌԱՏՈՆ ՄԱՅԻՍ
Մայիսյան այգաբացի արծաթացող շամանդաղում պաշտպանության նախարարության նորագույն լեռնագնացով Արցախ` եռատոն հանդիսությունների պիտի գնային ազատամարտիկներ Սերգեյ Քոչարյանը, Պավել Մամբրեյանը, Սամվել Մելքումյանը, Արմեն Ջավախյանը, շարքային Սերոբ Հանեյանը£ Բայց նրանք լեռնագնացում չէին£ Սերգեյ Քոչարյանը զոհվել էր 1992-ին` Մարտակերտում, Արմեն Ջավախյանը 1992-ին` Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերում, Պավել Մամբրեյանը 1993-ին` Վարնկաթաղում, Սամվել Մելքումյանը 1993-ին` Ներքին Կարմիրաղբյուրում, շարքային Սերոբ Հանեյանը 1992-ին` Բերձորում£ Նրանց փոխարեն Արցախ էին մեկնում որդիներն ու դուստրերը` Արմանը, Նազիկը, Հասմիկը, Վլադիմիրը£ Սերոբ Հանեյանը չէր հասցրել ամուսնանալ, զավակ ունենալ, հանդիսությունների էր գնում մայրը` «Կարոտի կանչ» հասարակական-բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ Անահիտ Սարգսյանը, որը և նախաձեռնել էր տոնական, բայց ոչ այնքան ուրախ ուղևորությունը£
Դա ցնորք« երազանք չէ« մեր իրականությունն է` այնքան անշրջելի« որ արդեն բնական« սովորական է թվում£ Հաղթահարում ես Զանգեզուրի վերջին ցածրալեռնային սարավանդը« գետանցում Հակարին ու քեզ համակում է մի զգացում« որը չի լքում ամբողջ ուղևորության ընթացքում£ Դու քո ազատագրված հայրենիքում ես£ Այս լեռնաշխարհը քոնն է£ Մեկընդմիշտ£ Հանուն քո այդ զգացողության« քո ազգային` արժանապատիվ հպարտության« Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների թանգարանից 3055 դեմքեր նայում են քեզ£ Մոտավորապես նույնքան դեմքեր քեզ են նայում Երևանի «Մայր Հայաստան» զինվորական թանգարանից£ Նրանցից մեկը Սերոբինն է` քսանը դեռ չբոլորած Սերոբ Հանեյանինը£
Գետափի դպրոցի զանգը ղողանջում է, տասնյակ տղա ու աղջիկ սերոբիկներ հորդում են դուրս, շրջապատում հյուրերին£ Նրանք, ինչպես միշտ, դատարկաձեռն չեն եկել, բերել են Արցախի գոյամարտին նվիրված նոր հրատարակություններ, որտեղ նաև Սերոբի սխրանքի մանրամասները կան£ Բերձորի Սուս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք հանպատրաստից ելույթ են ունենում Սերոբի աղբյուր-հուշարձանի առաջ, կարդալու են այդ գրքերը£ Ու անկախ այն բանից` տղաներ են, թե աղջիկներ, Սերոբներ են դառնալու£ Հայրենիքի նվիրյալներ...
Ուրույն հմայք, հրապույր ունի Արցախը£ Ինչպե՞ս էինք մենք այս լեռնանտառներն ու գոգահովիտները, ալպյան մարգագետինները զիջել թշնամուն ու համակերպվել այդ ահավոր իրողության հետ£ Զորի Բալայանը իրավամբ պնդում է, որ երբեք էլ չենք համակերպվել£ Արցախի, Հայաստանի, ամբողջ աշխարհի հայությունը լեռնաշխարհի ազատագրության համար պայքարել է հենց 1921 թվականի մարտի 16-ից` բռնակցման օրվանից£ Դարձյալ Զորի Բալայանի հաշվարկներով այդ պայքարի ընթացքում ստալինյան բանտախցերում ու աքսորավայրերում հայ ժողովուրդը 100-ից 120 հազար զոհ է տվել, 1987 թվականին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Գերագույն Խորհուրդ, Նախարարների Խորհուրդ 82000 ստորագրություն է ուղարկել, որոնք 10 ստվար հատորներ են կազմել£ Պատճենները մինչև հիմա պահվում են...
Դրա համա՞ր է մայիսյան առավոտը այսքան շենշող£ Արևը զրնգում է երկնային ներկապնակի բոլոր գույներով, ու Ստեփանակերտի փողոցները ողողած Լեռնային Ղարաբաղի ազատ, ինքնիշխան հանրապետության ազատ, ինքնիշխան քաղաքացիները ծաղկեփնջերի, պաստառների, օդագնդակների խայտանքով արտացոլում են արևի շողարձակումները£ Ի¯նչ շատ են ջահելները£ Ասում են` լեռնաշխարհի ազատագրությունից հետո ամուսնացող յուրաքանչյուր զույգ պսակադրության օրը խոստանում է հինգ զավակից պակաս չունենալ, զավակներ ունենալ նաև նրանց փոխարեն, ովքեր զոհվեցին ահա° երանության այս պահի համար£ Ըստ երևույթին նրանք կատարում են իրենց խոստումը£
Եռատոն հանդիսությունները սկսվում են Ստեփանակերտի մարտական փառքի պանթեոնում, որը ղարաբաղցիները համեստորեն «եղբայրական հանգստարան» են կոչում£ Թերևս իրավացի են` Արցախի ազատագրության համար զոհվել են ոչ միայն հազարավոր ղարաբաղցիներ, այլև Հայաստանի բոլոր մեծ ու փոքր բնակավայրերից, Սփյուռքի ամենամոտիկ ու ամենահեռավոր գաղթօջախներից օգնության փութացած հայորդիներ£ Ու նաև, նաև այլազգիներ, հատկապես կազակներ, որոնք թերևս Ղարաբաղի տեղն էլ լավ չեն պատկերացրել, բայց հասել են լեռնաշխարհ ու մաքառել հանուն մարդկային արդարության, քրիստոնեական հավատի պաշտպանության£
Փառքի պանթեոնի հուշահամալիրում, հավերժական կրակի բեկբեկ ցոլքերի ներքո նախ մեծարվում են երկրորդ աշխարհամարտի վետերանները£ Այդօր նրանց հաղթանակի հերթական տարեդարձն էր£ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմը հիմնովին ու պետք է հուսալ` վերջնականապես ջախջախվեց, բայց այնուամենայնիվ, Մամաև Կուրգանից, Ստեփանակերտից ընդհուպ Բեռլին` Տիրգարդեն ձգվող հաղթանակի ամենափառաշուք համալիրներն անգամ անորսալի թախիծով« մորմոքով են պարուրված£ Երկրորդ աշխարհամարտի հինգ տարիների ընթացքում մարդկությունը 50 միլիոն կորուստ ունեցավ£
«Գիտե՞ք հայերի ցեղասպանության ամենամեծ ողբերգությունը որն է«¬ «Ափարիկս» հուշավեպում գրում է Աիդա Ազնավուրը«¬ որ այն կազմված է մեկ ու կես միլիոն անհատական ողբերգություններից»£
Հիսուն միլիոն անհատական ողբերգություն ոչ թե պատկերացնելը« երևակայելն անգամ դժվար է£ Անհնարին£
Հենց թեկուզ հայերը` Խորհրդային Միությունում փոքրաթիվ ժողովուրդ էին համարվում, բայց ազգային վեց դիվիզիաներով էին մասնակցում պատերազմին, տարբեր ռազմաճակատներում մարտական գործողությունները ղեկավարում էին 60-ից ավելի հայ գեներալներ£ Միայն այս փոքրիկ լեռնաշխարհից 15 հազար մարտիկ պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով, 20-ը արժանացավ Խորհրդային Միության հերոսի, շուշեցի Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչման£ Եվ դեռ քանի¬քանիսը պիտի արժանանային« եթե անմիջական ականատեսի վկայությությամբ« հերթական հրամանագրին ծանոթանալիս «հայր» Ստալինը կարմիր մատիտը չշրխկացներ սեղանին©
¬ Ի¯նչ եք անընդհատ «յան»-երի ցուցակներ բերում« խորհրդային մյուս ժողովուրդները չե՞ն կռվում£
Պատերազմի ճշմարտությունը...
Նրանք քիչ« չափազանց քիչ են մնացել£ Նրանք« ովքեր ամեն տարի« մայիսի 9-ին« զգեստապահարաններից հանում են շքանշաններով զարդարված« փոքր ինչ խունացած համազգեստները« դողդոջուն քայլերով մարտական փառքի պանթեոն են գալիս£ Ես երկար նայում եմ հավերժական կրակի առջևով տողանցող ղարաբաղցի վետերանների նվազող շարքերին ու ցավում եմ« որ այսքան տարիների ընթացքում չհասցրինք պատմությանը հանձնել յուրաքանչյուրի ճշմարտությունը£ Սակայն ես ունեմ մխիթարություն£ Պատերազմի վետերաններն իրենց խիզախությունը, ֆաշիզմը չհանդուրժելու, ֆաշիզմի դեմ մինչև հաղթանակ մարտնչելու կամքը ավանդեցին զավակներին, ու զավակները, որոնցից շատերը ննջում են հարևան ծառուղիներում, հավատարիմ մնացին հայրերի պատգամին` իրենց բաժին ընկած դարավերջի ազատամարտը հաղթանակով ավարտեցին£
Վերջին պահին Ստեփանակերտ է ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը£ Ուշագրավ է, որ նա եռատոն հանդիսություններին մասնակցելու է եկել Պրագայից, որտեղ հերթական հանդիպումներն է ունեցել, բանակցություններ վարել Ադրբեջանի ու Թուրքիայի հանրապետությունների նախագահների հետ£ Այդ բանակցությունների շատ մանրամասներ դեռևս հայտնի չեն, բայց այն ինքնավստահ կեցվածքը, որով Հայաստանի Հանրապետության նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, բարձրաստիճան զինվորականների հետ ընդունում է Արցախի պաշտպանության բանակի տոնական շքերթը, ավելի քան պերճախոս է£ Տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախարարն էր և, ինչ խոսք, ամենից լավ գիտեր հայ ռազմիկի մարտական ներուժը, ուղղակի ասաց.
- Ի՞նչ եք կարծում, եթե թշնամին չնչին չափով իսկ վստահեր իր ուժերին, չէ՞ր հարձակվի, կորցրածը վերադարձնել չէ՞ր փորձի...
Արցախի պաշտպանության բանակի` այն բանակի տոնն է, որը պարտադրված պատերազմում է ծնվել ու առաջին պատերազմը հաղթանակով է ավարտել£ Որից, չնայած դիվանագիտական ճամարտակություններին, իրավամբ սարսում է թշնամին£
Մարտական փառքի պանթեոնից հանդիսության մասնակիցները բարձրանում են Շուշի` մասնակցելու օրվա երրորդ` քաղաքի ազատագրության տոնակատարությանը£ Նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում լեռնահովիտում հառնող քաղաքը, նայում են ձիգ քարակարկառներին, տարակուսում.
- Հայ մարտիկներն ինչպե՞ս են այս քարափներն ու մացառուտները հաղթահարել, քաղաքն ազատագրել£
Հարցը ես տալիս եմ Շուշին ազատագրող հրամանատարին` քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հերոսի կոչման արժանացած Արկադի Տեր-Թադևոսյանին, որն ամեն կերպ ձգտելով աննկատ մնալ, բոլորի հետ հաղթահարում է հերթական բարձունքը£ Իր իսկ կենդանության օրոք առասպել դարձած գեներալը, որ բազմաթիվ անգամներ ինձ նկարագրել է Շուշիի ազատագրության մարտավարական ու ռազմավարական մանրամասները, քարտեզներ, հաշվնարկեր ցույց տվել, անսպասելի անկեղծանում է.
- Ուզո՞ւմ ես ճշմարտությունն իմանալ£
- Իհարկե° ուզում եմ£
- Եթե մենք Շուշին չազատագրեինք, հղփացած թշնամին բերդի բարձունքից գահավիժելու, ողողելու էր Զանգեզուրը, հետո Վայքը, Արարատյան դաշտը£ Հետո՞...
Վերջին «հետո»-ն նա հարց է դարձնում, ուղղում ինձ£ Ես չեմ գտնում պատասխանը, ավելի ճիշտ` սարսափում եմ պատասխանից£ Ու ավելի քան երբեք, ըմբռնում եմ Շուշիի ազատագրության նշանակությունը ոչ միայն Արցախյան պատերազմի, այլև մեր պատմության, ապագայի համար£
Շուշիի հրապարակում ժողովրդական տոնախմբությունը սկսվել է վաղ առավոտվանից ու չի ավարտվում, Սուրբ Ամենափրկիչ մայր եկեղեցում Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատագրության տոնի կապակցությամբ գոհաբանական պատարագ է մատուցում, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հանրապետությունների բարձրաստիճան այրերը մոմեր են վառում, ապա շտապում նոր շահագործման հանձնված շենքի բացումը կատարելու£
Սա նույնպես իր իմաստն ունի£ Հակառակորդը 1905 և 1918-20 թվականներին` 15 տարում երկու անգամ քաղաքում հայկական նախճիրներ էր սանձազերծել, ողջ մնացածներին արտաքսել էր, ապա հրկիզել, ավերել էր հայկական արտադրական ու առևտրական կենտրոնները, թատրոնները, տպարանները, վարժարանները£ Տները£ Բայց ահա` հայերը վերադարձել են ու նորից տներ, վարժարաններ արտադրական, առևտրական կենտրոններ են կառուցում£
Այս անգամ հայերը վերջնականապես են վերադարձել£
***
Արմանը, Նազիկը, Վլադիմիրը, Հասմիկը, որոնք Արցախ ուղևորվելու ընթացքում զվարթ ու աղմկոտ էին, վերադարձի ճանապարհին զարմանալիորեն լուռ, ինքնամփոփ են£ Երեխաներից շատերը, որ իրենց հայրերին չեն էլ տեսել, այս ուղևորության ընթացքում տեսան£ Ճանաչեցին£ Հասկացան£
Արմանը, որ աղոտ մտաբերում է, թե հայրը ինչպես էր ամեն անգամ մարտադաշտից տուն գալիս ասում` «Ա¯խ, էրնեկ Արցախի պատերազմը հաղթանակով ավարտեմ, մեր Ղարսն էլ ազատագրեմ, նոր մեռնեմ», ներքին համոզումով, ինքնավստահ ասում է.
- Ղարսը ե°ս պիտի ազատագրեմ ու այնտեղ ապրեմ£
: