Նոր կառավարությանը սպասելիս

«Խնդրում եմ ձեզ. թող լռեն խոսքերը, և  թող որ խոսեն գործերը»: Սբ. Անտոն Նոր կառավարությանը սպասելիս Երանի այն պաշտոնյային, ում հեռացման համար ափսոսում են և ում սիրով են հիշում 13-ը խորհրդանշական թիվ է:

Էյֆորիա` ոչնչից

Հայտնի ասույթ կա` «գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում»: Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանը հայտնվեց ոչ թե մեկ, այլ երկու «գետանցում» կատարելու պարտադրանքի առջև:

Զսպել գնային ագրեսիան

Հայաստանը դարձյալ հայտնվել է տնտեսական ճգնաժամի շեմին: Ամենամոտ ապագայում «Գազպրոմը» կրկին վերանայելու է մեր երկրին մատակարարող գազի սակագինը:

Խեղաթյուրված ապատեղեկատվություն

Կրկին անգամ ականատես ենք լինում կեղտոտ ու խեղաթյուրված ապատեղեկատվության, որը կարող է միայն նպատակ ունենալ վարկաբեկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հաշվի առնելով աթոռակռվի մոլագարների վերջին ակտիվությունները դժվար չէ հասկանալ թե որտեղից է նետվում այս կեղտը:

Այսօր մոտենում ենք կարմիր գծին

Երկրում առկա քաղաքական գործընթացների շուրջ է զրույցը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆԻ հետ:

Նոր վարչապետը ընդունելի պետք է լինի Հանրապետականի համար

Հայաստանի վարչապետի հրաժարականը փոքր-ինչ խաթարեց ներքաղաքական զարգացումների հանգիստ ընթացքը` տեղիք տալով ամենատարբեր, այդ թվում և անհավանական վերլուծությունների: Չկամենալով տրվել նման վերլուծությունների գայթակղությանը, «Ավանգարդը» գերադասեց այդ թեմայով զրուցել խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պատգամավորական ծեծկռտուք 

Չէ˜, մեր պատգամավորներն ավելի իրարասեր են. գոնե խորհրդարանում ձեռնամարտի չեն բռնվում: Իսկ ահա վերանկախացած Ուկրաինայի մանդատավորներն ավելի անհանդուրժող են:

Տնտեսում` գերմանական ձևով

Ուսանելի փորձ է. վերջին 5 տարում Գերմանիայում կրճատվել է նախարարությունների աշխատակիցների քանակը` էականորեն նվազեցնելով բյուջետային ծախսերը: Երկու Գերմանիաների միավորումից հետո դրանց երկու մայրաքաղաքներում` Բոննում ու Բեռլինում գործող նախարարությունները բավական ծախսատար են համարվել:

Սրամիտ գողերը

Փորձե՞նք պատկերացնել գնորդների ու վաճառողների ապշահար սարսափը, երբ կեսգիշերին շուրջօրյա աշխատող խանութ են ներխուժում զինված Բարաք Օբաման ու Գայ Ֆոքսը (16-րդ դարի անգլիական ազնվական, կաթոլիկ. անգլիական և շոտլանդական թագավոր Ջեյմս I-ի դեմ կազմակերպված Վառոդային դավադրության ամենահայտնի անդամը)... Ապշահարությունը վայրկյանների խնդիր էր, բայց սարսափը տևեց այնքան, մինչև ներխուժողները հեռացան` իրենց հետ տանելով փողերով լի չհրկիզվող պահարանը:

«Բոշի յուղի» հանգույն

Թող մեզ ներեն իրենց պետքարանները ոսկեզօծող ու ոսկյա թղթերով հետույք մաքրող էլիտարները, բայց այս տեղեկատվությունն ընթերցելիս, ակամա ժողովրդական առածը հիշեցինք` «Որ բոշի յուղը շատ է լինում, քամակին է քսում»: 24 կարատ (4,8 գրամ) ոսկյա զարդանախշերով զուգարանի թուղթ է սկսել արտադրել Tissue Design ընկերությունը` գերմանական Գրաֆենաու քաղաքում:

ՈՒՄ ՈԻՍԵՐԻՆ Է ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ

Արմինան, Արտակը և Կարենը… յուրօրինակ ամուր ընկերություն. հոգով սրտով նվիրված ընկերներ էին` նույն երազանքով ու ձգտումներով:

Հաղթում են նրանք, ովքեր աթոռի համար չեն պայքարում

Թեպետ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց արդեն «ճահճացած» վիճակում է, այնուամենայնիվ, ի հայտ են գալիս իրողություններ, որոնք թարմացում են մտցնում երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Դա առաջին հերթին վերաբերում է քաղաքացիական շարժման նախաձեռնություններին, որոնք աստիճանաբար դառնում են շատ ավելի կազմակերպված, հետևողական և վճռական:

Հրաչյա Ղափլանյան - 90 ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՕՍԿԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ

Կարծես ամենևին էլ զարմանալի չէր, որ ՀԹԳՄ նախաձեռնած «Արտավազդ» մրցանակաբաշխության գրեթե բոլոր անվանակարգերը աննախադեպ երիտասարդացած ներկայացան 2014-ի ի տոնահանդեսին: Պատահականության անհավատալի թվացող օրինաչափությա՞մբ արդյոք:

Բացօթյա կինոսրահում, հոգևոր արժեքների որմնանկարին 

Հայաստանում իր տեսակով աննախադեպ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ:   Հայաստանի նկարիչների միության բազմամարդ մեծ ցուցասրահում այդօր մեզանում նախադեպը չունեցող` արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի (նախագահ` Շահեն Նազարենկո) յուրահատկությունների բացահայտումն էր:

«Կյանքն ամբողջությամբ հեքիաթային անակնկալ է»

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում ուսումնառությունից հետո դերասանուհի Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ որպես մեներգչուհի և դերասանուհի հանդես եկավ Սունդուկյանի ազգային ակադեմիական, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, «Մետրո», ինչպես նաև «Ոզնիներ» թատրոններում: Արմինե Գրիգորյան երգչուհին հայ հանդիսականի կողմից սիրելի դարձավ իր մի շարք հումորային կատարումներով:

Ամենանշանավոր սիրուհիները

Տղամարդկանց մի մասը սիրուհիներին վերաբերվում է որպես գեղեցիկ խաղալիքի, ում հետ կարելի է միայն զվարճանալ: Ոմանք էլ սիրուհի ընտրում են` գնահատելով նրանց ինտելեկտը:

Պուտինը` «խելահեղ արքա» Ըստ Սաակաշվիլու

Ռուսաստանից «զարկված» Միխեիլ Սաակաշվիլին Արևմուտքին կոչ է անում` պաշտպանել այդ երկրները: Ավելին, արևմտյան առաջնորդներից ավելի արևմտամետի կեցվածքով` նա հանդիմանում է, թե նրանք չեն կամենում օգտվել իրենց տնտեսական և ռազմական առավելություններից ու հակահարված հասցնել Ռուսաստանին:

Ամենաբարձր երկնաքեր աշտարակը

Այն դեռ չի կառուցվել, բայց Կաննում կայացած միջազգային MIPIM ցուցահանդեսում Չեչնիան ներկայացրել է դրա մակետը և անվանումը` «Ահմատ»: Շինարարութ յունը կսկսվի այս ամառ` Գրոզնի քաղաքի կենտրոնում (տեղեկացրել է RBK-ն):

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԱԿԱՆՋԸ

Խաշնարածի «խասիաթ» է. ասում են` իրենց սիրելի խաշներին (ոչխարներին) նշան անելիս` կտրում են նրանց ականջները: Մինչդեռ Ժիրինովսկու ականջն ադրբեջանցիք խոստացել են կտրել ոչ թե հատուկ նշան անելու, այլ նրանից վրեժխնդիիր լինելու համար: