Հեռատես շրջահայացություն
Պատգամավորի ցանկալի մանդատին հասնելու համար ինչե˜ր ասես, որ չեն անում, ինչե˜ր ասես չեն խոստանում մեր թեկնածուները՝ միայն թե արժանանան ընտրողի գաղթակղիչ քվեին: Ավելին, պարզվում է՝ նրանք շա՛տ լավ էլ տեղյակ են ժողովրդի դարդուցավին ու նաև անլուծելի թվ

Նրանցից մեկն էլ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր, ձկան նման լռակյաց Նաիրի Սահակյանն է: Ըստ տեղեկությունների` վերջինս նախընտրական քարոզարշավի առաջին օրվանից սկսել է առանձնակի հարգանք ցուցաբերել անգամ տարեցներին. այցելում է նրանց, խոստանում ամեն ինչով աջակցել, հատուկ ջերմ վերաբերմունքի է արժանացնում:
Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ի ու միջազգային որոշ կառույցների վիճակագրական տվյալների համաձայն` մեր երկիրը, ցավոք, ծերացող երկիր է, թեկնածուների ընտրվելու հույսը միջին ու դրանից բարձր տարիքի քաղաքացիներն են, մարզպետի եղբոր «հեռատես» քայլը լիովին հասկանալի է դառնում: