Երբ ԿԸՀ-ն «չի լսում»

ՀՈՒՇՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ

Պարզվում է, որ  պատգավորի որոշ թեկնածուների համար ակտիվ, քափ ու քրտինքի  մեջ կորած՝ աշխատում  են նաեւ  քաղաքապետերը: Նրանցից մեկ, օրինակ, Սպիտակի քաղաքապետ ԳագիկՍահակյանը, նաևմարզումՀՀԿտարածքայինցուցակովառաջադրվածԱրկադիՀամբարձումյանիշտաբիպետնէ: Վերջինս հայտարարել է, որ ցանկանում է 100% ձայն ապահովել  Արկադի Համբարձումյանի համար:

Ո՞վ է Արկադի Համբարձումյանը: Բիզնեսնմեն երեսփոխան, ով տարիներ շարունակ համալրել  է «գերազանցիկ կոճակ» սեղմող երեսփոխանների շարքը:

Քաղաքապետը  վերջերս խրոխտ հայտարարել է, որ հանդիպելու է դպրոցներիուսուցիչների, ծնողներիհետ`նրանցհորդորելու, որընտրենհենցԱրկադիՀամբարձումյանին։ 

Այն, որ քաղաքապետն իր քայլը վարչական ռեսուրսի  կիրառում, հետևաբար օրենքի խախտում  չի համարում՝ զարմանալի չէ: Քանզի թևավոր խոսքն ասում է՝ նպատակն արդարացնում է միջոցները:

Զարմանք է առաջացնում ԿԸՀ-ի լռությունը, որը որոշ թեկնածուների դեպքում լեղապատառ հիշեցնում է նախընտրական քարոզարշավի անցկացման օրենքի տառն ու դրանից շեղվելու անթույլատրելիությունը:

Ու եթե պատկան կառույցը  այս ահազանգը չի «լսում» կամ «չի տեսնում»,  որոշեցինք ինքներս հիշեցնել   այս մասին ու հորդորել` օրենքը  բոլորի  համար պետք է կիրառվի: