ԽՈՓԸ

Մեր պարագայում այնպես ստացվեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի «հայկական կատարումը» աստիճանաբար ավելի ու ավելի է նմանվում մի խոփի, որին ուղղակիորեն և միգուցե անխուսափելիորեն դեմ առան նոր կառավարության խոստումնալից հեռանկարներով կյանքի կոչվել պատրաստվող բարեշրջումները:

ՄԱՐՏԻ 1. Ո՞Վ ԻՆՉՊԵՍ...

Ըստ ամենայնի, այս տարի ևս մարտի 1-ը վճռորոշ կարող է դառնալ իշխանության և ընդդիմության համար:

Մաուգլին և... քաղաքականությունը

Անցյալ շաբաթ Ուկրաինայի խորհրդարան` Գերագույն Ռադա էր «այցելել» անգլիացի մեծատաղանդ գրող Ռեջինալդ Քիփլինգի…«ստվերը»: Ոչ այլ ոք, քան վարչապետ Յուլյա Տիմոշենկոն խորհրդարանին առաջարկում էր… համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրում հայտարարել «քաղաքական պայքարի մորատորիում»:

Հա՞ որ...

ՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքը Հայաստանում երբեք հենց այնպես չի աշխուժանում: Համենայն դեպս կուսակցական համագումարները մեզանում սովորաբար անց են կացվում ընտրություններին նախորդող շրջանում, լարված քաղաքական իրավիճակում:

Վտանգավոր ուշացում, թե՞ դիվանագիտական խաղ

Այսօր դժվար թե գտնվի Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի, որը դեմ լինի բոլոր հարևանների, այդ թվում նաև Թուրքիայի հետ մեր երկրի բարի-դրացիական հարաբերություններ հաստատելուն: Ով, ով, բայց մենք` հայերս, խաղաղության գինը լավ գիտենք:

ԵՐԵԿ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկով կասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերությանը» առնչվող հարցեր:

«Այդպիսիներին ընդամենը խղճալ է պետք»

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ` իր մեքենայով վթարի ենթարկվելու փաստը շատերին էր անհանգստացրել: Բարեբախտաբար` գեներալն ապաքինվելու անհրաժեշտություն էլ չի ունեցել. վթար կոչվածի հենց հաջորդ օրվանից նա աշխատում է սովորական ռեժիմով:

Ո°չ հարկանենգությանն ու անհարկի շվայտությանը

Աշխարհին պատուհասած ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ոմանց ճակատագրերը բեկելուց բացի, ավելի դժվարացրեց փոքր պետությունների միջին ու աղքատ խավերի սոցիալական մաքառումները: Արհավիրքի հասցրած ու դեռ սպասվող վնասները մեզ համար կործանարար չէին, քանզի Հայաստանը համաշխարհային արժեթղթային շուկային չի ինտեգրվել:

Ռուսաստանին վատ են վերաբերվում

21 պետությունների քաղաքացիների շրջանում արևմտյան վերլուծաբանների հարցումները արձանագրել են, որ ՌԴ-ն միջազգային հանրության աչքից ընկել է: Հարցման մասնակիցների 34-42%-ի կարծիքով բացասական է Ռուսաստանի դերակատարումը:

Ո՞վ կտիրանա 67-ամյա կորստին

Ընթացիկ տարին ծովային գանձեր որոնողների համար արտառոց հայտնագործությամբ նշանավորվեց: Ատլանտյան Օվկիանոսի հատակում` հարավամերիկյան ուղղութ յամբ, գտնվել է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին խորտակված բրիտանական նավը, որի ուղեբեռի արժեքը նախնական հաշվարկներով մոտ 4 միլիարդ դոլար է:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

Երեկ ՀՀ կառավարությունում իր հաշվետվության ընթացքում Պպաշտպանության նախարար Ս. Օհանյանը ներկայացրել է երկրի պաշտպանության և արտաքին անվտանգության ապահովման բնագավառում 2008թ. իրականացված աշխատանքները: Վերջին շրջանում Ռազմական Ոստիկանության ղեկավարության վերաբերյալ մամուլում այլազան տեղեկություններ են հրապարակվում, որոնք բացարձակապես որևէ առնչություն չունեն իրականության հետ:

«Երաշխիք` արկածախնդիր քայլերից»

Մոսկվայում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում պետությունների ղեկավարների կողմից ստորագրված ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշման կապակցությամբ «Արմենպրեսի» թղթակցի հարցերին է պատասխանել ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ - մայոր Հայկ Քոթանջյանը:

Պետք է ունենալ մարտունակ բանակ

- Պարո°ն Բաղունց, տարեսկզբին օրակարգային ի՞նչ հարցեր են քննարկվել, ինչպիսի՞ համալիր ծրագիր է մշակվել: Զորամասում մթնոլորտն առողջացնելու, բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքը բարձրացնելու առումով ի՞նչ քայլեր են նախատեսվում:

Օբաման առաջարկում է կրճատել

ԱՄՆ նորընտիր նախագահը մտադիր է բոլորովին այլ փոխհարաբերություններ առաջարկել Ռուսաստանին: Մոսկվան էլ իր հերթին կարծես հույսեր է փայփայում, որ կվերանայվի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման ծրագիրը, և, ինչպես նշեց Պուտինը` դրական առաջին ազդանշաններն արդեն ակնհայտ են:

Ֆիդելը գոհունակ է

¬ ԱՄՆ¬ի ընտրյալ նախագահ Բարաք Օբաման այն մարդն է, ում հետ Կուբան կարող է խոսակցել. Այսպիսի կարծիք է արտահայտել Ազատության կղզու նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն` երկրի պաշտոնական լրատվամիջոցներում հրապարակված հրապարակախո սական հոդվածում£ - Օբամայի հետ մեր զրույցը կարող է կայանալ այնտեղ, ուր նա կցանկանա,¬ գրել է Ֆիդելը` հավելելով, թե Կուբայի իշխանություններն ակնկալում են, որ Նահանգների նոր վարչակազմն իրեն չի արատավորի պատերազմով ու բռնություններով (հաղորդել է Associated Press¬ը)£ 82¬ամյա էքս առաջնորդը, սակայն, նաև հիասթափությունը չի կոծկել` Սպիտակ տան նոր ղեկավարի 2 նախապատվությունների` պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնին և պաշտպանության նախարարի պաշտոնում Ռոբերտ Գեյսթին նշանակելու առնչությամբ£ ¬ Միացյալ Նահանգները պետք է հիշի, որ Կուբայի հետ հարաբերություններում մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունը չի գործի,¬ նշել է Կաստրոն£ :

«Մահվան հրեշտակը» հիմնել է «արիական երկվորյակների քաղաք»

Ավելի քան կես դար առաջ ավարտված Երկրորդ աշխարհամարտի առանձին փաստեր (իրադարձություններին ու գործող անձանց վերաբերող) պատմաբանները այսօր էլ կարողանում են գտնել: Հետազոտվում է, օրինակ, նացիստ հանցագործների` Հարավային Ամերիկա փախչելու ու նրանց հետագա ճակատագրի մանրամասները:

1,3 տարի` մարդակերության համար

Հայտնաբերված երեք մարդակերներից երկուսին Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքային դատարանը դատապարտել է եռամսյա կալանքի£ Երրորդը, որպես մարդասպան, ազատազրկվել է 18 տարով` հատուկ ռեժիմի գաղութում£ Կամչատկայի երկրամասի դատախազության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ 2007¬ի դեկտեմբերին քաղաքի բնակարաններից մեկում երեք ընկերների միջև ծագած վեճը տուրուդմփոցի է վերածվել, և տղամարդկանցից մեկը սպանել է ընկերոջը£ Մարդասպանն ու վկան զոհի դիակը լոգարան են տարել, կանչել են իրենց ևս մեկ այլ ընկերոջ և երեքով մասնատելով սպանվածի մարմինը, առանձին տոպրակներով փողոց են նետել£ Դրանք հայտնաբերել է փողոցը մաքրողը և միլիցիա կանչել£ Վերջիններս էլ, բնականաբար, գտել են սպանդավայր դարձած բնակարանը, որի խոհանոցում հայտնաբերել են մարդու տապակած միս… ՌԴ քրեական օրենսգրքում մարդակերության վերաբերյալ հոդված չկա. այդ պատճառով էլ իրենց հանգուցյալ ընկերոջ մարմինը համտեսած մյուս երկու մարդակերները դատապարտվել են` որպես հանցագործությունը թաքցնողներ. 1 տարի երեք ամիս պատժաչափի մեկ տարին արդեն լրացրել է` մինչ դատավարությունը և 3 ամիս անց նրանք ազատ կարձակվեն (ԼվՑպՐՒՈՍր)£ :

Աֆրիկայի Միացյալ Նահանգներ

Աֆրիկյան միության անդամ երկրների առաջնորդները պայմանավորվել են ստեղծել նոր կառույց, որն զբաղվելու է Աֆրիկայի բոլոր երկրները մեկ պետության կազմում միավորելու խնդրով: Փետրվարի 1-ին Եթովպիայում կայացած մեկօրյա գագաթաժողովը մեծ լիազորություններով է օժտել այդ կառույցին:

Քլինթոնը նորից սաքսոֆոն կնվագի Հիմա արդեն` Պետդեպարտամենտում:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը դեմ չի լինի, եթե նախկին նախագահ իր ամուսինը սաքսոֆոն նվագի պետդեպարտամենտում: - Ցանկացած պահի նա կարող է գալ ու նվագել, և ես ուրախ կլինեմ:

Հրաժարումն` դատարանով

Քսենյա Սոբչակն իր հեռուստահաղորդումների նման արտասովոր պատմության մեջ է հայտնվել` «դեղին» մամուլի պատճառով£ Շոու-տիկնոջ անձնական կյանքի մասին տպագրված հոդվածին հերքում և պատճառված բարոյական վնասի հատուցումը այդ հրատարակչության համար կարժենա 1 միլիոն ռուբլի£ «Սոբչակը նախընտրեց Ալսուի ամուսնուն» վերնագրով հրապարակման հեղինակը պատմել է, թե հեռուսահաղորդավարուհին ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը` մեջբերելով Քսենյայի խոսքերը£ Օրինակ` «…Նրա խոսքերով` ինքը երիտասարդ սիրեկան ունի` Գենա Ջիկիյան, ում հետ ինքը օրական 24 ժամ սեքսով է զբաղվում»£ Գռեհիկ այլ արտահայտություններ են մեջբերվել` իբր թե Քսենյայի խոսքերից` բնականաբար հարուցելով նրա զայրույթը£ Եվ նա հույս ունի` իրավապահների օգնությամբ հերքում տպագրել և հատուցում ստանալ£ :

Ամերիկացիների ամենասիրելի շունը

Պուտինի` Լաբրադոր-ռետռիվեր ցեղատեսակի Կոնին, պարզվում է, արդեն 18 տարի համարվում է ամերիկացիների ամենասիրելի շունը. հաղորդել է Reuters¬ը` հղում կատարելով շնագետների ճանաչված մի ակումբի տվյալներին£ Վերջինիս տեղեկացմամբ` անցյալ տարի կրկնակի ավելացել են լադրաբորները£ Այս ցեղատեսակից հետո հարգի են յորքշիրյան տուրյերները, գերմանական գամփռները, ոսկեգույն ռետռիվերները, բիգլները, «բռնցքամարտիկները», տաքսաները, բուլդոգները, պուդելները և շի¬տցուները£ :

Ժամանակավոր կացարան` կնոջ ու նրա ամուսնու բնակարանում

Անցյալ շաբաթ Ֆիլիպ Կիրկորովը Տագանկայի իր բնակարանից տեղափոխվել է Ֆիլիպովսկի նրբանցքի շքեղ առանձնատուն, որտեղ Մաքսիմ Գալկինի հետ բնակվում է Ալլա Պուգաչովան: Ուշադրություն չգրավելու համար «փոփ-արքայի» իրերը տեղափոխել են գիշերով:

Արտիստուհին խածել է... մաքսավորին

Ինչպես ԾԽ¬ին տեղեկացրել են իրավապահները` միջադեպը տեղի է ունեցել «Շերեմետևո-2» օդանավակայանի մաքսատան «կանաչ միջանցքում»£ Փաստաթղթերը, ձեռքի ծանրոցն ու ուղեբեռը ստուգող տեսուչից Ռիգա մեկնել պատրաստվող Նատալյա Գատիյատովան հանկարծ պահանջել է դադարեցնել ստուգման ընթացակարգը£ Տեսուչն, իհարկե, շարունակել է զննումը, ինչն ափերից հանել է արտիստուհուն£ Խիստ զայրացած տիկինը նախ խփել է մաքսավորի ձեռքին, հետո` կծել նրա ձախ ուսը£ Նրան չի շփոթեցրել անգամ ուղևորների և աշխատակիցների ներկայությունը:

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ Քրեական գործ` ընդդեմ Յուշչենկոյի

Գերագույն ռադայի հանձնաժողովը հրապարակել էր Վրաստանին Ուկրաինայի կողմից մատակարարված զենքի առնչությամբ հետաքննության արդյունքները: Հաշվետվութ յան հեղինակների կարծիքով` Թբիլիսիին ռազմական մատակարարումները վնաս են հասցրել Ուկրաինայի ազգային անվտանգությանը և վտանգել ռուս- ուկրաինական հարաբերությունները:

Մեր օրերի թատրոնը Սառույցը, կարծես, կոտրվում է. ԿՀԱԼՉԻ՞ ԱՐԴՅՈՔ…

«Պետեբուրգ - Երևան» տրանզիտ Կիևյան Ռուսիայի վաղնջական ժամանակներում մխրճվող հայ-ռուսական մշակութային առնչությունների բարերար ներգործությունը մեր ազգային արվեստի զարգացման վրա կենսական նշանակության վերափոխվեց 1828-ից ի վեր` Արևելյան Հայաստանի միակցմամբ Ռուսաստանին:

Կյանքը` գրողական գեղադիտակի վերափոխված անդրադարձներում

Ամենևին չնախապաշարվելով լսածս, մեղմ ասած, անբարենպաստ կարծիքներից` հաջորդ օրը գնում եմ նայելու Արմեն Վաթյանի «Ընծայված աղջիկը»` մեր ռուսական թատրոնում: Արթուր Հարությունյանի ձևավորած բեմական միջավայրը հարկավորից ավելի ծանրաբեռնված է թվում կենցաղային խառնիխուռն մանրուքներով, բայց շուտով հիմնականում ապահովում է իրեն հարբեցողության տված մենակյացի անխնամ կացարանի տպավորությունը:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Մարտին ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ. կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի «Մարդի°կ, եղեք բարի` կողքինի հանդեպ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Մինչև հիմա էլ ամենադժվարը կյանքի իմաստը հասկանալն է:

Ընդամենը 60 տարեկան

Այդպես է` իմաստավորված կյանքով ապրողը տարիների սլացքը չի էլ նկատում: Ու այդ տարիները ոչ թե շրջանցում, այլ միջոց են ծառայում` նպատակներն իրագործելու:

«Հավատարիմ 400-ամյա ուխտին»

Արվեստի մարդկանց, մշակութարար անհատներին հանրությանը ներկայացնելու անկաշառ նախանձախնդրությամբ, արվեստասեր-արվեստագետ կապն է վերստին ամրապնդում լրագրող Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ` (Նահապետյան) «400-ամյա վկան» գիրք-ալբոմով: