Լավրովը խոստովանել է

ՆՈՐԻ՞Ց ԿԵՑՑԵ ԻՐ ՓՈՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒԿ ԲՌՆՈՂ ԿԱՏՈՒՆ

Ու ոչ ավել, ոչ պակաս՝ խոստովանել է, որ Կրեմլը դեմ է Հայատանին ու Արցախին (տեղեկացրել է newshay.com-ը):
 
Եվ եթե փոքր-ինչ ավելի խորամուխ լինենք Լավրովի հակահայկական ծրագրի մեջ, դժվար չէ ենթադրել, որ, որը սպառնում է Հայաստանին նոր պատերազմով սպառնալով (գուցե նաև հրահրելով)՝ Ռուսաստանն  առաջարկում է հայկական զորքերը դուրս բերել մի շարք շրջաններից ու դրանք ոչ թե միանգամից հանձնել Ադրբեջանին, այլ այդ տարածքներում նախ իր ռազմաբազաներն ու զորախմբեր տեղակայել՝ որպես թե «չեզոք» գոտի:
 
Իսկ ահա, թե ինչ է ասել Լավրովը:
 
Եթե արևմտյան երկրները հարգեին ԵԱՀԿ հայտարարությունները, ապա վաղուց արդեն լուծված կլինեին ղարաբաղյան, կոսովյան և մերձդնեստրյան հակամարտությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: 
 
- Ցավոք, այդ հայտարարությունները մնացել են թղթի վրա՝ քաղաքական խոստումների տեսքով: Արևմտյան երկրները մերժեցին դրանք իրավական պարտավորություն դարձնելու մեր փորձերը: Համոզված եմ՝ եթե դա տեղի չունենար և եթե հավասար ու անբաժանելի անվտանգությունն իրականում դառնար իրավաբանորեն պարտավորեցնող, ապա Եվրոպայում  հիմա էլ առկա շատ հակամարտություններ վաղուց չէին լինի, կկարգավորվեին: 
 
Ես կարծում եմ՝ դա վերաբերում է Մերձդնեստրի, Ղարաբաղի և Կոսովոյի հակամարտություններին,- մանրամասնել է Ս. Լավրովը:
 
Փաստորեն նա խոստովանում է, որ հատկապես Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան են խոչընդոտում հայկական դիրքերի հանձնմանը:
 
Հիշեցնենք՝ Մոսկվան գտնում է, որ ռազմական լուծում գոյություն չունի և կարևոր է հետևել ԵԱՀԿ ճանապարհային քարտեզին, որը «գծվել» է 2011 թ. Կազանում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում: Կազանի փաստաթղթի հիմքը 2007-2009 թթ.ընդունված Մադրիդյան սկզբունքներն են՝ լրացուցիչ կետերով, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո:
 
Հենց դա է այսպես կոչված «Լավրովի պլանը»: Ռուսական հակահայկական ծրագրի համաձայն, ղարաբաղյան խնդրի կարճաժամկետ լուծումը ենթադրում է ճնշում հայերի վրա, ինչի արդյունքում հայկական կողմը 90-ականներին պատերազմով ազատագրված յոթ տարածքներից 5-ը վերադարձնում է Ադրբեջանին: Դրանցից երկուսը կարող են ավելի ուշ վերադարձվել (ընդգծենք՝ անպայման վերադարձվել): Փոխարենը, Հայաստանը ստանում է ԼՂՀ կարգավիճակը, վերացվում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների շրջափակումը: Ու սրա դիմաց ՌԴ-ն անշուշտ նաև Հատուկ վերաբերմունք կպահանջի հատկապես Հայաստանից. դիցուք՝ աշխարհին լսելի երախտագիության խոսքեր  ու ձոներ իր «հավատարիմ բարեկամության» մասին և…«մի փոքր էլ» գույք՝ պարտքի դիմաց:
 
Դե ինչ, նորի՞ց կեցցե այն կատուն, որը մուկ է բռնում իր փորի համար: