ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞

Մեր շատ ու շատ հայրենակիցների համար Եվրադատարանը կամաց¬կամաց ջրի ճամփա է դառնում: Վերջին տարիներին ով ումից դժգոհ է մնում, հայաստանյան ատյաններում կռիվ տալուց հետո անպայման Մարդու իրավունքների եվրոպական դատարան է հասնում:

ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

ՀԱԿ¬ի ջանքերով վերջերս ստեղծված «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության ծնունդը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել Կոնգրեսի որոշ համակիրների շրջանում: Պարզվում է` նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի ղեկավարած այդ կառույցում «ընտրովի» մարդիկ են ընդգրկվել, և 2008¬ի հայտնի իրադարձություններից հետո տարբեր ժամկետներով անազատության դատապարտված մի քանի տասնյակ մարդ անտեսվել է:

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի` վերջերս բացված ինտերնետային կայքն արդեն չի գործում: Տեղեկացվում է, թե նոր¬նոր աշխատել պատրաստվող կայքի անձնակազմն արձակուրդում է և այցելուներին կներկայանա ավելի ուշ:

ՊԱՐՏՔԵՐ ԵՎ ԶԵՂՉԵՐ

Նորակառույց շենքերում վաճառվող բնակարանների դիմաց դրանց տերերն սկսել են երկու գին առաջարկել: Եթե գնորդը հնարավորություն ու ցանկություն է ունենում ձեռք բերվող բնակարանի ամբողջ գումարը միանգամից վճարել, ապա էլիտարների տերերը նրանց համար լրացուցիչ զեղչեր են անում:

ԿԱՐԵԼ ԵՆ ԳՐՊԱՆՆԵՐԸ

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր սեփականությունը հանդիսացող «Էրեբունի» բժշկական կենտրոնում կարել է տվել բոլոր վերելակավարների գրպանները, որպեսզի հիվանդատերերը նրանց գրպանների մեջ գումար չդնեն: Սակայն վերելակավարներն առավել հնարամիտ են գտնվել և գումարը վերցնում են «աճպարարական հմտությամբ»` այսպես դիմադրելով նախարար-սեփականատիրոջ` կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին:

ՎԱՃԱՌԵԼ Է ԶԲՈՍԱՅԳԻՆ

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը վաճառել է քաղաքային զբոսայգին: Նման տեղեկատվություն մեզ փոխանցեցին Արմավիր քաղաքից, մինչդեռ քաղաքապետարանում պնդեցին, թե վաճառվել է միայն այգու 20 տոկոսը:

Ա˜Յ ՔԵԶ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Ինչպես պարզվեց, Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարի աշխատավարձը կազմում է 6 միլիոն 200 հազար դրամ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինը` 1 միլիոն 350 հազար դրամ, ֆինանսական հաշտարարինը` 1 միլոն 200 հազար դրամ... Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձն ընդամենը 400 հազար դրամ է:

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԶԼՄ ԴԱՇՏ

ՀՀ նախկին արգործնախարար և «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Վարդան Օսկանյանը, ինչպես տեղեկացանք վստահելի աղբյուրներից, հիմնում է ինտերնետային հեռուստատեսություն, որը թողարկելու է լուրեր և քաղաքական մեկնաբանություններ:

ԼՈՆԴԻԿԻ ՌԵՍՏՈՐԱՆԸ ԲԱՑՎԵՑ

Օրերս Արարատի մարզպետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը հանդիսավորությամբ բացեց իր նորակառույց ռեստորանը, որի վրա, ըստ իրազեկ աղբյուրների, ծախսվել է ավելի քան 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս ռեստորանը նախատեսված է էլիտար այցելուների և նույնքան էլիտար արարողությունների համար:

Հա՞ որ...

Հեռուստաընկերությունները որոշել ու յուրովի լուծում են գտել իշխանություն-ընդդիմություն երկխոսության օրակարգում ընդգրկված հարցերից մեկին: Ինչպես հայտնի է, ՀԱԿ¬ն առաջարկել էր նախընտրական շրջանում ավելացնել քաղուժերին տրվող անվճար եթերաժամանակը, ինչը կոալիցիայի հավանությանն էր արժանացել, ու արդեն ելքեր էին որոնում` խնդիրը լուծելու ուղղությամբ:

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ «... Թե ո՞վ կընտրվի` կարևոր չէ»

Իշխանությունների և ՀԱԿ-ի պատվիրակները, ինչպես պայմանավորվել էին, սկսեցին հանդիպել շաբաթական երկու անգամ: Թերևս կարելի է փաստել, որ հաճախակի հանդիպելու մասին պայմանավորվելը համատեղ կատարած միակ գործնական քայլն է:

ԳՈՐԾԱ՞ՐՔ . իսկ գուցե հայրենավեր կեցվա՞ծք

ՔԱՂԱՔԱԿԱՆ անցուդարձին քիչ թե շատ հետևող մարդիկ կհիշեն, որ դեռ մի քանի ամիս առաջ, երբ շրջանառության մեջ դրվեց ՀԱԿ¬իշխանություններ երկխոսության թեման, իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին քննարկել յուրաքանչյուր հարց, բացի արտահերթ ընտրություններից: Քանզի մեր Մայր օրենքը դրա հնարավորությունը բացառում է:

Փողոցայինից` քաղաքակիրթ առևտուր

Ըստ փորձագետների` ՀԱԿ¬ի «փողոցային առևտուրը»` հանրահավաքային ճառեր, երթ փողոցներով, մասամբ փոխարինվեց քաղաքակիրթ առևտրով` «բազարների» համար նախատեսված փակ տարածքներում: :

Դե որ այդքան «կռռան»...

Սկսված երկխոսությունը Տ. Կարապետյանը դատափետում է, «Ժառանգությունը»` խարազանում, ՀՅԴ¬ն` թուղթ ու գիր անում, ծայրահեղականներն անիծում են: Այսքան «կռռոցից» ու նավսից յուրաքանչյուր նախաձեռնություն «փոզմիշ» չի՞ լինի:

Մադագասկարը «շոյվել» է

Ըստ որոշ լուրերի` Մադագասկարի կառավարությունը շնորհակալություն է հայտնել «Ֆորբսի» փորձագետներին, որ իրենց «կորած¬մոլորած» երկիրը տեղակայել են միջազգային որոշակի հեղինակություն ունեցող, գերտերությունների հետ մշտապես «նստող¬վերկացող» Հայաստանի Հանրապետության կողքին: :

Ձմերուկի խերն ու շառը

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, թե այս տարի Հայաստանում այնքան շատ ձմերուկի բերք է ստացվել, որ դիմել են քաղաքապետարան` հանրային զուգարանների թիվը կրկնապատկելու խնդրանքով: Ցիստիտով հիվանդներին էլ խորհուրդ է տրվել ձմերուկ ուտելուց հետո զբոսնել միայն սեփական տան շրջակայքում:

Դրամը «կատաղում» է

Ի հեճուկս Կենտրոնական բանկի կանխարգելող միջոցառումների, հայկական դրամը կրկին դոպինգ է ընդունել: Եվ շուտով ոչ թե կլողա կամ կսողա, այլ կսլանա «կատերով», առանց այդ էլ ողջ աշխարհում շնչահեղձ եղող դոլարին պարզապես «պատառոտելով»:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Որքան էլ անհավատալի թվա` Հայաստանում գործող բանկերի ղեկավարների աշխատավարձերը գերազանցում են 5 միլիոն դրամի սահմանագիծը: Կենտրոնական դրամատանը մոտ կանգնած շրջանակներից հավաստիացվում է, որ ֆինանսական կառույցների գործադիր տնօրենների վճարաչափերը հասնում են 2 միլիոնի, իսկ շարքային աշխատակիցները միջինը 500 հազար դրամ են ստանում:

Վարկանիշի անկում. ի՞նչ անել

Միջազգային ընկերակցությունը փորձում է գնահատել, թե ԱՄՆ¬ի ֆինանսավարկային հեղինակության անկումն ինչպես կանդրադառնա համաշխարհային տնտեսութ յան վրա: Շաբաթ օրը Չինաստանը դատապարտել է «պարտքի կախվածությունը», որով տառապում է Միացյալ Նահանգները և նախազգուշացրել է, թե Վաշինգտոնը պետք է հասկանա, որ փոխառություններն ավելի շատ չեն օգտագործվել` տնտեսական խնդիրները լուծելու:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը մամուլում տարածված այն տեղեկության կապակցությամբ, թե իբր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի տուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է:

Տարեգրության այս օրը

1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի մերձակայքում կնքվեց Սեւրի հաշտության պայմանագիրը, որով Թուրքիան ճանաչեց Հայաստանը` որպես ազատ և անկախ պետություն` 161 հազար քառ. կմ տարածքով: Թուրքիայում իշխանության անցած քեմալականները, սակայն, չվավերացրին Սևրի պայմանագիրը, ավելին` կատաղի պայքար մղեցին դրա դեմ:

Զինվորը պետք է գիտակցի հանուն ինչի է մեր պայքարը

Երբ Արցախում մոլեգնում էր պատերազմը, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում էլ լսվեց զենքի մահաշունչ որոտը: Եվ այստեղ էլ իր հողի ու ջրի արժեքը ճանաչող, ազնիվ ու շիտակ հայ գյուղացին բահի փոխարեն զենք վերցրեց:

Պատրաստ եմ մարտի...

Անամպ երկնքի ներքո խաղաղ ու անհոգ ապրում, արարում է հայը, քանի որ սահմանում կանգնած է հայրենյաց պաշտպանը: Կանգնած է ամուր, հաստատուն, վճռական, որ խաղաղ ու ավետաբեր լինեն մեր երկրի առավոտները:

«ԵՎ ԱՍՏՎԱԾ ԱՌԱՆՑ ՀՈՂԱԹԱՓԵՐԻ ԻՄ ՆՆՋԱՐԱՆԸ ՄՏԱՎ ԳԻՇԵՐՈՎ»...

Ալիսիա Կիրակոսյանի ծննդյան 75-ամյակը Անսպասելի ու անաղմուկ` Ալիսիա Կիրակոսյանը դարձավ 75 տարեկան: Անսպասելի, որովհետև նրա լուսանկարներին նայելիս մտածում ես, թե միշտ գեղեցիկ ու հմայիչ այս տիկինն ինքը երիտասարդությունն է` իր քնարերգության նման սրտաբաց ու ազատ, կաշկանդումներից զերծ, խորքային թափանցումներով հարուստ:

ՕՐ ՀԻՇԱՏԱԿԻ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանն իր ստեղծագործությամբ մի ամբողջ ժամանակաշրջան է մեր թատրոնում, 20-րդ դարավերջի մեր մեծերից մեկը, ում արվեստը հետայսու գնահատվելու և դիտարկվելու է այն փաղանգում, որը ձևավորեցին Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը... 20-րդ դարի վերջին քառորդի և 21-րդ դարասկզբի ազգային դերասանական արվեստն անհնար է պատկերացնել առանց Վլադիմիր ՄՍՐՅԱՆԻ:

Արդեն` օրինական ամուսիններ

Սերը հաղթեց, թե՞ «սկզբունքը»` դժվար է ասել. բայց «Сегодня»¬ն Գալկինի մոսկովյան շրջապատից ճշտել է, որ 62-ամյա Ալլա Պուգաչովան և 35 տարեկան հումորիստ Մաքսիմն արդեն գրանցել են իրենց ամուսնությունը: Արարողությունն էլ տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Մոսկվայում:

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Ազգավեր երկրաշարժից անցել է մոտ 23 տարի: Էպիկենտրոն Սպիտակը շատ վաղուց ջնջել է ավերածությունների հետքերը:

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ

Ռուսաստանը Հայաստանում ժամանակ առ ժամանակ տարօրինակ որոշումներ է դնում գործողության մեջ, մեր երկրի հանդեպ դրսևորում վերաբերմունք և դիրքորո շումներ, որոնք չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մոտ մեկ տարի առաջ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում ՌԴ-ն սկսեց զարկ տալ մեր երկրում արտագաղթին` շատ հայաստանցիների գայթակղելով ռուսաստանյան բարեկեցիկ կյանքով:

«ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ» ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՁԵՎՈՎ

Մերձավոր Արևելքում սկիզբ առած քաղաքական գործընթացները շարունակվում են: Սպիտակ տան հիմնավորած «շղթայական ռեակցիան» անպայմանորեն տարածվելու է նաև Արևելքի հոգեբանությամբ, բռնատիրական նկրտումներով ապրող որոշ այլ երկրներում, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է:

Անչափահասներին` մզկիթն արգելվում է

Լեռնային ոչ մեծ երկիր Տաջիկստանում նորերս ընդունված օրենքը երեխաների և դեռահասների կրոնական դաստիարակություն թույլ չի տալիս` նրանց արգելելով աղոթել մզկիթներում: Ակնհայտ է, որ դրա նպատակը երկրում տարածվող արմատական իսլամիզմի ազդեցությունը սանձահարելն է:

Օբաման վտանգազերծում է իր երկիրը

Միացյալ Նահանգների նախագահը հրամանագիր է ստորագրել արտասահմանցի մի շարք պաշտոնյաների մուտքն իր երկիր արգելելու վերաբերյալ:

Ամենասպառնալի երկիրը

Maplecroft ընկերության վերլուծաբանների կազմած վարկանիշային ցանկում ահաբեկչության տեսանկյունից մոլորակի ամենավտանգավոր երկիրը Սոմալին է: Այստեղ գործող ահռելի քանակությամբ արմատական իսլամիստական խմբավորումները կապեր են պահպանում Ալ¬Քաիդայի հետ:

Մահապատիժը կարող են վերականգնել

Բրիտանացի խորհրդարանականներն իրենց համերկրացիներին առաջարկել են քվեարկել առավելագույն պատժի վերականգնման օգտին: Մահապատժի վերականգ նումը կվերաբերի միայն երկու հանցատեսակների. երեխաների և ոստիկանների սպանությանը:

Հատուկ վերաբերմունք` նորաթուխ կալանյալներին

Վենեսուելայում արգելվել է նոր կալանավորներին բանտեր ուղարկել: El Nacional թերթի տարածած տեղեկության համաձայն` այդ կարգադրությունը կատարել է բանտերի գործերով նախարար Իրիս Վարելան:

Թայֆունի մեղմում

Չինաստանի Օդերևութաբանական վարչությունը «վերաորակավորել» է «Մույֆա» թայֆունը` նրա ուժգնությունը մեղմելով և այն դարձնելով արևադարձային մրրիկ: Փաստորեն` հնարավոր է նաև տարերքը սանձել. գոնե` մասնակիորեն:

Դալայ¬լամայի նորարարությունը

Բոլորովին վերջերս Միացյալ Նահանգներից վերադարձած Տիբեթի հոգևոր առաջնորդը մտադիր է արդիականացնել երկրի հոգևոր հասարակության կառուցվածքը: Առաջին նորամուծությունն այն առաջարկությունն էր, որ նոր լամա ընտրվի` մինչև ներկայիս լամայի մահը. սա հակասում է կարգին: