ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ՋՐԱՂԱՑԸ` ՆՈՒՅՆ ՋՐՈՎ
Կարգախոսները, որոնցով քաղաքական ուժերը պետք է մասնակցեն մայիսի 12-ի ընտրություններին, արդեն հայտնի են:
Կարգախոսները, որոնցով քաղաքական ուժերը պետք է մասնակցեն մայիսի 12-ի ընտրություններին, արդեն հայտնի են:
Թեպետ վերջին ամիսների հայաստանյան քաղաքական իրողությունները ձևական, բայցևայնպես առողջ տրամաբանության տեսանկյունից տեղավորվում էին կանխատեսելիության շրջանակներում, այնուամենայնիվ, հատկապես նախորդ շաբաթներին ուրվագծվեցին բեկումնային իրադարձությունների հեռանկարներ: Ի դեպ` թե° արտաքին քաղաքական, թե° ներքաղաքական կյանքում:
Ընտրական գործընթացների թռուցիկ դիտարկումն անգամ վկայում է, որ հայաստանյան «ընտրաշուկայում» առաջարկի ու պահանջարկի առումով շատ բան չի փոխվել` որոշակի վերապահումով: Պահանջարկն ու առաջարկը ձևավորողն ու թելադրողը հիմնականում մնում է նույնը, ինչ նախորդ ընտրություններում` սոցիալականը:
ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկման շեմին Հայաստանում արձանագրվեցին հրազենի օգտագործմամբ մահափորձեր և այլ կարգի բռնություններ: Դրանց արդյունքում ծանր վիրավորվեցին Գյումրիի քաղաքապետը և փոխքաղաքապետը, զոհվեցին երեք երիտասարդ թիկնապահներ, վարորդը:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին:
Բալզակի հերոսներից մեկը` Վոտռենն ասում էր.«Ուժեղ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար միացնելով առաջ է մղում»: Սա կարծես քաղաքական գործչի հագով ձևված բնորոշում է, թեև տիպիկ է նաև հաջողակ գործարարին:
«Իմ թեկնածությունը պաշտպանում է ՀԺԿ-ն, ԱԺՄ-ն և այլն: Ինչի՞ մասին է խոսքը, ես միամիտ չեմ» - Ընդդիմադիր դաշտը ներկայացնող բազմաթիվ լուրջ քաղաքական ուժեր և գործիչներ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում կպաշտպանեն իմ թեկնածությունը:
- Կուսակցությունների ու թեկնածուների միջև որտեղի՞ց է բարիդրացիական վերաբերմունքը, եթե ոչ մեկը ձայն չունի, գրեթե ոչ մեկը ձայն չունի: Հույս ունեն գումարով ձայներ գնել կամ ուժայինով ձեռք բերել, կամ ռեսուրսին համապատասխան... Այս առումով մեր կուսակցությունը հինգ տարի աշխատել է և ունի արդեն համախոհներ:
- Մենք դժգոհ ենք նրանից, որ որոշ խնդիրներ են առաջացել թե° տնտեսական դաշտում, թե° քաղաքական: Սա հետևանք է այն բանի, որ մի շարք գործիչներ, քողարկվելով քաղաքական տարբեր պիտակների տակ, կարողանում են օրենքից դուրս գործունեություն ծավալել:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից Տավուշի մարզում (Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ) կատարված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ՀԴԿ-ի համար երաշխավորել են 6,5 տոկոս քվե: Ըստ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, այս տվյալները հավաստի են:
Կիրակի օրը Իրանը հաղորդել է, որ չի քննարկելու միջուկային վառելիք ստանալու իր «ակնհայտ իրավունքը»: Սակայն Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները, որոնք կարող են համոզել արեւմտյան երկրներին, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ ուղղված չէ միջուկային զենք արտադրելուն:
«Բաղնիքդ անուշ»-2 կամ ոչ թե մաքուր ընտրություն, այլ` մաքուր ընտրազանգված Մեծամասնական ընտրակարգով Վանաձորում պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանն իր պոտենցիալ ընտրազանգվածին բաղնիքում անվճար լողանալու կտրոններ է բաժանել:
Համաձայն ՀՀ նախագահի 2007թ. ապրիլի 4-ի հրամանագրի, Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Արտաշատի տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով` մարդը չի կարող երջանիկ լինել, եթե հոգում նախանձ կա, եթե սեփական կյանքը չի ջերմացնում բարության ու կարեկցանքի լույսով: - Երբ իմացա, որ Դուք ալափարսցի եք, հիշեցի Ձեր համագյուղացիներին վերաբերող թևավոր արտահայտությունը` մեռել ծեծող ալափարսցի:
Կենտրոնացումից` ապակենտրոնացում Մշակույթի մարդիկ ասում են, թե մեր կյանքի բոլոր արատները մշակույթի պակասի հետևանք են: Ո՞նց թե մշակույթի պակասի:
Քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հեռուստաշոուներից մեկում հայտարարեց, որ մայրաքաղաքի Կենտրոնում «հողային լիմիտը սպառվել է», բայց չասաց, որ «վերևինը» նոր է սկսված: Վարդանանց փողոցի N 15 շենքի 3-4-րդ մուտքերի տանիքները վերածվեցին մանսարդային հարկերի:
Այցեքարտ: Զոհրաբ Սենիկի Զոհրաբյան. Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում:
Գյումրու Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 31 դպրոցի տնօրեն Արթուր ՂԱԶԱՐՅԱՆԸ թեև երիտասարդ է, սակայն դպրոց է մտել մանկավարժական վաստակով «ծանրաբեռ»: Դա նրա մանկավարժական ուղին է` ջոկատավարից մինչև փոխտնօրեն:
Կոնդ թաղամասի խնդիրներին «Ավանգարդն» իր էջերում անդրադարձել է դեռ անցյալ տարի, երբ ՀՀ նախագահի և վարչապետի միջամտությամբ ստեղծված Երևանի քաղաքապետարանի, ԾԻԳ-ի, պետական կադաստրի և կոնդեցիների ներկայացուցիչների կազմած հանձնաժողովը ձեռնամուխ եղավ 416 ընտանիքների բնակարանների սեփականաշ նորհման խնդիրների լուծմանը: Կոնդեցիների հավաստմամբ` այսօր մնացել են «վերջին ակորդները»:
Կամերային երաժշտական թատրոնի լուծարումից հետո (չեմ հավատում, որ ավելորդ շռայլություն էր տեսակի պահպանումը) համակվում ես նոր անդառնալի կորստյան տագնապով: Իսկապե՞ս նորանկախ մեր երկիրն ի զորու չէ պահել-պահպանել նախորդից ժառանգած հոգևոր գանձերը:
- Երևանի կրկեսն այսօր յուրօրինակ մշակութային կենտրոն է, ժանրերի սինթեզ,- ասում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: 90-ականների մութ ու ցուրտ տարիներին, մշակութային շատ օջախներից, նաև կրկեսից, փոքր-ինչ հեռացավ հանդիսատեսը:
«Հաջորդափոխություններով Փոխներթափանցումների Տարերային» շարքից ՊԱՅԹՈՒՄ Է ԶՄՐՈՒԽՏԱՍՈՒՏԱԿԱԶԱՐԴ ԴՂՅԱԿԸ ԶԱՌԱՆՑԱՆՔՆԵՐԻ... Առիթմիան Բառերի բիոլոգիզացված` տառապում է բարդույթով թերարժեքության: Սնվում է սոնետներով քնաբեր... Ուռչում է թթխմորը Միթոսի կենսաթինդ:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպությունը իրականաց նում է «Որտեղ կամք` այնտեղ գործողություն» կարգախոսով ծրագիրը, որի նպատակն է կամավորության տարածումը հայ հասարակության շրջանում, քանի որ Հայաստանում այսօր կա ներուժ, որը պետք է ուղղորդել համապատասխան ոլորտներ և աջակցել նրա հստակ բաշխմանն ու կիրառմանը: