Հունիսի 12¬ին նա կդառնար 60 տարեկան
Չհասցրեց... Բայց այսօր մենք հոբելյանական շնորհավորանքներն ուղղում ենք նրա հարազատներին, մերձավորներին և գաղափարակից մտերիմներին: Անցած տարիները չեն խամրել նրա մասին հիշողությունները:
Չհասցրեց... Բայց այսօր մենք հոբելյանական շնորհավորանքներն ուղղում ենք նրա հարազատներին, մերձավորներին և գաղափարակից մտերիմներին: Անցած տարիները չեն խամրել նրա մասին հիշողությունները:
Գյուղոլորտը մի տեսակ սպասողական վիճակում է հայտնվել: Նախորդ ամիսների բուռն ոգևորությունը ակնհայտորեն մարել է, և խոստումներով հարուստ ծրագրերի առաջին արդյունքները տեսնելու ժամանակներն են եկել:
«Արմավիա» ընկերությունը, որը մշտապես բողոքում է եկամուտների պակասից և խորհրդանշական հարկեր է վճարում, պարզվել է, որ իրականում ծաղկում է: Մ. Բաղդասարովը որոշել է փոխել ընկերության քաղաքականությունը և այսուհետև նոր բացվող չվերթները լայնածավալ գովազդային արշավներով չուղեկցել:
Բենզինի և դիզվառելիքի խոշորագույն ներմուծող «Ֆլեշ»¬ը սպառնում է առաջիկայում դարձյալ բարձրացնել հատկապես սոլյարկայի գինը: Այս ընկերության պատասխանատուները հայտարարել են, թե տարեսկզբից բենզինը 121 տոկոսով է թանկացել և կանխատեսել են, որ բերքահավաքի շրջանում հատկապես դիզվառելիքն է կտրուկ թանկանալու:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այս պաշտոնը վարում է 1999 թվականից, այլևս մտադիր չէ առաջադրվել 2012-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ` չնայած դեռ մինչև վերջերս հավաստիացնում էր, թե պաշտոնավարելու է մինչև 2016 թվականը:
Մի շարք քաղաքագետների տարածած լուրերի համաձայն, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվեց այն պատճառով, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող նախագահին արգելվել էր բանակցություններ վարել Հայաստանի հետ:
Ամիսներ շարունակ մտորելուց հետո, Տիգրան Կարապետյանը հասկացել է, որ չգործող ԱԼՄ¬ին շենք էլ պետք չէ, և օրեր առաջ վաճառել է այն: Ըստ երևույթին նման որոշման պատճառ են դարձել Ժողովրդական կուսակցության ղեկավարի քաղաքական ձախողումները:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «նորանշանակ» ռեկտոր Արմեն Մազմանյանն արդեն որոշում է կայացրել` զբաղեցրած պաշտոնից ազատելու նույն ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանին: Նրա ազատումը պայմանավորվում է տարիքով:
Մեր իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում նախկինում մեծ ճանաչում ունեցող «Հրաչյա Աճառյան» մասնավոր համալսարանն, ըստ էության, այլևս գոյություն չունի:
«Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված հերթական ճանապարհը փլվեց: Ինչպես հայտնի է, Մեղրի¬Քաջարան նորակառույց համարվող միջպետական մայրուղու բավական մեծ հատված նախօրեին հորդառատ անձրևից «հալվել» ու ամոթից ձորն է «նետվել»:
Վերջին օրերին բուռն քննարկման նյութ է դարձել մոսկվաբնակ մոտ 500 ուսանողի ստորագրությամբ տարածված այն նամակը, որում հայ երիտասարդները բողոքում են, որ Ռուսաստանի հայերի միությունը բացարձակորեն չի զբաղվում ՌԴ-ում և մասնավորաբար Մոսկվայում բնակվող հայ պատանիների ու երիտասարդների խնդիրներով:
Մայիսի 5-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել էին 13 համայնքի այգիներն ու բանջարանոցները, գյուղացիները հայտնվել էին ծանր կացության մեջ` կորցնելով բերք ստանալու մոտ 50 տոկոսը: Չնայած կարկտահարություններին, որոշ գյուղացիական տնտեսություններ իրենց մեջ ուժ գտան ամեն ինչ սկսելու նորից, վերականգնելու վնասված այգիներն ու բանջարանոցները:
Որքան մոտենում է հունիսի 25-ը, այնքան հայ քաղաքական մտքի ներկայացուցիչները դառնում են անհհանգիստ` քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման հնարավոր սցենարները:
Հայկական սուպերմարկետների առավելությունների ու թերությունների մասին թվում է, թե ամեն ինչ ասվել է: Դրանց թիվն, իրենց մասնաճյուղերով հանդերձ, շուրջ հինգ տասնյակի է հասնում, և արդյունքում մոտ 50 խանութների հաջողվել է կենտրոնացնել մանրածախ առևտրի ուղիղ կեսը:
Ըստ «ավազակապետության» գաղափարախոսների` Հայաստանի և Լիբիայի միակ տարբերությունն այն է, որ ՀՀ¬ն լեռնային երկիր է, Լիբիան` անծայրածիր անապատային: Իներցիան ուժեղ է դատողությունից Հերթական ընտրություններից նույնիսկ մեկ օր առաջ կգտնվեն ծայրահեղական ուժեր, որոնք կպահանջեն արտահերթ ընտրություններ:
- Լա´վ, Հայաստանում մի լուրջ արևմտամետ ուժ չկա՞: ՀՅԴ¬ն «ծով» է փնտրում, ՀԱԿ¬ը` «լոմ», Րաֆֆին` ծոմ, Կարապետիչը` մոմ, վարչապետը` գոմ, որ գյուղացուն ճար անի:
Թոմաս Էլիոթ. «Մեռյալ երկիր» Որովհետև ես հույս չունեմ կրկին վերադառնալ` Երանի տալով մեկի հմտությանն ու մյուսի խելքին, (ինչո՞ւ ձեր արծիվը տարածի թևերը)... Եվ ինչո՞ւ ողբալ Հասարակ իշխանության ուժը կորուսյալ, Որովհետև ես հույս չունեմ ճանաչել կրկին Հաջողակ ժամի փառքը անհաստատ: :
Դե, եթե Լ. Տեր¬Պետրոսյանը «1-1» անի ու գնա տուն հանգիստ խղճով քնելու, Նիկոլը կգա ու կսկսի «1-+1» անել: :
Երկխոսության առիթով - Հեռացրո´ւ ձեռքդ ցավի վրայից... ::
Ըստ արևմտյան քաղաքագետների` հեղափոխության անհրաժեշտությունը Վրաստանում չի վերանա այնքան ժամանակ, քանի դեռ Սահակաշվիլին այդպես էլ չի կարողանում յուրացնել «սինխրոն լողի» տարրական կանոնները: :
Դժվար է հաշվել, թե քանի բարձրաստիճան արևմտյան պաշտոնյա (կամ, ընդհանրապես, հանրահայտ միլիոնատեր) մեղադրվել է բռնաբարության համար: Բեռլուսկոնիի շուրջ աղմուկը չի դադարում, հիմա էլ ԱՄՀ ղեկավար Ստրոսս Կանին նույն մեղադրանքով կալանավորեցին:
Ենթադրվում է, որ հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը նոկաուտի է ենթարկել Թունիսի նախկին իշխանություններին և Արևմուտքից առաջարկ է ստացել հաջորդ «բոյը» անցկացնել Լիբիայում` Քադաֆիի հետ, սակայն մինչ այդ ուզում էր «բոքսել» հայրենի իշխանություններին: :
ՀԱԿ լիդերը` ՀՀ իշխանություններին բարի կամք «պարտադրելու» կապակցությամբ Հ. Մանդակունու շքանշանով պագևատրել է արաբական երկրների ընդդիմադիր լիդերներին` իշխանությունների աչքը վախեցնելու, Մինսկի խմբի համանախագահներին` Ղարաբաղի հարցում ճնշումներն ուժեղացնելու, Ի. Ալիևին` պատերազմի վտանգը «վառ» պահելու, օլիգարխ-մոնոպոլիստներին` գնաճի միջոցով սոցիալական դժգոհությունը մեծացնելու, Երևանի քաղաքապետին` հակապոպուլիստական քայլերով ընդվզողների թիվը բազմապատկելու համար:
«Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու: Այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է:
11 Հունիսի «Օղակ» ռազմագործողության հետևանքով Հյուսիսային Արցախի Գետաշեն, Մարտունաշեն, ինչպես նաև Հադրութի շրջանի սահմանամերձ և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հայաթափումն ու Հայաստանի սահմաններում իրադրության կտրուկ բարդացումը հրատապ խնդիր են դարձրել ԻՊՈՒ-ն համախմբելու և ղեկավարելու ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը:
Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլերուհուն պարգևատրել է իր երկրի բարձրագույն` Ազատության մեդալով: - Մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել բացառիկ առաջնորդին, ով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց է ոգևորել, այդ թվում և` ինձ:
«Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բաքվի Քաղհետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն Օրեր անց Կազանում կայանալիք` Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն արդեն իսկ քննարկման թեմա է: Շատերի (եթե չասենք` մեծամասնության) կարծիքով` հազիվ թե դրան ինչ¬որ նկատելի տեղաշարժ հաջորդի:
Հունիսի 13-ին իր ծննդյան 70-ամյակն է նշում հայ թատրոնի և կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկը` ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա ՇԱՀԻՐՅԱՆԸ:
¥Ժամանակը իրենն է պահանջո˜ւմ¤ Հիշում եմ, երբ երեխա էինք, հաճախ էինք երդվում, որ դիմացինը հավատա մեր խոսքին: Տարբեր երդումներ կային. ազնիվ խոսք, ազնիվ կոմերիտական, իմ արև, պապայիս արև… Ամենաթանկը «մամայիս արևն էր», որը հազվագյուտ էինք օգտագործում:
Ոստիկանությունը որոնում է սերիական սեքսուալ մոլագարին, որը հարձակվում է Քեմբրիջի համալսարանի ուսանողուհիների վրա: Խորհրդավոր այդ հարձակումները սկսվել են 2010¬ի օգոստոսից:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (ՕՏՄԱ) ներկայացրել է օդանավակայաններում անվտանգության համակարգերի կատարելագործման ծրագրերը: Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը` խոսքն աչքի ծիածանաթաղանթի պատճենիչների (սքաներ) ներդրման մասին է:
Համաշխարհային միջուկային տերությունների տնօրինության ներքո հաշվվում է ճիշտ այդքան պատրաստի մարտագլխիկ` արձանագրվել է Խաղաղության հիմնախն դիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտի հաշվետվության մեջ: Սրանից զատ` այդ երկրներն ունեն ևս 15,5 հազար միջուկային մարտագլխիկ, որոնք ներկայումս մարտական հերթապահության «կանգնած» չեն:
Լիբիայում իսկապես անկանխատեսելի դարձած իրավիճակն ամենահմուտ քաղաքագետներին անգամ կաշկանդում է` ենթադրություններ հրապարակել: Ամեն օրն ու ժամը ոչ միայն նոր զարգացումներով, այլև կտրուկ շրջադարձերով են հագեցած:
Վիրտուալ խմբավորումների ղեկավարների ձերբակալություններ Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են «Վկոնտակտե» սոցիալական կայքից մի շարք օգտվողների: PըK.Daily¬ի ունեցած տեղեկութ յուններով` համացանցում նրանք քննարկել են բողոքի հետագա գործողությունները:
Հարգելի ընթերցող, չնայած հիմա գիրք չեն կարդում, գուցե դուք էլ եք ապրում ոգու սով, դրա համար էլ թույլ տվեք ձեզ դիմել այսպես. հարգելի քաղաքացի, հարգելի գնորդ, հարգելի բնակիչ, հարգելի աղքատ, անհարգելի կաշառակեր, անհարգելի գջլող, անհարգելի բարոյազուրկ… Փաստը` փաստ է, որ մեզանում գնաճ է, որն էլ շատերի համար այդ աջ ու ձախ աճ է:
Տարաբախտ փեսացուն ճշմարտությունն իմացել է միայն հարսանիքից հետո, երբ իր սիրելի Ֆրանչեսկան հրաժարվել է կատարել ամուսնական պարտականությունը: Ինդոնեզացի պատանին իր հոգու ընտրյալի հետ ծանոթացել էր Facebook սոցցանցի միջոցով և այնպես էր սիրահարվել, որ հենց ինտերնետ կապով էլ ամուսնության առաջարկ էր արել:
Հերթական անգամ Նյու¬Յորքում ձերբակալել են Ամերիկայի նախագահի պատկերով հուշանվերային պահպանակներ վաճառողին: 43¬ամյա Խոսե Անդուխարն այս էլ երրորդ անգամ Թայմս-սկվերում կալանավորվում է` պաշտպանիչ միջոցների ապօրինի վաճառքի համար: