ՊԱՐՏՔԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Ուրախացանք, ազգովի հրճվեցինք, որ Ռուսաստանը հերթական վարկը մեզ տրամադրեց` լուծելու համար մի շարք կարևորագույն խնդիրներ, կյանքի կոչելու կառավարության կողմից` հանուն հայաստանցիների որոշ ծրագրեր: Դրանից առաջ էլ ազգովի խրախճանք սարքեցինք, որ Համաշխարհային բանկն է հերթական վարկը տրամադրել:

ԵՎՍ ՄԻ ԴԱՇՆԱԿԻՑ

Հավանական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունը նույնպես ՀՀԿ¬ի հետ դաշինքով մասնակցի` համալրելով այն փոքր կուսակցությունների թիվը, որոնք վերջին շաբաթներին արդեն հասցրել են նման նախաձեռնությամբ հանդես գալ: Արամ Գասպարիչն իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը խոստանում է վերջնականապես հստակեցնել փետրվարին կայանալիք ՀՅԴ համագումարում:

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ

Ըստ Հարկային պետական ծառայության տվյալների` «ԱրմենՏել» ընկերությունն այս տարվա առաջին ինն ամիսներին 139¬ով կրճատել է աշխատակիցների թիվը: Տեղի ունեցածի արդյունքում` բջջային կապի օպերատորի` պետությանը մուծած սոցվճարները զգալիորեն նվազել են, իսկ ընկերությունը կրճատումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի ներկայացնում:

ԳՆԱՆԿՈՒՄ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հերթական ամփոփումը երևանյան բնակարանների գների անկման նոր ցուցանիշեր է արձանագրել: Նախորդող ամիսներին մայրաքաղաքի բոլոր համայնքներում տների գները դարձյալ նվազել են:

ԴԱՐՁՅԱԼ ԶՐԿՎԵՑԻՆ

Գյումրիում նոյեմբերի 1-ից դադարեցվել են բնակարանի համար հերթագրումները: Սակայն այս օրերին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր դուրս են մնացել ցուցակներից, շարունակում են իրենց պայքարը:

ՀՀԿ ԱԿՏԻՎ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանն իր հրաժարականից հետո արդեն իսկ հստակեցրել է իր անելիքները` և զբաղեցնելով ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Նա գլխավորապես զբաղվելու է մարզերի ու երիտասարդական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներով:

Հա՞ որ...

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով հայրենի կուսակցություններն, իհարկե, դեռ կհասցնեն միմյանց ամերիկամետ լինելու համար մեղադրել: Հիմա թերևս այն շրջանն է, երբ ԱԺ¬ում հայտնվել ձգտող ամեն քաղուժ նաև սեփական արտաքին կողմնորոշումների խնդիրն է հստակեցնում:

Ձևավորվում է քաղաքացիական գիտակցություն

Իշխանական վերադասավորումների մասին մեր զրույցն այս անգամ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ է: - Վերջերս տեղի ունեցած հրաժարականներն ու նոր նշանակումները, իշխանության ներսում վերադասավորումներն ի՞նչ արձագանք են գտել հանրութ յան շրջանում:

Ադրբեջանական բանակը «խեղդամահ» է լինում

Երբ մենք խոսում ենք ադրբեջանական բանակի անմխիթար վիճակի մասին` երևան հանելով այդ պետության զինված ուժերի բոլոր թերությունները, այդ թվում` կոռումպացված գեներալիտետի ամլությունը, շատերին թվում է, թե սա միտված է քարոզչական դաշտում հարձակումներ կատարելուն, կամ էլ հայ հասարակությանը համոզելուն, թե տեսեք-տեսեք այլ երկրներում բանակները ինչպիսի վատ վիճակում եմ գտնվում:

Կոռումպացված բանակ

Չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական բյուջեն տարեցտարի աճում է, Ադրբեջանի զինված ուժերի, մասնավորապես` սպայական անձնակազմի պայմաններն օրօրի ավելի են վատթարանում: «Զինծառայողների սոցիալական ապահովության հարցը գտնվում է ամենացածր մակարդակում»,- իրենց ուսումնասիրությունների արդյուն քում նման եզրահանգման են եկել լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փորձագետները:

Տարին դեռ չփակված` զոհերի թիվը կազմել է 89 հոգի

Վերոհիշյալ բոլոր խնդիրների հետ մեկտեղ ադրբեջանական բանակում հանցավորության աստիճանը հասել է կրիտիկական սահմանների: ԶՈՒ-ում տեղի ունեցած հանցագործությունների մեծ մասը մնում են չբացահայտված:

Գագաթնաժողովային շփոթմունքներ Կամ` նախագահական «բացթողումներ

Կաննում Մեծ քսանյակի գագաթնահավաքը հագեցած է եղել նաև անհարմար իրավիճակներով: Ամենասկզբում, օրինակ, կնամեծար Սիլվիո Բեռլուսկոնին երկու անգամ ննջել է` գործընկերների ուշադիր հայացքների ներքո:

Քադաֆիի «կտակը»

Մահից ոչ շատ առաջ լիբիայի առաջնորդը 28 միլիոն դոլար էր առանձնացրել ահաբեկիչներին, ովքեր պետք է վրեժխնդիր լինեն ապստամբներին և ՆԱՏՕ¬ին` իր իշխանությունը տապալելու համար (տեղեկացրել է եգիպտական մամուլը` վկայակոչելով Արաբական աշխատանքային կազմակերպության նախկին գլխ. տնօրեն Իբրահիմ Քուվեյդարի հայտարարությունը:

Կենդանական ծագման վնասները

Հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանը բոլոր մարդկանց ոչխար որակելով` հույս ունի, որ իր «պՋ» լինելու պարագան, փոքր¬ինչ դրական ընկալում կունենա: :

ԶԼՄ¬ների երկրաշարժաստեղծը

Տարօրինակ է, բայց փաստ. երբ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա` ՀՀ լրատվամիջոցներում խոշոր երկրաշարժ է գրանցվում, իսկ հետցնցումները շարունակվում են երկար ժամանակ: :

Ճիշտ դիրքով պառկելու արդյունքը

Հին անեկդոտ կա: Հայկական ռադիոյին հարցնում են` ինչո՞ւ կանանց բանակ չեն զորակոչում:

101 միլիարդը` «Հազար ու մեկ գիշերների» հեքիաթում

ՀՀ վարչապետի առաջադրանքը` 2011¬ի համեմատ 2012¬ին 100 և մեկ միլիարդ ավելի հարկ հավաքելը ՊԵԿ նախագահը «Հազար ու մեկ գիշերների» հեքիաթ է համարում: :

Հովիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի «բաժակաճառը»

Սևակի խոսքերով Այս բաժակով եկեք խմենք կենացը նրանց, Ովքեր կյանքում ընդունում են ու տանում ամեն հարված, Բայց մնում են ՀՀԿ¬ին սիրահարված: :

Ոչ թե ձևը, այլ բովանդակությունն է կարևոր

Հովիկ Աբրահամյանի առաջին քայլը թերևս կլինի նախընտրական շտաբն էլ դարձնել օվալաձև: Իսկ արդյո՞ք աշխատանքների արդյունավետությունը կլինի սպիրալաձև, թե՞, ինչպես խորհրդարանում` շրջանաձև, այսինքն` ԶՐՈյաձև:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

OOO Պետեկամուտների կոմիտեն հրատարակել է այս տարվա ինն ամիսների առաջատար հարկատուների ցանկը: Նախորդ տարվա համեմատ` հատկապես կտրուկ ավելացել են թիվ 1 հարկատուի վճարած հարկերը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի ձախողումը

Հայաստանին մեկուսացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերը, կարծես թե ջուրն են լցվում: Հայաստանը ոչ միայն չի մեկուսացվում, այլ աստիճանաբար և հաստատուն քայլերով սկսում է կարևորվել և ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում:

Հրամանատարը պետք է հավատա իր զինվորին

Հայ¬ռուսական ռազմական համագործակցությունը` իր ռազմավարական մեծ նշանակությամբ, կառուցված է ամուր հենքի վրա, որի երաշխիքը նաև երկու ժողովուրդների սերտ բարեկամությունն է: Ձեռքբերումներն ու նվաճումները հեռանկարային այս ոլորտում շարունակական բնույթ են կրում:

Հյուրասրահ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Ժենյա ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ազգային դերասանական արվեստի ճանաչված դեմքերից մեկն է:

ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ և թատերագիր Ալեքսանդր Սարուխանի անունն ասես մոռացության էր տրվել, ասես այլևս չէին հիշում այս տաղանդավոր մարդուն, ով 1960-ականներին եկավ Հայաստան, բացեց իր ցուցահանդեսը, որը շատերին զարմացրեց:

Մաքսիմն արդեն մեծ է. Սերգեյն` ավելի ջահել

Ալլա Պուգաչովան որոշել է բաժանվել իր հերթական սիրեցյալից և նշանավոր հումորիստ Մաքսիմ Գալկինին խնդրել է… հավաքել իրերը: 62-ամյա Պրիմադոնան վճռել է ոչ միայն լքել 35-ամյա սիրեկանին, այլև նոր ալբոմով բեմ վերադառնալ:

Հոլանդացիք չեն ուզում ապրել Եվրագոտում

Նիդեռլանդցիների մեծ մասը կողմ է եվրոյի գոտուց դուրս գալուն և ազգային հին արժույթի վերականգնմանը: Հոռետեսական տրամադրությունները Եվրոպայում մեծանում են գլորվող ձնագնդի արագությամբ, և եվրոյի հանդեպ մարում է հավատը:

53 հազարանոց թոշակ կամ նպաստ

Այսպես կոչված պոռնոինդուստրիայի թագուհի Իլոնա Շտալերը` ճանաչված Չիչոլինա անվամբ, իտալական խորհրդարանում աշխատելու համար կստանա 53.000 դոլար նպաստ: Հունգարուհի պոռնոաստղի ապագա անհոգ ծերությունն այդ չափի գումարով է ապահովել Բեռլուսկոնիի կառավարությունը:

Պատճառը գտել են. մնում է բուժումը կամ կանխարգելումը

ջԱմերիկայի առողջության ազգային ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ դարի վտանգավոր հիվանդություններից երկուսը` ճարպակալումը և 2¬րդ տեսակի շաքարախտը, ծագում են արյան մեջ էրիտրոպոետրին հորմոնի պակասի պատճառով (տեղեկացրել է MedikForum¬ը): Նշյալ հորմոնը «պատասխանատու» է մարդու հասակի (բոյի) ու արյան կարմիր գնդիկների համար և կարգավորում է նյութափոխանակությունը:

Չորս նորածին` 4 րոպեում

Կալինինգրադի Բալթիյսկ քաղաքում Գրախովսկիների ընտանիքում միանգամից չորս երեխա է ծնվել` 2 տղա, 2 աղջիկ: Մեկեն բազմազավակ դարձած մայրը ռեկորդ է սահմանել` 4¬ին լույսաշխարհ բերելով ընդամենը 4 րոպեում:

Արդար գունաբաշխում

35-ամյա աֆրիկուհի Ֆլորենսը երկվորյակ որդիներ է ծնել` սպիտակամորթ գերմանացի ամուսնուց: Նորածիններից մեկը մոր նման սևամորթ է, մյուսը` հոր պես սպիտակամաշկ:

Հրաշալի յոթնյակը

Ալեքսանդրիայում 27-ամյա կինը հաջողությամբ և միանգամից 4 տղա, 3 աղջիկ է ծնել: Յոթնյակը երևի շատ է շտապել լույսաշխարհ գալ, և նրանց ծնունդը վաղաժամ է ստացվել` կեսարյան հատումով, արյան փոխներարկմամբ:

Եռյակ եղբայրներ

Նյույորքցի Տոմա և Էլիսոն Պենների ընտանիքում եռյակ տղաների ծնունդը ևս սակավադեպներից է: Լոգան, Էլի և Կոլին եղբայրները ծնվել են 1,81-2,14 կգ քաշով:

ՀՈՒՄՈՐ «Շան շնորհիվ»

Մի մեծաշուք խնջույքի ժամանակ մեր կողքին նստած թղթակից Շահնազարը շրջապատի ընկերներին շշուկով խնդրում էր. - Պարոննե´ր, օգնեք, ոսկորները հավաքենք` տանեմ շանս… Ընթացքում սեղանակիցներս նկատում էինք բավարարված մարդու գոհ ժպիտը: