ԹԵԿՈՒԶ` «ՄԱՔՈՒՐ ԷՋԻՑ»

«Հեղափոխական» յոթնօրյակն ավարտվեց: Այն ամփոփելով` կարելի է արձանագրել, որ ՀԱԿ¬ի կողմից լիարժեքորեն գրավված Ազատության հրապարակին նախորդ շաբաթ ավելի բնորոշ էր նախկին` Թատերական անունը:

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ «ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԸ»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին վերջապես հաջողվել է Հայաստանի բջջային կապի բաժանորդների ցուցակները մաքրել այսպես կոչված «մեռած հոգիներից»: Պարզվել է, որ իրականում գոյություն չունեցող բաժանորդների ամենամեծ թիվը «ՎիվաՍելն» է ներկայացրել` շուրջ կես միլիոնով ուռճացնելով իր ծառայություններից օգտվողների քանակը:

ՎԻՃԵԼ ԵՆ

ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարներից մեկի և ֆինանսների փոխնախարարի միջև օրերս կոշտ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Փոխնախարարը միջազգային մի համաժողովի ժամանակ հայտարարել է, թե դրամը կարող է մինչև 30 տոկոսով արժեզրկվել:

ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԵԼ

Ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, վերջին օրերին չափազանց լարվել են Տրանսպորտի և կապի օեկական նախարար Մանուկ Վարդանյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերութ յունները: Վարչապետը խիստ դժգոհ է նախարարի աշխատանքից, իսկ վերջինս էլ աշխատում է այնպես, ինչպես իր քեֆն է տալիս` համակարգը վերածելով սեփական բոստանի:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ

Երկրի հիմնադիր նախագահին վերջերս սկսել է թվալ, որ մարդիկ կորցրել են հիշողությունն ու չեն հիշում, թե ում պաշտոնավարման շրջանում փոշիացվեցին խնայբանկերում ավանդադրված գումարները: Մասնավորաբար` նա սկսել է քննադատել բոլոր նրանց, ովքեր թալանել են մեր ժողովրդին:

Ո՞Վ ԷՐ ԳՆԵԼՈՒ 20%-Ը

Ռուսական «Ինտեր ՌԱՕ հոլդինգը», որը հանդիսանում է «Հայաստանի էլցանցերի» հարյուր տոկոսի բաժնետերը, վերջերս պատրաստվում էր վաճառել բաժնետոմսերի 20 տոկոսը: Որպես գնորդ` հայտարարագիր էր ներկայացրել ֆրանսիական մի ընկերություն, որն այնքան էլ հայտնի չէ:

ԲԻԶՆԵՍԸ ԿՀԱՎԵՐԺԻ

Առաջիկա ձմռանը մեկ խորանարդ մետր փայտը Երևանում վաճառվելու է 15 հազար դրամով: Նախորդ տարվա համեմատ վառելափայտի գինը 2-3 հազար դրամով թանկացել է, սակայն ստացվում է, որ այն կրկին հարմար այլընտրանք կհանդիսանա գազին:

Հա՞ որ...

Հավանական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ¬ի շուրջ համախմբված կուսակցությունների թիվն ավելանա: Ըստ տեղեկությունների` առայժմ անելիքի մասին չբարձրաձայնելով` այս ծրագրի ուղղությամբ են մտմտում Խոսրով Հարությունյանի Քրիստոնյա-դեմոկրատական միությունում և Արտաշես Գեղամյանի Ազգային Միաբանությունում:

Կեցցե´ Հայաստանը, կեցցե´ Ֆրանսիան

Անցած յոթնօրյակն իր բազմազանությամբ, իսկապես, տարբերվեց մինչ այդ եղածներից: Այն սկսվեց մեզ համար տխուր, եթե չասենք` դժբախտ իրադարձությամբ` Լոռու մարզում աննախադեպ փլուզմամբ:

ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Օրերս հրապարակված այն տեղեկատվությունը, թե Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը դպրոցներից մեկում ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր ցանկալի անձին հաղթող դարձնելու համար 3000 դոլար կաշառք է վերցրել` արդեն սկսել է անհանգստացնել Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը:

«Զրո հիմնախնդրի» զառանցախոսը

Ի՞նչ եղավ «Զրո խնդիր` հարևանների հետ» թուրքական ճամարտակումը, որը հենց Անկարան ինքն իրեն առաջադրեց: Ավելի ստույգ` հերթական փուչիկ էր, որն անվարժ հաշվարկներով` պիտի որ ուրիշ տերությունների աչքերը փակեր ու ծուռ հայելիներով խաղաղասեր, հարևանահարգ Թուրքիա խզբզեր:

Ի ՀՈԳԵՎՈՐ ՀՈԳՎՈՅ

Երկդարյա դժվարություններով լի, վերելքի ու ձեռքբերումների մի ամբողջ հանրագումար է Վիեննայի Մխիթարյան միաբանության հարուստ պատմությունը: Հայ մշակույթի, հայագիտության, կրթության ոլորտներում բացառիկ ու անգնահատելի է Մխիթարյան հայրերի ավանդը:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր և աննախադեպ սողանքը պատճառ է դարձել, որ դադարեցվեն Իջևան քաղաքի կենտրոնական փողոցի շինարարա կան¬ասֆալտապատման աշխատանքները:

Ժողովրդական խոսք ու զրույցից

- Ազատության հրապարակում խփված վրանները ինչո՞ւ նարնջագույն չէին: - Որովհետև Լևոնը Արևմուտքից խռովել ա:

Ասադի և Դավութօղլուի հարցազրույցից

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ ¬ Ինչո՞ւ արաբական երկրներից ոչ մեկը մեզ չի սիրում: ԱՍԱԴ ¬ Այդ հարցով կարող ես դիմել դժոխքում տապակվող արյունարբու սուլթաններիդ:

Հասկացրեցին, թե որտեղ են «խեցգետինները ձմեռում»

Օբաման փորձեց ՄԱԿ¬ի անվտանգության խորհրդից Սիրիայի վրա հարձակման որոշում կորզել, բայց ճակատով զարնվեց չինական պարսպին, Մեդվեդևն էլ նրան ուղարկեց ռուսական հայտնի «հասցեով»: :

Վիրահատություն` առանց նարկոզի

Գալով Հայաստան ու ամենահաճոյալից խոսքեր չխնայելով մեր երկրին և Արցախին, Սարկոզին առանց նարկոզի հեռացրեց Ալիև-մաֆիոզի ենթաստամոքսային գեղձի կեսը: Իլհամի ախորժակը բավական կփակվի:

Այդպես էլ չկողմնորոշվող քաղգործիչներին

Չարենցի խոսքերով Նա մեջ է ընկնում տեղի¬անտեղի, Սխալվում է միշտ ու կարծիք փոխում, Նման է նա քիչ այն ծծկեր տղին, Որ մատն ուզում է բերանը կոխի, Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում... ::

Ինչո՞ւ են փակում Ազատության հրապարակի զուգարանները

Հայտնի գովազդը` մասնակի լրացումով «Լակտո Ջի». հոյակապ դեղամիջոց փորկապության դեմ: Հակացուցված է հանրահավաքի մասնակիցներին:

Պաշտպանության ամրապնդմանն առնչվող

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր:

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

ՀՀ ՊՆ Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Պարզաբանում է մամլո քարտուղարը

* * * ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկության կապակցությամբ, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում չի հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:

ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացում Գորիս քաղաքում

Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին` պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը Պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է:

Հայրենի հողի պաշտպանը

Թեև հայ զինվորի շնորհիվ մեր երկինքը խաղաղ է, իսկ սահմաններն` ամուր ու հուսալիորեն պաշտպանված, սահմանամերձ գյուղերի բնակչությունը մշտապես զգոն է և զգուշավոր: Պատերազմի սարսափը ողջ խորությամբ ապրած հայը ահով է հիշում և վերապրում ռումբերի մահաշունչ որոտը, համատարած ցավը:

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում բնակվող հայերը շարժում են նախաձեռնել, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել այստեղ դանակահարված ադրբեջանցու պատճառով ձերբակալված և մինչև օրս հայտնի «Կրեստի» քննչական մեկուսարանում անօրինական պահվող հայ եղբայրներ Ալիվորյաններին:

Առեղծվածային Պուտինը

Որքան էլ կանխատեսելի ու սպասելի էր Պուտինի վերադարձը` թե´ միջազգային հանրության, թե´ հատկապես ռուսաստանցիների համար, այդուհանդերձ, Մեդվեդևի կողմից նրան պաշտոնապես նորից նախագահի աթոռն առաջարկելուց հետո` երկրի լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Պուտինին: Իսկ նրա ծննդյան օրը լավագույն առիթ էր` անցյալի ինքնատիպ մի քանի դրվագներ վերհիշեցնելու:

Հեգնալի դիպված «Միսս Վրաստանը»` ՌԴ քաղաքացուհի

Վրաստանի ամենագեղեցիկ աղջկա ընտրությունը կարող է քաղաքական խայտառակության վերածվել: Մի քանի օր առաջ 19-ամյա Ժանետ Կերդիկոշվիլին արժանացել է «Միսս Վրաստան-2011» տիտղոսին:

Արտարժույթը` միայն անձնագրով

Նոյեմբերից Բելառուսում կգրանցվեն կանխիկ կամ անկանխիկ արտարժույթ ձեռք բերող քաղաքացիների անձնագրային տվյալները. անցյալ շաբաթավերջին ծանուցել են նախագահ Լուկաշենկոյի մամլո ծառայությունից: Օտարերկրյա դրամ գնելիս հարկ կլինի նաև ժամանակավոր բնակության, փախստականի վկայական կամ արտասահմանյան պետության քաղաքացու անձնագիր ներկայացնել:

ԾԻԾԱՂԻ ԹԱԳՈՒՀԻՆ

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Սվետլանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պատրաստվում է նշել իր հոբելյանը: Չի թաքցնում, որ ութսուն տարեկան է, ու հպարտանում է այդ տարիքով:

ՎԱԽՆ Է ՊԵՏՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ

Երիտասարդ կոմպոզիտոր ԴԱՎԻԹ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ անունն աստիճանաբար հայտնի է դառնում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: - Սիրելի Դավիթ, ավարտել ես Երևանի պետական կոնսերվատորիան, միևնույն ժամանակ ստացել ես նաև ասպիրանտական կրթություն:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանյան պետական և մասնավոր բուհերում արտասահմանցի դիմորդների թվի նվազում է նկատվում: Եթե 2008 թվին արտերկրից Հայաստանի պետական բուհերում կրթություն ստանալու եկած դիմորդները 3198-ն էին, ապա 2010-2011թթ. գրանցվել է 2788 ուսանող:

Թռցրել են... կամուրջը

Ամերիկյան Փենսիլվանիայի նահանգի Նորս¬Բիվեր ավանում գողացել են հետիոտների համար կառուցված մետաղյա կամուրջը: Ոստիկանության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27¬ից հոկտեմբերի 5¬ն ընկած ժամանակահատվածում (տեղեկացրել է «Գոլոս Ռոսիի»¬ն):

Երբ արտաքինը խանգարում է

Ռուսաստանի տարբեր ընկերություններում աշխատողների գրեթե քառորդ մասը` 23 %¬ը, փոխել են իրենց արտաքինը` հանուն աշխատանքի: Այս արդյունքն է արձանագրվել համառուսաստանյան առցանց¬հարցումներից, որոնք անցկացրել է աշխատանքի որոնման Joblist.ru կայքը:

«Գեղեցկության սառնաշաքար» Գեղեցկության և ջահելության հաբեր

Բրազիլացի մասնագետները ստեղծել են կոնֆետներ, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացումը և բարելավում դեմքի գույնը: Հրաշագործ (համենայն դեպս` նման ներգործությունը հրաշքի կնմանվի) քաղցրավենիքին ոչ պաշտոնապես արդեն կնքել են «գեղեցկության կոնֆետներ» և «սառնաշաքար` ծերության դեմ» անուններով:

Ընդդեմ կնճիռների

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են բոտոքսի փոխարինիչը և ստեղծել հակատարիքային նոր քսուքներ: Նրանք ստեղծել են հաբեր, որոնք ազդում են մաշկի խորին շերտերի վրա և ունակ են նվազեցնել նույնիսկ ամենաընդգծուն կնճիռները:

35 հոթ¬դոգ` 10 րոպեում

Ամերիկյան Օհայո նահանգի Ցինցինատի ոչ մեծ քաղաքում անցկացված արագակերության մրցույթում հաղթելով` 27-ամյա Ջոուի Չեստնատը ստացել է 2 հազար դոլար և ոսկյա «հավի» գլխարկ: «Ծնոտ» կոչվող` բնավ ոչ մարզական այս մրցույթում Սան¬Խոսեից եկած մենեջեր Չեստնատը 10 րոպեի ընթացքում կուլ տալու արագությամբ կերել է 35 նրբերշիկահաց: