ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ դպրոցում իրականացվող բարեփոխումները, ինչպես վկայում են ոլորտի պատասխանատուները, այլևս անշրջելի են. սկիզբ են առել այնպիսի գործընթացներ, որոնց նպատակն է հիմնովին վերակառուցել բարձրագույն կրթության համակարգն ու հայաստանյան բուհերը մոտեցնել եվրոպական բուհական սկզբունք ներին:

ԹԵՐԵՎՍ` ՆՈՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Ժամանակը, կարծես, դարձյալ ի վնաս Հայ Ազգային Կոնգրեսի է աշխատում, և Լևոն Տեր¬Պետրոսյանին համակրող կուսակցությունների խումբն աստիճանաբար ավելի ու ավելի անհուսալի վիճակում է հայտնվում:

ԿԱՍԿԱԾԻ ԾՈՒԽԸ

ԹԵԵՎ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղին ժամանակ դեռ շատ կա, բայց մարզական (և ոչ միայն) կրքերն արդեն ծայր են առել ու հազիվ թե մինչև մեծ խաղի ավարտը հանդարտվեն: Այն, որ նշված խաղի հանդեպ հետաքրքրությունն ու լարումը չափազանց մեծ էր լինելու, ի սկզբանե էր պարզ:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Երևան քաղաքի որոշ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքները բաժանորդների նյարդերը հնարավորինս սղոցել, իսկ ավելի ուշ` կլորիկ գումարներով ամսավարձ մուծելու փաստի առաջ են կանգնեցրել: «Բիլայնի» րոպեակլան հաշվիչներն արդեն Երևանի ցանցային բոլոր բաժանորդներից են կորզում ամեն մի րոպեի դիմաց վճարելու պարտադրանքն իրենց կամքից անկախ «ստանձնած» հեռախոսավճարները:

Հա՞ որ...

Երևանի քաղաքապետարանի` նախօրեին տեղի ունեցած հերթական նիստը վերահաստատել է բացօթյա և անօրինական առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշումը: Բավական գրավիչ առաջարկը հնարավոր է, որ մեղմի քաղաքապետարան¬առևտրականներ վեճը:

ԵՐԵԿ

Ֆ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգու տի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային կետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը, որն ուղղված է ապրանքների, տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժի պարզեցմանը:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Առաջիկայում Ադրբեջանի ներքաղաքական անկայունությունն ավելի է սրվելու: «Ժողովրդական ճակատ» և «Մուսաֆաթ» կուսակցությունները գարնան գալուն պես ողջ երկրի տարածքում բողոքի զանգվածային միջոցառումներ են նախատեսում:

Աստծո կողմից ուղարկված փորձությո՞ւն

Ասում են` անքննելի են Աստծո գործերը: Իրոք` ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու ուղեղում, թե հանուն ինչի պետք է Տերը հային թուրքի ու ադրբեջանցու նման արյունարբու մարդակեր էակների հարևանություն «պարգևեր»:

Կենսաթոշակային բարեփոխումների հարցի շուրջ

Ամեն պետություն իր հնարավորությունների չափով է կենսաթոշակ նշանակում այդ տարիքի հասած իր քաղաքացուն: Միջազգային փորձը վկայում է, որ նորմալ կենսաթոշակ ստանալու համար երկրում պետք է 2,5 անգամ ավելի շատ աշխատող լինի, քան` կենսաթոշակառու:

Հետխորհրդային երկրներում կարո՞ղ է կրկնվել եգիպտական սցենարը

Ամերիկյան լրատվամիջոցներում մի տեսակետ է շրջանառվում, ըստ որի` Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները կարող են «տեղափոխվել» նախկին Խորհմիության տարածք: Շատերը դա քիչ հավանական են համարում, որովհետև հետխորհրդային երկրների ու Եգիպտոսի միջև հսկայական են տարբերությունները` քաղաքականից մինչև մշակութային:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ձև՞ն է ավելի կարևոր, թե՞ բովանդակությունը Նոր քաղաքապետը սկզբում քաղաքի արտաքինն է կարգի բերում, հետո` «ներքինը»: Հակառակ հերթականությունը ավելի ճիշտ չէ՞ր լինի:

«Չկա աշխարհում մի փորձագետ, որ բացասական գնահատական տա մեր բանակին»

Այսօրվա իրականության մեջ` մեր հակառակորդի կողմից հրահրվող ակտիվ քարոզչական պատերազմի, ամենօրյա չդադարող հոխորտանքի, չհիմնավորված հայտարարությունների պայմաններում, մեծ է ռազմական փորձագետի դերը: Իսկ ամենատարբեր խնդիրների` փորձագիտական մակարդակով ուսումնասիրությունները, վերլուծություններն ու ճշգրիտ եզրակացությունները` պարզապես անհրաժեշտություն:

Հայոց բանակի խիզախ զինվորը

Մխիթար Բաբկենի Եսայանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով: Հուլիսյան պայծառ գիշեր էր:

«Երգիծական գլուխգործոցներ» շարքից ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Մեր կառավարությունը կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել` իր «բացառիկ» տնտեսվարության և հակատնտեսագիտության համար, իր «պարադոքսալ» նախաձեռնությունների համար, որոնք տարիներ անց կարելի է հրատարակել առանձին հատորներով` որպես ազգային երգիծական գրականության «գլուխգործոցներ»:

«ԵՍ ԵՐԳՈՎ ՊԻՏԻ ԵԼՆԵՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

Երգչուհի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ապրում է Միացյալ Նահանգներում, սակայն հեռավորությունը չխանգարեց` զրուցելու հեռախոսով, քննարկելու մի շարք հարցեր, որոնք այսօր հետաքրքրում են շատերին:

Երբ ուզում ես նվիրվել...

Աստված շնորհներ պարգևում է հավանաբար նրանց, ովքեր յուրացնում կամ ի ծնե ունենում են սկզբում առանցքայինն ու ամենապարտավորեցնողը` անհատակա նություն կոչված արվեստը:

Ես ձեզ էի փնտրում, հայեր

(Ոչ ոք ու ոչինչ չպետք է մոռացվի) Ինձ հանձնարարված էր գրել հարուստ կենսագրություն ունեցող հին երևանցու մասին: Դժվար էր` օր¬օրի ազգաբնակչության գերաճ ունեցող մայրաքաղաքում գտնել ամենահնին:

Սուրբ Վալենտին ՉԿԱ´

Փետրվարի 14¬ն աշխարհում տոնվում է որպես սիրահարների միջազգային օր, Սուրբ Վալենտինն էլ համարվում է «սիրող սրտերի» հովանավոր և պահապան... Ո՞վ է Սուրբ Վալենտինը:

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱԱՐ

Որքան էլ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ժխտում է այն փաստը, որ վճարել է սիրո համար, այնուհանդերձ 17-ամյա մարմնավաճառուհին շարունակում է նորանոր մանրամասներ պատմել իր և Բեռլուսկոնիի սիրային կապերի մասին, որոնք Իտալիայում համարվում են հանցագործություն, քանի որ սեռական կյանքով ապրելու և մարմնավաճառության համար թույլատրելի տարիք է համարվում 18-ը:

ԱՆՀԵՏԱՑԵԼ Է ՄԱԼԱԽՈՎԸ

Ռուսական հեռուստաաստղերից մեկը` «Մալախով +» շոուի հիմնադիր և վարող Գենադի Մալախովն արդեն տևական ժամանակ չի երևում եթերում: Շոուի ղեկավարներն արդեն դիմել են միլիցիային` հայտնաբերելու հաղորդավարին, որի բացակայության պատճառով դադարեցվել են հաղորդաշարի հեռարձակումները:

ՋՈՆԻ ԴԵՊՆ ՀՈԼԻՎՈՒԴԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԴԵՐԱՍԱՆՆ Է

Հոլիվուդյան գերաստղը, ինչպես վկայում են նրա հաշվապահներն ու գործակալները, հինգ անգամ ավելի գումար է վաստակել, քան Անջելինա Ջոլին:

Բանանային պատերազմն ավարտվե՞ց

Ասում եք` բանանը սովորական միրգ է` բոլորին հասանելի: Դե, իհարկե, միրգ է ու հասանելի:

Ջիհադ-Ջեյնը խոստովանել է

47¬ամյա ամերիկուհի Կոլին ԼաՌոուզը, ով ավելի հայտնի է Ջիհադ¬Ջեյն կեղծանունով, իրեն մեղավոր է ճանաչել` շվեդ նկարիչ Լարս Վիլկսի սպանության պայմանավորվածության համար: Հիշեցնենք, որ Վիլկսը Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների շարքի հեղինակն է:

Պապ ու թոռ Ցոյերն ամուսնանում են

Ռոք-լեգենդ դարձած Վիկտոր Ցոյի ընտանիքում երկու երջանկություն միախառնվեց: Նրա 72-ամյա հայրը` Ռոբերտ Մաքսիմովիչն ու որդին` 25-ամյա Սաշան, միաժամանակ էին որոշել ամուսնանալ:

ԹԵՍՏ Ինչպիսի՞ կին եք

Կես¬կատակ և լուրջ 1. Անսպասելիորեն ձեր տուն հյուրեր են գալիս, իսկ ձեր սառնարանը դատարակ է: Ի՞նչ կանեք. ա) արագ խանութ կսլանաք և արագ¬արագ ինչ¬որ ուտելիք կպատրաստեք, բ) հյուրերին կզբաղեցնեք շաղակրատելով:

Ճապոնական 100 ասույթ

Ֆ. Ծառային, ինչպես և բազեին, կերակրել է պետք: Ֆ. …Սիրում է թեյ պղտորել: