Կենսաթոշակ. պարգև՞, թե՞ աղքատավճար

ՈՐՏԵՂ՝ ՈՆՑ

Համեմատության համար նախ նշենք, որ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է մոտ 40 400 դրամ (84 դոլար): Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ոչ պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի վերջին նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 51.200 դրամ: Միջին կենսաթոշակը ընդգրկում է դրա միայն 75 տոկոսը:
 
Այնպես որ՝ անվերջ շարունակվող գնաճի երկիր Հայաստանը Ուգանդան չէ, որտեղ  ամսական 100 դոլար եկամուտը  հարստության չափանիշ է:
 
Պետության սոցիալական պատասխանատվության մակարդակը կարելի է հեշտությամբ գնահատել կենսաթոշակառուների կյանքի որակով: Ի վերջո, կենսաթոշակը, ըստ էության, քաղաքացու պարգևն է` տասնամյակների աշխատանքի համար: Այս վարձատրությունը, սակայն, ծանրաբեռնում է պետական բյուջեն, և ոչ բոլոր երկրներն են կարողանում բարեկեցիկ կյանք  ապահովել իրենց տարեց քաղաքացիների համար: Մինչդեռ կենսաթոշակային հատկացումների չափն ավելի շատ բան է պատմում պետության սոցիալականության մասին, քան պաշտոնյաների ցանկացած հայտարարություն:
 
Վաստակաշատ իր քաղաքացիներին ապահով ծերություն պարգևելու առումով մեր կառավարությունն, իհարկե, դեռևս չի կարող իրեն հանգիստ զգալ: Եվ՝ ոչ միայն կենսաթոշակառուների մասով: Բայց այս դեպքում մեր բյուջեի տկարության մասին չէ խոսքը, այլ՝ ավելի ապահով երկրներում կենսաթոշակների չափերի:
 
Նախևառաջ հարկավոր է հասկանալ, որ գումարաչափերի ուղղակի համեմատությունը այնքան էլ ճիշտ չէ: Տարբեր երկրներում շատ տարբեր են ապրելու արժեքները: Օրինակ, ԱՄՆ-ում 100 դոլար ամսական եկամուտը աղքատության սահմանագծից էլ դուրս է, իսկ Ուգանդայում դա հարստության չափանիշ է:
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կենսաթոշակային տարիքը 67-ն է: Միջին թոշակը՝ ամիսը 1500 դոլար:
 
Կենսաթոշակ ստանալու համար տասը տարի պետք է սոցթոշակի համար հարկ վճարել՝ աշխատավարձի 15%-ը:
 
Կորպորատիվ կենսաթոշակի համար հարկ է 5-6 տարի աշխատել որևէ ընկերությունում (թոշակի համար հատկացվող գումարի առավելագույն չափը կազմում է տարեկան 18.000 դոլար): Կարելի է նաև ինքնուրույնաբար ցանկացած գումար հատկացնել կենսաթոշակային հաշվին: 
 
Իսրայելում 60-62 տարեկաններին տրվում է տարիքային նպաստ ստանալու իրավունք:
 
Միջին թոշակը 1.500 դոլար է (եթե 30 տարի գումար է փոխանցվել կենսաթոշակային հիմնադրամին):
 
Մեծ Բրիտանիայում կենսաթոշակային տարիքը 60-65-ն է: Միջին թոշակը՝ ամսական 1.590 ֆունտ (մոտ 2000 դոլար):
 
Չինաստանում կենսաթոշակ կարող են ստանալ 50-60 տարեկան քաղաքացիները՝ առնվազն 15 տարի աշխատավարձի 11% -ը հատկացրած լինելու դեպքում: Միջին թոշակն ամսական 1000 յուան է՝ մոտ 150 դոլար:
 
Ռուսաստանի Դաշնություն. Կենսաթոշակային տարիքը՝  55-60, ամսական միջին թոշակը՝ 12,406 ռուբլի (մոտ 200 դոլար)՝ եթե աշխատավարձի 22% -ը հատկացվել է կենսաթոշակայինին: 
 
Նոր Զելանդիայում միջին կենսաթոշակը 426 դոլար է: Դրա չափը ուղղակիորեն կախված է ծառայության երկարությունից և եկամուտների մակարդակից: Հետաքրքիր է, որ ամուսնական զույգի միջին կենսաթոշակը ավելի ցածր է, քան միայնակներինը: Միայնակ կենսաթոշակառուն միջին հաշվով ստանում է $ 554.12՝ հարկեր վճարելուց հետո: 
 
Սյստեղ կենսաթոշակային տարիքը 65-ն է:
 
Արաբական Միացյալ Էմիրություններ. միջին կենսաթոշակը 3000 դոլար է: Կենսաթոշակային չափը կազմում է վերջին եկամուտների մոտ 80% -ը:
 
ԱՄԷ- ում կենսաթոշակային տարիք ամրագրված չէ: Ցանկացած տարիքում կարելի է թոշակ ձևակերպել, եթե անձն ունի 25 տարվա
աշխատանքային ստաժ: 
 
Աշխատավարձը և, համապատասխանաբար, կենսաթոշակի չափն անմիջականորեն կախված են կրթության մակարդակից:
 
Նիդերլանդներում միջին կենսաթոշակը 1400 դոլար է: 50 տարուց ավելի այստեղ ապրող յուրաքանչյուր ոք պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունի: Դա նշանակում է, որ մինչև կենսաթոշակային տարիքը հասնելը (65 տարեկան) մարդը ստիպված է աշխատել: 
 
Լեհաստանում միջին կենսաթոշակը 440 դոլար է, կենսաթոշակի տարիքը՝ 67:
 
Լեհաստանում միջին կենսաթոշակը 1470 զլոտի է (353 եվրո կամ 440 դոլար): Այս պահին կենսաթոշակային վճարների 75% -ը տրամադրվում է սոցիալական ապահովագրության համակարգով, եթե տղամարդկանց աշխատանքային ստաժն առնվազն 25 տարի է, իսկ կանանցը՝ 20 տարի:
 
Իսպանիան երբեմն անվանվում է «Մեքքա՝ ամբողջ Եվրոպայի կենսաթոշակառուների համար», որովհետև այն առանձնանում է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ցածր գներով:
Միջին կենսաթոշակը 800 դոլար է, վաստակած հանգստի անցնելու տարիքը՝ 65-67:
 
Կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձ 60-80%, իսկ երբեմն էլ՝ մինչև 100%-ը:
 
Մեքսիկայում նվազագույն կենսաթոշակ սահմանված չէ: Կենսաթոշակային տարիքը 65-ն է: