Բեմադրում ենք «Կիկոսի մահը»

Վերջին շաբաթում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք է´լ ավելի սրեցին «ուղեղի մորմոքը» հայաստանյան քաղաքական դաշտում և հասարակության քաղաքականապես ակտիվ շրջանակներում: Ամենամեծ աղմուկը բարձրացրեց Ղազախստանի նախագահի հայտարարությունը` Աստանայում ՄՄ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ:

«ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ»

ԱՄՆ. Ռուսաստան. ԵՄ Տարօրինակ, արտառոց, խելահեղ աշխարհում ենք ապրում: Հակասական, իրարամերժ, արյունարբու խոշոր խաղի մեջ են այսօրվա գերհզորները:

Մի «թուղթուգրի» պատմություն

Ինչպես երևում է` մեր երկրի էներգետիկային առնչվող խնդիրներին «անտեղյակության» խրոնիկական հիվանդությունը, որով տառապում էր Հայաստանի էներգետի կայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, փոխանցվել է նույն ոլորտի ներկայիս փոխնախարար Արեգ Գալստյանին: Այլ կերպ մտածել, թերևս, հնարավոր չէ:

Ոչ ոք հատուկ կարծիք չնշեց

  Աստանայում Նազարբաևի` Իլհամ Ալիևի նամակի ընթերցումը Հայաստանում շատերի տարակուսանքն առաջացրեց, միաժամանակ առիթ դարձավ մեր երկրի արտաքին կողմնորոշման շուրջ բանավեճի վերսկսման:

«Ինչքա՞ն ենք զիջելու Ռուսաստանին»

- Ինձ համար շատ ավելի կարևոր և սկզբունքային հարց է, թե ով և ինչպես որոշեց, որ մենք գնում ենք ինչ-որ միության կազմում ընդգրկվելու: Մենք հանրաքվեով ենք ԽՍՀՄ-ից անկախացել, հետևաբար որևէ այլ միության կազմի մեջ մտնելու համար նույնպես հանրաքվե է պետք:

Պուտինի հետ` Ռեյգանի օրինակով

Ամերիկյան նախագահ Ռոնալդ Ռեյգանի մահվան տարելիցն առիթ է դարձել, որպեսզի լրագրողները հիշեն ու հիշեցնեն, թե իրենց երկրի նախկին ղեկավարն ինչպես էր հարաբերվում Խորհրդային Միության հետ:

Դեղին Լենինը միզում է Կրակովում

Տեսնես այս նախագծի հեղինակը Լենինո՞վ է տարված, դեղին գույնո՞վ, թե՞ բնական կարիքը բավարարելու «գործընթացով»: Հայտնի է միայն, որ լեհական Կրակով քաղաքի կենտրոնական հրապարակում հայտնված արձանը բրյուսելյան «Միզող տղա»-ի նմանօրինակն է:

Ջոլին` ընդդեմ սեռական բռնությունների

Հանրահայտ Անջելինա Ջոլին դեռ վաղուց պայքարում է պատերազմական բախումների ժամանակ սեռական բռնությունների դեմ: Այդ թեմայով հերթական գագաթնաժողովն այս շաբաթ գումարվեց Լոնդոնում, ուր ելույթ են ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, դերասանուհի Ջոլին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծվող իրավիճակի և ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև, նիստի օրակարգի համաձայն, քննարկել են մի շարք արդիական հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ձևաչափով ռազմական համագործակցությանը և նախանշել կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքների ուղղությունները:

Հմուտ բժիշկներ`Զինված ուժերին

Անցյալ շաբաթ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը:

«ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»` ՀԱՅ ԿԻՆՈՅԻՆ ԶՈՐԱՎԻԳ

Կինոբովանդակության բազմազանությամբ աչքի ընկավ «նախածիրանային» ամենախոշոր հայկական կինոհամաժողովը` «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը (հիմնադիր նախագահ` Գագիկ Ղազարէ): ՆՓԱԿ-ի լայնատարած ճեմասրահում Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնի» բարձրաճաշակ «Խոստովանություն (1924-2014թթ.)» կինոկոլլաժի եռահայաց շարունակական ցուցադրությամբ մունջ արտահայտչականությամբ նշանավորվում էր աշխարհահռչակ կինոռեժիսորի 90-ամյա հոբելյանը:

Այ թե ոնց են «ծնվում» կենդանի կուռքերը

Երեքշաբթի օրը ՌԴ մայրաքաղաքում «մեկնարկեց» Պուտինի պատկերով մարզաշապիկների վաճառքը` «Թրպ տցՑպՎ» նախագծի շրջանակներում: «Պուտին» հագնելու հաճույքը բավարարել կամեցողները նաև ընտրության հնարավորություն կունենան. իրենց երկրի նախագահի 15 տարբեր պատկերներից նայած որը ում դուր կգա:

Ա˜խ էդ սնահավատ սիրահարները

Անմնացորդ սիրել-սիրվելու փոխարեն մետաղյա կողպեքներով բարձում են Փարիզի Արվեստների կամուրջը: Դե, անշունչ կամուրջն էլ հո մարդ չէ՞ր, որ դիմանար սիրո փոթորիկներին:

Նայած, թե ով ինչն է թանկարժեք իր համարում Ապահովագրում են ամենաթանկ իրերը

Թինա Թյորներն, օրինակ, իր ոտքերը ապահովագրել է 4 միլիոն դոլարով, իսկ հիմնականում տղամարդկանց հասցեագրվող հանդեսների շապիկներին կիսամերկ հայտնվող Ռիհաննան ավելի համեստ է, գնահատել է սեփական ոտքերը` 500 հազար դոլար: Երգչուհի Մերայե Քերին իր ոտքերի հանդեպ սիրով գերազանցել է բոլորին, նույնիսկ ֆուտբոլիստ Ռոնալդոյին` 1 միլիարդ դոլար:

Հարբածին գնացքն էլ չարթնացրեց

Հարբածի համար ծովը ծնկներից է, իսկ թե ծով չկա` երկաթգիծն էլ փափուկ անկողին կթվա: Ալաբամայի Սալեմ քաղաքի 22-ամյա բնակչուհի Լինսի Հորին հարբած քնել է երկաթգծին:

Սթրեսահան բանտը

Փաստորեն ազատության մեջ հոգեկան լարվածությունը թոթափելն ավելի դժվար է, քան կալանավայրում: Հազիվ թե այս կարծիքը կիսեն հասարակությունից պարտադրաբար մեկուսացվող հանցագործները, բայց Սեուլում օրինավոր մարդկանց համար հատուկ բանտ, ավելին, բանտային համալիր է կառուցվել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հյուրընկալվել մի քանի օր` սթրեսները իրենցից վանելու:

ՆՈՐ «ՀԱՆՔԱՏԵՍԱԿ»

որը մի քանի հազարամյակ կպահպանի մարդկության հիշատակը Երկիր մոլորակում Գիտնականները նոր նյութ են հայտնաբերել, որը գոյացել է որպես աղբ նետված պլաստիկե առարկաների և լեռնային ապարների կտորտանքի, ավազի և օրգանական ու անօրգանական ծագմամբ այլ մասնիկների փոխազդեցությունից (գրել է iflscience-ն):

ՄԵԾ ՍԻՐՈ ԵՎ ՄԵԾԵՐԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխապտույտ ու ողբերգական է եղել Ժակլին և Ջոն Քենեդիների սերը: Չնայած կեղծ հարաբերություններին, ատելությանը և իր անվան շուրջ բամբասանքներին այս զարմանալի կինը կարողացավ ոչ միայն գերտերության նախագահի համար իդեալական կին լինել, այլև ամերիկացիների հիշողության մեջ մնալ Առաջին տիկնոջ չափանիշ:

«Կյանքն անարդար է, բայց այդուհանդերձ լավն է»

Քլիվլենդցի (ԱՄՆ, Օհայո նահանգ) ճանաչված լրագրողուհի Ռեգինա Բրեթի այն հվաստիացումներից մեկն է սա, ինչում նա համոզվել է իր կյանքի առաջին 45 տարում և վերահամոզվել` շուրջ 10 տարի անց: Ընթերցենք ու խորհենք միասին:

Ի ԴԵՊ

XVIII դարում Ֆրանսիայում թագավորական սիրուհիների համար 3 պարտադիր պայման կար. Նախ, այդ կինը պետք է արժանապատիվ ծագում ունենար, պետք է ամուսնացած լիներ և պետք է վեներական հիվանդություններից զերծ լինելու հավաստագիր ունենար:   Մահմեդական շատ երկրներում ծննդյան օրերը նշելու ավանդույթ չկա:

ՆՐԱՆՑ ԷԼ ԱՅՍՊԵՍ ԵՆ ՀԻՇՈՒՄ

ՄԱՏԱ ՀԱՐԻ.Այս կուրտիզանուհին էկզոտիկ պարերով ապրուստի միջոց էր վաստակում, բայց նրանով հիացած էր ամբողջ Փարիզը: Նրա սիրեկաններն էին դարձել Ֆրանսիայի և Գերմանիայի բազմաթիվ բարձրաստիճան տղամարդիկ:

ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԾԱՓԱՀԱՐԻ

Զավեշտ Տերերը դևին հրավիրեցին խորհրդի: - Մենք այն հետևության ենք եկել,- ասացին,- որ գրողները դարձյալ մեզ համար աղբյուր են մնում չարիքի:

Միամիտ մտքեր

* Մարդավայել ապրելու համար անմարդկային ջանքեր են պետք: * Մենք գործում ենք մեկը մյուսից լավ սխալներ: